Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

«Դեռ բուժում եմ ստանում»․ Դմիտրի Պեսկովը հերքել է հիվանդանոցից դուրս գրվելու լուրերը

123
(Թարմացված է 13:00 20.05.2020)
Մայիսի 12-ին Դմիտրի Պեսկովի ու նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսյին վարակի նոր տեսակ է ախտորոշվել։ Նրանք մեկուսացված են։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել,  շարունակում է հիվանդանոցում մնալ։ Տեղեկությունը ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

«Դեռ ոչ, դուրս չեն գրել։ Բուժում եմ ստանում»,  - ասել է Պեսկովը։

Մայիսի 12-ին Դմիտրի Պեսկովի ու նրա կնոջ՝ Տատյանա Նավկայի մոտ SARS-CoV-2 կորոնավիրուսյին վարակի նոր տեսակ է ախտորոշվել։ Նրանք մեկուսացված են։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ կորոնավիրուսի՝ իր հանձնած թեստի արդյունքները դրական են։ Մայիսի 6-ին կորոնավիրուս է ախտորոշվել նաև ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը

123
թեգերը:
Ռուսաստան, Դմիտրի Պեսկով, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (716)
Ըստ թեմայի
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 5271-ի. նոր տվյալներ
Հայաստանում կորոնավիրուսից երեք տղամարդ է մահացել
Միշուստինը վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը
Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն

Ստեպանենկոն ասել է, թե ինչպես է վերաբերվում Պետրոսյանին ամուսնալուծությունից հետո

80
(Թարմացված է 17:11 31.05.2020)
Ստեպանենկոն պատմել է, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ ստիպված բախվել է սուտ մեղադրանքների, բայց որոշել է դիմանալ ի վերուստ տրված փորձություններին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik. Հայտնի երգիծաբան Ելենա Ստեպանենկոն խոստովանել է, որ Եվգենի Պետրոսյանի վրա չարացած չէ և վաղուց է ներել նրան։ Այս մասին նա պատմել է «Վեչեռնյայա Մոսկվային» տված հարցազրույցում։

Ստեպանենկոն խոստովանել է, որ լինելով հավատացյալ, ինքը հակված է ներել բոլորին։

«Չէ՞ որ հավատքում կարևոր է բոլորին ներելը։ Իսկ եթե մարդուն չես ներել, էլ ի՞նչ հավատացյալ ես դու»,– ասել է նա։

Ստեպանենկոն պատմել է, որ ամուսնալուծության գործընթացի ժամանակ ստիպված բախվել է սուտ մեղադրանքների, որոնք չի հերքել՝ դարձյալ հետևելով քրիստոնեական սկզբունքներին։ Նա որոշել է դիմանալ ի վերուստ տրված փորձություններին։

Միևնույն ժամանակ Ստեպանենկոն խոստովանել է, որ զարմացած է կատարվածի, քանի որ «դա իսկապես սարսափելի էր»։

«Չէ՞ որ ես անցա այդ ճանապարհը՝ չպատասխանելով կեղծ մեղադրանքներին։ Մտածում էի, որ եթե Աստված այդպես է վարվել, նշանակում է, ես պետք է դիմանամ դրան։ Այլ կերպ լինել չի կարող»,– նշել է Ստեպանենկոն։

Իսկական տղամարդը գիտի՝ երբ հեռանալ. նախկին ամուսինների վեճը շարունակվում է

Նա հավաստիացրել է, որ թերթել է իր կյանքի այդ էջը և այժմ իրեն բացարձակ երջանիկ համարում։ Ստեպանենկոն ընդգծել է, որ վաղուց է բաց թողել Պետրոսյանին և նրան երջանկություն մաղթել։

Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծվել են 2018 թվականին` 33 տարի ամուսնացած լինելուց հետո։  Անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։

«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը

80
թեգերը:
Մեղադրանք, ամուսնալուծություն, Ռուսաստան, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Պետրոսյանի և Ստեպանենկոյի ունեցվածքը կգնահատեն. նշանակված է փորձաքննություն
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
Ելենա Ստեպանենկոն Եվգենի Պետրոսյանից գրեթե կես միլիոն դոլար է թաքցրել
«Երկրորդ Ջիգարխանյան կսարքեմ». սիրահարված և նիհարած Ստեպանենկոն սպառնացել է Պետրոսյանին
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն 102-րդ ռազմաբազայի անձնակազմին

Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին

152
Նորակոչիկները կմնան երկշաբթայա կարանտինում` Գյումրու ռազմական կայազորի հատուկ պատրաստված տարածքներում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ժամանել զինծառայողների առաջին խումբը` սահմանված ժամկետային զինծառայությունն ավարտած  զինվորների և սերժանտների պլանային փոխարինման համար։

Ինչպես հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը, մայիսի 31-ին շուրջ 100 զինծառայողներ, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, տուն են վերադարձել, որոնց էլ կփախարինեն Հայաստան եկած մոտ 150 զինծառայողները։

Զինծառայողներին տուն են ուղարկում ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով։ ՀՌՕ զորահրամանատար, գեներալ–գնդապետ  Ալեքսանդր Դվորնիկովի որոշման համաձայն` անձնակազմի տեղափոխումն իրականացվում է ռազմական ինքնաթիռներով սոցիալական հեռավորության պահպանելով, օդանավը բեռնված է 50%–ով։

Ռազմակայանի բուժանձնակազմը բոլոր զինծառայողների բուժզննում է անցկացրել, ինչպես նաև ջերմաչափել նրանց։

Ռազմակայան ժամանելիս յուրաքանչյուր խումբ ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոց, դիմակ, բախիլներ), անձնակազմը տեղափոխվում է բացառապես զինվորական ավտոբուսներով, որոնք նախապես հատուկ մշակվել են ախտահանիչ լուծույթներով։

Ռուսաստանը չի բացահայտում Վալերի Պերմյակովի պահման վայրը

Նորակոչիկները երկշաբաթյա կարանտինի կտեղափոխվեն «Սիվերսկի» ռազմական ավանում գտնվող Գյումրիի ռազմական կայազորի հատուկ նախապատրաստած տարածքներում։  Կարանտինի ընթացքում զինծառայողների հետ ադապտացման միջոցառումներ կանցկացվեն, նրանց ֆիզիկական վիճակի ամենօրյա մոնիթորինգ, ջերմաչափում և բուժզննում կիրականացվի։  Ռազմակայանի ռազմաքաղաքական աշխատանքի բաժնի սպաները նորակոչիկներին կծանոթացնեն զորամասի պատմությանն ու ավանդույթներին։

Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանում ծառայություն անցնելու համար զինծառայողները Հարավային և այլ ռազմական օկրուգների զորամասերից և ուսումնական կենտրոններից են։ Փոխարինման ժամանած նորակոչիկներին ռազմակայանի հրամանատարությունը նշանակում է կապավորի, հետախույզի, կինոլոգի, սակրավորի, դիպուկահարի, ԱԹՍ և ՀՕՊ միջոցների օպերատորի պաշտոնների։

Մինչև հուլիսի 1-ը նախատեսվում է զորակոչով ծառայություն անցնող շուրջ 1.5 հազար զինվորի և սերժանտի փոխարինում։ Պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թիվն անփոփոխ կմնա։

152
թեգերը:
Գյումրի, կարանտին, զինծառայող, նորակոչիկ, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղը նոր ջրագիծ ունի
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն այցելել է Գյումրու 102–րդ ռազմաբազա
Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»
Բողոքի ակցիա, ԱՄՆ

Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ

0
(Թարմացված է 23:35 31.05.2020)
Ցույցերի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղավանդակներից այն կողմ չի անցել։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի –Sputnik.  ԱՄՆ գաղտնի ծառայությունների ավելի քան 60 սպա և հատուկ գործակալներ տուժել են Սպիտակ տան մոտ ընթացող ցույցի ժամանակ, նրանցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել բուժզննման համար: Տեղեկությունը հայտնում է Գաղտնի ծառայությունների մամուլի ծառայությունը։

Այդ ծառայությունն ապահովում է ԱՄՆ կառավարական մարմինների և ղեկավարության անվտանգությունը։

«Ուրբաթ գիշերվանից մինչև կիրակի առավոտ Գաղտնի ծառայության ավելի քան 60 սպա և հատուկ գործակալ բազմաթիվ վնասվածքներ են ստացել նրանց ուղղությամբ նետած աղյուսների, քարերի, շշերի, ճայթուկների և այլ առարկաների պատճառով։ Ընդհանուր առմամբ 11 տուժած տեղի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց օգնություն է ցուցաբերվել, վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն», – նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ցույցի ժամանակ անցած գիշեր մեկ անձ է ձերբակալվել։ Ցուցարարներից ոչ ոք Սպիտակ տան ճաղերից այն կողմ չի անցել։

«Չեմ կարողանում շնչել»․ խռովությունները տարածվել են ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ գովել է ծառայության գործողություններն ու քննադատել ցուցարարներին։

Անկարգությունները սկսվել էին ԱՄՆ Մինեապոլիս և մի շարք այլ  քաղաքներում այն բանից հետո, երբ ոստիկանության ձեռքից մահացավ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Համացանցում տեսանյութ էր հայտնվել որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին Մինեապոլիսում աֆրոամերիկացի 46-ամյա Ջորջ Ֆլոյդի նկատմամբ ոստիկանության երկու ծառայողներ բռնություն կիրառում: Նրանցից մեկը ծնկով սեղմել էր գետնին պառկած Ֆլոյդի կոկորդն ու մի քանի րոպե պահել այդ դիրքում, չնայած որ քաղաքացին ասում էր, որ չի կարողանում շնչել ու թախանձագին խնդրում էր բաց թողնել իրեն։

Ոստիկանները անտեսել էին ոչ միայն իրենց զոհի, այլև հավաքվածների զգուշացումները, որ դադարեցնեն քաղաքացու նկատմամբ բռնությունը:

Իսկ երբ Ֆլոյդը կորցրել է գիտակցությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Ոստիկան Դերեկ Շովինը նախ հեռացվել էր ոստիկանության համակարգից, ապա՝ ձերբակալվել:

Աշխատանքից հեռացվել են միջադեպին մասնակցած ևս երեք ոստիկան:

Մինեապոլիսում անկարգությունները շարունակվում են․ ցուցարարները բանկ են հրկիզել

0
թեգերը:
Ձերբակալում, հիվանդանոց, Տուժածներ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները ԱՀԿ–ի հետ. Թրամփ
Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով
Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների
ԱՄՆ–ում բնակվող հայերից մեկը Դավիթ Տոնոյանին է փոխանցել իր պապի` 100 տարվա ստացականը