Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Մոսկվայում ըմբռնումով են մոտենում առաջնորդների` Հաղթանակի շքերթին չմասնակցելուն. Պեսկով

61
(Թարմացված է 15:15 23.06.2020)
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ մի շարք երկրների ղեկավարներ չեն կարող ժամանել, քանի որ սահմանափակումների ռեժիմը դեռ չի ավարտվել։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik.  Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում այն բանին, որ մի շարք երկրների առաջնորդներ, որոնց հրավիրել էին մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին, ՌԴ մայրաքաղաք ժամանել չեն կարող։ Լրագրողներին պաշտոնական դիրքորոշման մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք, անկասկած, ըմբռնումով ենք մոտենում մի շարք պետությունների ղեկավարների և կառավարությունների հաղորդումներին այն մասին, որ իրենք անկասկած կցանկանային (ավելի վաղ հաստատել են իրենց պատրաստակամությունը) մասնակցել տոնակատարություններին, սակայն չեն կարողանա այս կամ այն պատճառով»,–ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ մի շարք երկրների ղեկավարների չժամանելու պատճառը կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների ռեժիմն է։

Պեսկովի խոսքով` Մոսկվայում ըմբռնումով են մոտենում նաև այն տեղեկությանը, որ Հաղթանակի շքերթին չի կարողանա մասնակցել  նաև Խորվաթիայի նախագահը։

Հաղթանակի հոբելյանական շքերթին կմասնակցի Դավիթ Տոնոյանը

Ավելի վաղ Մոսկվայում Խորվաթիայի դեսպանատունը հայտնել էր, որ Խորվաթիայի Հանրապետության ղեկավար Զորան Միլանովիչը չի ժամանի Մոսկվա այն պատճառով, որ շարքից դուրս է եկել նրա ինքնաթիռը։

Շեշտը դրվում է ԱՊՀ ղեկավարների վրա․ Պեսկովը խոսել է Հաղթանակի շքերթի հրավերի մասին

61
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Վլադիմիր Պուտին, Մոսկվա, շքերթ, Հաղթանակի միջոցառումներ, Հաղթանակի կամուրջ, հաղթանակ
Ըստ թեմայի
Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին
Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները կմասնակցե՞ն Հաղթանակի շքերթին. պատասխանում է Պեսկովը
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարողանա մասնակցել Հաղթանակի շքերիթին. պատճառը հայտնի է
ՌԴ վարչապետին արգելել են ՄՌՇ սենյակ մտնել

«Պրոֆեսիոնալը միանգամից երևում է»․ ՌԴ վարչապետին արգելել են մտնել ՄՌՇ-ի սենյակ․ տեսանյութ

170
(Թարմացված է 08:12 14.08.2020)
Միշուստինն այսօր ժամանել է Անադիր, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Արևելք։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Չուկոտսկի շրջանային հիվանդանոցի աշխատակիցը թույլ չի տվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին մտնել Մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ։ Միջադեպը տեղի է ունեցել վարչապետի՝ բուժհաստատություն կատարած այցի ժամանակ։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Կադրերում երևում է՝ ինչպես են վարչապետն ու առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն մտնում լաբորատորիա։ Նրանց հետևում է նկարահանող խումբը, սակայն բուժհաստատության աշխատակիցը բոլորին հորդորում է դուրս գալ, նշելով․ «Մի մտեք։ Սարքավորումների հետ չի կարելի»։

Զարմանալին այն է, որ ՌԴ կառավարության ղեկավարը չի դժգոհել, հակառակը՝ նա ողջունել է պրոֆեսիոնալի հորդորը։

«Ահա, մասնագետը միանգամից երևում է»,- ասել է Միշուստինը։

Միշուստինը խոսել է Ռուսաստանի «անվտանգության բարձիկի», Covid-19–ի ու իր երազանքի մասին

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն այսօր Անադիր է ժամանել, որտեղից մեկնարկում է նրա աշխատանքային այցը Հեռավոր Արևելք։  Օգոստոսի 13-ից 18-ը նա պատրաստվում է այցելել չորս շրջան՝ Չուկոտկա, Կամչատկայի երկրամաս, Մագադանի ու Ամուրի մարզեր։

170
թեգերը:
Մերձավոր Արևելք, Ռուսաստան, Միխայիլ Միշուստին
Ըստ թեմայի
Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին
Մեր կոփված բարեկամությունը կշարունակվի. Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին
«Պետք է ամեն ինչ անհապաղ անել». Միշուստինը խորհրդակցություն է անցկացրել
«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին
Ինքնաթիռ

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կբացի սահմանը Հայաստանի համար

1426
(Թարմացված է 16:50 13.08.2020)
Քանի որ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից սահմանները կբացի ԱՊՀ որոշ երկրների՝ այդ թվում Հայաստանի համար։ Տեղեկությունը գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային։

Ասոցիացիան հայտնում է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան։

Երկրի ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի ԱՊՀ երկրներ, քանի որ նախ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայունացել է, երկրորդ՝ արդեն սեպտեմբերին սկսվելու է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրությունը։

ՌԻԱ Նովոստին գրում է` քանի որ վերոնշյալ երկրները մտադիր են ռուսական պատվաստանյութը գնել, դա կնպաստի Ռուսաստանի հետ մարդասիրական և գործարար կապերի ամրապնդմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունը մարտի 27-ից։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

1426
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Երևան, չվերթ, թռիչք, Հայաստան, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է Երևան–Թեհրան–Երևան թռիչքները
«Air India»-ի ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. տեսանյութ
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
Բագրատ Էստուկյան

Թուրքիայում չեն պատժում գերեզման պղծողներին, նրանց հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը

0
(Թարմացված է 19:34 13.08.2020)
«Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Անկարայի հայկական գերեզմանատան հետ կապված սրբապղծության վերջին դեպքին և գանձագողության պատրվակով հայկական վանքերի ու պատմամշակութային հուշարձանների ավերածություններին։

 

Էստուկյան. «Թուքիայում ավելի քան 2000 հայկական եկեղեցիներ ավերվել են պետության կարգադրությամբ»

Դատապարտելով Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցիներին կից գտնվող հայկական գերեզմանատան դեմ ուղղված վանդալիզմի դրսևորումը` Բագրատ Էստուկյանն ընդգծում է, որ հայերի և այլազգիների գերեզմանների թալանն ու գանձախուզության դեպքերի ակտիվացումը պայմանավորված չէ միայն վերջին շրջանի ժամանակագրությամբ, այլ ունի վաղեմի պատմություն։ 

«Դեռ 1915 թվականի տեղահանությունից ու աքսորից առաջ շատ հայեր իրենց ունեցվածքը պահեցին կա՛մ գերեզմանատներում, կա՛մ եկեղեցիների հիմքերի տակ։ Այդ հանգամանքը շատերին խրախուսեց, որպեսզի նշված վայրերում իրականացնեն գանձախուզական աշխատանքներ, պեղումներ։ Այդ գործընթացը հարատևորեն շարունակվում է, հետևաբար հայկական կոթողների ու գերեզմանատների ավերածության լուրերն այլևս զարմանք չեն պատճառում»,– նշում է «Ակոսի» խմբագրապետը։

Բագրատ Էստուկյանի գնահատմամբ` Թուրքիայի պատկան մարմինները գործուն քայլեր չեն իրականացնում, որպեսզի գտնեն մեղավորներին ու ենթարկեն պատասխանատվության, և գանձախույզները նույնիսկ համացանցի միջոցով տեղեկություններ են տարածում, խորհուրդներ, տալիս իրար, որտեղ և ինչպես պետք է գանձ փնտրել։ Մեծ պահանջարկ ունեն ազատ վաճառքում առկա այնպիսի սարքեր, որոնց միջոցով կարելի է գետնի տակ թաղված մետաղյա իրեր հայտնաբերել։ Խմբագրապետի տեղեկացմամբ` նույնիսկ եթե բողոքներ են լինում և հանցագործները դեպքի վայրում բռնվում են, միևնույն է, նրանք թեթև պատիժ են կրում։

«Թուրքական հասարակությանը միշտ հետաքրքրում է հարցի առեղծվածային կողմը, գանձերին առնչվող պատմությունները, բայց կոթողների ավերածությունների նկատմամբ թուրքերն անտարբեր են։ Հասարակությանը թերևս ցավ է պատճառում միայն իր սրբավայրերի դեմ իրականացված վանդալիզմը, մինչդեռ ավելի քան 2000 հայկական եկեղեցի ավերվել են հենց պետության կարգադրությամբ»,– նշում է խմբագրապետը։

Էստուկյանի կարծիքով` Թուրքիայի հայկական համայնքի միակ բարեբախտությունը խորհրդարանում Կարո Փայլանի պես պատգամավոր ունենալն է, որն ամեն տեսակի ոտնձգության դեմ իր ձայնն է բարձրացնում` ներկայացնելով առարկություններ և հարցումներ ուղղելով իշխանություններին, թեև շատ բան, ցավոք սրտի, անցնում է ապարդյուն։

Մշակութային վանդալիզմ. թուրք երգչուհին երգում է Անիի Մայր տաճարում. տեսանյութ

Հիշեցնենք` Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան թաղամասում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցիներին կից գտնվող հայկական գերեզմանոցն օրերս ավերել են, աճյունները դուրս են բերվել շիրիմներից, ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված եղել։

 

0
թեգերը:
Եկեղեցի, գերեզման, Թուրքիա, Բագրատ Էստուկյան