Դյատլովի խմբի մահվան վերաբերյալ նյութեր

Բացահայտվել է Դյատլովի խմբի մահվան պատճառը. հետաքննությունը 8 տարի տևեց

150
(Թարմացված է 08:25 12.07.2020)
Լեռնագնացների վրանը ծածկվել է ձյան շերտով։ Նրանք հասցրել են դուրս գալ, բայց հետո չեն կարողացել փրկվել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Ութ տարվա հետաքննությունից հետո պարզվել է, թե ինչն է եղել Դյատլովի արշավախմբի անդամների մահվան պատճառը։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուրալի դաշնային օկրուգի Գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալ Անդրեյ Կուրյակովին, հայտնում է, որ Դյատլովի խմբի անդամները մահացել են ձնահոսքի պատճառով։

1959 թվականի փետրվարին դահուկորդները սկսել են բարձրանալ Ուրալի հյուսիսում գտնվող լեռներից մեկը։ Ճանապահին նրանք վրան են խփել, որը մնացել է ձնահոսքի տակ։ Ալպինիստները կարողացել են դուրս գալ վրանից, բայց վերադառնալ չեն կարողացել. մութ գիշեր է եղել և վատ տեսանելիություն։

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. կայծակի հարվածից մարդ է մահացել

Արշավականները խարույկ են վառել, մի մասը փորձել է վրանի մոտ վերադառնալ սեփական հետքերով, բայց չի ստացվել։ Նրանք չեն դիմացել սաստիկ քամուն և 40-45 աստիճան ցրտին։ Բոլորը մահացել են։

Իգոր Դյատլովի ղեկավարած արշավախումբը մահացել է 1959 թվականի փետրվարի 2-ի գիշերը։ Լեռնագնացների մահվան վերաբերյալ ավելի քան հարյուր վարկած կար` սկսած դժբախտ պատահարից, մինչև ռազմական տեխնիկայի փորձարկում։ Լեռնանցքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հետագայում ստացել է Դյատլով անվանումը։

«Արարատի վրա ինձ հետ էլ է նման բան եղել». Դյատլովի խմբի առեղծվածային մահվան նոր վարկածը

150
թեգերը:
Դյատլովի լեռնանցք, Ռուսաստան, Մահ
Ըստ թեմայի
Չինաստանում ավտոբուսն ընկել է ջրամբարը, ավելի քան 20 երեխա է մահացել. տեսանյութ
ԱՄՆ-ում 15 տարվա ընդմիջումից հետո մահապատիժը կվերականգնվի դաշնային մակարդակով
Մահացել է ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Վլադիմիր Սալկովը
ՌԴ վարչապետին արգելել են ՄՌՇ սենյակ մտնել

«Պրոֆեսիոնալը միանգամից երևում է»․ ՌԴ վարչապետին արգելել են մտնել ՄՌՇ-ի սենյակ․ տեսանյութ

162
(Թարմացված է 08:12 14.08.2020)
Միշուստինն այսօր ժամանել է Անադիր, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Արևելք։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Չուկոտսկի շրջանային հիվանդանոցի աշխատակիցը թույլ չի տվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին մտնել Մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ։ Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ բուժհաստատություն կատարած այցի ժամանակ։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Կադրերում երևում է՝ ինչպես են վարչապետն ու առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մտնում լաբորատորիա։ Նրանց հետևում է նկարահանող խումբը, սակայն բուժհաստատության աշխատակիցը բոլորին հորդորում է դուրս գալ, նշելով․ «Մի մտեք։ Սարքավորումների հետ չի կարելի»։

Զարմանալին այն է, որ ՌԴ կառավարության ղեկավարը չի դժգոհել, հակառակը՝ նա ողջունել է պրոֆեսիոնալի հորդորը։

«Ահա, մասնագետը միանգամից երևում է»,- ասել է Միշուստինը։

Միշուստինը խոսել է Ռուսաստանի «անվտանգության բարձիկի», Covid-19–ի ու իր երազանքի մասին

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն այսօր Անադիր է ժամանել, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Հեռավոր Արևելք։  Օգոստոսի 13-ից 18-ը նա պատրաստվում է այցելել չորս շրջան՝ Չուկոտկա, Կամչատկայի երկրամաս, Մագադանի ու Ամուրի մարզեր։

162
թեգերը:
Մերձավոր Արևելք, Ռուսաստան, Միխայիլ Միշուստին
Ըստ թեմայի
Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին
Մեր կոփված բարեկամությունը կշարունակվի. Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
«Պետք է ամեն ինչ անհապաղ անել». Միշուստինը խորհրդակցություն է անցկացրել
«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին
Ինքնաթիռ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

1404
(Թարմացված է 16:50 13.08.2020)
Քանի որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։

ՌԻԱ Նովոստին գրում է` քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

1404
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Երևան, չվերթ, թռիչք, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները
«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
Депутат от фракции Просвещенная Армения Мане Тандилян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн

Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

19
(Թարմացված է 08:41 14.08.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք առողջական խնդիրների հետ անհամատեղելի են:

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- հավելել է պատգամավորը։

 

19