Բեռնատարներ. արխիվային լուսանկար

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանելու տեղեր է առաջարկել

470
(Թարմացված է 23:28 28.07.2020)
Դեսպանությունը կոչ է անում ներմուծող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ սիթի» կենտրոն և օգտվել նշված առաջարկներից։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա (մասնավորապես՝ «Ֆուդ Սիթի» կենտրոնի ուղղությամբ) շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում, ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։ 

Նշվում է, որ տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ծառուկյանը ծիրանով բեռնատարներին կայանատեղի է տրամադրել Սանկտ Պետերբուրգում

Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի «Бухта», «Шелковый путь» կենտրոններում, ինչպես նաև Տուլա քաղաքի առևտրի կենտրոնում:

«Միաժամանակ կոչ ենք անում ներմուծող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ սիթի» կենտրոն և օգտվել նշված առաջարկներից»,–նշված է Facebook–ի էջում տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունում գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։

Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:

Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։ Իրավիճակին միջամտել էր նաև ՌԴ–ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Վաղ առավոտից Ռուսաստանում ապրող հայերը, կտրելով տասնյակ կիլոմետրեր, գնում են բեռնատարների կայանատեղի և ծիրան գնում։ Արդեն իսկ մի քանի բեռնատար ծիրան է վաճառվել։

Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված` հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկում են ապրանքը տեղափոխել երկու իրացման կետեր` «Шёлковый Путь» և «Бухта» առևտրի կենտրոններ։

Լուծումը գտնվեց. ադրբեջանցիների շուկայից վտարած ծիրանը կարող են այլ շուկաներ տանել

470
թեգերը:
Ավտոկայանատեղի, Ռուսաստան, դեսպանություն, Մոսկվա, ադրբեջանցի, հայ, ծիրան
թեմա:
Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ (56)
Ըստ թեմայի
Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել
Մոսկվայում ծիրանի վաճառքը վերածվել է տոնախմբության. հերթի կանգնած հայերը չեն ձանձրանում
Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ

Թրամփը չի ցանկանում խառնվել Նավալնու հետ կապված «մութ պատմությանը»

19
Ամերիկյան սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով։ Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը այդ նախաձեռնությունն «օդի տատանում» է անվանել և պարզաբանել` ինչու։

Ալեքսեյ Նավալնու հետ կապված միջադեպի պատճառով ամերիկացի սենատորների խումբը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է շրջանառության մեջ դրել, գրված է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի կայքում։

Փաստաթուղթը սահմանափակումներ է ենթադրում ռուսաստանյան այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ըստ հեղինակների, «առնչություն ունեն միջազգային իրավունքի բացահայտ խախտման», այդ թվում՝ Նավալնու «թունավորման» հետ։

Օրինագիծը ամերիկյան իշխանություններից պահանջում է կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչ է իրենց հայտնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատի ֆինանսների մասին։ Բացի այդ, այն պարտավորեցնում է Սպիտակ տանը պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքի կիրառումն արգելող ԱՄՆ օրենքները։

Մարկո Ռուբիոյից բացի՝ փաստաթուղթը հավանության են արժանացրել հանրապետական սենատոր Միթ Ռոմնին, ինչպես նաև դեմոկրատներ Քրիս Քունսը, Բեն Քարդինն ու Քրիս Վան Հոլենը։

Գերմանիան Նավալնուն կստիպի լռել, քանի որ նրա վերադարձը հղի է կանխատեսելի հետևանքներով

Որպեսզի օրինագիծն ընդունվի այն պետք է հաստատվի սենատի ու ներկայացուցիչների պալատի կողմից, ապա պետք է ստորագրի ԱՄՆ նախագահը։

Sputnik ռադիոկայանի եթերում քաղաքագետ Վլադիմիր Մոժեգովը մեկնաբանել է սենատորների նախաձեռնությունը։

 «Սա զուտ հրապարակային աշխատանք է։ Ինչ հաշվետվությունների մասին է խոսքը։ Դրանք բացարձակապես անիրական բաներ են։ Այդ ամենը խոսակցություններ են հօգուտ աղքատների, նախընտրական հիստերիան սրող հռետորաբանություն։ Եվ հետո. Նավալնու գործը ավելի շուտ դեմոկրատների օրակարգն է։ Հանրապետականներն դժկամությամբ են այդ ամենին միջամտել։ Եվ ինչպես ինձ է թվում՝ չեն շարունակի աջակցել դրան։ Համենայն դեպս, Թրամփը բավական զգուշորեն ու հեռավորություն պահպանելով այդ ամենը տեղ հասցրեց։ Եվ (պետքարտուղար Մայք) Պոմպեոն ասում էր, որ արձագանքել պետք է, երբ հայտնի դառնան բոլոր փաստերը, և որ դեռ այդքան էլ հայտնի չէ, ինչ է կատարվում», – ասել է Վլադիմիր Մոժեգովը։

Ըստ նրա` ամերիկացիները կարող էին գերմանացիներից Նավալնու մասին տեղեկություն ստանալ, սակայն այդպիսի հարցում չեն արել։

«Դա պատժամիջոցների համար որոշակի հիմք կլիներ, սակայն դեռ նման հարցումներ չեն ստացվել։ Այդ պատճառով ինձ թվում է, որ այդ ամենը օդի տատանում է... Ինչ–որ մութ պատմություն է, այդ պատճառով Թրամփը չի ցանկանում խառնվել, դեմոկրատների խարդախություն է, որին պարզապես խառնվելու ցանկություն չկա։ Ինչպես ինձ է թվում, դեմոկրատներն այդ օրակարգը գովազդելու են, իսկ Թրամփն այդ ամենից փոքր-ինչ հեռու կանգնած է մնալու», – կարծում է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել են նյութափոխանակության խանգարումը, որն առաջացրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկի անկում։ Խանգարման պատճառը դեռ պարզ չէ, բայց Նավալնու արյան և մեզի մեջ թույնի հետքեր, Օմսկի բժիշկների տվյալներով, չեն հայտնաբերվել։

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. նրան հոսպիտալացրել են Օմսկում

Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:

Ընդ որում հայտնի է, որ Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայությունը (BND) 1990-ականներից հասանելիություն է ունեցել «Նովիչոկին»։ Բացի այդ, այն ուսումնասիրել է մոտ 20 արևմտյան պետություն, այդ թվում Մեծ Բրիտանիան, ԱՄՆ–ը, Շվեդիան, Չեխիան։

Ռուսաստանը 1992 թվականի նախագահի հրամանագրի համաձայն, դադարեցրել է քիմիական զենքի ոլորտում իր մշակումները, իսկ 2017-ին ոչնչացրել նման նյութերի առկա ողջ պաշարը, ինչը հաստատել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

19
թեգերը:
Նովիչոկ, Դոնալդ Թրամփ, ԱՄՆ սենատ, ԱՄՆ, Ալեքսեյ Նավալնի
Ըստ թեմայի
«Նավալնու գործն» ու Եվրոպայի քայլերը. Արևմուտքը հայտնվել է թակարդում
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը
ՌԴ–ն ապակառուցողական է համարում Նավալնու գործի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը

Պուտինն ու Շոյգուն հետևում են «Կովկաս-2020» զորավարժություններին. տեսանյութ

110
(Թարմացված է 18:35 25.09.2020)
Ճանապարհին նախագահին ներկայացվել է ինֆորմացիա զորավարժություններին ներգրավված տեխնիկայի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուղղաթիռով ժամանել են Աստրախանի մարզի «Կապուստին Յար» զորավարժարան, որտեղ հետևելու են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների հիմնական փուլին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

Զորավարժարանում նրանց դիմավորել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Դիտարկման վայրի ճանապարհին նա նախագահին ներկայացրել է զորավարժություններին ներգրաված տեխնիկան: Նրանց զրույցի կադրերը ցուցադրվել են «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Գլխավոր շտաբի ղեկավարը պատմել է նաև զորավարժություններին տանկերի աջակցող մարտական մեքենայի մասին։ «Հզորագույն մեքենա է, կրակային խոցման միջոց։ Այն ստեղծել են տասը տարի առաջ, բայց չի կիրառվել»,-նկատել է Գերասիմովը ՝ հավելելով, որ հետո որոշում է կայացվել այն վերադարձնել սպառազինություն։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

Վիեննայի 2011 թվականի «Վստահության և անվտանգության միջոցառումների ամրապնդման մասին» փաստաթղթի ներքո նախատեսվում է ներգրավել մինչև 12,9 հազար զինծառայողի:

110
թեգերը:
Ռուսաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, Սերգեյ Շոյգու, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան
Պուտինը կմասնակցի «Կովկաս- 2020» զորավարժություններին
Կորոնավիրուսի թեստավորում

Արցախում կորոնավիրուսով վարակվելու ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

0
Վերջին մեկ օրում Արցախում զգալիորեն ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, վարակակիրների մեծ մասը Ստեփանակերտից են։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 17 նոր դեպք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով առողջապահության նախարարությանը։ Վարակվածների ընդհանուրը թիվը հասել է 421–ի։

«Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի բնակիչներ են, 3-ը` Շուշիի, 1-ը` Դաշուշենի, 2-ը` Քարվաճառի, 1-ը` Բրաջուրի, 1-ն էլ ՀՀ քաղաքացի է:Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ: Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է 338 մարդ, այս պահին բուժվողների թիվը 81 է, 104–ը մեկուսացված են: Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում