Ձերբակալում

Ռուս պաշտոնյան կաշառք է ստացել ռազմական արտադրանքն Ադրբեջան ուղարկելու «հավանության» դիմաց

200
(Թարմացված է 12:33 05.06.2020)
Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրենը, քննության վարկածի համաձայն, 4,5 միլիոն ռուբլի է փոխանցել Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի պետին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Մոսկվայի դատարանը կալանավորել է երեք քաղաքացու, որոնք կապված են Ադրբեջանին կրկնակի նշանակության արտադրանք մատակարարելու թույլտվություն տալու համար Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարության աշխատակցի կողմից կաշառք ստանալու գործի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։

Նախարարության ռազմատեխնիկական համագործակցության բաժնի պետ Ռիզվան Գայրբեկովը, քննության վարկածի համաձայն, Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից 4,5 միլիոն ռուբլի է ստացել ընկերությանը կրկնակի նշանակության արտադրանքը Ադրբեջան մատակարարելու թույլտվություն տալու դիմաց։

Քննչական կոմիտեի կարծիքով՝ միջնորդ է հանդիսացել նրանց ընդհանուր ծանոթը՝ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության արտաքին համագործակցության վարչության պետ Սերգեյ Գարմաշը։

Թեև ՌԴ ՌՔԾ-ն դեռ մարտին էր սկսել քննել կոռուպցիոն գործը, ԱԴԾ աշխատակիցները գործի  հետ կապ ունեցողներին ձերբակալել են դատական նիստերից միայն մի քանի ժամ առաջ։ Ձերբակալվածների տներում ու գրասենյակներում օպերատիվ աշխատակիցների անցկացրած խուզարկություններից ու հարցաքննություններից հետո քննությունը նրանց մեղադրանք է ներկայացրել ու կալանավորման մասին միջնորդագրեր է ուղարկել Խամովնիչեսկի դատարան։

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»

Առաջինը երկու ամսով կալանավորվել է Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիի Կլեպանովը, որը մեղադրվում է ՌԴ ՔՕ 291 հոդվածով (կաշառք տալ)։

Կլեպանովը 4,5 միլիոն ռուբլի է փոխանցել նախարարության աշխատակից Րիզվան Գայրբեկովին նրանց ընդհանուր ծանոթ՝ Սրեգեյ Գարմաշի միջնորդությամբ։

Գայրբեկովը մեղադրվում է առանձնահատուկ խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ Դատարանը նրան մինչ օգոստոսի 4-ը մեկուսարան է ուղարկել` ենթադրյալ կաշառք տվողի ձերբակալությունից մոտ կես ժամ անց։

ՌՔԾ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում նշել են, որ բոլոր գերատեսչությունները, որտեղ աշխատում են գործի մասնակիցները, աջակցում են քննությանը։ Գայրբեկովը ղեկավարում էր Արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտպանաարդյունաբերական համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը։

Միջնորդ Գարմաշը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնյա է։

Ձերբակալումից անմիջապես հետո միջնորդը խոստովանական ցուցմունք է տվել, նա մասնակիցներից միակն է, ով ցուցմունք է տվել։

Դրա դիմաց ՌՔԾ-ն խնդրել է շրջանային դատարանին նրա հանդեպ տնային կալանք կիրառել։ Խամովնիչեսկի դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Երևանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ կհավաքեն. որ փուլում է գործը

Քննության վարկածի համաձայն՝ 2019 թվականի գարնանը Նիժնի Նովգորոդի ձեռնարկության գլխավոր տնօրենը խնդրել է իր ծանոթին՝ Սերգեյ Գարմաշին, օգնել ընկերության գործունեության որոշ տեսակների համար լիցենզիա ստանալու հարցում։ Դրանք անհրաժեշտ էին կրկնակի նշանակության արտադրանքն Ադրբեջան մատակարարելու համար։ Կլեպանովը սկզբում 2 միլիոն ռուբլի է փոխանցել Գարմաշին, իսկ հետո՝ ևս 2,5 միլիոն։

200
թեգերը:
Ձերբակալում, Ադրբեջան, Կաշառք, պաշտոնյա, Զենք, ռուս
Ըստ թեմայի
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ
Գուրգեն Խաչատրյանն աջակցե՞լ է կաշառք ստանալուն. կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Ազգային արխիվի մարզային մասնաճյուղի տնօրենը. տեսանյութ
Հանրային խորհրդի նիստ, արխիվային լուսանկար

ՌԴ նոր Հանրային պալատը կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ

53
(Թարմացված է 19:07 10.08.2020)
ՀՀ Հանրային խորհուրդը ռուսական կողմին առաջարկել է մինչ կորոնավիրուսի համավարակի ավարտը փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Կոնֆերանսի թեմաները կհստակեցվեն առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել, որ նոր՝ 7-րդ կազմով, ևս կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ:

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարը՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է: Գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Շկոլնիկը ՌԴ Հանրային պալատի նոր կազմի անունից, վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- նշված է նամակում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՀԽ նախագահը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝  Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել:

53
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, նամակ, Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհուրդ
Ըստ թեմայի
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»
Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»
Ստյոպա Սաֆարյան. «Նիսյա» լավ երկրի հեռանկարը հեշտ չէ համոզել մարդկանց
Օլգա Բուզովա

Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը․ ի՞նչ նվեր է մատուցել բլոգերը սիրելիին

268
(Թարմացված է 20:55 09.08.2020)
Պարզվում է՝ Դավիթից առաջ, Օլգային նույն անակնկալը մատուցել է նաև նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ երգչուհի Օլգա Բուզովան և նրա ընտրյալը՝ բլոգեր, պարող Դավան (Դավիթ Մանուկյանը) իրենց հարաբերությունների մեկամյակը նշել են Սոչիում։ Երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել իրենց հանգստից։

«Երեկ Սոչիի լավագույն բաղնիքներից մեկում էինք։ Մաքուր օդ, լեռներ, կանաչ թեյ և մերսում»,- հիացած գրել է երգչուհին։

Скрин поста Ольги Бузовой
Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը

7days.ru կայքը գրում է, որ բաղնիքից հետո զույգը ռեստորան է գնացել, որտեղից էլ Բուզովան վայելել է Դավայի գլխավոր անակնկալը՝ մեծ հրավառությունը։

Սակայն, պարզվում է, Դավիթից առաջ, Օլգային նույն անակնկալը մատուցել է նաև նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։ Օլգայի 30-ամյակին նա մեծ հրավառություն էր պատվիրել, որին երգչուհին հետևել է իր ընկերուհիների հետ Մոսկվա գետի վրա գտնվող ռեստորաններից մեկից։

Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը

Համացանցում քննարկում են՝ արդյո՞ք Դավան տեղյակ չէր Տարասովի արած անակնկալից, թե՞ հատուկ է որոշել «կրկնել» նրան։

Օլգա Բուզովան և Դավան միասին են ապրում։ Դավան տատու է արել սիրելիի անունը մարմնի վրա, ծանոթացրել նրան իր ծնողների հետ, Օլգան էլ ամեն կերպ օգնում է ընկերոջը կայանալ շոու-բիզնեսում։

268
թեգերը:
հրավառություն, Սոչի, նվեր, Բլոգեր, երգչուհի, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն
Բուզովայի` բանկ ներխուժած «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար
Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը
Ֆիրդուսի

Սրճարաններ, թանգարաններ և ոչ միայն․ ինչպիսի՞ն է իրականում լինելու Ֆիրդուսի թաղամասը

124
(Թարմացված է 00:12 11.08.2020)
Իշխանությունը կարծում է, որ աշխատանքներն ավարտելուց հետո Երևանում ևս մեկ զբոսաշրջային գոտի կբացվի։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik․ Մշակույթի ու արվեստի անվանի գործիչների թանգարան, հուշանվերների խանութներ և փայտե պատշգամբներով քարե շենքեր․ ահա այն հիմնական կետերը, որոնք նախատեսված են Երևանի Ֆիրդուսի թաղամասի վերականգնման ու կառուցապատման նախագծով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ գրասենյակի Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը ցույց էր տվել՝ ինչ տեսք է ունենալու Ֆիրդուսին վերականգնումից ու կառուցապատումից հետո, նա քաղաքի այդ հատվածի 3D մոդելը հրապարակել էր Facebook-ում։

Կառուցապատման ընդհանուր մակերեսը 58 հազար քառակուսի մետր է, աշխատանքներն իրականացվել են 49 հազար քառակուսի մետրում, իսկ մնացած 9 հազարը դեռ իրականացման փուլում են։

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիք (60 միլիոն դոլարի չափով), ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը։

«Ֆիրդուսում այժմ ընթանում են քանդման աշխատանքներ։ Շինարարության մեկնարկը ծրագրվում է 2020 թվականի վերջին, ավարտը՝ 2024 թվականի սկզբին», - նշված է գերատեսչության պատասխանում։

Այս պահին 70 միլիոն դոլար է ներդրվել նախագծում։ Ծրագրված է ևս 200 միլիոն դոլար ներդնել։ Ենթադրվում է, որ 6-ից 8 հազար աշխատատեղ է բացվելու։

Կառուցապատման հատակագծի հեղինակը Նարեկ Սարգսյանն է (Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը – խմբ․), գլխավոր ճարտարագետը՝ Հովհաննես Մութաֆյանը։ Տարածքը բաժանվել է 18 լոտերի, յուրաքանչյուր լոտ ունենալու է իր ճարտարապետը։

Նշվում է, որ հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում, և վերարժևորվելու են շենքի բակային ճակատները։ Այս հուշարձանային շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքերը՝ փայտե պատշգամբով։

«Արդյունքում տվյալ տարածքում կստեղծվի նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր։ Այս տարածքը կեզրագծվի 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքեր», - նշված է պատասխանի մեջ։

1–ին և 2–րդ հարկերում նախատեսվում է սրճարաններ ու հուշանվերների խանութներ բացել։ Քննարկվում է նաև պատմական միջավայրի տարածքում 2–րդ և 3–րդ հարկերում ստեղծել մշակույթի հայտնի գործիչների թանգարաններ։

Ֆիրդուսին, որտեղ ժամանակին բավականին մեծ շուկա կար և մի քանի տասնյակ բնակելի տներ, Երևանում վերջին «հյուղակների թաղամասերից» էր։ Շուկան բազում դարերի պատմություն ունի, սկզբում այստեղ մեծ մասամբ իրանցիներն էին առևտուր անում։ Հենց այդ պատճառով էլ այդ հատվածը պահպանել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսիի անունը։

Հայաստանի նախկին իշխանությունը նախատեսում էր քանդել թաղամասի բոլոր հին շենքերը և մոտ հինգ հեկտար տարածքում նոր թաղամաս կառուցել, որում կլինեին բնակելի շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։

Նոր Ֆիրդուսիի նախագիծը բուռն քննարկումների թեմա դարձավ, հատկապես երբ 2020 թվականի հունիսի 10-ին քանդեցին «կարմիր շենքը»։ Հունիսի 13-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց։ Քաղաքապետարանի առջև Ֆիրդուսիի պաշտպանությանն ուղղված ակցիա անցկացվեց։

Ավելի ուշ ակտիվիստները բաց նամակ հղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` պահանջելով անհապաղ դադարեցնել շինարարական աշխատանքները Ֆիրդուսիում, չեղարկել Նարեկ Սարգսյանի  նախագիծը, մայրաքաղաքի կենտրոնում նախատեսվող ցանկացած նոր շինարարության համար հանրային քննարկումներ անցկացնել ու այդ հին թաղամասի համար պատմամշակութային տեսքի պահպանությամբ նախագիծ մշակել։

Նամակը ստորագրել էին մի շարք հայտնի մարդիկ` գրողներ Նարինե Աբգարյանն ու Արամ Պաչյանը, օպերային երգիչներ Հասմիկ Պապյանն ու Աննա Մայիլյանը, ռեժիսորներ Աշոտ Ադամյանը, Լևոն Աթայանը, Սեդա Գրիգորյանն ու Դավիթ Մաթևոսյանը, նկարիչներ Զարուհի Մուրադյան ու Մարինա Դիլանյանը, ճարտարապետներ Արմեն Աբրոյանն ու Աշոտ Սիմոնյանը, լրագրողներ Արտավազդ Եղիազարյանն ու Լուսինե Հովհաննիսյանը, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը և ուրիշներ։

124
թեգերը:
Ֆիրդուսի, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Հուսամ` Արթուր Մեսչյանը կլինի Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը. Մնացականյան
Սթրիթ արտ սահմանամերձ գոտում. ինչպես Բալայանի «բլոճիկները» զվարճացրին Բերդի տղաներին
Սահմանամերձ Բերդավանի և Այգեպարի փողոցները հիմնանորոգվում են
Ի՞նչ աշխատանքներ են կատարվում Լոռիում. Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել