Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

«Դեռ բուժում եմ ստանում»․ Դմիտրի Պեսկովը հերքել է հիվանդանոցից դուրս գրվելու լուրերը

132
(Թարմացված է 13:00 20.05.2020)
Մայիսի 12-ին Դմիտրի Պեսկովի ու նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսյին վարակի նոր տեսակ է ախտորոշվել։ Նրանք մեկուսացված են։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել,  շարունակում է հիվանդանոցում մնալ։ Տեղեկությունը ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

«Դեռ ոչ, դուրս չեն գրել։ Բուժում եմ ստանում»,  - ասել է Պեսկովը։

Մայիսի 12-ին Դմիտրի Պեսկովի ու նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսյին վարակի նոր տեսակ է ախտորոշվել։ Նրանք մեկուսացված են։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ կորոնավիրուսի՝ իր հանձնած թեստի արդյունքները դրական են։ Մայիսի 6-ին կորոնավիրուս է ախտորոշվել նաև ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը

132
թեգերը:
Ռուսաստան, Դմիտրի Պեսկով, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (996)
Ըստ թեմայի
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 5271-ի. նոր տվյալներ
Հայաստանում կորոնավիրուսից երեք տղամարդ է մահացել
Միշուստինը վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը

Սպանություն Ռուսաստանում. ծեծկռտուքի մասնակիցների թվում հայեր ու ադրբեջանցիներ կան

220
(Թարմացված է 18:50 02.03.2021)
Դանակի հարվածներ ստացած երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Մարդասպանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կրասնոդարի երկրամասում քննիչները պարզում են ռուսների, հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Իրավապահներն արդեն հետախուզում են հայտարարել 22-ամյա երիտասարդին դանակահարած և նրա 31-ամյա ընկերոջը վնասվածք հասցրած տղամարդու նկատմամբ: Ինչպես հաղորդում է տեղական «Ռեգիոն Online» կայքը, Բելորեչենսկում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքի բնակիչները ծեծկռտուքը կապում են մասնակիցների ազգության հետ:

Նշվում է, որ միջադեպի ժամանակ մասնակիցներից մեկը դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքին և վնասվածքներ հասցրել նրա 31-ամյա ընկերոջ որովայնին: Չնայած ցուցաբերված բուժօգնությանը՝ երիտասարդը մահացել է հիվանդանոցում։ Սպանվածի և վիրավորի ինքնությունը չի նշվում։

Քննիչները պաշտոնապես չեն հայտարարել ազգամիջյան թշնամանքի հավանականության մասին։ Իսկ Բելորեչենսկի շրջանում Ռուսաստանի հայերի միության բաժանմունքի ղեկավար Ռուբեն Մադելյանը հայտարարել է, որ ազգամիջյան բախման նշաններ չկան։

Մոսկվայում ձերբակալել են քրեական հեղինակություն Զիրոյանի կնոջ սպանության կասկածյալին

Միաժամանակ Բելորեչենսկի շրջանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Աֆղանօղլի Ալազովը կայքին ասել է` ինքն ամաչում է, որ իր ազգի ներկայացուցիչներն այդպես են վարվել։

«Նման բան չպետք է լիներ։ Նա խայտառակել է ազգին, ես ներողություն եմ խնդրում նրա փոխարեն», – նշել է Ալազովը։

Նրա ասածից կարելի է ենթադրել, որ հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործը ծնունդով Ադրբեջանից է։

Մոսկվայում խեղդամահ արված 2 երեխայի են գտել. սպանության մեջ կասկածվում է նրանց մայրը

220
թեգերը:
ադրբեջանցի, հայ, Սպանություն, Կրասնոդար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Զարհուրելի սպանությունը կատարվել է Վեդիի քաղաքապետարանում. դիակի ինքնությունը պարզվել է
Սպանություն Արագածոտնի մարզում. 19-ամյա տղային դանակի մի քանի հարված են հասցրել
Գողությունները պակասել են, սպանությունները` ավելացել. ՀՀ ոստիկանությունն ամփոփել է 2020-ը
Սպանություն` Առինջի ռեստորաններից մեկում. խնջույքը վերածվել է ծեծկռտուքի
Միքայել Մելքումյան

«Քաղաքական իսկանդեր», կամ հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ են փորձում խրել

106
(Թարմացված է 17:38 02.03.2021)
ԱԺ պատգամավորն իշխանություններից պահանջում է բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել «Իսկանդերի» մասին տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռազմական «Իսկանդերը» Փաշինյանի հայտարարության հետևանքով դարձավ քաղաքական «Իսկանդեր» հայ–ռուսական հարաբերություններում։ Այսօր ԱԺ խմբակցությունների հայտարարությունների ժամին խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` անդրադառնալով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններին։

«Մենք չգիտես, թե ինչպես ենք պատասխանում մեր ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին։ Ինչո՞ւ չենք պատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն ամեն օր ձեռք առնելով ինչ–որ բաներ է ասում, ու Հայաստանից որևէ պատասխան չկա։ Ես կարծում եմ, որ եթե «Իսկանդերի» մասին ՀՀ բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում, և սա թյուրիմացություններ է առաջացնում, սա նշանակում է` հայ–ռուսական հարաբերությունների մեջ նոր սեպ ենք փորձում խրել»,– ասաց Մելքումյանը։

Որպես ԱԺ պատգամավոր` նա իշխանություններից պահանջեց բացահայտել, թե ով է վարչապետին մատուցել այդ տեղեկատվությունը, ով է նրան թյուրիմացության մեջ գցել։

Ինչ վերաբերում է Մելքումյանի հիշատակած «տնտեսական Իսկանդերին», դրա հետևանքն, ըստ նրա, արտահայտվում է նրանով, որ Հայաստանի պոտենցիալ ներդրումները հոսում են ՀՀ ռազմավարական գործընկեր երկիր։ Արդյունքում` 2020թ–ին 2019-ի համեմատ Հայաստանում ներդրումների ծավալը 11 անգամ կրճատվել է։

«Փոխանակ դու ռազմավարական գործընկերոջդ հետ ձևավորես նորմալ հարաբերություններ, ներդրումները հոսում են այնտեղ։ Եվ մենք տեսնում ենք, որ ոչ միայն 2020թ–ին, այլև հունվար ամսին երկնիշ թվերով անկում ունենք արտահանման, ներկրման, արտաքին առևտրաշրջանառության և բոլոր տնտեսական ցուցանիշներով։ Սա նշանակում է` պետական կառավարման համակարգը չի գործում»,– ասաց Մելքումյանը։

Նույն խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն էլ, շարունակելով գործընկերոջ միտքը, հայտնեց, որ հայ–ռուսական բարեկամությունը խաթարելու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են անհաջողության։

«Եվ վերջում. Ստեփանակերտից մինչև Բաքվի բռնապետի նստավայր 247 կմ է։ Ռուսական արտադրության բարձրակարգ «Իսկանդերն» այն անցնում է 2 րոպե 10 վայրկյանում։ Սա` ի դեպ»,– ասաց Էնֆիաջյանը։

Հիշեցնենք` փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։

Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

106
թեգերը:
Վահե Էնֆիաջյան, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Իսկանդեր, Միքայել Մելքումյան
Ըստ թեմայի
ՀՀ վարչապետին «Իսկանդերի» վերաբերյալ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան
«Ճշմարտությունը վերականգնվեց». Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» մասին հայտարարությունները
Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

0
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

 

0