Զորահանդես

Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը կանցկացվի հունիսին

211
(Թարմացված է 16:20 26.05.2020)
Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է նաև` երբ կանցկացվեն «Անմահ գունդ» ակցիան ու ռազմածովային շքերթը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում Հաղթանակի շքերթը տեղի կունենա հունիսի 24-ին:

Պուտինը հանձնարարել է նախապատրաստվել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին:

«Մենք դա կանենք հունիսի 24-ին ՝ այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը, երբ Կարմիր հրապարակով անցան մարտիկները, որոնք մարտնչեցին Մոսկվայի մոտ եւ պաշտպանեցին Լենինգրադը, որոնք կռվեցին Ստալինգրադի մոտ, ազատագրեցին Եվրոպան, որոնք գրոհեցին Բեռլինը», - ասել Է Պուտինը:

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

«Անմահ գունդ» ակցիան և ռազմածովային շքերթն էլ կանցկացվեն հուլիսի 26-ին:

211
թեգերը:
շքերթ, Հայրենական մեծ պատերազմ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Միշուստինը վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը
Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան
Մոսկվան աշխատելու է Բաց երկնքի պայմանագրի պահպանման ուղղությամբ․ Ռուսաստանի ԱԳՆ
Գոհար Ավետիսյան, արխիվային լուսանկար

Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ

409
(Թարմացված է 14:11 12.07.2020)
Օգտատերերից մեկը «մեյքափի գուրուին» մեղադրել է «խաբեության» մեջ՝ պահանջելով ցույց տալ կշեռքի լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանին արդեն հաջողվել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից։ Instagram-ի «սթորի» բաժնում  նա տեսանյութ է հրապարակել՝ պատմելով, որ ծննդաբերությունից հետո 9-րդ օրն արդեն նիհարել է 13 կգ-ով։

Գոհար Ավետիսյանի խոսքով՝ ինքն արդեն վերադարձել է այն նույն քաշին, որն ուներ մինչև հղիությունը։ Իր հետևորդներին Գոհարը նաև ցույց է տվել, որ փորի շրջանի համար հատուկ ձգող գոտի է օգտագործում՝ նշելով, որ գնել է դեղատնից։

Instagram story Гоар Аветисян
Գոհար Ավետիսյանի Instagram-ի սթորիզում հրապարակված լուսանկարը
Instagram story Гоар Аветисян
Գոհար Ավետիսյանի Instagram-ի սթորիզում հրապարակված լուսանկարը

Այս գրառումից ավելի ուշ Գոհարը հրապարակել է իրեն ուղղված նամակներից մեկը, որում մի աղջիկ նրան մեղադրում է «խաբեության» մեջ՝ նշելով, թե անհնար է 8 օրում կորցնել ամբողջ քաշը, որը հավաքել ես հղիության ընթացքում։ Աղջիկը պահանջել է հրապարակել կշեռքի տվյալներով լուսանկար՝ ասելով, որ միգուցե իրականում հղիության ընթացքում նա 23 կիլոգրամով էր գիրացել, ոչ թե՝ 13:

«Կարծես թե այս աղջիկը մոռացել է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, օրինակ՝ երեխայի քաշը, պտղաջրերը և այլն։ Ի վերջո, ամեն մեկը մի ձևով է նիհարում՝ մեկը միանգամից, մյուսն՝ ամիսների ընթացքում։ Բանն այն է, որ ես արդեն գրեթե 10 օր է՝ համարյա ոչինչ չեմ ուտում»,- գրել է նա և խնդրել հետևորդներին կիսվել իրենց փորձով, թե որքան արագ են նրանք ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։

Ավետիսյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

«Տարվա ձախողո՞ւմ», թե՞ հաջողված կատակ․ Գոհար Ավետիսյանի կեղծամը զվարճացրել է օգտատերերին

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

«Պատկերացնում էի, թե ինչպես եմ վազվզելու խանութներով»․ Գոհար Ավետիսյանը նեղսրտել է

409
թեգերը:
երեխա, Մոսկվա, դիմահարդար, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Իմ անսահման ու ամենամաքուր սեր». Գոհար Ավետիսյանի հուզիչ շնորհավորանքը
Դիմահարդարման վարպետն առանց շպարի և բահը ձեռքին. ինչի՞ց է բողոքում հղի Գոհար Ավետիսյանը
Հղի արքայադուստր ուզո՞ւմ եք տեսնել․ Գոհար Ավետիսյանի նոր կերպարը հիացրել է հետևորդներին
«Այլապես նորից քարեր կնետեն վրաս». Գոհար Ավետիսյանը վստահ է, որ հաղթել է
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

78
(Թարմացված է 13:07 12.07.2020)
Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, տրոպիկական և տրանսմիսսիվ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը նշել է, որ գլխավոր խնդիրը մարդու համար պատվաստանյութի անվտանգությունը հաստատելն էր ինչը և արել են։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Աշխարհում առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ հաջողությամբ փորձարկվել է կամավորների վրա։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սեչենովի համալսարանի տրանսլյացիոն բժշկության և բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովը։

Նրա խոսքով՝ կամավորների առաջին խումբը դուրս կգրվի արդեն չորեքշաբթի՝ հուլիսի 15-ին, երկրորդ խումբը՝ հուլիսի 20-ին։

«Սեչենովի համալսարանն հաջողությամբ ավարտել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա»,-պատմել է Տարասովը։

Ինչպես նշել է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, տրոպիկական և տրանսմիսսիվ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը՝ գլխավոր խնդիրը մարդու համար պատվաստանյութի անվտանգությունը ցույց տալն էր, ինչը և արել են։

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

Լուկաշևն ընդգծել է, որ կամավորներին բաժանել են երկու խմբի, առաջին խումբը պատվաստանյութի մեկ չափաբաժին է ստացել, երկրորդը՝ երկու։ Պատավաստանյութի ներարկմանը հաջորդած մի քանի օրվա ընթացքում կամավորների մոտ որևէ բացասական ռեակցիա չի նկատվել, բացի մարմնի ջերմաստիճանի բարձրացումից, նրանք բոլորն իրենց հիանալի են զգում։

Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

78
թեգերը:
կամավոր, պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
ԱՄՆ-ում մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ կհայտնվի
Հայտնի է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ազդեցության ժամկետը
Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Զինծառայողներ, արխիվային լուսանկար

Ադրբեջանական ԶՈՒ կրակոցները տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. Շուշան Ստեփանյան

218
(Թարմացված է 01:59 13.07.2020)
ՀՀ Պն մամուլի խոսնակը հայտնում է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Ստեփանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են։

«Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն»,– գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ էլ Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական զինված ուժերն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Նրա խոսքով` թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի

նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

218
թեգերը:
Շուշան Ստեփանյան, կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական