Գենադի Խազանով

«Ամեն ինչ կարգին է»․ Խազանովն անձամբ է պատասխանել է իրեն հիվանդանոց «տեղափոխած» ԶԼՄ-ներին

30
(Թարմացված է 11:59 04.07.2020)
Նշվում էր, որ 74-ամյա Խազանովին ստենոկարդիա են ախտորոշել։ Իբր սկզբում, առաջին օգնություն ստանալուց հետո, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ, բայց ավելի ուշ, երբ դերասանի վիճակը վատացել է, նրան հոսպիտալացրել են։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովն անձամբ է պատասխանել ԶԼՄ–ներին, որոնք լուրեր էին տարածել, թե նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Հայտնի արտիստը ТАСС-ին ասել է, որ իրեն լավ է զգում, բժիշկ չեն կանչել։

 «Ամեն ինչ կարգին է։ Ոչ մի բժիշկ և հոսպիտալացում չի եղել»,-ասել է Խազանովը։

Ավելի վաղ Mash Telegram-ալիքը, հղում անելով արտիստի օգնականին, փոխանցել էր, որ Խազանովն իբր «սկսել է խեղդվել, բժիշկ են կանչել»։ Ալիքի տվյալներով՝ նրան շտապ օգնություն են ցուցաբերել և որոշում են ընդունել տեղափոխել հիվանդանոց։

Նշվում էր, որ 74-ամյա Խազանովին ստենոկարդիա են ախտորոշել։ Իբր սկզբում, առաջին օգնություն ստանալուց հետո, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ, բայց ավելի ուշ, երբ դերասանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Գենադի Խազանովը ռուս դերասան է, Մոսկվայի Էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Նա ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում ունի, Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի դափնեկիր է։

30
թեգերը:
ԶԼՄ, հիվանդանոց, ռուս, դերասան, Գենադի Խազանով
Ըստ թեմայի
«Առաջին անգամը կներեմ, երկրորդ անգամը սևդ կտամ»․ Պուգաչովան «բարկացել է» Գալկինի վրա
Պուգաչովային օգնություն պետք չէ․ Գալկինն ասել է՝ ինչի հաշվին են իրենք ապրում
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել

Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար

23
(Թարմացված է 13:17 23.01.2021)
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել հանրահավաքներին մասնակցելու մասին համացանցում տարածվող կոչերը, ինչն ինքնին օրենքով արգելված է։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։

Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։

Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։

Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել

23
թեգերը:
դեռահաս, հանրահավաք, Քրեական գործ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Անչափահասները ցմահ ազատազրկման չեն դատապարտվի. էլ ինչ փոփոխություններ կան նոր օրենսգրքում
Դատավորը պետք է «գողականներից», ընդդիմությունից և իշխանությունից անկախ լինի. Ջհանգիրյան
6 տարի անց Գյումրիում կրկին բացվեցին Ավետիսյանների տան դռները. հարազատները պահանջներ ունեն
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

62
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

62
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին
Լարի Քինգ

Մահացել է աշխարհահռչակ հեռուստահաղորդավար Լարի Քինգը

3
(Թարմացված է 17:41 23.01.2021)
87–ամյա հեռուստահաղորդավար Լարի Քինգն ավելի քան 50 000 հարցազրույց է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ ամերիկացի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մահացել է։ Այս մասին տեղեկանում են Twitter-ում լրագրողի պաշտոնական էջից։ 

Լարի Քինգը 87 տարեկան էր։ Նա մահացել է Լոս–Անջելեսի հիվանդանոցներից մեկում։

2012 թվականի հուլիսից նա վարում է Larry King Now ծրագիրը Hulu կայքում և RT America հեռուստաալիքով։

Լարի Քինգը հայտնի է CNN-ում 1985-2010թթ. իր աշխատանքով։ Նա հարցազրույցներ է անցկացրել հայտնի քաղաքական գործիչների, գործարարների և այլ հանրահայտ մարդկանց հետ Larry King Live թոք շոուում:

Դու երբեք մենակ չես լինի. մահացել է ֆուտբոլային աշխարհում հայտնի երգիչ Ջերի Մարսդենը

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հայտնի էր դարձել, որ Քինգը հոսպիտալացվել է, նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։ Նա շաքարային դիաբետ ուներ, ինչպես նաև սրտի խնդիրներ։

3
թեգերը:
կորոնավիրուս, հաղորդավար, Մահ, Լարի Քինգ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը
Մահացել է Ազիզ Թամոյանը
Մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը