ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան հաղթահարել է կորոնավիրուսի վարակը։ Այդ մասին հայտնում է Life Shot Telegram-ալիքը։
Նավկան նշել է, որ ներկա պահին իրեն լավ է զգում։
«Ամեն ինչ նորմալ է, թեստը բացասական է։ Այնպես որ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա։
Գեղասահորդուհին պատասխանել է նաև Դմիտրի Պեսկովի առողջական վիճակին վերաբերող հարցին։ «Առողջանում է, բայց դեռ հիվանդանոցում է»,-նշել է Նավկան։
Նշենք, որ Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ, մայիսի 12-ին կորոնավիրուս էին ախտորոշել, նրանք մեկուսացվել էին։
Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, կորոնավիրուսով վարակման մասին հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի հանձնած թեստի պատասխանը դրական էր։ Մայիսի 6-ին COVID-19 է հայտնաբերվել նաև ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։
«Դեռ բուժում եմ ստանում»․ Դմիտրի Պեսկովը հերքել է հիվանդանոցից դուրս գրվելու լուրերը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Պախոմովը անդրադարձել է հայ գերիների վերաբերյալ հարցի քվեարկությանը:
Պատգամավորն Instagram-ի իր էջում պատասխանելով բաժանորդներից մեկի հարցին` հայտնել է, որ այդ հարցի քվեարկության ժամանակ ամբողջ պատվիրակությունը տեխնիկական խափանման է բախվել։
«Մենք էլ շատ չենք հավատում զուգադիպությանը։ Համապատասխան դիմումներ ենք ներկայացրել», - գրել է Պախոմովը։
Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը» խմբակցություն
Հիշեցնենք, որ գերիների հարցը գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել 21 պատգամավոր, այդ թվում՝ ռուսական պատվիրակության հինգ անդամ։ Ռուսաստանի պատվիրակության պատգամավորներից 7–ը ձեռնպահ են քվեարկել։ Այդուհանդերձ հարցն ընդգրկվել է օրակարգում։
«Ռուս գործընկերներից ճշտում ենք». Մարուքյանը` ԵԽԽՎ–ում գերիների հարցով քվեարկության մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի ղեկավարությունը փորձում է ապակայունացնել իրավիճակը Դոնբասում։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ:
Դրան զուգահեռ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են սադրանքներ իրականացնել օդային տարածքում և Սև ծովի ջրային տարածքում:
«Ռազմաքաղաքական իրադրությունը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ բարդ է մնում»,-ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ լարված իրավիճակը կապված է այն բանի հետ, որ մի շարք պետություններ փորձում են մեծացնել իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի Դաշնության արևմտյան և հարավային սահմանների մոտ։
ՆԱՏՕ-ն հրահրում է սպառազինությունների համաշխարհային մրցավազք. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik․ Comedy Woman հանրահայտ ռուսական նախագծի աստղերը այժմ Դիլիջանում են։ Նախագծի հեղինակ Նատալյա Եփրիկյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանի «պավառոտներից»։
Նկարում իր գործընկերները, այդ թվում՝ հայտնի հումորիստ Ալեքսանդր Գուդկովը եւ «Պուտինի նմանակ» Դմիտրի Գրաչովը, վայելում են եփած եգիպտացորեն։ Եփրիկյանի գրառումից պարզ է դառնում, որ նա այդ օրը նշել է իր ծննդյան օրը։
View this post on Instagram
«Ամեն անգամ ասում եմ ինքս ինձ, որ սա իմ լավագույն ծննդյան օրն էր։ Բոլորին շնորհակալություն շնորհավորանքների համար», - գրել է նա։
Եփրիկյանը նաև Story է տեղադրել Գուդկովի հետ։ Նրանք երկուսով հայկական գորգի ֆոնին են, իսկ նկարը մակագրված է. «Իսկական տժվժիկ»։
«Ես Հայաստանում եմ, «ձետկա»»․ Նատալյա Եփրիկյանը կարանտինն անցկացնում է Ջերմուկում
Comedy Woman հաղորդավարուհի Նատալյա Եփրիկյանը վերջին անգամ հայրենիքում եղել էր անցած տարվա օգոստոսին։ Այն ժամանակ էլ նա ակտիվ հանգիստ էր անցկացնում Հայաստանում և տարբեր տեղերից լուսանկարներ հրապարակում։