Աֆղանստանի օդուժի օդաչուները և նրանց ամերիկացի հրահանգիչները պատրաստվում են թռչել MD-530F- ի վրա (2012 թ. Օգոստոսի 29): Շինդանդ ավիաբազա, Աֆղանստան

Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

68
(Թարմացված է 16:58 30.06.2020)
The New York Times թերթը Ռուսաստանի հասցեին «մեղադրական ակտ» է հրապարակել․ այն հիմնված է ամերիկյան անանուն ուժայինների խոսքերի վրա։ Սակայն մեղադրանքների համար ապացույցներ չկան։

Իվան Դանիլով, ՌԻԱ Նովոստի

Ամերիկյան նախագահական ընտրությունների նախաշեմին The New York Times ամենաազդեցիկ ամերիկյան պարբերականը հերթական հակառուսական հիստերիան ակտիվացնելու փորձ է արել։ Պարբերականի միջոցով Ռուսաստանի դեմ հերթական տեղեկությունն է տարածվել, որի նպատակն է վարկաբեկել Դոնալդ Թրամփին ու հասնել ՌԴ-ի դեմ հերթական պատժամիջոցների կիրառմանը։

Ամերիկյան նախագահական ընտրությունների նախաշեմին The New York Times ամենաազդեցիկ ամերիկյան պարբերականը հերթական հակառուսական հիստերիան ակտիվացնելու փորձ է արել։ Պարբերականի միջոցով Ռուսաստանի դեմ հերթական տեղեկությունն է տարածվել, որի նպատակն է վարկաբեկել Դոնալդ Թրամփին ու հասնել ՌԴ-ի դեմ հերթական պատժամիջոցների կիրառմանը։ Դրա համար հնարավորինս էկզոտիկ պատրվակ է ընտրվել։ Հղում անելով ամերիկյան հետախուզությունում սեփական աղբյուրներին՝ պարբերականը հայտնում է․ «Ռուսաստանը գաղտնի պարգևավճարներ է տրամադրել աֆղանական գրոհայիններին ամերիկյան զինծառայողներին վերացնելու համար։ Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ մտածում էր՝ ինչ անել հետախուզության ցնցող եզրակացության հետ»։
Եթե միջին վիճակագրական ամերիկացին հավատացել է The New York Times-ին, ապա նրա տեսակետից իրավիճակը սարսափելի ու ստորացուցիչ է։ Ստացվում է՝ Ռուսաստանն ասես Աֆղանստանում ամերիկացիների դիերն հավաքող լինի, ու իբր դա տեղի է ունենում Թրամփի վարչակազմի անգործության ֆոնին։
Սարսափելի է պատկերացնել՝ ինչ են կարծում մի երկրի քաղաքացիները, որը սովոր է իրեն համաշխարհային գերտերություն համարել, երբ Ամերիկայի ամենահեղինակավոր թերթում այսպիսի տողեր են կարդում․

 

«Պաշտոնյաները հայտնել են, որ հետախուզական ծառայությունների եզրակացությունները փոխանցվել են նախագահ Թրամփին ու Ազգային անվտանգության խորհուրդը մարտի վերջին քննարկել է խնդիրը։ Պաշտոնյաները հնարավոր արձագանքի տարբերակներ են մշակել՝ սկսած Մոսկվային դիվանագիտական բողոք ներկայացնելուց մինչև նոր պատժամիջոցների սերիա ու պատասխան այլ գործողություններ։ Սակայն պաշտոնյաների խոսքով, Սպիտակ տունը դեռ նրանց ոչ մի քայլին հավանություն չի տվել։ Սա առաջին դեպքն է, երբ հայտնի է դարձել, որ ռուսական լրտեսական ստորաբաժանումը հարձակումներ է կազմակերպել արևմտյան զորքերի վրա»։

Կարելի է որոշ մեկնաբանություններ անել Ռուսաստանի հասցեին The New York Times-ի կազմած այս «մեղադրական ակտի» վերաբերյալ։

Պուտինի մամուլի քարտուղարը պատասխանել է Բոլտոնի սկանդալային գրքին վերաբերող հարցին

Առաջինը՝ 1990- 2000-ականներին ՌԴ քաղաքացիներին սպանած ահաբեկիչներին ԱՄՆ-ի, այդ թվում՝ ամերիկյան մեդիայի, լոգիստական, դիվանագիտական ու տեղեկատվական աջակցությունից հետո ԱՄՆ-ն բողոքելու բարոյական իրավունք չուներ, նույնիսկ եթե ուրիշի տարածքը բառացիորեն օկուպացրած իրենց զինվորականների հանդեպ իսկապես հատուկ միջոցներ կիրառվեին։

Հատկապես՝ Ռուսաստանի հասցեին ներկայացված մեղադրանքները որևէ ապացույց չունեն։

Երկրորդ՝ մեծ հաշվով ամերիկյան իսթեբլիշմենթն ինքն է ստեղծել այսօրվա Աֆղանստանը որպես անլուծելի ահաբեկչական խնդիր։

Հայտնի է, որ աֆղանական, և ոչ միայն աֆղանական, ահաբեկչական շարժումները ստեղծել են ամերիկյան մասնագետները, ամերիկյան փողերով ու ամերիկյան զենքի կիրառմամբ։ Պետք է հիշեցնել, որ մինչ 2001 թվականի հայտնի իրադարձությունները պարոն Բեն Լադենը ամերիկյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների սիրելին էր։

Ստացվում է, որ ԱՄՆ-ն սկզբում պայմաններ է ստեղծում տարբեր երկրներում քաղաքացիական պատերազմների, զանգվածային սպանությունների ու ահաբեկչության համար, իսկ երբ այդ գործողությունների անկանխատեսելի հետևանքները հանգեցնում են ամերիկյան զինվորականների մահվան ու Միացյալ Նահանգների խայտառակությանը (ԱՄՆ-ն վերջերս փաստացի հանձնվել է ու թալիբների հետ ստորացուցիչ հաշտություն է կնքել), ապա ամերիկյան ռազմական ու լրատվական դաշտը սկսում է աղաղակել, որ Ռուսաստանն է ամեն ինչում մեղավոր ու պետք է պատժամիջոցներ կիրառել։

Բայց լավ լուրեր էլ կան։

Սիրիական խրոնիկա․ հարձակումներ ռուսական պարեկի վրա և ԱՄՆ ակտիվացում. ի՞նչ է կատարվում

Եթե նախկինում հասարակությունն այնքան էր վստահում ուժային կառույցների «արտահոսքերին», որ հրապարակումները Թրամփի վարչակազմին ստիպում էին հապճեպ հերթական պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, ապա հիմա իրավիճակն այլ է։

Նախագահ Թրամփը թվիթերով է պատասխանել մեղադրանքին․ «The New York Times-ի կեղծ լուրերը պետք է բացահայտեն իրենց «անանուն» աղբյուրը։ Կարող եմ գրազ գալ, որ նրանք չեն կարող դա անել, քանի որ այդ «աղբյուրը» հավանաբար գոյություն չունի»։

Ամերիկյան հետախուզությունը պաշտոնապես հերքել է The New York Times-ի հոդվածում տեղ գտած այն տեղեկությունը, որը վերաբերում էր նախագահի գործողություններին։

Ի դեպ, եթե ամերիկյան լրագրողներն ուզում են տեսնել ամերիկյան ուժայինների սպանությունների իրական նախաձեռնողներին, պետք է հայելու մեջ նայեն։ Դիերի համար պարգևները միշտ չէ, որ նյութական են․ փորձը ցույց է տալիս, որ փառքն ու հանրային հավանությունը հաճախ ահաբեկչության ավելի արդյունավետ խթանիչ են, քան նույնիսկ խոշոր գումարները։

Ամերիկացիները «ռուսական հետք» են գտել համաշխարհային ահաբեկչության մեջ. ինչ են առաջարկում

The New York Times-ն ու ամերիկյան այլ լրատվամիջոցները, որոնք սատանայացնում են ամերիկյան ոստիկաններին, նաև պահպանողական արժեքների կողմնակիցներին ու «թրամփիստներին», փաստացի «էմոցիոնալ պարգև» են խոստանում այն մարդկանց, որոնք նրանց հանդեպ հուզական, հոգեբանական, ինչու ոչ՝ ֆիզիկական բռնություն են կիրառում։ Վերջերս տեղի ունեցած զանգվածային անկարգությունների (որոնք սադրում էին ամերիկյան գրեթե բոլոր լրատվամիջոցները) ժամանակ սպանված ամերիկյան ոստիկանների արյունը ակնհայտորեն լիբերալ ու պրոգրեսիվ ամերիկյան լրագրողների ձեռքերին է։

Սակայն ամերիկյան ոստիկանների կյանքն առանձնապես նշանակություն չունի նման լրագրողների համար։ Նրանք հասարակության առաջ լացում են ամերիկյան զինվորների համար միայն այն ժամանակ, երբ այդ արցունքներով հնարավոր է առաջ տանել հակառուսական պատժամիջոցները կամ Դեմոկրատական կուսակցության շահերը։

Զարմանալի չէ, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում աստիճանաբար ավելի քիչ մարդ է հավատում նման մեդիակառույցներին։ Մեծ հաշվով, ամերիկյան ազդեցության ու վեհության դեմ կազմակերպված ամենամեծ դավերը նյութել են հենց The New York Times-ի խմբագրության մասնակցությամբ։ Կարելի էր առաջարկել նրանց պարգևավճար դուրս գրել, բայց նրանք առանց առաջարկելու էլ դա կանեն։

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

68
թեգերը:
պատժամիջոցներ, որս, Աֆղանստան, ԱՄՆ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Սաֆրաստյան. ռուս–ամերիկյան լարվածությունը կարող է ռազմական բախման հանգեցնել
Փաշինյանը ռուս մասնագետների համար հասանելի է դարձրել ամերիկյան լաբորատորիաները
Մամուլ. Արցախի հարցում Իրանի ավանդական հավասարակշռված դիրքորոշումն ու ռուս-ամերիկյան սրացումը
Սարգսյան. «Չնայած ռուս–ամերիկյան լարված հարաբերություններին, ՄԽ–ում լարվածություն չկա»
Մարգարիտա Սիմոնյան. արխիվային լուսանկար

Մարգարիտա Սիմոնյանը պատմել և ցուցադրել է, թե ինչպես է առանց տանջվելու 17 կգ նիհարել

113
(Թարմացված է 13:09 08.07.2020)
Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս ավելորդ քաշ ունենալը, ուստի առանց խիստ սահմանափակումների նիհարելու տարբերակ է գտել։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առանց խիստ սահմանափակումների ու տանջող սննդակարգերի նիհարելու իր եղանակն է գտել և պատմել է այդ մասին Instagram-ի իր հետևորդներին։ Ընդ որում՝ հոկտեմբերից մինչև հիմա, այսինքն՝ 9 ամսվա ընթացքում, նրան հաջողվել է նիհարել 17 կգ։

«Սենսացիաներ չեմ սիրում, բայց․․․». Մարգարիտա Սիմոնյանը COVID-ի մասին ցնցող գրառում է արել

«Որևէ մեկին նիհարելու կոչ չեմ անում․ եթե քաշը բժշկական նորմայի սահմաններում է, ուրեմն հիանալի է։ Բայց անձամբ ինձ ավելորդ քաշ ունենալը դուր չի գալիս, ինձ դուր չի գալիս, թե ինչ տեսք ունի հագուստն ինձ վրա, դուր չի գալիս դեմքս՝ եթերում, քանի որ տեսախցիկը ևս մի քանի կիլոգրամ է ավելացնում»,-գրել է Սիմոնյանը։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Նա խոստովանել է, որ վեց տարվա ընթացքում երեք երեխա ծննդաբերելով` այդ տարիներն անցկացրել է սանտիմետրերի դեմ քայքայիչ և ոչ միշտ արդյունավետ պայքարում։ 2019թ․-ի հոկտեմբերի վերջին՝ ծննդատնից դուրս գրվելուց հետո, նրա քաշը 72,5 կգ էր։ Այսօր այն նվազել է մինչև 55,7 կգ։

«Քայքայող սննդակարգեր չեմ սիրում։ Ես ինչ ասես փորձել եմ՝ և՛ մոդայիկ սննդաբաններ, և՛ տուն առաքվող սննդամթերք, և ՛ «արյան անալիզի հիմքով» դիետաներ, և՛ «քիչ, բայց օրը 6 անգամ», և՛ սպիտակուցային, և էլ ինչ ասես։

Անձամբ ինձ վերոնշյալներից ոչ մեկը չի համապատասխանում՝ չափազանց ծանր է, չափազանց բարդ է կամ արդյունավետ չէ»,-գրել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ինքն էլ սովորություններ և թուլություններ ունի, որոնցից հանուն բարակ իրան ունենալու պատրաստ չէ հրաժարվել։ Ուստի իր համար նիհարելու քիչ թե շատ խնայող միջոց է գտել։ Եվ նրա սննդակարգն առողջ ապրելակերպի հետ որևէ կապ չունի։

Ասում է` ինքը մեծացել է իբրև կովկասյան աղուհացի սեղաններին սովոր մարդ, որտեղ խորովածի հետևից խաչապուրի են ուտում, իսկ երեխաներին թույլ են տալիս փորձել պապի սարքած թարմ գինին։ Այդ պատճառով էլ չի կարող հարմարվել «առողջ ապրելակերպին։ Այդ ամենով հանդերձ` նրա բոլոր տատիկներն ու նախատատերը երկար են ապրել, բժշկի չեն գնացել, մահացել են ծերությունից։

Սիմոնյանն օրական երկու անգամ է ուտում․ առաջինը՝ ժամը 11։00-13։00-ի միջակայքում։ Այդ ժամին կարող ուտել ամեն ինչ․ մածնաբրդոշ, կանաչ կաղամբապուր, կաթնաշոռ՝ մուրաբայով, լոլիկով կամ նրբերշիկով ձվածեղ, տապակած բրինձ, բուտերբրոտներ, անգամ պելմենի և մակարոններ, նաև մրգեր, հատապտուղներ, պաղպաղակ։ Միայն խմորեղեն չի ուտում, պարզապես որովհետև չի սիրում, իսկ սպիտակ հացից վաղուց է հրաժարվել։

«Իսկ այ բորոդինյան հացով, շպրոտով ու վարունգով 4 բուտերբրոտ հանգիստ կարող եմ ուտել իմ այդ նախաճաշ-ճաշի ընթացքում։ Քանակությանը չեմ հետևում, ուտում եմ այնքան, որ կշտանամ։ Երբեմն ինքս էլ զարմանում եմ, թե ինչքան շատ կերա, իսկ երբեմն էլ երկու ձու, մի խնձոր՝ ու վերջ, էլ ուտել չեմ ուզում։ Մի խոսքով՝ ըստ զգացողությունների»,-գրել է Սիմոնյանը։

Դրանից հետո Սիմոնյանը ոչինչ չի ուտում, անգամ թեթևակի։ Ընթրում է ժամը 17։00-ին․ ընթրիքին ուտում է միայն ոչ յուղոտ սպիտակուցներ, այն էլ՝ քիչ քանակով։ Օրինակ՝ Մի փոքր հավի միս, սիրտ կամ խաշած անյուղ տավարի միս, կամ ձու, ծովախեցգետին, ձուկ, եփած ոստրեներ։

Կարելի է նաև պահածոյացված տավարի, հավի կամ հնդկահավի միս։ Ընդ որում՝ ոչ մի խավարտ, անգամ հում բանջարեղեն կամ առավել ևս` մրգեր։ Դրանից հետո Սիմոնյանը ոչինչ չի ուտում, իսկ քնում է գիշերվա ժամը 2-ից ոչ շուտ։

«Ես շատ հեղուկ եմ խմում։ Չեմ հետևում դրան, ուղղակի դեռ փոքր ժամանակ շատ-շատ էի խմում։ Տատիկս միշտ փնթնթում էր, որ ճաշի ժամանակ կարող եմ մենակ խմել 3 լիտրանոց բանկայի կոմպոտը»,-պատմել է նա։

Սակայն հիմա նա միայն ոչ քաղցր հեղուկներ է խմում․ անանուխով թեյ՝ առանց շաքարի, սուրճ։ Երեկոյան կարող է իրեն թույլ տալ մի բաժակ չոր գինի կամ գարեջուր։ Քնելուց առաջ՝ անկողնում, մի թեյնիկ անանուխով թեյ է խմում։

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

Նրա խոսքով՝ այս սննդակարգից չես տանջվում, քանի որ միշտ գիտես, որ առավոտյան՝ նախաճաշ-ճաշի ժամանակ, կարող ես ուտել այն բոլոր համեղ բաները, որոնք քեզ թույլ չես տալիս ուտել երեկոյան։

«Արդյունքում` Մարոն 8,5 ամսական է, իսկ ես 17 կգ նիհարել եմ։ Իմ ռեկորդը մեկ տարուց էլ քիչ ժամանակում 30 կգ նիհարելն էր։ Բագրատից հետո 86 կգ էի և հրավիրված էի Նավկայի ու Պեսկովի հարսանիքին։ Գեղեցիկ շրջազգեստի մեջ «տեղավորվելու» համար նիհարեցի մինչև 56 կգ»,-գրել է Սիմոնյանը։

Ընդ որում՝ նա սպորտով չի զբաղվում, քանի որ ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ ցանկություն։ Սպորտով զբաղվելու փոխարեն գերադասում է ռուսական պոեզիայի որևէ ժողովածու ընթերցել։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

Հրապարակումն ավելի քանի 15 հազար հավանում ունի։ Հետևորդները գրել են, որ նրա դիետան պարզապես պարբերական քաղցի սննդակարգն է։ Սակայն Սիմոնյանը գրել է` «ոչ» և ավելացրել, որ պարբերական քաղցն իրեն չի օգնել։

«Այն ենթադրում է, որ այն ժամերին, երբ կարելի է ուտել, կարելի է ուտել ամեն ինչ։ Ինձ մոտ դա չի աշխատում, ես գիրանում եմ։ «Ամեն ինչ» ես ուտում եմ միայն նախաճաշին։ Իսկ հետո՝ միայն մի անգամ և միայն սպիտակուցներ։ Փոխարենը երեկոյան, երբ «ուտելիքի ժամերը» ավարտվել են, կարող եմ գինի կամ գարեջուր խմել։ Իսկ պարբերական քաղցի սննդակարգում դա չի կարելի»,-պարզաբանել է Սիմոնյանը։

«Մարգարիտա, իսկ եթե երեկոյան ինչ-որ առիթով հավաքվում եք սեղանի շո՞ւրջ։ Կամ հանդիպում ունեք ռեստորանո՞ւմ։ Մի բաժակ չոր գինի և ձո՞ւկ»,-հետաքրքրվել է բաժանորդներից մեկը։

Սիմոնյանը պատասխանել է, որ հենց այդպես էլ անում է։

Իսկ Օլգա Սկաբեևան մեկնաբանություններում նշել է, որ դա հրաշալի է։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

113
թեգերը:
նիհարել, առողջ սնունդ, սնունդ, դիետա, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Բախտը բերել է, որ հայ է». Մարգարիտա Սիմոնյանը կատակել է Պուտինի ասած թեմայով. տեսանյութ
«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը
Թինա Կանդելակին խոսել է Սաակաշվիլու հանդեպ ատելության և Սիմոնյանի հանդեպ սիրո մասին
Վլադիմիր Պուտին

Պուտինին խնդրում են տեղափոխել Ռուսաստանի օրը

38
(Թարմացված է 10:19 08.07.2020)
Հասարակական գործչի կարծիքով՝ ռուսաստանցիներից շատերը հունիսի 12-ը երկրի անկախության հետ չեն կապում։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են Ռուսաստանի օրվա տոնակատարությունները հունիսի 12-ից տեղափոխել հուլիսի 1։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նման նախաձեռնությամբ է հանդես եկել Հանրային պալատի անդամ, ազգային ծնողական կոմիտեի նախագահ Իրինա Վոլինեցը։

Հասարակական գործչի կարծիքով՝ ռուսաստանցիներից շատերը հունիսի 12-ը կապում են Խորհրդային Միության փլուզման հետ, ոչ թե երկրի անկախության։

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանի քաղաքացիների զգալի մասը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին` խնդրում եմ ՌԴ կառավարությանը հանձնարարել իրականացնել համալիր միջոցառումներ, որոնք հարկավոր են քվեարկության ավարտի օրը՝ հուլիսի 1-ը, որպես Ռուսաստանի օր հաստատելու, այդ օրը պետական տոն և ազատ օր հայտարարելու համար»,- նշված է նրա ուղերձում։

ՌԴ Սահմանադրական փոփոխությունների տեքստն ընդունվել է հուլիսի 1-ի համառուսաստանյան քվեարկության արդյունքում, ուժի մեջ է մտել հուլիսի 4-ից։ Ընդհանուր առմամբ Սահմանադրության մեջ 206 փոփոխություն է արվել։

Ռուսաստանը չէ․ ով է ամերիկացիների «գլուխների» իրական որսորդը

ՌԴ Սահմանադրական բարեփոխումներին կողմ են քվեարկել ռուսաստանցիների 77,92%-ը, դեմ` 21,27%-ը։ Ըստ ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների՝ մասնակցությունը կազմել է 67,97%։ ՌԴ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը մի քանի օր է տևել` հունիսի 25-ից հուլիսի 1-ը։

Բացառիկ կադրեր․ ռուսաստանցի լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է ձայնագրվել Պուտինի ուղերձը

38
թեգերը:
Իրինա Վոլինեց, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ
Ռուսաստանը ոչ ոքի հետ չի ուզում կլինչ անել, այդ թվում՝ Արևմուտքի․ Լավրով
«Մենք բարդ մարտահրավեր ենք հաղթահարել»․ Պուտինը` Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի մասին
Հայկ եսայան

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

0
(Թարմացված է 15:34 08.07.2020)
Նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների համար:
«Beeline-ի մասնագետները, որ որը տարիներով պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել». Եսայան

Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի նորաստեղծ «Թիմ» ընկերությունը այս պահին 5G ցանց ստեղծելու ծրագիր չունի: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Թիմ» ընկերության հիմնադիր Հայկ Եսայանը:

Փոխարենը նոր ընկերությունը մտադիր է գնել Հայաստանում արդեն կայացած Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերությունն ու դրա հիման վրա ստեղծել նոր NGN (Next Generation Network) ցանց:

«Մենք 10 գիգաբիթ թողունակությամբ ցանց ենք կառուցելու, և վստահ եմ՝ այն ինժեներական ներուժը, որ ունի Beeline ընկերությունը, որը տարիներով պղնձային ցանց է ապահովել, շատ հեշտ կկարողանա ավելի հետաքրքիր, նոր ցանց կառուցել ու միասին ապացուցել, որ այդ ընկերության ցուցանիշները կարելի է շատ արագ լավացնել»,- ասաց Եսայանը:

Ընդ որում, նոր օպտիկամանրաթելային ցանցի նախագծման աշխատանքները «Թիմ» ընկերությունը մտադիր է իրականացնել հայաստանյան ինժեներական ներուժով ու գումար չվատնել «դրսի» մասնագետների ծառայությունների վրա:

«Մենք ուզում ենք հայ ինժեներներն անեն: Այն կապիտալ ծախսերը, որ պիտի անենք, գնան աշխատավարձային ֆոնդին։ Մեր խնդիրը ընկերությունը զարգացնելն է, նոր ծառայություններ առաջարկելը: Մենք ուզում ենք ավելացնել աշխատակիցների քանակը՝ տարիների ընթացքում»,- նշեց Եսայանը:

Beeline–ի վաճառքի շուրջ կրքերը թեժանում են. աշխատակիցները բողոքում են, պետությունը՝ լռում

Իրենց նորաստեղծ ընկերությունը Եսայանները մտադիր են վերածել բաց բաժնետիրական ընկերության, այնպես, ինչպես ժամանակին փորձել էին անել Ucom-ում, բայց չէին ստացել բաժնետերերի համաձայնությունը:

Իսկ առայժմ Եսայանները սպասում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը՝ Beeline-ի ակտիվները ձեռք բերելու վերաբերյալ:

Այդ հարցը հուլիսի 7-ին քննարկվել է հանձնաժողովի նիստում, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:

Իսկ մինչ այդ՝ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է Ucom ՓԲԸ-ին՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։

Այս առիթով Ucom–ը երեկ՝ հուլիսի 6-ին, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշում էր, որ այդ գործարքը ենթակա է արգելման:

Կհայտնվենք կորպորատիվ ստրուկի կարգավիճակում. Beeline–ի աշխատակիցները դիմել են վարչապետին

Ըստ Ucom–ի` «Թիմ» ՍՊԸ-ի ու և նրա ղեկավարության գործողությունները պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն, քանի որ Եսայանները նոր գործարքի համար բանակցություններում օգտագործել են Ucom ընկերությունում իրենց հասանելի գաղտնի տեղեկությունը:

Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը, ըստ Ucom-ի, հակասում է Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքին, ու այդ առաջարկը ենթակա է արգելման ՏՄՊՊՀ կողմից։

0
թեգերը:
ինտերնետ, համացանց, Հայկ Եսայան, Հայաստան
Ըստ թեմայի
Ucom-ը չի գնի Beeline–ը. քննարկումները դադարեցվել են
Ucom-ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ
Ucom–ի նախկին գործադիր տնօրենը նոր ընկերություն է հիմնել
Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում խուզարկություն է իրականացվում