Կորոնավիրուս. թեստ

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա

478
(Թարմացված է 10:09 23.05.2020)
Կենտրոնի աշխատակիցները փորձարարական պատվաստանյութը ներարկել են իրենց, որպեսզի համավարակի պայմաններում կարողանան  առանց վարակվելու ռիսկի շարունակել աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՌԴ առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի աշխատակիցները կորոնավիրուսի պատվաստանյութը փորձարկել են իրենց վրա, դրանից կողմնակի ազդեցություններ չեն եղել։ Տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

«Բոլորն առողջ են, ուրախ և իրենց պարտականությունները լիարժեք կատարում են ինչպես աշխատավայրում, այնպես էլ, հուսով եմ, տանը։ Փորձարկումը հաջողված կհամարենք, երբ դրանք անելու պաշտոնական թույլտվություն կստանանք առողջապահության նախարարությունից։ Իսկ առայժմ մենք ինքներս մեզ ապացուցեցինք, որ արտադրանքը, որն առաջարկում ենք, հաջողություն գրանցելու երաշխիք ունի»,-ասել է նա։

Կենտրոնի տնօրենը նշել է, որ աշխատակիցները իրենք են իրենց ներարկել փորձարարական պատվաստանյութը, որպեսզի համավարակի պայմաններում կարողանան առանց վարակվելու ռիսկի շարունակել աշխատել։ Առավել ևս, որ ամբողջ բնակչության պատվաստումը միաժամանակ չի կարող տեղի ունենալ, դրա համար մոտ կես տարի կպահանջվի։  

Գինցբուրգը նշել է, որ առայժմ պատվաստանյութի մշակումն ընթանում է ծրագրի համաձայն. նա ենթադրվում է, որ այն կգրանցեն ամառվա վերջին։ Սակայն սկզբնական շրջանում պատվաստանյութն ավելի քիչ քանակով կլինի, քան հարկավոր է բնակչության մեծ մասի պատվաստման համար։

Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

Գինցբուրգը կարծում է, որ առաջնայինը բժիշկների պատվաստումն է, քանի որ նրանց մեջ վարակվածները, ինչպես նաև ռիսկի խմբում գտնվողները շատ են։  

Մայիսի 22–ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5 միլիոն մարդ, մահացել` ավելի քան 325 հազարը։ Ռուսաստանում, ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալների, գրանցված է վարակման 317 554 դեպք, առողջացել է 92 681 մարդ, մահացել են 3099-ը։

478
թեգերը:
գիտնական, Ռուսաստան, ռուս, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,1 մլն դեպք է հայտնաբերվել. նոր տվյալներ
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է
Հայաստանում ևս 4 մարդ է մահացել կորոնավիրուսից, բոլորը տղամարդիկ են
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, արխիվային լուսանկար

«Հարգելի Նիկոլ Վովայի...». Պուտինը շնորհավորել է Փաշինյանի տարեդարձը

16
(Թարմացված է 12:16 01.06.2020)
ՌԴ նախագահն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ բարձր է գնահատում հաստատված կառուցողական երկխոսությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Տարեդարձի առիթով նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում գործընկերության ամրապնդման ուղղությամբ»,- նշված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում։

Պուտինը Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ։

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Վարչապետ Փաշինյանն իր ծննդյան օրը նշելու է տանը՝ ընտանիքի հետ մեկուսացած։ Այսօր առավոտյան Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում նա հայտնեց, որ իր և ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նրա խոսքով` որևէ ախտանիշ չեն ունեցել և հետևել են հակահամաճարակային կանոններին։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492–ի։

16
թեգերը:
կորոնավիրուս, ուղերձ, շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան
Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն

Ստեպանենկոն ասել է, թե ինչպես է վերաբերվում Պետրոսյանին ամուսնալուծությունից հետո

119
(Թարմացված է 17:11 31.05.2020)
Ստեպանենկոն պատմել է, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ ստիպված բախվել է սուտ մեղադրանքների, բայց որոշել է դիմանալ ի վերուստ տրված փորձություններին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik. Հայտնի երգիծաբան Ելենա Ստեպանենկոն խոստովանել է, որ Եվգենի Պետրոսյանի վրա չարացած չէ և վաղուց է ներել նրան։ Այս մասին նա պատմել է «Վեչեռնյայա Մոսկվային» տված հարցազրույցում։

Ստեպանենկոն խոստովանել է, որ լինելով հավատացյալ, ինքը հակված է ներել բոլորին։

«Չէ՞ որ հավատքում կարևոր է բոլորին ներելը։ Իսկ եթե մարդուն չես ներել, էլ ի՞նչ հավատացյալ ես դու»,– ասել է նա։

Ստեպանենկոն պատմել է, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ ստիպված բախվել է սուտ մեղադրանքների, որոնք չի հերքել՝ դարձյալ հետևելով քրիստոնեական սկզբունքներին։ Նա որոշել է դիմանալ ի վերուստ տրված փորձություններին։

Միևնույն ժամանակ Ստեպանենկոն խոստովանել է, որ զարմացած է կատարվածի, քանի որ «դա իսկապես սարսափելի էր»։

«Չէ՞ որ ես անցա այդ ճանապարհը՝ չպատասխանելով կեղծ մեղադրանքներին։ Մտածում էի, որ եթե Աստված այդպես է վարվել, նշանակում է, ես պետք է դիմանամ դրան։ Այլ կերպ լինել չի կարող»,– նշել է Ստեպանենկոն։

Իսկական տղամարդը գիտի՝ երբ հեռանալ. նախկին ամուսինների վեճը շարունակվում է

Նա հավաստիացրել է, որ թերթել է իր կյանքի այդ էջը և այժմ իրեն բացարձակ երջանիկ համարում։ Ստեպանենկոն ընդգծել է, որ վաղուց է բաց թողել Պետրոսյանին և նրան երջանկություն մաղթել։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին` 33 տարի ամուսնացած լինելուց հետո։  Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։

«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը

119
թեգերը:
Մեղադրանք, ամուսնալուծություն, Ռուսաստան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքը կգնահատեն. նշանակված է փորձաքննություն
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից գրեթե կես միլիոն դոլար է թաքցրել
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին
Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

12
(Թարմացված է 12:18 01.06.2020)
Այսօր արյունաբանական կենտրոնի բակում պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ, սակայն Հակոբյանը դրան չի մասնակցի` կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը համավարակի սկզբից խիստ սահմանափակել է շփումները և հունվարի սկզբից չի այցելել Առողջապահության նախարարության  Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, որտեղ գտնվում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գրասենյակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր պետք է տեղի ունենար հունիսի 1-ին նվիրված համերգ արյունաբանական կենտրոնի բակում, որին պետք է մասնակցեր նաև «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբյանը։

«Տիկին Հակոբյանը չի մասնակցի միջոցառմանը։ Ավելին, հունվարից սկսած նա չի եղել արյունաբանական կենտրոնում և երեխաներին առողջությունը չի վտանգել», - նշեց նա։ 

Հարությունյանը նաև նշեց, որ համավարակի սկզբից նա խիստ սահմանափակել է շփումները, ընդհուպ մինչև հարազատների ու բարեկամների հետ հանդիպումները։ Երկու դեպքում, երբ նա այցելել է Արմավիրի Տանձուտ համայնքի դպրոց և Երևանի կենդանաբանական այգի է տարել փոքր դստերը` Արփիին, եղել է դիմակով և ձեռնոցով, ունեցել է ալկոգել։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մանրամասներ

Նշենք, որ այսօր` հունիսի 1–ի, Նիկոլ Փաշինյանը նշում է իր ծննդյան 45–ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով։ Առաջնագիծ մեկնելուց առաջ մայիսի 31–ին Փաշինյանը որոշել է թեստ հանձնել, և թեստի պատասխանը դրական է եկել։ Նա շարունակելու է աշխատել, բայց  վարչապետի կեցավայրից, որտեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները։

12
թեգերը:
երեխա, թեստ, կորոնավիրուս, Աննա Հակոբյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով և հասել 9492–ի
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել