00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց պաթոսի. ռազմական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության մասին խոսում են թվերը

© Sputnik / Aram NersesyanИстребители Су-30СМ пролетают над парком Победы на авиапараде (9 мая 2020). Еревaн
Истребители Су-30СМ пролетают над парком Победы на авиапараде (9 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանը ճիշտ կերպով կենտրոնացնում է սեփական ուժերն ու դաշնակիցների ներուժը: Կարևորագույն ուղղությունը ռազմատեխնիկական համագործակցությունն է Ռուսաստանի հետ, որը շարունակում է մնալ հայկական բանակի սպառազինության և ռազմատեխնիկայի հիմնական մատակարարը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Պաշտպանության ոլորտում ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունները կանխորոշված են պատմականորեն և լիովին պաշտանում են երկու երկրներին Հարավային Կովկասում և աշխարհում ստեղծված մարտահրավերներից  և անվտանգության սպառնալիքներից։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց. «Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերում մեզ համար կենսական նշանակություն ունի»։ Նախագահ Սարգսյանի կարծիքով` երկու երկրներն էլ հավասարապես շահագրգռված են ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման հարցում` բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին ժամանակին և արդյունավետ արձագանքելու համար։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Արևմուտքն արգելել է օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին. Լավրով

Նույն օրը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով ճեպազրույցի ժամանակ բարձր գնահատեց  Հայաստանի և Ռուսաստանի մշտական, կառուցողական և սերտ փոխգործակցությունը ռազմական ոլորտում։ Նա նշեց, որ Հայաստանում ռուսական ռազմակայանը նպաստում է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Սարգսյանի և Լավրովի  կարծիքների լիարժեք համընկնումը պատահական չէ։

Երևանը ճիշտ ձևով կենտրոնացնում է սեփական ուժերն ու դաշնակիցների ներուժը։ Կարևորագույն ուղղությունը ռազմատեխնիկական համագործակցությունն է Ռուսաստանի հետ, որը շարունակում է մնալ հայկական բանակի սպառազինության և ռազմատեխնիկայի հիմնական  մատակարարը։ Ռուսական զենքն աշխարհում լավագույնն է, որը նմանը չունի։

Հայաստանն աշխարհում  դարձավ «Իսկանդեր» հրթիռային համալիրների առաջին ներկրողը, ինչպես նաև ստացավ բացառիկ ՍՈւ-30ՍՄ  կործանիչներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և "Оса-АК" կատարյալ զենիթահրթիռային համալիրներ, ТОС-1А  "Солнцепек" ծանր կրականետ  համակարգեր, համազարկային կրակի «Սմերչ»  հզոր ռեակտիվ համակարգեր,  9М113М հակատանկային կառավարվող հրթիռներ, Ձեռքի հակատանկային նռնականետեր (РПГ-26), Դրագունովի դիպուկահարային հրացաններ, «Тигр» զրահամեքենաներ,  «Автобаза-М» ռադիոտեխնիկական հետախուզման ցամաքային համալիրներ, ինժեներային և կապի միջոցներ։

Ադեկվատ արձագանք

Սպառազինության ժամանակակից համակարգերն ինքնանպատակ չեն, այլ զարգացած պետականություն ունենալու գրավական։ Բացի այդ, Հարավային Կովկասը շարունակում է մնալ աշխարհաքաղաքական փոթորիկների մեջ, համարվել մխացող հակամարտության գոտի։ Ազգային անվտանգության համար ոչ միայն շատ, այլ նաև որակով զենք է պետք։ Երևանը մտադիր է կարճ ժամկետներում զգալիորեն ավելացնել  ԶՈւ–ի հարվածային հզորությունը`շեշտը դնելով բարձր ճշգրտության հրթիռային և հրետանային միջոցների, ՀՕՊ–ի և բազմաֆունկցիոնալ  ավիացիայի զարգացման վրա։

Истребитель пятого поколения Су-57 - Sputnik Արմենիա
Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Շարունակվում է զորքերի վերազինումը տեսադիտարկման, հետախուզման, կրակային խոցման, ինժեներական տեխնիկայի ժամանակակից միջոցներով, որոնք տեղայնացվելով կծառայեն  պետական սահմանի խախտման դեպքերի վաղ հայտնաբերման ու կանխման համար (դիվերսիոն գործողությունների)։ Սա ոչ թե սպառազինության մրցավազք է, այլ զսպման համակարգ։

Տեսնելով հարևանների ակտիվ ռազմական համալրումները, մեծածավալ ռազմական գործողությունների վերսկսման ռեալ վտանգ զգալով` Հայաստանը 2019 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացրեց 26%–ով։

Ռուսական կողմի օգնությամբ Հայաստանը հաջողությամբ իրականացնում է սպառազինության արդիականացման 7-ամյա ծրագիրը։ Ընդհանուր 300 մլն դոլարի ՌԴ մի քանի վարկերը Երևանին թույլ են տվել պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև 600 մլն դոլար։

Հիշեցնեմ, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի համար վարձավճար չի գանձվում, սակայն ռազմավարական գործընկերության շրջանակում Մոսկվան Երևանին հարյուրավոր միլիոն դոլարների շահավետ վարկեր է տրամադրում և սպառազինության մատակարարում ներռուսաստանյան գներով։

Այսպես, օրինակ, 2015 թվականի աշնանը կողմերը պայմանավորվել են Հայաստանին 200 մլն դոլարի ռազմական վարկ տրամադրելու մասին։ Այդ համաձայնագրի շրջանակում մատակարարումները Ռուսաստանն ավարտել է 2018 թվականի հուլիսին։

Մինչ 2020-ի վերջը Հայաստան կբերվի Ռուսաստանում արտադրված Toyota մակնիշի մոտ 450 ավտոմեքենա

2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրած միջկառավարական համաձայնագրով`ՌԴ–ն Երևանին 100 մլն դոլարի ևս մեկ արտահանման պետական վարկ է տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների համար։

Ընդ որում, հայկական կողմը կարող է վարկային միջոցներն օգտագործել 2018-2022 թվականների ընթացքում յուրաքանչյուր պայմանագրի մինչև 90% -ը կատարելու համար  (հարմարավետ պայմաններ): Վարկի մարման ժամկետը 15 տարի է, ավելի հստակ` 2023-2037թթ (խորհրդանշական 3% տարեկան տոկոսադրույքով)։ Երևանը  Մոսկվայից խոշոր ռազմական օգնություն ստացող երկրների եռյակում է։

Թեժ երկինք

Անցած տարվա վերջին Հայաստան հասավ ՌԴ–ից ձեռք բերված 12 ՍՈւ-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը։ Այդ ինքնաթիռն աշխարհում համարվում է ամենակատարյալներից մեկը, ստեղծված է երկնքում «իշխելու» համար, հրթիռառումբային սպառազինության էական նոմենկլատուրա ունի և կարող է օդ բարձրացնել 8 տոննա մարտական բեռ։ ՍՈւ-30ՍՍՄ էսկադրիլիան զգալիորեն կավելացնի  Հայաստանի ՌՕՈւ–ի հարվածային հնարավորությունները։

Истребители МиГ-29 пролетают над монументом Мать Армения в парке Победы на авиапараде (9 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ

Դրանից առաջ Հայաստանը ստացել էր մեծ հեռահարության С-300 «Фаворит» զենիթահրթիռային համալիրներ, միջին հեռահարության «Бук» ԶՀՀ և ՀՕՊ Тор-М2КМ։ «Էշելոնացված» այս շարքը չեզոքացրել է բոլոր պոտենցիալ վտանգները, սակայն ռեզերվում նաև այլ հնարավորություններ կան։ 2020 թվականին ՀՕՊ միացյալ համակարգերի զարգացման նպատակով ավելի քան 18 մլն դոլար է հատկացվել (այդ համակարգի մասնակից 7 երկրների խմբում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը), որը կուղղվի վերազինմանն ու արդիականացմանը։

Հիշեցնեմ, որ ՌԴ պետդուման 2016 թվականի դեկտեմբերին Հայաստանի հետ վավերացրեց Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված  տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։ Դրանից հետո ստեղծվեց ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգը որպես  ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգերի բաղկացուցիչ մաս։ ՀՕՊ միավորված համակարգերի կիրառման կարգը որոշվում է այն երկրի օրենսդրությամբ, որի օդային տարածքում է գտնվում օբյեկտը (թիրախը)։

Կայունության երաշխավոր

Երևանի և Մոսկվայի պաշտպանական փոխգործակցության արդյունքում ձեռք բերվածը, Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը (պայմանագրի համաձայն մինչև 2044 թվականը) թույլ են տալիս օպերատիվ և ճշգրիտ արձագանքել տարածաշրջանում ցանկացած  ռազմաքաղաքական փոփոխությունների։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանը Կովկասում կայունության երաշխավոր է և ի զորու է ՀՀ ԶՈւ–ի հետ համատեղ դիմակայել անվտանգության սպառնալիքների լայն շրջանակի։

Давид Арутюнов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

2019 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձր գնահատեց երկու երկրների ռազմավարական հարաբերությունները և փաստեց ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության նոր փուլի սկիզբը։ Եվ ընդգծեց. «Ստեղծվել և գործում են Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միացյալ խմբավորումն ու ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգը։ Սերտ փոխգործակցություն կա մեր գլխավոր շտաբերի միջև, համատեղ պլանավորում է իրականացվում»։

Նկատենք, որ երկու պետությունների զորքերի միացյալ խմբավորումը երրորդ երկրների դեմ ուղղված չէ, միջազգային այլ պայմանագրերում չեն շոշափում Մոսկվայի և Երևանի պարտականություններն ու իրավունքները։  Զորքերի միացյալ խմբավորման հիմնական նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա զինված հարձակումը կանխելն է, պետական սահմանի պահպանումն ու ռազմական պաշտպանության այլ տեսակների ապահովումն է։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

Միևնույն ժամանակ չի բացառվում ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ի կամ ՇՀԿ–ի գործընկեր պետությունների շրջանակի ընդլայնումը։ Հավաքական անվտանգության համակարգի բարդության մասին են վկայում Երևանի և Մոսկվայի միջև կնքած շուրջ 200 համաձայնագրերը։

Մոսկվայի և Երևանի փոխգործակցության աշխուժացում է նկատվում բոլոր ուղղություններով։ 2020 թվականի ռազմական երկկողմ համագործակցության ծրագիրն արդեն ավելի քան 60 համատեղ միջոցառում է ներառում ։

Սիրիական փոխգործակցություն

Սիրիական խնդրին անդրադառնալով` նախագահ Արմեն Սարգսյանը ընդգծեց Հայաստանի և Ռուսաստանի հավասար շահագրգռվածությունը միջազգային ահաբեկչության դեմ համատեղ արդյունավետ պայքարում. «Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում ապաստան է գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայ։ Հալեպում և Քեսաբում հայերն ապրել են այդ քաղաքների հիմնադրման օրվանից, և մենք չէինք կարող անմասն մնալ… Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ պետությունն է, որն անմիջականորեն` Ռուսաստանի հետ միասին, մասնակցում է մարդասիրական օպերացիաներին` այդ թվում ռազմական բժիշկներ և սակրավորներ ուղարկելով։ Իհարկե մենք գնահատում ենք այն կարևոր առաքելությունը, որը Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարում»։

Церемония передачи разминированных территорий армянской гуманитарной миссии властям Сирии (25 мая 2020). Алеппо - Sputnik Արմենիա
Կյանքեր փրկելով. հայ սակրավորները Հալեպին են հանձնել 142.000 քմ ականազերծված տարածք

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում իրականացվող առաքելությունն անվանել էր իր մասշտաբով աննախադեպ հայ–ռուսական նախագիծ։  Կարծում եմ, որ այլ կերպ լինել չէր կարող։  Հայաստանն ու Սիրիան դեռևս 2001 թվականից համաձայնագիր էին ստորագրել, որը  լեգիտիմացնում է Երևանի մարդասիրական առաքելությունը, նույնիսկ առանց ՄԱԿ–ի երեք բանաձևերի և Դամասկոսի դիմումների։ Բացի այդ Սիրիայում շուրջ 100 հազար էթնիկ հայ է ապրում։

2019 թվականի փետրվարին Հայաստանը, անկախ ԱՄՆ դժգոհությունից,  մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա, սարքավորումներ տրամադրեց ու անվտանգության ապահովման հարցում աջակցեց ռուսական կողմը։  Առաքելության կազմում էին ավելի քան 80 սակրավոր, բուժանձնակազմ և անվտանգություն ապահովող մասնագետներ։

Այդպես, Հայաստանի մարդասիրական առաքելության շնորհիվ Սիրիայի Հալեպ նահանգի բնակիչները հնարավորություն ստացան ավելի արագ վերադառնալու սեփական տները։ Բացի այդ, Սիրիան Հայաստանից մոտ 100 տոննա մարդասիրական օգնություն ստացավ։

Լրահոս
0