Օդանավակայան. արխիվային լուսանկար

Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ են գալիս Հայաստան

291
(Թարմացված է 23:44 20.06.2020)
Ռուսաստանցի բժիշկներից բացի այդ չվերթով Հայաստան կգան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներ ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. Հատուկ չվերթով Հայաստան է գալու կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հունիսի 21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին, ռուսաստանցի բժիշկներից բացի այդ չվերթով Հայաստան կգան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներ ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև 2849 համարը):

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, որոնց հետ հաստատվել է հեռախոսակապ և որոնք վերահաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից հունիսի 21-ին (ժամը՝ 09։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի»,–ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Լիտվացի բժիշկներն ու 1,5 տոննա բեռն արդեն Հայաստանում են

Սահմանված ուղեբեռի քաշը 23 կգ է (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռինը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմերնարկի հունիսի 21-ին, ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Հիշեցնենք` կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով արդեն Հայաստան են ժամանել բժիշկներ Ֆրանսիայից ու Լիտվայից։

Հունիսի 20–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 19 708 է։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 409 մարդ, կատարվել է 93 786 թեստավորում, առողջացել են վարակվածներից 8854–ը։ Գրանցվել է մահվան 332 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 113 է (+3)։

Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկներ են եկել Հայաստան. նրանք կաշխատեն 3 հիվանդանոցում

291
թեգերը:
Ռուսաստան, դեսպանություն, դեսպանատուն, կորոնավիրուս, Հայաստան, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1328)
Ըստ թեմայի
«Սա մի սարսափելի աշխատանք է». գերմանացի հայ բժիշկը երազում է ներկա գտնվել որդու 1–ամյակին
Ֆրանսիայից բժիշկներ են գալիս ՀՀ. ՌԴ–ից նույնպես բժիշկների խումբ է նման ցանկություն հայտնել
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները պատրաստվում են «բժշկական դեսանտ» իջեցնել ՀՀ–ում. ԱԳՆ-ն կօգնի
551 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 19 708
Մարիա Խաչատուրյանը. արխիվային լուսանկար

«Էս կեղտերը, էս կեղտոտ շները». համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքից

169
Խաչատուրյան ընտանիքի պատմությունը հանրությանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի տա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մինչ դատավարությունն ընթանում է, համացանցում նորանոր տեսանյութեր են հայտնվում, որտեղ երևում են հոր և երեք դուստրերի ոչ ջերմ հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik․ Համացանցում ևս մեկ տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքի կյանքից, որի հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, դաժանորեն սպանվել էր դուստրերի կողմից։ «360» Telegram-ալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը զայրանում աղջիկների վրա բնակարանում տիրող անկարգության համար, ընդ որում՝ շատ կոպիտ արտահայտվելով նրանց հասցեին։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

«Ու ես ամեն օր եմ էսպես ապրում։ Ես այսպես ապրում եմ, ես ինքս եմ փոշեկուլ անում։ Ես այսպես էլ ապրում եմ, էս անասունները էսպես էլ ապրում են։ Էս կեղտերը, էս կեղտոտ շները»,-ասում է Խաչատուրյանը կադրից դուրս, միաժամանակ նկարահանելով գետնին ընկած շան մազի խուրձը և աղջիկներին։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ

169
թեգերը:
տեսանյութ, Քրեական գործ, Խաչատուրյան քույրեր
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը
Ըստ թեմայի
ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ
Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

32
(Թարմացված է 13:32 04.08.2020)
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնն արդեն փաստաթղթեր է պատրաստում թեստավորում անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2021 թվականի հունվար-փետրվարին Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը սկսելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստվում, քանի որ նախկինում կենտրոնը երբեք երեխաների վրա փորձարկումներ չի անցկացրել։

«Մանկաբույժները գիտեն այդ նրբությունները, նրանց հետ հիմա փաստաթղթերի փաթեթ ենք կազմում, որը կներկայացնենք առողջապահության նախարարությանը՝ երեխաների վրա փորձարկումներ անցկացնելու համար», - ասել է Գինցբուրգը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ փորձարկումները կսկսվեն միայն մեծահասակների վրա փորձարկումների ավարտից հետո։

Գինցբուրգն ավելացրել է, որ թեստավորումը կսկսեն միայն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ փուլը մոտ հինգ ամիս կտևի։ Դրան մոտ երկու հազար պացիենտ է մասնակցելու։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 18,4 միլիոնի: Մահացել է ավելի քան 697 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 891 423–ի, 14 351 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

32
թեգերը:
երեխա, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին
Սևան

«Սպիտակ Շորժայի» սեփականատերը մամուլից է տեղեկացել, որ իր տարածքում բիզնես են հիմնել

0
(Թարմացված է 20:47 04.08.2020)
Ռուսաստանաբնակ ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը Sputnik Արմենիային պատմել է, թե որտեղից է իմացել Հայաստանում իր տարածքի շուրջ բարձրացած աղմուկի մասին։ Նա նաև ներկայացրել է տարածքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տարածքի իրական սեփականատերը` ճարտարապետ Ռուբեն Չախմախչյանը մամուլի հրապարակումներից է տեղեկացել, որ իր տարածքում ինչ–որ մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալել։ Սեփականատերն այդ մասին իմացել է այն ժամանակ, երբ շրջակա միջավայրի նախարարն արդեն հայտարարել էր այդ գործունեությունը կասեցնելու մասին։

«Ես չեմ ուզում քաղաքական հարցերի մեջ մտնել` ումն է դա, ով է այդ մարդը։ Բայց տպավորությունն այնպիսին էր, որ այդ մարդը ինչ–որ բիզնես է անում, բայց անպայման փորձում է ինչ–որ մեկից ինչ–որ բան խլել։ Բայց տեղեկություններ կային, որ Հայաստանում հիմա անօրինականությունները կանխվում են։ Այդպիսի աղոտ հույս կար։ Ու երեկ, փաստորեն, նախարարը որոշում կայացրեց այդ բոլոր անօրինական շինությունները կանխել»,– Sputnik Արմենիայի հետ հեռախոսազրույցում անթաքույց ուրախությամբ ասաց ճարտարապետը։

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել էր ամենասեղմ ժամկետում կասեցնել Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունն ու ապամոնտաժել տարածքում տեղադրված ապօրինի տաղավարները։ Նախարարը հայտարարել էր նաև, որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որին, ըստ լուրերի պատկանել է անօրինական բիզնեսը, տարածքի իրական սեփականատեր Չախմախչյանը հայտնեց, որ նրան երբևէ չի ճանաչել և նրա հետ գործնական հարաբերություններ չի ունեցել։

«Հայկ Սարգսյանը, որքան ես գիտեմ, նույնքան տարեկան է, որքան որ ես Հայաստանում չեմ գտնվել։ Դրա համար առնչվելու առիթ չի եղել»,– կատակեց նա։

Սևանի ափին գտնվող տարածքում հանգստի գոտի կառուցելու գաղափարը ճարտարապետն ու նրա երկու ընկերները հղացել են շուրջ 20 տարի առաջ։ «Սևան» ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիրը, Չախմախչյանի պարզաբանմամբ, նախապես ձևակերպվել է ընկերներից մեկի անունով։ Իսկ 2008թ–ին տարածքից 3.5 հա–ն` վարձակալության իրավունքով, իսկ դրան կից 5 հա–ն` սեփականության իրավունքով` նվիրատվության պայմանագրի հիման վրա փոխանցվել է Ռուբեն Չախմախչյանին։ Մնացած 5 հա–ն սեփականության իրավունքով ձեռք է բերել նրա մտերիմ ընկերն ու բիզնես–գործընկերը, որի հետ էլ ծրագրում էին հանգստյան գոտի կառուցել։

«Մենք արդեն բավական աշխատանք էինք արել տարածքում, ու արդեն ծրագրում էինք շինարարությունը սկսել։ Բայց, ցավոք, դեֆոլտները խանգարեցին»,– նշեց Չախմախչյանը` ակնարկելով 2009թ–ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

Սևանի Շորժայի ափի կառուցպատման նախագիծն այսօր էլ կա, տարածքի սեփականատերերն անգամ անունն են որոշել`«Զարթոնք», այժմ սպասում են այն իրագործելու համար բարենպաստ տնտեսական իրավիճակի։ 

Ինչ վերաբերում է իրենց տարածքում ապօրինի ծավալված բիզնեսին, Ռուբեն Չախմախչյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի իշխանություններից ու ազգային պարկից որևէ պահանջ չունի, չնայած, որ տարածքը ապօրինի շահագործման հետևանքով վնաս է կրել։

«Ինձ ասացին, որ ավազ են լցրել, բարեկարգել են ափը։ Այդ ավազը քանդել և հանել են իմ սեփական հողատարածքից։ Այսինքն`փչացրել են այդ հողատարածքը։ Եթե այնտեղ ես տնակներ կառուցեմ, պետք է կառուցեմ ափից հեռու, վերևի հատվածում, իսկ իրենք քանդել, այդ տարածքից ավազը հանել են, տեղափոխել ափ։ Այն տարածքը, որը կառուցապատման ենթակա է, փչացրել են»,– պարզաբանեց Չախմախչյանը։

Վերջինս Sputnik Արմենիային ներկայացրեց նաև տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթերը` սեփականության վկայականն ու կառուցապատման իրավունքի պայմանագիրը։

  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
  • «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    «Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը
    © Photo : provided by Ruben Chakhmakhchyan
1 / 4
© Photo : provided by Ruben Chakhmakhchyan
«Սպիտակ Շորժա» ծովափնյա գոտու սեփականատեր Ռուբեն Չախմախչյանի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում տեղի էր ունեցել Գոռ Սուջյանի մենահամերգը։ Խնջույքից տեսագրություն և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա դիմակի չէր դրել, որի համար ավելի ուշ տուգանվել էր։ Սարգսյանն ինքը պարզաբանում էր տարածել` ասելով, որ ընդամենը մի պահ դիմակ չի կրել։

Մամուլում տարածված լուրերի համաձայն` այս լողափը պատկանում է հենց նրան կամ առնչություն ունի նրա հետ, սակայն Սարգսյանը դա էլ է հերքում։

0
թեգերը:
փաստաթուղթ, սեփականատեր, «Իմ քայլը» խմբակցություն, Պատգամավոր, ԱԺ, Հայկ Սարգսյան, Լողափ, Սևան, Հայաստան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Հայերն այլևս վրացական լողափերում չե՞ն հանգստանում. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը