Մոսկվա, արխիվային լուսանկար

Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանեկան խնջույքի ժամանակ

4591
Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ է ժամանել, սակայն 25-ամյա հարսնացուին փրկել չի հաջողվել։

 

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Մոսկովյան ռեստորաններից մեկում խնջույքը ողբերգական ավարտ է ունեցել։ ՌԵՆ TV-ի հաղորդմամբ՝ հուլիսի 11-ին հարսանցուն մահացել է իր իսկ հարսանեկան խնջույքի ժամանակ։

Ըստ տեղեկությունների՝ սեղանի շուրջը նստած հարսնացուի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է։ Հյուրերն անմիջապես շտապօգնություն են կանչել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն աղջկա մոտ անաֆիլակտիկ շոկ են ախտորոշել։ Աղջկա առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ ռեստորան է ժամանել ռեանիամոտոլոգ բժիշկների ևս մեկ բրիգադ։

Եգիպտոսում 10 հոգով փորձել են փրկել խեղդվող տղային, ու բոլորը մահացել են

Վերակենդանացման բոլոր փորձերն ապարդյուն են անցել։ Հարսնացուն մահացել է։ Նշվում է, որ նա ընդամենը 25 տարեկան էր։ Մահվան հանգամանքներն ու պատճառները պարզվում են։

4591
թեգերը:
Մահ, շտապօգնություն, բժիշկ, Ռեստորան, հարսանիք, հարս, Ռուսաստան, Մոսկվա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2601)
Ըստ թեմայի
Հայտնի է` ինչն է կրկնապատկում կորոնավիրուսից մահանալու վտանգը
Ճապոնիայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով ավելի քան 60 մարդ Է մահացել
Բացահայտվել է Դյատլովի խմբի մահվան պատճառը. հետաքննությունը 8 տարի տևեց
Կորոնավիրուսով վարակվածներից ևս 8–ը մահացել են. ամենաերիտասարդը 37–ամյա տղամարդ է
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի  դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

3
Կամավորների շրջանում կատարված ուսումնասիրությունները վկայում են պատվաստանյութի անվտանգության ու առանց կողմնակի ազդեցության մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Բուրդենկոյի հոսպիտալում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը մասնակցող կամավորների զննման արդյունքում իմունային պատասխան է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կլինիկական փորձարկումների մասնակիցների ամփոփիչ զննումն իրականացվել է օգոստոսի 3-ին։

«Հետազոտության արդյունքը հստակ ցույց է տվել, որ կամավորների մոտ պատվաստումից հետո ակնհայտ իմունային պատասխան կա։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ շեղումներ նրանց օրգանիզմում չի բացահայտվել», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում զանգվածային պատվաստումը կմեկնարկի հոկտեմբերին. նախարարն ասել է` ումից կսկսեն

Հետազոտության տվյալները թույլ են տալիս ասել, որ պատվաստանյութն անվտանգ է, մարդիկ այն լավ են տանում։

Փորձն անցկացվել է հունիսի 3-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում, կամավորները գտնվել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

3
թեգերը:
պատվաստանյութ, կամավոր, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը
Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

Առաջիկա օրերին ՌԴ-ից միանգամից 3 չարտերային չվերթ կիրականացվի

10
(Թարմացված է 18:08 03.08.2020)
Չարտերային չվերթներից երկուսը նախատեսված է Մոսկվա-Երևան, մեկը՝ Կալուգա - Երևան ուղղություններով:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ «Aircompany Armenia» ավիաընկերությունն առաջիկա օրերին կիրականացնի 3 չարտերային չվերթ՝ Մոսկվա-Երևան և Կալուգա - Երևան ուղղություններով:

Հայաստանից հայրենիք է վերադարձել ևս 158 ռուսաստանցի

«Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։ Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռուբլի, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռուբլի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոսկվա-Երևան առաջին չվերթը նախատեսված է օգոստոսի 7-ին՝ ժամը 12։30-ին՝ «Վնուկովո» օդանավակայանից, Կալուգա - Երևան չվերթը՝ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։30-ին՝ «Կալուգա» միջազգային օդանավակայանից: Մոսկվայից դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։30-ին՝ դարձյալ «Վնուկովո» օդանավակայանից:

4 չվերթ՝ 2 օրում. օդային փոխադրումներն աստիճանաբար աշխուժանում են

10
թեգերը:
ուղևոր, տոմս, չվերթ, Կալուգա, Մոսկվա, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Մոսկվայից դեպի Երևան ու Գյումրի չարտերային չվերթեր կլինեն
Երևան–Մոսկվա չվերթ. Հայաստանից Ռուսաստան են վերադարձել ևս 112 քաղաքացի
Երևան-Մոսկվա երկու չվերթ․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
Կարեն Սիմոնյան

Ինչ կլինի, եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները

0
(Թարմացված է 18:24 03.08.2020)
Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Եվրամիության կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների հարցին։  
Սիմոնյան. «Ադրբեջանին պատժամիջոցների ենթարկելու Եվրախորհրդարանի կոչը թեև ուշացած, բայց տեղին է»

Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը` «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի որոշ պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար։

«Ադրբեջանի՝ Մեծամորին հարվածելու սպառնալիքը հանցագործություն է»․ Արծրուն Հովհաննիսյան

Կարեն Սիմոնյանի դիտարկմամբ` թեև հայտարարությունը բավականին ուշացած էր, սակայն տեղին էր ու պետք է լիներ, հետևաբար, ինքը սպասում է Եվրոպական խորհրդարանում առկա մյուս ուժերի արձագանքներին նույն հարցի վերաբերյալ, քանի որ ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանում խախտվում մարդու իրավունքները, ականատես ենք լինում նաև Ադրբեջանի` որպես ահաբեկիչ երկրի վարքին, քանզի նա վերջերս պաշտոնական մակարդակով հայտարարում էր Մեծամորի ատոմակայանին հարվածելու մասին։ Այս ամենը պետք է ստանա համարժեք պատասխան։ 

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի թվով երկրորդ ուժի մոտեցումը և հույս ունեմ, որ եվրոպական կառույցն ականջալուր կլինի հայտարարությանն ու քայլեր կձեռնարկի` Ադրբեջանին ստիպելու չխախտել մարդու իրավունքներն իր ներսում ու չանել ահաբեկչական բնույթի հայտարարություններ»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Սիմոնյանի կարծիքով` հիշյալ հայտարարությունը նաև հայկական խորհրդարանական դիվանագիտության արդյունքն է, որովհետև ՀՀ ԱԺ պատգամավորները ներգրավված են եվրոպական կառույցներում, ակտիվ աշխատում են և փորձում բարձրաձայնել հիմնահարցերը։

Նրա փոխանցմամբ` հայ–ադրբեջանական սահմանի վերջին դեէսկալացիային առնչվող հայտարարությունների և օբյեկտիվ տեղեկատվության մատուցման միջոցով հայ պատգամավորները կարողացան եվրոպացի գործընկերներին ներկայացնել առկա խնդիրները, որոնք վերաբերում են ինչպես Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին, աղաղակող իրավախախտումներին, այնպես էլ այդ երկրի ռազմատենչ հռետորաբանությանը։ 

«Ադրբեջանն, իհարկե, ցանկացած տարբերակով, այդ թվում` խավիարային և սովորական դիվանագիտությամբ, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հայտարարությունը մնա լոկ որպես այդպիսին և չդառնա իրականություն, սակայն հույս ունեմ, որ եվրոպացի գործընկերները ողջախոհ կգտնվեն, ճիշտ որոշում կկայացնեն` հասկանալով, որ Ադրբեջանում կատարվող իրավախախտումների դեմ չպայքարելու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա ու վտանգավոր կդառնա հենց Ադրբեջանի հասարակության համար, էլ չասեմ, որ Ադրբեջանի խեղկատակ քաղաքականության արդյունքում վտանգվում է նաև մեր զինվորների կյանքը»,– նշում է ԱԺ պատգամավորը։ 

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել

Պատգամավորի կարծիքով` եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները, դա իր հետևանքը կունենա միջազգային ասպարեզում, քանզի կարգելվի որոշ պաշտոնյաների մուտքը Եվրամիության տարածք, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, չի ընկալվի հուսալի, համարժեք գործընկեր, հետևաբար, կառաջանանան խնդիրներ կապված Ադրբեջանի միջազգային վարկի ու հեղինակության հետ, նա պարզապես կընկալվի որպես անլուրջ և անպարկեշտ գործընկեր։ 

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

0
թեգերը:
Կարեն Սիմոնյան, պատժամիջոցներ, Եվրախորհուրդ, Եվրոպա, Հայաստան, Ադրբեջան
Ըստ թեմայի
Պատրիարք Կիրիլը Երևանին և Բաքվին խաղաղության կոչ է արել
ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների
«Մահաբեր բիզնես»․ Մնացականյանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին
Նիկիտա Սիմոնյանը խաղաղության կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին. տեսանյութ