Ողբերգական դեպք Մոսկվայում․ մահացել է ռուսական սերիալների աստղի 15-ամյա որդին

2696
(Թարմացված է 17:52 21.05.2020)
Մահացած պատանին սովորում էր 9-րդ դասարանում և մտադիր էր իր ապագան թատրոնի հետ կապել։ Նրա հայրը՝ Ռոման Դրոբոտը, ռեժիսոր է «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում, մայրը՝ Յուլիա Դրոբոտը, դասավանդում է թատերական ինստիտուտում։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Ռուսական սերիալների աստղ Յուլիա Դրոբոտի 15-ամյա որդին մահացել է՝ ցած ընկնելով պատշգամբից։ Տեղեկությունը հայտնում է StarHit շաբաթաթերթը։

Պարբերականի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 1-ին։ Ինչպես հայտնում է «МК»-ն, պատանին իր զարմիկի հետ միասին հյուր է եղել տատիկի տանը։

Ազգականներն ասում են, որ նախորդ օրը տղան շատ նյարդային է եղել և ընդհանուր առմամբ իրեն ոչ այնքան ադեկվատ է պահել։ Քնելուց առաջ նա դուրս է եկել պատշգամբ՝ ծխելու և երկար ժամանակ չի վերադարձել։ Զարմիկը պատուհանի տակ հայտնաբերել է նրա մարմինը։

Տղան պատմել է, որ Դրոբոտի որդու հոգեվիճակն  այնքան էլ կայուն չէր մարտ ամսին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի ժամանակ նա գլխի վնասվածք էր ստացել և ծանր վիրահատություն տարել։

Մահացած պատանին սովորում էր 9-րդ դասարանում և մտադիր էր իր ապագան կապել թատրոնի հետ։ Նրա հայրը՝ Ռոման Դրոբոտը, ռեժիսոր է «Ստանիսլավսկի» էլեկտրաթատրոնում, մայրը՝ Յուլիա Դրոբոտը, դասավանդում է թատերական ինստիտուտում, նաև հայտնի է «Սերն ինչպես կա» (Любовь как любовь), «Փակ դպրոց» (Закрытая школа), «Լապսի» (Лапси) և «Սառցե դարաշրջան» (Ледниковый период) հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Վանաձորի շենքերից մեկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

2696
թեգերը:
ինքնասպանություն, որդի, դերասան, Մոսկվա
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2450)
Ըստ թեմայի
Ահասարսուռ դեպք Երևանում. տղամարդու գլուխը մնացել է մեքենայի սեղմակի տակ ու կտրվել
Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել
Նախարարներից երկուսն ինքնամեկուսացած են ու չեն մասնակցում կառավարության նիստին
Ժաննա Լևինա

Գարիկ Մարտիրոսյանի կնոջ զվարճալի տեսանյութը հիացրել է շատերին. Ալսուն «օգնության» է հասել

23
(Թարմացված է 20:47 02.06.2020)
Կատակասեր ընկերուհիները կրկին զվարճացրել են հանրությանը։ Այս անգամ հայտնի երգչուհի Ալսուն խոստացել է օգնել Ժաննա Լևինային կերպարանափոխվելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երգիծաբան ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, նորից ուրախացրել է իր բաժանորդներին զվարճալի հրապարակումով։

Բանն այն է, որ վերջերս շատերը «հրաշագործ հայելիով» կարճ տեսահոլովակներ են հրապարակում։ Խալաթով ու առանց շպարի հերոսուհին մաքրում է հայելին ու տեսնում է իրեն լրիվ կերպարանափոխված՝ երեկոյան զգեստով, ցնցող շպարով ու սանրվածքով։

Ժաննան ինչպես միշտ տարբերվող մի բան է արել։ Instagram-ում նրա հրապարակած տեսանյութը յուրահատուկ է, քանի որ, չնայած թափած ջանքերին, նա այդպես էլ չի կերպարանափոխվում։

«100 անգամ TikTok-ում նման բան եմ տեսել։ Չեմ հասկանում՝ ինչն եմ սխալ անում։ Հնարավոր է՝ սխալ ջնջոց եմ վերցրել», - մեկնաբանել է նա իր հրապարակումը։

Բաժանորդները միանգամից արձագանքել են․«Ինչպես միշտ, ամենաօրիգինալը»։ «Դուք միշտ գեղեցիկ եք»։ «Հայելին ու ջնջոցն էլ պետք չեն»։ «Ինչպես միշտ՝ հումորով»։ «Ժաննա, ինչ հետաքրքիր կին եք»։

Ռուսաստանի ամենահարուստ հայի` Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տատան (Տաթևիկ), գրել է.«Պաշտում եմ»։

Սակայն միայն Ժաննայի հավատարիմ ընկերուհի՝ հայտնի երգչուհի Ալսուն է օգնության ձեռք մեկնել։ Նա Instagram-ի իր էջում հրապարակել է ընկերուհու տեսանյութն ու գրել է․«Դարդ մի արա, Ժանուլիկ, կարանտինը կվերջանա, ամենահզոր Տիկտոկերը՝ Ալսու մորաքույրը, կգա ու վարպետության դասընթաց կանցկացնի։ Ես գրեթե յուրացրել եմ դա»։

Առանց Գարիկ Մարտիրոսյանի ՈՒՀԱ չէր լինի․ նա 90-ականների լուսանկար է հրապարակել

Կարելի է ենթադրել, որ Ալսուի միջամտությունից հետո բաժանորդները կտեսնեն սրամիտ Ժաննային կերպարանափոխված։

23
թեգերը:
Instagram, զվարճալի տեսանյութ, Ժաննա Լևինա, Գարիկ Մարտիրոսյան
Ըստ թեմայի
«Ուզեք` ՀՀ նախագահ կդառնաք». Վրաստանի 2-րդ նախագահի թոռնուհին` Գարիկ Մարտիրոսյանին
Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար
Պավլիաշվիլին, Գարիկ Մարտիրոսյանը, Լեպսը համատեղ երգ են գրում՝ նվիրված Հաղթանակի օրվան
Դոնալդ Թրամփ

Կորոնավիրուսն ու ռուսական հետքը. ո՞ւմ են ձեռնտու ամերիկյան խռովությունները

75
(Թարմացված է 20:36 02.06.2020)
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո Ամերիկայի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել։ Եվ ամերիկյան իսթեբլիշմենթն այս անգամ էլ երկրում տեղի ունեցող իրադարձությունների իրական և խորքային պատճառները հասկանալու փոխարեն որոշել է ողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Գալիա Իբրահիմովա, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ–ում զանգվածային անկարգությունները Մոսկվան է հրահրում, իսկ ցուցարարներն ավերում են ոստիկանական բաժինները` խստորեն հետևելով «ռուսների ցուցումներին»։ Նման մեղադրանքով է հանդես եկել ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը։ Ապացույցներ ներկայացնելու փոխարեն նա առաջարկել է հավատալ իր փորձին և ինտուիցիային։ Ինչու են ամերիկացիներն ամենուր «ռուսական հետք» տեսնում, փորձել է պարզել ՌԻԱ Նովոստին։

Ցույցերից մինչև ավազակային հարձակումներ

Լոս Անջելեսի առևտրի կենտրոնները կարանտինի պատճառով փակ են։ Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր էին բացել դրանք հունիսին, սակայն ավազակները նրանցից առաջ ընկան։ Այժմ էլիտար բուտիկների դռներն ու ցուցափեղկերը կոտրված են, ամեն ինչ թալանված է։ Ջարդարարները դուրս էին հանում կենցաղային տեխնիկա, հագուստ, կահույք, նույնիսկ սնունդ։ Ոստիկանության ուղղաթիռները փորձում էին կասեցնել անկարգությունները` վերևից ջուր լցնելով։ Սակայն դա չկանգնեցրեց կատաղած ամբոխին։

Ցույցերը, որոնք Մինեապոլիսում սկսվեցին այն բանից հետո, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ձերբակալության ժամանակ, շուտով բռնկեցին նաև Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում, Փորթլենդում, Մայամիում, Ինդիանապոլիսում, Ֆիլադելֆիայում և Ատլանտայում։ Դերեք Չովինին, որն իր մեղքի բաժինն ուներ ողբերգական միջադեպի հետ կապված, աշխատանքից հեռացրին, նրա նկատմամբ քննություն է տարվում։ Սակայն ցուցարարները պահանջում են ոչ միայն պատժել իրավապահ մարմինների ներկայացուցչին, այլև վերջ դնել ԱՄՆ–ում համակարգային ռասիզմին։ «Չկա արդարություն, չկա խաղաղություն։ Ո՛չ ոստիկանների կամայականություններին», – աղաղակում են ցուցարարները։

Շատերի ձեռքին Ֆլոյդի վերջին խոսքերով ցուցանակներ էին` «Չեմ կարողանում շնչել»։ Հարյուրավոր մարդիկ պառկում էին ասֆալտին և կրկնում այդ արտահայտությունը։ Սակայն խաղաղ ցույցերը շատ արագ վերածվեցին բախումների, այնուհետև անկարգությունների և թալանի։

Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ի փրկությունը տիեզերքո՞ւմ է փնտրում

Խոշոր քաղաքներում պարետային ժամ մտցրին։ Չօգնեց։ Վաշինգտոնում ցուցարարները շրջապատեցին Սպիտակ տունը, փորձում էին ներս ներխուժել։ Նյու Յորքում ամբոխը քարեր նետեց 20 ոստիկանական մեքենայի վրա և այրեց դրանք։ Փորթլենդում ջարդարարները հրդեհեցին դատարանի շենքը։

Սպառնալիք քաղաքացիական հասարակությանը

Սկզբում ԱՄՆ–ում շատերը համակրանքով էին վերաբերվում ցուցարարներին։ Տեղի իշխանություններն աշխատում էին նրանց սադրիչ գործողություններին չարձագանքել, ոստիկաններին կոչ էին անում ուժ չկիրառել։ Սակայն երբ իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ սկսեցին դյուրավառ խառնուրդով շշեր նետել, այլևս հնարավոր չէր չարձագանքել։

Մինեսոտայի նահանգապետն ազգային գվարդիա մտցրեց նահանգ, զինվորականների օգնությանը դիմեցին նաև Լոս Անջելեսում։ Գործի դրվեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։

«Այն, ինչ կատարվում է Մինեապոլիսում, այլևս կապված չէ Ֆլոյդի մահվան հետ։ Ջարդերը սպառնում են քաղաքացիական հասարակությանը և վախ են ներշնչում մեր քաղաքին, խանգարում նրա բնականոն կյանքին», – բացատրեց նահանգապետ Թիմ Վալցը։

Դոնալդ Թրամփն էլ ավելի կոշտ արձագանքեց։ Նախագահը խոստովանեց, որ Ֆլոյդի մահը «ողբերգություն է, որն ամերիկացիների մոտ սարսափ, զայրույթ և ցավ առաջացրեց»։ Սակայն քննադատեց նահանգի իշխանություններին, որոնք ժամանակին չեն հանդարտեցրել ամբոխին։ Ցուցարարներին նա անվանեց «ավազակներ», ողջունեց ուժի կիրառումը։ Իսկ ձախ ռադիկալ խմբավորումների հասցեին մեղադրանքներ հնչեցրեց սադրանքների համար և կոչ արեց արգելել դրանց գործունեությունը։

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կիրակի անվտանգության ծառայությունը պետության ղեկավարին ուղարկեց Սպիտակ տան ստորգետնյա բունկեր։ Այնտեղից նա կարողացավ դուրս գալ միայն այն ժամանակ, երբ վտանգն անցավ։

Ո՞վ է մեղավոր

Անկարգություններում բավական արագ ռուսական հետք «հայտնաբերեցին»։

«Ռուսաստանցիներն անցած նախընտրական արշավի ժամանակ սև ակտիվիստներ էին։ Չեմ բացառում, որ նրանք ներգրավված են նաև ջարդերում», –CNN–ի եթերում ասաց Նոր Օռլեանի քաղաքապետ Մարկ Մորիալը։ Երկար տարիների հետաքննության մասին (որն այդպես էլ չբացահայտեց 2016 թվականի ընտրություններին Մոսկվայի միջամտությունը) քաղաքապետը լռեց։

Մի քանի օր անց էստաֆետը վերցրեց Բարաք Օբամայի վարչակազմի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը։ Նույն CNN–ում նա ենթադրեց, որ ցուցարարները գործել են «ռուսական ձեռնարկով»։

«Կան խաղաղ ցուցարարներ։ Նրանք հանդես են գալիս անարդարության և անհավասարության դեմ։ Սակայն կան նաև սադրիչներ, որոնք փորձում են զավթել ցույցերի օրակարգը։ Փորձն ինձ հուշում է, որ նրանք գործում են ճիշտ և ճիշտ մարտավարական սխեմաների ռուսական ձեռնարկի համաձայն»,–ասել է Ռայսը։

«Ռուսական հետքի» փնտրտուքների անցնելով` ամերիկյան ԶԼՄ–ները հիշեցին Մոսկվայի հասցեին ևս մեկ մեղադրանք։ Մի քանի տարի առաջ Վաշինգտոնում պնդում էին, որ ռուսաստանցի հաքերները սատարում են Black Lives Matter շարժմանը։ Նրանց ակտիվիստները ևս հանդես էին գալիս ոստիկանական կամայականությունների դեմ։

Թրամփը քննադատեց «ռուսական հետքի» մասին բանավեճերը։ Նախագահը ենթադրեց, որ CNN–ը դա անում է վարկանիշների հետևից ընկնելով։

Չլռեցին նաև Մոսկվայում։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշեց, որ Ռուսաստանը «երբեք չի միջամտել Ամերիկայի գործերին և մտադիր չէ միջամտել նաև այսօր»։

Ամերիկայի բևեռացում

Ամերիկյան հասարակությունը խիստ բևեռացված է։ Սրանով է Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը բացատրում ցույցերի զանգվածային բնույթը։  Ամբողջ հարցն արժեհամակարգի պառակտման մեջ է, որն ուժեղացել է Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։

«Ամերիկացիների մի մասը լիբերալ արժեքներ ունի, մյուս մասը` պահպանողական։ Կան էմիգրացիայի կողմնակիցներ, սակայն շատ են նաև նրանք, ովքեր կողմ են Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն։ Ավելացրեք գլոբալիստների և պրոտեկցիոնիստների հակամարտությունը։ Մինեապոլիսը հիշեցրեց նաև ռասսայական խնդրի մասին։ Ճիշտ շրջապատում գործեց սպիտակ բնակչության նկատմամբ, սակայն սևն այդպես էլ չկարողացավ հասարակության լիիրավ անդամ դառնալ»,–ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է Սուսլովը։

Կորոնավիրուսի համավարակը, փորձագետի կարծիքով, ընդգծեց աֆրոամերիկացիների խոցելիությունը։ «Սևամորթ բնակչության շարքերում վարակից մահացությունն ավելի բարձր է։ Ըստ ամենայնի` սա բժշկության նկատմամբ սահմանափակ հասանելիություն ունենալու հետևանք է։ Աֆրոամերիկացիներն իրենց թանկարժեք բուժում թույլ տալ չեն կարող` սպիտակների հետ համեմատած ավելի քիչ եկամուտ ունենալու պատճառով», – ասում է Սուսլովը։

Օգտակար մեղադրանքներ

«Ռուսական հետքի» փնտրտուքները քաղաքագետը կապում է այն բանի հետ, որ իշխանությունները չեն ցանկանում խոստովանել, որ առկա են ներքին հակասություններ։

«Ամերիկյան էլիտան կարծում է, որ հասարակությունն առողջ է։ Ամեն ինչ փչացնում են Թրամփն ու ռուսները։ Եթե հեռացնեն Թրամփին և վերացնեն «ռուսական հետքը», երկիրը նորմալ վիճակի կվերադառնա։ Սակայն քաղաքներում տեղի ունեցող խռովությունները ցույց են տալիս, որ այդ նորմալ վիճակը վաղուց չկա։ Ոչ ոք չի խոստովանում լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը», –նշում է Սուսլովը։

Ռայսի ելույթը, ըստ քաղաքագետի, պետք է ընկալել նախընտրական քարոզարշավի համատեքստում։

«Կարելի է ենթադրել, որ նախկին պաշտոնյան մտադիր է մտնել Ջո Բայդենի թիմ, եթե նա դառնա հաջորդ նախագահը։ Եվ Մոսկվայի հասցեին մեղադրանքները դեմոկրատների ճնշման շարունակությունն են Թրամփի վրա, որն իբրև թե Կրեմլի հետ միասին է գործում», – նշում է փորձագետը։

Սուսլովը չի բացառում, որ Բայդենի հաղթանակը հերթական «ռուսական գործի» սկիզբ կդառնա։

«Ամերիկացիներն անմիջապես մեղադրեցին Մոսկվային ընտրությունների վրա ազդելու մտադրության մեջ։ Այժմ այդ կասկածներն ուժեղացել են։ Կոնգրեսի դեմոկրատները կարող են պատժամիջոցներ առաջարկել Մինեապոլիսի ավերածությունների համար։ Իսկ հետո նաև այլ քայլերի դիմել։ Բայդենն ընդհանրապես կարող է մեղադրել Մոսկվային ամերիկյան հասարակությունը ոչնչացնելու փորձում, և կարող է դա անել նախընտրական դրույթներից մեկով», – կանխատեսում է քաղաքագետը։

Սակայն արտաքին թշնամու փնտրտուքները, ըստ փորձագետի, որևէ լավ բան չեն կանխատեսում ո՛չ ռուս–ամերիկյան հարաբերությունների, ո՛չ էլ միջազգային անվտանգության համակարգի համար։ Ավելին, սովորական գաղափարական կարծրատիպերից օգտվելու փորձը վտանգավոր է հենց Ամերիկայի համար. չէ՞ որ ցույցերն իրական են, ինչպես և այն խնդիրները, որոնք առաջացրել են այդ փոթորիկը։ Իսկ ռուսական հետքի մասին ակնարկներով ոչինչ լուծել հնարավոր չէ։

«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին

75
թեգերը:
Բողոքի ակցիա, Ռուսաստան, ԱՄՆ, Դոնալդ Թրամփ
Ըստ թեմայի
«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում
Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
Հրայր Թովմասյան. արխիվային լուսանկար

Հանրաքվեն կչեղարկվի. Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները կշարունակեն պաշտոնավարել

28
(Թարմացված է 10:35 03.06.2020)
Ազգային ժողովի պատգամավորները քիչ առաջ քվեարկեցին ՍԴ–ում փոփոխություններին առնչվող հանրաքվեն չեղարկելու մասին օրինագծի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունելով` արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր կլինի չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Հիշեցնենք՝ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է լինել առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

28
թեգերը:
Սահմանադրական դատարան, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, հանրաքվե, ԱԺ, Հրայր Թովմասյան
թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը
Ըստ թեմայի
Հրայր Թովմասյանն իր աշխատավարձն ու պարգևավճարները կտրամադրի բուժաշխատողներին
Հրայր Թովմասյանի գործով ցուցմունք է տվել Տիգրան Մուկուչյանը. «Ժողովուրդ»
Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի. վարչապետի պաշտպանը դատարանում ասաց` օրենքը կոպտորեն խախտվել է