Կորոնավիրուսի պատվաստանյութ

Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

229
(Թարմացված է 10:35 02.06.2020)
Փորձարկումները կանցկացվեն կամավոր զինծառայողների վրա, որոնց առաջին խումբը կժամանի հունիսի 3-ին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի –Sputnik. Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները կիրականացվեն ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պաշտպանական գերատեսչությանը։

«COVID-19 կորոնավիրուսային նոր վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կիրականացվեն ՌԴ ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ ավելի վաղ արդեն ուսումնասիրվել և հաջողությամբ փորձարկվել էին Էբոլա հեմոռագիկ տենդի, մերձարևելյան ռեսպիրատոր համախտանիշի գենետիկական ինժեներական պատվաստանյութերի և գրիպի ունիվերսալ պատվաստանյութի անվտանգությունը, իմունոգենությունը և պաշտպանական արդյունավետությունը», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է  նաև, որ փորձարկումները կանցկացվեն կամավոր զինծառայողների վրա, որոնց առաջին խումբը կժամանի հունիսի 3-ին։

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

229
թեգերը:
Զինվոր, Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (824)
Ըստ թեմայի
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»
Կորոնավիրուսով վարակվածներից 440–ի վիճակը ծանր է. ռեանիմացիոն մահճակալների թիվը կավելանա
Վալենտինա Մատվիենկո

«Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել». Մատվինեկոն` հայ–ադրբեջանական սահմանի լարվածության մասին

46
(Թարմացված է 17:40 15.07.2020)
ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավարի կարծիքով ՝ հիմա կարևոր է մեղմել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ իրեն ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Խորհրդարանական թերթը», Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի խորհրդարանում խիստ մտահոգված են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակով և Ռուսաստանը Երևանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով:

«Մենք շատ մտահոգված ենք, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեզ համար բարեկամ երկրներ են։ Հիմա պետք չէ մեղավորներ փնտրել, ուղղակի պետք է դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է նա։

Դաշնության խորհրդի ղեկավարի խոսքով ՝ խորհրդարանական բոլոր հնարավոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հակամարտության սրությունը վերանա:

Թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել. նոր մանրամասներ սահմանային իրավիճակի մասին

Հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 5 զոհ, 10 վիրավոր։

46
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Վալենտինա Մատվիենկո, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՍՈւ–երը երկինք են բարձրացել` մարտական հերթապահության. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Տավուշի մարզում է
ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան
Սմերչ համակարգ. արխիվային լուսանկար

Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը

181
(Թարմացված է 17:19 15.07.2020)
Դիվանագետը կարծում է, որ սպառազինության պլանային մատակարարումները միանգամայն բավարար են Հայաստանի անվտանգության ապահովման համար:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան լրացուցիչ զենք մատակարարելու կարիք չկա։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նման հայտարարություն է արել ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով մտադիր չէ Ռուսաստանին սպառազինության լրացուցիչ մատակարարման հայտ ներկայացնել։

«Եղած սպառազինությունը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար»,-վստահ է դիվանագետը։

Նա արձանագրել է այն փաստը, որ Երևանի և Մոսկվայի միջև այս բոլոր տարիների ընթացքում զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը, կան պարտավորություններ և համաձայնագրեր, որոնք քննարկում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները։

«Արդեն տեղադրված պատվերները և այն, ինչ մենք սպասում ենք պլանային ռեժիմում, միանգամայն բավական է մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Այդ պատճառով էլ այսօր ինչ-որ լրացուցիչ մատակարարումների մասին խոսք չկա»,-ընդգծել է Տողանյանը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակ է արձակում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։

181
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Վարդան Տողանյան, Դեսպան, Զենք, Ռուսաստան, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Համագործակցություն պաշտպանության ոլորտում․ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանին
ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան
ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան
Արծրուն Հովհաննիսյան

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

0
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին ներկայացրեց արկերից մեկից պոկված մի մեծ կտոր, որն իր հետ բերել էր իբրև ապացույց:

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հուլիսի 12-ից մինչև հուլիսի 15-ի կեսգիշեր խոցել են Ադրբեջանի 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10–ը` հարվածային, 3–ը` հետախուզական: Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա բավականին բարձր ցուցանիշ է արդյունավետության տեսանկյունից»,- ասաց նա։

Հովհաննիսյանը նաև նշեց, որ ադրբեջանական կողմը հայկական 5-6 գյուղերի նկատմամբ 50-ից ավելի հրետանային արկեր է կիրառել: Նա լրագրողներին ներկայացրեց արկերից մեկից պոկված մի մեծ կտոր՝ շուրջ մի քանի սանտիմետրանոց, որն իր հետ բերել էր իբրև ապացույց:

Ինչպես երեկ կեսգիշերից սկսված, այնպես էլ այս պահին սահմանում հարաբերական անդորրը, Հովհաննիսյանի խոսքով պահպանվում է: Հարցին, թե արդյոք այդ անդորրը չի՞ նշանակում, որ հակառակորդը պատրաստվում է նոր սադրանքների որևէ այլ տեղ, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ հակահարված տալ հակառակորդի ցանկացած սադրանքների՝ լինի ցամաքային, թե օդային զորատեսակներով: Ինչպես նաև տեսնում ենք հակառակորդի ցանկացած շարժերը՝ ցամաքային, թե օդային»:

0