Տատյանա Բրուխունովա

Պետրոսյանի կինը Ստեպանենկոյին «տարօրինակ» է անվանել և կոշտ արձագանքել բաժանորդներից մեկին

134
(Թարմացված է 22:00 22.05.2020)
Բաժանորդներից մեկի խոսքերը վիրավորել են Պետրոսյանի կնոջը, որը բավական հաճախ է շփվում իր բաժանորդների հետ և պատասխանում նրանց հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի հինգերորդ կինը` Տատյանա Բրուխունովան, բավական կոպիտ է պատասխանել Instagram–ի իր բաժանորդներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Աղջկան հաճախ են մեղադրում, որ նա իբր խաթարել է Եվգենի Պետրոսյանի և նրա չորրորդ կնոջ` Ելենա Ստեպանենկոյի երջանկությունը։

Բրուխունովայի բաժանորդներից մեկը հայտնել է, որ չի հարգում նրան։

«Նման կանանց չեմ հարգում։ Ստեպանենկոն տասնյակ տարիներ եղել է Պետրոսյանի կողքին՝ տխրության և ուրախության պահերին։ Եվ  հանկարծ, երբ նա սկսել է  ծերանալ, այ քեզ երջանկություն», – գրել է բաժանորդուհին։

Այն պահից, երբ Ելենան սկսել է ծերանալ, ծերուկն անմիջապես սկսել է «ձախ» նայել և կողքերը երջանկություն փնտրել։ Բաժանորդուհին ընդգծել է, որ Բրուխունովան վաղ թե ուշ ամեն ինչ հետ կստանա։

«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով

Այս խոսքերը վիրավորել են հումորիստի ներկայիս կնոջը, որը բավական հաճախ է շփվում իր բաժանորդների հետ և պատասխանում նրանց ամենասուր հարցերին։

«Իսկ ի՞նչ կասեք նախորդ երեք կանանց մասին։ Չէ՞ որ մինչև այդ տարօրինակ չորրորդը, որի մասին խոսում եք, համատեղ կյանքի երկար տարիներ են եղել և նույնիսկ երեխա», – հակադարձել է Բրուխունովան։

Սա, իհարկե, առաջին անգամը չէ, երբ հումորիստի հինգերերոդ կնոջ հասցեին բաժանորդները համացանցում վիրավորանքներ են հնչեցնում։ Երբեմն նրանք քննադատում են աղջկա պահվածքը։ Instagram–ում հերթական լեզվակռիվը սկսվել էր Բրուխունովայի անհաջող խոսքերից հետո․ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Տատյանային մեղադրեցին, որ նա իր համար կուռք է սարքել «ուտելիքն ու փալաս–փուլուսը»։ Քանի որ համացանցի նրա էջում, չկա ոչինչ բացի գեղեցիկ ուտեստներից և նորաձև կերպարներից։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ

134
թեգերը:
բաժանորդ, ամուսնություն, ամուսին, Եվգենի Պետրոսյան, Տատյանա Բրուխունովա
Ըստ թեմայի
«Ես հո ապուշ չե՞մ». Եվգենի Պետրոսյանը պատասխանել է երեխայի և փոխնակ մոր մասին լուրերին
Աստծուն անտեղի չի հիշատակել. Եվգենի Պետրոսյանը Երևանում խոսեց իր ամուսնալուծության մասին
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
«Նախկինի մոտ ենք եկել». Եվգենի Պետրոսյանի փաստաբանը «պատմական» լուսանկար է հրապարակել
Շուշիի սուրբ Ղազանչեցեց վանքը ռմբակոծությունից հետո

Արցախն Աստծունն է. ինչպես հայ ուսուցչին հաջողվեց փրկվել ադրբեջանական գերությունից

101
(Թարմացված է 21:59 24.01.2021)
«Կոմերսանտ» թերթը մեծ հոդված է հրապարակել ադրբեջանական գերությունից փրկված հայ ուսուցչի մասին, որի ազատման հարցում անմիջական առնչություն է ունեցել խմբագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Ադրբեջանական գերության մեջ հայտնված Արթուր Ղազարյանը չի պատմել, թե ինչեր է ապրել այնտեղ` հավատարիմ մնալով քրիստոնեական պատվիրաններին, սակայն ադրբեջանցի զինվորների վերաբերմունքն իր նկատմամբ ավելի զուսպ է եղել, քան մնացած հայ գերիների նկատմամբ։

Արթուր Ղազարյանը ծնվել է Ստեփանակերտում, մեծացել ուսուցիչների ընտանիքում, դպրոցն ավարտել  գերազանցությամբ։  Ապա մեկնել է Մոսկվա, սովորել Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի բաժնում. ինստիտուտն ավարտելուց հետո մնացել է Մոսկվայում։ Կյանքի մեծ մասը նվիրել է մանկավարժությանը։ 2000-ականների սկզբից Ղազարյանը ծառայել է Մոսկվայի վանքերից մեկում, իսկ 2013 թվականի ամռանն իրագործել իր վաղեմի ցանկությունը` վերադարձել հայրենիք` Արցախ։ Նա ուսուցչություն է արել Վանք գյուղում, այնուհետև Լաչինի շրջանի գյուղերից մեկում, իսկ 2020 թվականի սեպտեմբերին Շուշիի քոլեջից հրավերք ստացել։ Շուշիում էր, երբ սկսվեց պատերազմը։

Շուշիի մյուս բնակիչների հետ մեկտեղ Ղազարյանը ծանր օրեր է ապրել ապաստարանում։ Քաղաքն աստիճանաբար դատարկվում էր, նրան էլ խոստացել էին Երևան տեղափոխել, բայց...

Ղազարյանի որդին` Ալեքսեյը, որը վերջին անգամ նոյեմբերի 5-ին էր հոր հետ խոսել հեռախոսով, լուրջ մտահոգվել էր ծնողից լուր չունենալով։ Ալեքսեյը դիմել էր «Կոմերսանտ» թերթին` խնդրելով օգնել գտնել հորը։ Տղային օգնելու համար խմբագրությունը «խառնել» էր Բաքվի իր կապերից։

Արթուր Ղազարյանը գիտեր` թշնամին գրեթե քաղաք է մտել։ Հասկանալով, որ անելանելի իրավիճակում է` արցախցի ուսուցիչը որոշում է դուրս գալ ապաստարանից և թաքնվել վանքում։ Ինչպես ինքն է ասում` եթե որևէ վատ բան պետք է պատահեր, թող դա տեղի ունենար եկեղեցում։ Թաքնված լինելով Ղազանչեցոց եկեղեցու մի մեկուսի անկյունում` նա մոտակայքում գտնվող դպրոցից ադրբեջանական երգի ձայներ էր լսում, դաշնամուր էին նվագում։  Տեսնում էր` ինչպես են զինվորականները մտնում եկեղեցի և հասկանում, որ շուտով իրեն էլ կհայտնաբերեն։ Որոշ  ժամանակ անց հայտնի դարձավ, որ հենց այդ գերիի մասին է հարցնում Ադրբեջանի «բարձր ղեկավարությունը»։

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

Ղազարյանն իր աչքով տեսավ, թե ադրբեջանցիներն ինչպես են գերեվարում Շուշիի 83-ամյա Ջոնիկ Թևոսյանին` ծեր ու հիվանդ մարդու, ով 32 տարի առաջ սումգայիթյան ողբերգությունն էր վերապրել (տարեց տղամարդու խոշտանգման կադրերը ադրբեջանցիները տարածել էին համացանցում)։

Կային նաև այլ գերեվարված հայեր։ Նրանց կապկպած նկուղում էին պահում։ Ղազարյանը պատմում է, որ օրական կես թխվածքաբլիթ էր ուտում ու ավելորդ անգամ վախենում էր կարիքները հոգալու համար դիմել` չցանկանալով զայրացնել հսկողներին` գերիների նկատմամբ ագրեսիա չառաջացնելու համար։

Այո, նրան ևս ստիպում էին ասել, որ Արցախն Ադրբեջան է, բայց նա հեզությամբ ասում էր, որ Արցախը Աստծունն է, ինչպես և աշխարհի բոլոր երկրները` Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան... բոլոր երկրներն Աստծունն են։ Ղազարյանը բացատրում է, որ ադրբեջանցիները չէին կարող դա չընդունել, քանի որ Ղուրանում էլ այդպես է ասվում։

«Կոմերսանտին» տված հարցազրույցում Ղազարյանը պատմել է, թե ինչպես էին իրենց շարում հրապարակում, ադրբեջանցի զինվորների և սպաների առաջ և որոշ դասեր տալիս։ Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչեր են արել, բայց նշել է, որ գերիների նկատմամբ միշտ էլ անառողջ ու դաժան վերաբերմունք է լինում։

Նոյեմբերի վերջին Ղազարյանն արդեն Բաքվում էր, այնտեղ նրան մեկուսարանում են պահել մինչև հունվարի 9-ը։ Որոշ հասարակական գործիչներ ուսուցչին նույնիսկ Բաքվով զբոսանքի են տարել, նաև շատրվանների հրապարակի հայկական եկեղեցին են այցելել։

Դավիթ Բաբայանը գերիների հարցով դիմել է միջազգային կառույցներին

Այսօր Ղազարյանն արդեն Մոսկվայում է, իր ընտանիքի մոտ։ Գերությունից նրա փրկության պատմությունը զավեշտալի է. տանջանքներից և ստորացումներից հետո, մարդուն կարելի է նաև զբոսանքի տանել, երբ դա պահանջում է «բարձր ղեկավարությունը»` ցանկանալով ռուսական լուրջ  պարբերականի աչքին «բարեկիրթ» թվալ գերիների հետ շփման հարցում։ Իսկ խոշտանգումներով, սպանություններով,  անարգանքի ու պղծման տեսարաններով տեսանյութերը թող տարածվեն սոցցանցերում, զուտ պրոֆիլակտիկայի համար...

101
թեգերը:
Ուսուցիչ, Ղազանչեցոց եկեղեցի (Շուշի), Շուշի, Ռուսաստան, Ադրբեջան, ռազմագերի, գերի
Ըստ թեմայի
Դա կարող է Ալիևի պատվերը լինել. Կարապետյանը` Շուշիի վերաբերյալ Փաշինյանի ասածի մասին
Իրականում քանի՞ հայ է ապրել Շուշիում
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը
Բողոքի ակցիաներ Ռուսաստանում

Ռուսաստանի ակցիաների հետևում կանգնած են օտարերկրյա հատուկ ծառայությունները. Կլիմով

53
(Թարմացված է 19:11 24.01.2021)
Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի խոսքով՝ նա տեղեկություններ ունի Ռուսաստանում բողոքի ակցիաներին արտաքին ուժերի անվտանգության ծառայությունների ներգրավման մասին:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Չարտոնված բողոքի ակցիաները Ռուսաստանում տեղի են ունեցել օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովն ունի տվյալներ, որոնք բավական են նման հայտարարություններ անելու համար:

Կլիմովը, ի հաստատում իր հայտարարության, մատնանշեց հունվարի 23-ին ԱՄՆ դեսպանատան կայքում չարտոնված գործողությունների երթուղիների հրապարակումը: Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, թե ինչպես են արձագանքել ակցիաներին արտասահմանյան լրատվամիջոցները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ստիպված կլինեն Ռուսաստանի ԱԳՆ-ին բացատրել , թե ինչու են հրապարակել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին աջակցող ակցիաների անցկացման ժամերն ու վայրերը: Ըստ նրա՝ եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը տեղադրեր Կապիտոլիումի վերջնակետը նշող այդպիսի քարտեզ, ապա այն կավարտվեր «ամերիկացի քաղաքական գործիչների գլոբալ հիստերիայով, ներառյալ ռուսաֆոբ կարգախոսները, պատժամիջոցների սպառնալիքներն ու ռուս դիվանագետների արտաքսումը»:

«Ակցիաները բազմամարդ չեն, շատերն ընտրում են Պուտինին». Պեսկով

Ռուսաստանի տարբեր քաղաքներում շաբաթ օրը տեղի են ունեցել չարտոնված բողոքի ակցիաներ՝ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների մասնակցությամբ։ Ռուսաստանի ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը ակցիայի ինչպես կազմակերպիչներին, այնպես էլ շարքային մասնակիցներին բազմիցս նախազգուշացրել են պատասխանատվության մասին: Ակցիաներից բերման է ենթարկվել 3435 մարդ:

53
թեգերը:
ԱՄՆ, Բողոքի ակցիա, Ալեքսեյ Նավալնի, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Առանց Նիկոլ Հայաստան». Երևանում բողոքի ավտոերթ էր. տեսանյութ
«Բացեք երկիրը»․ Թբիլիսիում բողոքի ակցիա է կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել ազատ արձակել թուրք ընդդիմադիր գործիչներին
Արման Թաթոյան

«Խոշտանգեք սպանելուց առաջ». Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների հայատյաց գրառումները

0
(Թարմացված է 22:27 24.01.2021)
Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է հրապարակել: Այս անգամ նա հրապարակել է ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի մեկնաբանություններ՝ կցելով սքրինշոթեր։

 1) Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին։

 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է։

Опубликованный Арманом Татояном скриншот азербайджанского пользователя интернет
Ադրբեջանցիների հայատյաց գրառումները

 3) Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ։

 4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել։

Опубликованный Арманом Татояном скриншот азербайджанского пользователя интернет
Ադրբեջանցիների հայատյաց գրառումները

 5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույնկերպ սպանվեն։

 6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն։

 7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես։

Опубликованный Арманом Татояном скриншот азербайджанского пользователя интернет
Ադրբեջանցիների հայատյաց գրառումները

 8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում։

 9 ) -Ո՞վ է մեր թշնամին։

-  Հայաստանը։

-  Ի՞նչ ենք զգում հայերի հանդեպ։

-  Ատելություն։

-  Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ շների պես կքշենք Ղարաբաղից։

-  Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես։

 10) Գլխատված հայ զինվորի  նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ։

Опубликованный Арманом Татояном скриншот азербайджанского пользователя интернет
Ադրբեջանցիների հայատյաց գրառումները

«Գլխավոր հարցն այստեղ այն է, որ  նշված հրապարակումներում օգտագործվում են նույն բառերն, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են: Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում», - գրել է Թաթոյանը։

Նշենք, որ մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով:

0
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, ատելություն, սոցցանցեր, հայ, ադրբեջանցի, Ադրբեջան, Արման Թաթոյան