«Չգցեք հայ ժողովրդի անունը»․Ելենա Մալիշևան սեր է խոստովանել հայերին

«Չգցեք հայ ժողովրդի անունը»․ Ելենա Մալիշևան սեր է խոստովանել հայերին

1514
(Թարմացված է 23:12 20.05.2020)
Հայտնի հեռուստահաղորդավարուհին պատմել է իր հայ հարսիկի մասին և իր «Жить здорово!» հաղորդման եթերում գովել է նրան։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ռուսական «Жить здорово!» հեռուստահաղորդման «պացիենտներից» մեկն Արմինե անունով հայուհի էր։

Կնոջը ներկայացնելով անընդհատ շարժման մեջ լինելու կարևորությունը` բժշկական շոուի վարողը՝ ռուս հաղորդավարուհի, բժիշկ-թերապևտ Ելենա Մալիշևան, պատմել է նաև իր ավագ հարսի մասին, որը հայուհի է։  

Գլենդելի ամենագեղեցիկ փաստաբանը, կամ ինչպես հայուհին իրականացրեց ամերիկյան երազանքը

«Ես հայերին շատ եմ սիրում, քանի որ իմ ավագ որդու կինը հայուհի է։ Պարզապես հրաշալի աղջիկ է, հրաշալի։ Նա մեզ երկու թոռնիկ է պարգևել, հիմա արդեն երրորդին է սպասում»,-ասել է նա։

Մալիշևայի խոսքով՝ իր հարսը, իհարկե, Արմինեից երիտասարդ է, բայց նա անընդհատ զբաղվում է որևէ ֆիզիկական աշխատանքով։

Հայուհի եմ, բայց դա դեռ ամենը չէ. Յանա Եգորյանն իր մասին հետաքրքիր փաստեր է ներկայացրել

«Եվ դա շատ ճիշտ է, այնպես որ չգցեք հայ ժողովրդի անունը»,-կատակով ավելացրել է հաղորդավարուհին` դիմելով հաղորդման հերոսուհուն։

Արմինեն իր հերթին խոստացել է, որ չի անի նման բան և ի սրտե շնորհակալություն է հայտնել Մալիշևային՝ ցուցաբերած օգնության համար։

1514
թեգերը:
հաղորդավար, Ելենա Մալիշևա, ռուս, հարս, հայ
Ըստ թեմայի
Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով
Ստրասբուրգի քաղաքապետ կարող է դառնալ բնապահպան–ակտիվիստ հայուհին
Ինչպես են հայուհիները հաղթահարում երեխաների «ավազակախմբի» ու ամուսնու հետ մեկուսացումը
Լաբորատորիայի աշխատակից. արխիվային լուսանկար

Ռուսական գիտական կենտրոնում ասել են, թե երբ կսկսեն փորձարկել COVID-19–ի պատվաստանյութը

22
(Թարմացված է 13:23 26.05.2020)
Զանգվածային կիրառումից առաջ պատվաստանյութը դեռ պետք է լաբորատոր փորձարկում անցնի, որից հետո միայն կսկսվի դրա արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի –Sputnik. Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վարակաբանության գիտական կենտրոն գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադիր են հունիսի վերջին սկսել COVID-19–ի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։

Մակսյուտովը նշել է, որ փորձարկումները կսկսեն կենդանիների վրա իրականացրած թեստերի արդյունքները ստանալուց հետո։ Բացի այդ, կլինիկական հետազոտությունների համար անհրաժեշտ է Առողջապահության նախարարության թույլտվությունը։

Կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով` զանգվածային կիրառումից առաջ պատվաստանյութը պետք է հաջողությամբ լաբորատոր փորձարկում անցնի, նոր միայն արտադրություն հասնի և դեղորայքային տեսք ստանա։ Դրան կհաջորդի նախակլինիկական և կլինիկական ուսումնասիրությունների մի ամբողջական սպեկտր, ինչպես նաև պատվաստանյութի գրանցումը։

Պատասխանը` 1 ժամում. Ֆրանսիայում COVID-19-ի նոր էքսպրես թեստ են մշակել

Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգն ավելի վաղ հայտնել էր, որ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ինքն անձամբ պատվաստվել են, իրենց մոտ պաշտպանիչ հակամարմիններ են արտադրվել։ Նրա խոսքով` ՌԴ քաղաքացիների զանգվածային պատվաստումը կարող է մեկնարկել աշնան սկզբին և տևել 6-9 ամիս։

Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն` Ռուսաստանում կորոնավիրուսի 362 342 դեպք է բացահայտվել, մահացել է 3 807 մարդ։ Երկրում ընդհանուր առմամբ 9.1 մլն թեստավորում է կատարվել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Համաշխարհային բժշկական ասոցիացիայի ղեկավարը հանդես է եկել COVID-19–ի դեմ պատվաստման օգտին

22
թեգերը:
պատվաստանյութ, պատվաստումներ, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ
Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա
Ми-8

Ռուսաստանում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել. անձնակազմը զոհվել է

45
Միջադեպի պատճառ կարող էր լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։ Արտակարգ դրության վայր է մեկնել  ՌԴ ՕՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՌԴ ՕՏՈւ Մի-8 ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Չուկոտկայում, միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմը: Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով երկրի ՊՆ–ին։

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 5-ին «Ուգոլնիե կոպի» («Угольные Копи») օդանավակայանի մերձակայքում, վերանորոգումից հետո փորձնական թռիչքի ժամանակ։ Գետնին հարված ստանալով, ուղղաթիռը բռնկվել է։ 4 մարդ է զոհվել, բոլորը զինծառայողներ են։

Նախնական տվյալներով` միջադեպի պատճառը կարող էր լինել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։

Մի-8-ի սև արկղերն արդեն գտել են, դրանց վիճակը բավարար է։ Անադիրի օդանավակայանը վթարից հետո աշխատում է սովորական ռեժիմով։

Դեպքի վայր է ժամանել ՌԴ ՕՏՈՒ գլխավոր հրամանատարության հանձնաժողովը։

45
թեգերը:
Ռուսաստան, վայրէջք, ուղղաթիռ
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

0
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

0
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել