00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը

© Sputnik / Alex ShlamovАрмяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе
Армяская фура в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած հայ մատակարարների ճանապարհին ստեղծված խոչընդոտներին՝ մեր հայրենակիցներին հաջողվել է լուծել հարցն ու իրացնել ապրանքը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Մոսկվայում հայկական ապրանքի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ գոյություն ունի անկլավ, որը խոչընդոտներ է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրներից մատակարարների համար։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի խորհրդական Էդուարդ Ջամբազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դա անընդունելի է։

Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:

Ջամբազյանը նշեց նաև, որ հայ դիվանագետները Ռուսաստանում շփման մեջ են երկրի բոլոր կառույցների հետ։

«Շատերը փորձում են օգտագործել իրավիճակը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, սակայն խոսքն այստեղ դրա մասին չէ։ Գոյություն ունի այդ կազմակերպության («Ֆուդ սիթի», - խմբ․) տեսքով անկլավ, որը խոչընդոտներ է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրի համար, իսկ դա անընդունելի է ու բազում հարցեր է առաջացնում», - ասաց Ջամբազյանը։

Նա նշեց՝ բոլորին է հայտնի, որ բիզնեսն ազգություն չի ճանաչում։ Սակայն այս իրավիճակը ցույց է տալիս, որ չի կարելի շուտափույթ եզրահանգումներ անել։

Очередь за абрикосами в Москве  - Sputnik Արմենիա
«Ծիրանային պատերազմ» Մոսկվայում. հայերը գնում են ադրբեջանցիների շուկայից վտարած ողջ ծիրանը

«Ցանկալի չէ, որ Ռուսաստանի տարածքում լինեն իրավաբանական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ իրականացվում են Ադրբեջանի ղեկավարության քմահաճությունները», - ասաց Ջամբազյանը։

Նա նշեց, որ այդ ոլորտում աշխատող մեր հայրենակիցները կոնկրետ եզրակացություններ կանեն ու կհասկանան՝ ինչպես հետագայում վարվել ու ինչպես դա կազմակերպել։

Ջամբազյանի խոսքով՝ տեղի ունեցածը միանշանակ համախմբել է համայնքին ու ապացուցել, որ մեր ժողովուրդը միասնական է, հատկապես, երբ նման մարտահրավերների առաջ է կանգնում։ Նա նշեց, որ լուծվել է ծիրանի իրացման հարցը, մարդիկ հյուրասիրությամբ ու քոչարիով են դիմավորել բարդությունները։

Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության. հերթի կանգնած հայերը չեն ձանձրանում

Այս պահին հայկական ապրանքը վաճառվում է այլընտրանքային վայրերում։ Դեսպանատունը Ռուսաստանի տարբեր քաղաքների հայերից տարատեսակ առաջարկություններ է ստանում։

«Մեր հայրենակիցներն արտահանողներին աջակցելու պատրաստակամություն են հայտնում։ Ավելին՝ հայ արտահանողներից, գործարարներից շատերը քննարկում են «Ֆուդ սիթիի» հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը»,–ասաց Ջամբազյանը։

Նա նշեց նաև, որ դեսպանատունը շարունակում է զանգեր ստանալ այն մասին, որ հայկական համարներով բեռնատարներին շուկայի տարածք չեն թողնում և հիշեցրեց, որ դեսպանատունն արդեն կոչ է արել ներկրող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ սիթի» ու օգտվել այլընտրանքային առաջարկներից։

Сбор абрикосов в селе Айгешат, Армавир - Sputnik Արմենիա
Լուծումը գտնվեց. ադրբեջանցիների շուկայից վտարած ծիրանը կարող են այլ շուկաներ տանել

Ջամբազյանի խոսքով՝ այդ իրավիճակը երեկ առավոտվանից է։ Նախօրեին հայկական մթերքով 50 մեքենա առանձնացվել է, հեռացվել առևտրային շարքերից։ Լրացուցիչ խնդիրն այն է, որ այնտեղ հիմնականում շուտ փչացող ապրանք է։ Դեսպանատունը փորձել է գլուխ հանել իրավիճակից, սակայն «Ֆուդ սիթին» չի լսել հայ դիվանագետներին և ուժի կիրառմամբ վռնդել է նրանց։

Նշված 50 բեռնատարից բացի կան Հայաստանից բերված ապրանքով ևս 100–150 մեքենա, որոնք կա՛մ արդեն Ռուսաստանի սահմանին են գտնվում, կա՛մ անցել են այն ու «Ֆուդ սիթի» են ուղևորվում։

Սակայն հայկական բոլոր բեռնատարները կարող են իրացնել իրենց ապրանքը «Բուխտա» (Դմիտրովսկոյե մայրուղի 165, առաջին կիլոմետր, +7 (926) 6660099) և «Շոլկովի պուտ» (Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի 32-րդ կիլոմետր), արևտրի կենտրոններում, նաև Տուլայի առևտրի կենտրոնում (գ․Իլյինկա, Ցենտրալնայա փ․, 40)։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանելու տեղեր է առաջարկել

Լրահոս
0