Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան, արխիվային լուսանկար

Հավերժ գեղեցիկ ու երջանիկ Պուգաչովան․ Գալկինը կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

110
(Թարմացված է 19:19 21.05.2020)
Պուգաչովան շարունակում է երկրպագուներին հիացնել իր տաղանդով ու հզոր էներգետիկայով։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հաղորդավար Մաքսիմ Գալկինը չի դադարում հիանալ իր կնոջով՝ ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովայով։

Այս անգամ նա վիզուալ տարբերակով է փոխանցել իր սերն ու հիացմունքը։ Հաղորդավարը Instagram-ում սլացիկ, ոճային, սպորտային ու անհավանական երջանիկ կնոջ մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։  Տեսանյութում 71-ամյա երգչուհին քայլում է տեսակցիկի առաջ, հմայիչ ժպտում և ձեռքով ողջունում։

Պուգաչովան ընդդեմ Մարտիրոսյանի, կամ ինչ չեն կարողանում կիսել երկու Քրիստինաները

Այս ամենը հավանաբար տեղի է ունենում ամուսինների՝ քաղաքից դուրս գտնվող առանձնատանը։ Տեսանյութում էլ հնչում է «Սիրունիկը» ֆիլմի հայտնի Pretty Woman կատարումը։

View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

«Լավիկն է», - մեկնաբանել է շոումենը հրապարակումը։

Զույգի աստղային ընկերները շտապել են իրենց հիացմունքն արտահայտել։ Նրանց թվում են Իգոր Նիկոլաևը, Էլելինա Բլյոդանսը, Սվետլանա Բոնդարչուկը, Իգոր Կրուտոյը և ուրիշներ։

Պուգաչովան հպարտանում է իր երեխաներով. նրանք արդեն սահում են անվաչմուշկով. տեսանյութ

Բազմաթիվ մեկնաբանություններ են գրել նաև երկրպագուները, որոնք նշել են, թե ինչ հիանալի տեսք ունի Պուգաչովան իր տարիքի համար։ Շատերը վստահ են, որ աստղի հմայքի գաղտնիքը իր կողակցի անվերապահ սերն է։

«Ճիշտ է ասված, որ տարիքը ոչ թե անձնագրում նշված թվերն են, այլ հոգեվիճակ է», «լեգենդար, ցնցող, օրինակելի», - նշել են երկրպագուները։

Օրբելյան, Մանուկյան և Ալլա․ մի հայն ուղի բացեց Պուգաչովայի համար, մյուսն ուզում էր «փակել»

110
թեգերը:
հաղորդավար, երգչուհի, սեր, տեսանյութ, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովան գովազդել է նրան. հայ ֆլորիստը ծաղիկներից նկարներ է ստեղծում. լուսանկարներ
Պուգաչովան խախտել է ավանդույթները. ինչ զգեստով է Պրիմադոննան պսակվել
Սկանդալ Պուգաչովայի երգի շուրջ․ «Արմատներով հայ» Սարուխանովը շոկի մեջ է լկտի գրագողությունից
Բանկոմատ

Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա

136
(Թարմացված է 23:48 29.05.2020)
Sputnik-ը փորձել է պարզել՝ ինչ է հիմա կատարվում դրամական փոխանցումների շուկայում և ոլորտի վերականգնման գործում արձանագրել է առանցքային խաղացողների կանխատեսումները։

Մարիա Նաումենկո, Sputnik

Դրամական փոխանցումների համակարգերն արձանագրում են, որ այս գարնանն արտասահմանյան հոսքերի ծավալները փոքրացել են։ Ռուսաստանից մերձակա երկրներ արվող փոխանցումների անկումը որոշ ընկերություններում 50%-ի է հասել։

Այս ցուցանիշները պայմանավորված են այն փաստով, որ համավարակի պատճառով աշխատանքային միգրանտներից շատերը հայրենիք են վերադարձել կամ Ռուսաստանում առանց աշխատանքի են մնացել։

Ապրիլին փոխանցումների ծավալը կիսով չափ պակասել է

Ապրիլին Ռուսաստանից հարևան երկրներ շուկան  տրանսսահմանային փոխանցումների ծավալի շոշափելի անկում է զգացել։ Եթե մարտին 2019 նույն ժամանակահատվածի համեմատ անկումն ընդամենը 5-10% է կազմել, ապա ապրիլին «Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների ծառայության տնօրեն Իվան Սիտնովի խոսքով՝ այն 50%-ի է հասել։ Այժմ մայիսի ցուցանիշները 25-30%-ի վրա են։

Նման միտում է գրանցվել նաև «Յունիստրիմում»։ Sputnik-ի հետ զրույցում միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենիա Չեռնիշևան ասաց, որ 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ դրամական  փոխանցումների մակարդակը 34%-ով պակասել է։ Նրա խոսքով` ապրիլի համեմատ մայիսին ծավալի մոտ 10% ավելացում է նկատվում։

«Ռուսաստանից մերձավոր արևելք արվող տրանսսահմանյան փոխանցումների մեծ մասն այն գումարն է, որը վաստակում են միգրանտներն ու իրենց ընտանիքներին են ուղարկում։ Մարտին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այդքան սուր չէր, ձեռնարկությունների զգալի մասն աշխատում էր, իսկ ապրիլին դրանք դադարեցրին աշխատանքը։ Օտարերկրացի աշխատակիցներից շատերը ստիպված էին իրենց երկրներ վերադառնալ կամ պարզապես նստած սպասում էին։ Այսինքն՝ տուն ուղարկելու գումար չունեին», - պարզաբանում է «Ֆինամ» ընկերությունների խմբի վերլուծաբան Ալեքսեյ Կորնևը։

Western Union-ի մամուլի ծառայությունից նշեցին, որ հակառակը՝ մարտի համեմատ ապրիլին փոխանցումների ծավալը մի փոքր աճել է։ Այդ գործընթացը հիմա էլ է շարունակվում։

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

«COVID-19-ի հետ կապված ապրիլին ֆիզիկական անձանց փոխանցումները կրճատվել էին 21%-ով, իսկ մարտի վերջին` 30%-ով։ Ապրիլին այս բարելավումը պայմանավորված է ռիթեյլի համակարգի դրական միտումներով ու թվային դրամական փոխանցումների 77%-անոց աճով։ Մայիսին Western Union-ը շարունակվում է պահպանվել ֆիզիկական անձանց փոխանցումների դրական դինամիկան», - ասացին ընկերությունից։

Հարված երկրի տնտեսությանը

«ԱՊՀ շատ երկրների համար Ռուսաստանից փոխանցումները բյուջեի զգալի համալրում են կատարում։ Այն երկրների համար, որտեղ դրամական փոխանցումը մեծ դերակատարություն ունի, մասնավորապես՝ Ղրղըզստանի ու Տաջիկստանի, սպասվող միջոցների բացակայությունը մեծ հարված է տնտեսության համար», - ասաց Սիտնովը։

Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա

Նա ընդգծեց, որ տրանսսահմանային փոխանցումների ծավալի անկումը գրեթե չի ազդում Ռուսաստանի տնտեսության վրա։

Ի՞նչը կօգնի վերականգնել ոլորտը

Իվան Սիտնովի կարծիքով՝ դրամական փոխանցումների շուկայի վերականգնման վրա երկու գործոն կազդի․ ֆիզիկական անձանց սպասարկման կետերի բացումն ու միջազգային ավիափոխադրումների վերականգնումը։

«Մենք տեսնում ենք, որ մայիսին, նաև Մոսկվայում, կարանտինի պատճառով մտցված որոշ սահմանափակումներ հանվում են, ավելի շատ ընկերություններ են սկսում աշխատել, որոշակի աճ է նկատվում։ Ինչ վերաբերում է սահմաններին՝ դրանք փակվել են հենց այն ամիսներին, երբ մարդիկ պետք է Ռուսաստան գային գումար վաստակելու։ Հենց սահմանները բացվեն, իրավիճակը կլավանա։ Դժվար է ասել՝ երբ դա կլինի․ հնարավոր մեկ ամսից, հնարավոր է՝ երկու։ Ամեն ինչ կախված է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից»,  -  կարծում է «Զոլոտայա կորոնայի» ներկայացուցիչը։

Ալեքսեյ Կորնևը կարծում է, որ հենց աշխատանքային շուկան սկսի վերականգնվել, դրամական փոխանցումների սեգմենտը բավականին արագ կվերադառնա նախկին ցուցանիշներին։

«Հիմա կվերագործարկվեն շինարարությունները, ճանապարհների վերանորոգումը։ Աշխատուժ է պետք, իսկ դա նշանակում է, որ աշխատանքային միգրանտերը նորից Ռուսաստան կգան։ Այլ հարց է, որ աշխատաշուկան կարող է զգալիորեն փոխվել», - ասում է վերլուծաբանը։

Միշուստինը կոչ է արել նվազեցնել կախվածությունը համաշխարհային էներգաշուկաներից

Նա ենթադրում է, որ եթե մինչ համավարակը ՌԴ քաղաքացիների շրջանում բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքը պահանջարկ չուներ, ու այդ աշխատանքը հիմնականում օտարերկրացիներն էին անում, ապա այսօր միգրանտները կարող են մրցակցության բախվել, որովհետև ռուսաստանցիները կհավակնեն այն աշխատատեղերին, որոնք նախկինում պահանջարկ էին վայելում միայն աշխատանքային միգրանտների շրջանում։

ԱՊՀ տնտեսական զարգացման Գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն ընդգծում է, որ դրամական փոխանցումներն ուղղակիորեն կախված են արտադրական ակտիվությունից, որը հանգամանքների նորմալ զարգացման դեպքում երկու-երեք ամսից կվերականգնվի։

136
թեգերը:
փոխանցումներ, աշխատանք, միգրանտ, Ռուսաստան, Հայաստան, տնտեսություն
Ըստ թեմայի
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային արտոնությունները 1 տարով երկարաձգող արձանագրությունը
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից
Կենսալաբորատորիա, Երևան

Ամերիկայի ինչի՞ն են պետք Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսաբանական լաբորատորիաները

124
Ղազախստանում, ՀՀ-ում և Տաջիկստանում ամերիկացիները կենսալաբորատորիաների ցանց են ստեղծել։ ՌԴ իշխանությունը բազմաթիվ հարցեր ունի հատկապես Վրաստանի Լուգարայի անվան կենտրոնի հետ կապված։ Թե այդ ամենը ԱՄՆ ինչին է պետք՝ ուսումնասիրել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Գալյա Իբրահիմովան։

Կանխամտածված արտահոսք

Կորոնավիրուսի առաջին դեպքը Ղազախստանում գրանցվեց մարտի սկզբին։ Իշխանությունները փակեցին սահմանները և արտակարգ դրություն հայտարարեցին։ Համացանցում լուրեր տարածվեցին, թե վիրուսը կարող է կապված լինել կենսաբանական լաբորատորիայի հետ, որը 2016թ-ին կառուցել են ամերիկացիները՝ երկրի հարավ-արևելքում։

Ալմա-Աթայի Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիան զբաղվում է Ղազախստանի տարածաշրջանում հատուկ վիրուսների շտամների ուսումնասիրությամբ։ Այն գործում է Ղազախստանի կարանտինային և զոոնոզ վարակների գիտական կենտրոնի հիման վրա, ենթարկվում է Ղազախստանի առողջապահության նախարարությանը և համարվում է այդ երկրի սեփականությունը, չնայած կառուցվել է Պենտագոնի հաշվին։ Լաբորատորիայի կառուցման համար ԱՄՆ-ն 108 միլիոն դոլար է տրամադրել։

Վաշինգտոնը այդ ամենը բացատրում է այսպես․ տարածաշրջանում ամերիկացի զինվորականներ կան, և ուսումնասիրությունները թույլ կտան պաշտպանել նրանց անհայտ վիրուսային վարակներից։

ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների ընթացքում Մոսկվայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ամերիկացիները կարող են օգտագործել այդ լաբորատորիաները ընդդեմ Ռուսաստանի։ Բայց Ղազախստանի իշխանությունները հավատացրել են, որ իրենց կենսաբանների աշխատանքին որևէ մեկը չի միջամտում։

«Օտարերկրյա գիտնականների մասնակցությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ համատեղ ուսումնասիրություններ են կատարվում և գրանտային ծրագրեր են իրականացվում»,-պարզաբանեցին Կենտրոնական լաբորատորիայում։

2018թ-ին Ղազախստանում զգալի ավելացան մենինգիտով հիվանդացության դեպքերը, և Ալմա-Աթայում սկսեցին խոսել Կենտրոնական լաբորատորիայից մենինգակոկային վարակի շտամի արտահոսքի մասին։ Լրագրողներն ու բլոգերները գրեցին, որ ամերիկացիները կանխամտածված են թույլ տվել վիրուսի տարածումը։ Այդկերպ նրանք իբր ցանկացել են ստուգել լաբորատորիայում մշակվող կենսաբանական զենքի արդյունավետությունը։

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հավատացնում էր, որ ոչ մի վարակ էլ չկա։ «Ղազախստանում մենինգիտի 58 դեպք կա, որոնցից 32-ը՝ Ալմա-Աթայում։ Եթե հաշվենք հարաբերական ցուցանիշները, ապա դրանք, ԱՀԿ չափանիշներով, ցածր են»,-հայտնում էին նախարարությունից։

Կորոնավիրուսի հետ կապված համանման իրավիճակ է։ Իշխանությունները հերքում են դավադրությունների տեսությունները և կոչ են անում խուճապ չտարածել։

Փակ աշխատանքային ռեժիմ

Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ի միկրոկենսաբանության ինստիտուտը միկրոկենսաբանության խոշորագույն կենտրոնն էր։ Իննսունականներին ինստիտուտի գիտական գործունեությամբ սկսեցին հետաքրքրվել ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Հայ մասնագետներին հրավիրեցին արևմտյան երկրներ՝ փորձի փոխանակման։

Референс-лаборатория в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում գործող կենսաբանական լաբորատորիա

2000-ականներին ամերիկացիները օգնեցին երկրում մի քանի կենսաբանական լաբորատորիաներ կառուցել։ Ինչպեսև Ղազախստանի դեպքում՝ ֆինանսավորում էր Պենտագոնը։ Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի արդիականացման համար 10 միլիոն դոլար ծախսվեց։
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում և Իջևանում կառուցված գիտական կենտրոնները ուսումնասիրում են Կովկասյան տարածաշրջանին հատուկ վիրուսներն ու շտամները։

Լաբորատորիաները Հայաստանի առողջապահական համակարգի մաս են կազմում, բայց ԱՄՆ պաշտպանության նախարարության Սպառնալիքի նվազեցման գործակալությունն ազատ ելումուտ ունի այնտեղ։ Բացի տեղական մասնագետներից, լաբորատորիայում նաև ամերիկացիներ են աշխատում։

Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների փակ լինելուն Մոսկվան կասկածանքով և քննադատաբար է մոտենում: Կասկածները ցրելու համար անցած տարի աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ռուս մասնագետների հետ համագործակցության հուշագիր ստորագրել։

Սակայն մայիսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանրապետության տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ՀՀ պետական մարմինները լիովին վերահսկում են դրանք։ Հուշագրի նախագիծը կողմերից որևէ մեկի համար լաբորատորիա մուտք գործելու իրավունք կամ դրանց միակողմանի վերահսկողություն չի նախատեսում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս մասնագետների՝ հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու մասին Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը կենսաբանական անվտանգության հուշագրի նախագծի ուղղությամբ։

Վրացական պաթոգենը

Վրաստանը ՀԱՊԿ-ի կազմում չէ, բայց սահմանակից է Ռուսաստանին և առանցքային դեր ունի Կովկասում։ Մոսկվային մտահոգում է Ռիչարդ Լուգարի անվան Հանրային աողջապահության հետազոտական կենտրոնի աշխատանքը։ Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Թբիլիսիիի շրջակայքում գտնվող կենսաբանական լաբորատորիան գործում է ի շահ ամերիկացիների։

Սրանք անհիմ կասկածներ չեն։ 2018թ-ի սեպտեմբերին Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն հայտարարել էր, որ հնարավոր է՝ լաբորատորիայում փորձարկումներ են կատարվել մարդկանց վրա, և փաստաթղթեր ներկայացրել, որոնց համաձայն՝ Լուգարայի անվան կենտրոնում բուժվող տասնյակ մարդիկ մահացել էին։ Ընդ որում՝ այնտեղ աշխատում են կենսաբաններ ամերիկյան երեք մասնավոր ընկերություններից՝ CH2M Hill, Battelle и Metabiota․ երեքն էլ Պենտագոնի պատվերներն են կատարում։

Գիորգաձեն ուշադրություն էր հրավիրել լաբորատորիայի մանրէաբանական պաշտպանության բարձր մակարդակի վրա։ Ավելին, կենտրոնը հագեցած է «վնասակար նյութերի փոշեցողման սարքավորումներով և կենսաբանական ակտիվ նյութ պարունակող զինամթերքով»։

«Եթե հաստատության նպատակը բնակչության պաշտպանությունն է, ապա դրա ինչի՞ն են պետք նման բաները»,-հետաքրքրվել էր նախկին նախարարը։

Նրա մտահոգությունը Մոսկվայում անարձագանք չթողեցին։ ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Երմակովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի հանդուրժի ամերիկյան կենսաբանական փորձարկումներն իր սահմանների մոտ:

Պենտագոնը Գիորգաձեի հայտարարությունները «աբսուրդ» որակեց։ Թբիլիսիում վստահեցնում էին, որ լաբորատորիան խաղաղ հետազոտություններով է զբաղվում և մարդկանց վրա փորձարկումների մասին խոսք լինել չի կարող։ Վրաստանի իշխանությունները դեմ չէին, որ ռուս մասնագետները այցելեն կենտրոն։ Բայց անցած տարի երկու երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով ծրագրերը ձախողվեցին։

Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին

Գործակալության կողմից հարցված փորձագետները համակարծիք են,որ հետխորհրդային պետությունները, դրսից օգնություն ակնկալելով, կարող են կորցնել համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը: Իսկ դա հղի է լուրջ հետևանքներով։ Բացի այդ, համավարակի շրջանում լաբորատորիաներին սկսել են է՛լ ավելի զգուշությամբ վերաբերվել, ինչը վերջապես այդ կառույցների աշխատանքը ավելի բաց դարձնելու կարևոր առիթ է։

124
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Վաշինգտոն, ԱՄՆ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ գիտենք Հայաստան բերված ռուսական լաբորատորիայի մասին
Ռեֆերենս լաբորատորիաները չեն սպառնում Հայաստանի անվտանգությանը
Ռեֆերենս լաբորատորիաներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը
«Կասպերսկի լաբորատորիաներ». ԱՄՆ մեղադրանքները բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն
ԱԻՆ աշխատակից

Սևանում տղամարդն ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը և մահացել

0
(Թարմացված է 12:23 30.05.2020)
Փրկարարները փոսից հանել են 73–ամյան Սերյոժա Վ․-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ և մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մայիսի 29-ին, ժամը 11։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել

Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ գտնվող փոսը։

Փրկարարները փոսից հանել են Սերյոժա Վ․-ի դին (ծնված 1947 թ) և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

0
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Մահ, տղամարդ, Սևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է
Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»