Ռուս մասնագետները Իտալիայում

Ռուս զինվորականներն ու մասնագետները վերադառնում են Իտալիայից․ ինչ արվեց, և ինչ է սպասվում

762
(Թարմացված է 23:59 14.05.2020)
Ռուսաստանցի մասնագետները պատվով կատարեցին իրենց առաքելությունը և վերադարձան հայրենիք։ Նրանք եվրոպացիներից շատերի մտքում հեղաշրջում կատարեցին` պատասխանելով նաև «արդյոք ռուսները պատերազմ ուզո՞ւմ են» հարցին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) մասնագետների և ռազմական բժիշկների համահավաք ջոկատը պատվով ավարտեց իր առաքելությունը COVID-19 կորոնավիրուսի եվրոպական էպիկենտրոնում և համաշխարհային մասշտաբի խնդրի լուծման գործում պրոֆեսիոնալ, օպերատիվ և արդյունավետ գործողությունների օրինակ ցույց տվեց:

Ռուսաստան վերադառնալուց հետո կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի «իտալական փորձը» ամենայն հավանականությամբ պահանջարկ կունենա։

Արդեն մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայան են ժամանել իններորդ և տասներորդ Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները՝ Ռուսաստանի «բժշկական հատուկ զորքերի» կազմին պատկանող մասնագետներով և տեխնիկայով, որոնք Իտալիայի Հանրապետության տարածքում օգնում էին պայքարել COVID-19-ի դեմ։ Նրանք կատարել են իրենց առաջադրանքը։

Ավելի վաղ Իտալիայի ժողովրդին անմիջական օգնություն ցուցաբերելու համար ՌԴ-ն Իտալիա էր ուղարկել 8 շարժական բրիգադ (մոտ 100 առաջատար ռազմական մասնագետներ՝ վարակաբաններ և բժիշկներ), ախտորոշիչ սարքավորումներ, տրանսպորտի և տարածքի աերոզոլային ախտահանման ավտոմոբիլային համալիրներ, Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի (РХБЗ) 15 լաբորատորիաներից մեկը, այլ բժշկական սարքավորումներ: Ռուսաստանի ՊՆ-ի ինքնաթիռներն օպերատիվ կերպով Հռոմից 30 կմ հեռու տեղակայված Pratica di Mare ավիաբազա են տեղափոխել գործուղված զինծառայողներին և աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Ռուս մասնագետներն Իտալիա մեկնեցին մարտի 23-ի գիշերը և մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում մի շարք դժվարին և պատասխանատու գործողություններ իրականացրին. Լոմբարդիայի մարզի և Բրեշիայի նահանգի 100 բնակավայրերում ամբողջովին ախտահանեցին տարեցների համար նախատեսված մի քանի պանսիոնատներն ու համաճարակաբանական տեսանկյունից բարդ այլ օբյեկտները: Ընդհանուր առմամբ գործուղման ընթացքում ախտահանվեց 120 շենք և շինություն, 1 մլն 200 հազար քմ ներքին տարածք, ավելի քան 500 հազար քմ պինդ ծածկույթով ճանապարհ:

Բացի այդ, Բերգամո քաղաքում դաշտային հոսպիտալի աշխատանքի սկսվելուց հետո (ապրիլի 6-ից) ռուս զինվորական բժիշկները բուժման ընդունեցին կորոնավիրուսով վարակված 115, և կարճ ժամանակում 76 պացիենտ ապաքինվեց։

Հոսպիտալում ութ բրիգադ կար, ՌԴ Պաշտպանության նախարարության ավելի քան 32 բժշկական մասնագետներ շուրջօրյա ռեժիմով և երեք հերթափոխով ինտենսիվ թերապիայի և թեթև ու միջին ծանրության հիվանդների բուժման բաժանմունքներում հիվանդների ընդունելություն ու բուժում էին իրականացնում: Ռուսաստան վերադառնալուց հետո «բժշկական հատուկ ջոկատի» անդամները սանիտարական-համաճարակաբանական միջոցառումներ կանցնեն։ Այնուհետև նորից կնետվեն պայքարի, չէ՞ որ համավարակը դեռ չենք հաղթել։

Յոթշաբաթյա պայքար

Սա Իտալիայի և ամբողջ Եվրոպայի համար կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության հատկանշական, բովանդակալից և շատ կարևոր օրինակ էր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ զրույցում հաստատել էր կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու պատրաստակամությունը։

Դրանից անմիջապես հետո Ռուսաստանը բառացիորեն երկու օրվա ընթացքում տասնհինգ Իլ-76 ինքնաթիռներով Իտալիա էր ուղարկել սակավաթիվ, խիստ պրոֆեսիոնալ և չափազանց արդյունավետ բժշկական կոլեկտիվին՝ զինված ամենաժամանակակից տեխնիկայով։ Հենց միայն կենսաբանական բնույթի արտակարգ իրավիճակներում պաթոգեն կենսաբանական նյութերի անալիզի համար նախատեսված «Սիչ» մոդուլային համալիրը հսկայական արժեք ունի:

Պատահական չէ, որ ռուսական ջոկատին դիմավորել էին անձամբ Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոն և Իտալիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետք Էնցո Վիչերելլին։ Ընդ որում՝ դի Մայոն հուզված հայտարարել էր, որ Իտալիայի պաշտպանության նախարարությունը լիովին նրանց տրամադրության տակ է։

Եվ այսպես կորոնավիրուսային վարակի բարձր տեխնոլոգիական ոչնչացումն ու ամենածանր հիվանդների բուժումը սկսելուց առաջ Մոսկվան փրկության հույս տվեց, իսկ ռուս զինծառայողները շատ եվրոպացիների մտքում հեղաշրջում կատարեցին։ Ակնառու օրինակը լավագույն ձևով է պատասխանում «արդյո՞ք ռուսներն ուզում են պատերազմ» հարցին և Ռուսաստանի իրական սկզբունքների, հնարավորությունների, միջոցների և նպատակների վկայություն է հանդիսանում (դա, իհարկե, ՆԱՏՕ-ի և Եվրամիության միջև պառակտում մտցնելու ձգտում չէ, ինչպես գրել էին Արևմուտքի առանձին լրատվամիջոցներ):

Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը

Հիշեցնեմ, որ Իտալիայում կորոնավիրուսից ավելի քան 31 հազար մարդ է մահացել (մահացությունը՝ 14%), Բերգամո քաղաքը մարտի կեսերին վերածվել էր «կորոնավիրուսային դժոխքի»․ տեղի դիակիզարանը չէր հասցնում աշխատանքի այդպիսի ծավալ կատարել։

Երկրում առողջապահության ոլորտի ավելի քան 4800 աշխատակից էր վարակվել՝ երկու անգամ ավելի շատ, քան Չինաստանում։ Եվ այդ պայմաններում ՌԴ պաշտպանության նախարարության շարասյունը 600 կիլոմետրանոց երթ իրականացրեց Հռոմից դեպի Բերգամո, և մասնագետներն իսկույն գործի անցան։ Նման օգնությունը դժվար է գերագնահատել։

Մայիսի 14-ի դրությամբ Իտալիայում COVID-19-ից բուժվել է 115 288 մարդ, հիվանդության ակտիվ փուլում դեռ 74 194 մարդ կա (շատ է, բայց կարող էր մի քանի անգամ ավելի շատ լինել): Նահանջող համաճարակի այս հուսադրող պատկերում կա նաև ՌԴ պաշտպանության նախարարության կարևոր ներդրումը։

COVID-19-ի դեմ ռուս մասնագետների յոթշաբաթյա անձնուրաց պայքարի օրինաչափ արդյունքը դարձավ իտալացի ժողովրդի երախտագիտությունը, Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիի անկեղծ երախտագիտությունն ու պատասխան գործողություններ իրականացնելու պատրաստակամության մասին կարևոր հայտարարությունը (մայիսի 7-ին, ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում)։ Հնարավոր է, որ երկու երկրների ռազմաբժշկական համագործակցությունը համավարակից դուրս էլ կառուցողական շարունակություն կունենա։

Իրավիճակը Ռուսաստանում

Այո՛, Իտալիայում «հետախուզական պայքար» անցկացվեց։ Ռուսական ՌՔԿՊ պաշտպանության զորքերը Ապենինյան թերակղզի էին ուղարկել իրենց 15 լաբորատորիաներից միայն մեկը, 2065 միավոր մշակման հատուկ մեքենաներից 20-ը և հարյուրից էլ պակաս զինծառայող (ընդհանուր 20 հազարից)։ Այժմ ՌՔԿՊ ռազմաբժիշկներն ու մասնագետները ավելի լավ գիտեն, թե ինչպես է պետք պայքարել անտեսանելի հակառակորդի դեմ, ինչպես կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներն ու հիվանդների բուժումը։

Ռուսաստանում դեռ համաճարակաբանական բարդ իրավիճակ է։ Մայիսի 2-ից ի վեր առաջին անգամ այսօր մեկ օրում 10 հազարից պակաս վարակման դեպք է հայտնաբերվել։ Եվ այնուամենայնիվ, վարակման ընդհանուր վիճակագրությունը (ավելի քան 252 հազար մարդ) Ռուսաստանին «ապահովում է» երրորդ տեղը աշխարհում՝ ԱՄՆ-ից և Իսպանիայից հետո։ Առջևում հսկայական աշխատանք կա։

Ռազմաբժշկական կառույցներից բացի` ՌԴ տարածքում յուրաքանչյուր ռազմական շրջանում ՌՔԿՊ պաշտպանության զորքերի առանձին բրիգադ է գտնվում, համազորային բանակի կազմում ՌՔԿՊ հաստիքային գունդ կա։ Դրանց հիման վրա ապրիլից շարժական ջոկատներ են ձևավորվում, որոնք անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով արդյունաբերական ձեռնարկությունների, բուժհաստատությունների և կենսական նշանակության այլ օբյեկտների հատուկ մշակում կիրականացնեն։

Պահպանելով երկրի զորահավաքային մեխանիզմները ՝ ՌՔԿՊ-ի մասնագետները ապահովում են նաև գարնանային զորակոչի անվտանգությունը։ Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում յուրաքանչյուր տարածաշրջանում և զորակոչի բոլոր փուլերում։

Միշուստինն ապաքինվում է, դուրս կգրվի հաջորդ շաբաթ. ՌԴ առողջապահության նախարար

Բացի այդ, ՌԴ ՊՆ մասնագետները խոստացել են մինչև մայիսի 15-ը շահագործման հանձնել ևս ութ բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն․ այդպիսով գերատեսչությունը կկատարի երկրի 15 շրջաններում 16 բազմապրոֆիլ բժշկական կենտրոնների կառուցման պետական առաջադրանքը:

Հնարավոր է, որ այդ քանակությամբ բժշկական կենտրոնների կարիք չլինի, և մի քանիսը պահեստային մնան, բայց համավարակի դեմ օպերատիվ պայքարի այս փորձը ևս շատ կարևոր է։ Ո՞վ գիտե, թե առջևում ինչ նոր վիրուսներ են մեզ սպասում։

Ինչպես են ռուսաստանցիներին օգնելու դուրս գալ կարանտինից. Պուտինի ուղերձի առանցքային կետերը

762
թեգերը:
կորոնավիրուս, Իտալիա, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները
Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից
ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին
Բանկոմատ

Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա

140
(Թարմացված է 23:48 29.05.2020)
Sputnik-ը փորձել է պարզել՝ ինչ է հիմա կատարվում դրամական փոխանցումների շուկայում և ոլորտի վերականգնման գործում արձանագրել է առանցքային խաղացողների կանխատեսումները։

Մարիա Նաումենկո, Sputnik

Դրամական փոխանցումների համակարգերն արձանագրում են, որ այս գարնանն արտասահմանյան հոսքերի ծավալները փոքրացել են։ Ռուսաստանից մերձակա երկրներ արվող փոխանցումների անկումը որոշ ընկերություններում 50%-ի է հասել։

Այս ցուցանիշները պայմանավորված են այն փաստով, որ համավարակի պատճառով աշխատանքային միգրանտներից շատերը հայրենիք են վերադարձել կամ Ռուսաստանում առանց աշխատանքի են մնացել։

Ապրիլին փոխանցումների ծավալը կիսով չափ պակասել է

Ապրիլին Ռուսաստանից հարևան երկրներ շուկան  տրանսսահմանային փոխանցումների ծավալի շոշափելի անկում է զգացել։ Եթե մարտին 2019 նույն ժամանակահատվածի համեմատ անկումն ընդամենը 5-10% է կազմել, ապա ապրիլին «Զոլոտայա կորոնա» դրամական փոխանցումների ծառայության տնօրեն Իվան Սիտնովի խոսքով՝ այն 50%-ի է հասել։ Այժմ մայիսի ցուցանիշները 25-30%-ի վրա են։

Նման միտում է գրանցվել նաև «Յունիստրիմում»։ Sputnik-ի հետ զրույցում միջազգային դրամական փոխանցումների համակարգի նախագահ Քսենիա Չեռնիշևան ասաց, որ 2020 թվականի ապրիլին մարտի համեմատ դրամական  փոխանցումների մակարդակը 34%-ով պակասել է։ Նրա խոսքով` ապրիլի համեմատ մայիսին ծավալի մոտ 10% ավելացում է նկատվում։

«Ռուսաստանից մերձավոր արևելք արվող տրանսսահմանյան փոխանցումների մեծ մասն այն գումարն է, որը վաստակում են միգրանտներն ու իրենց ընտանիքներին են ուղարկում։ Մարտին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այդքան սուր չէր, ձեռնարկությունների զգալի մասն աշխատում էր, իսկ ապրիլին դրանք դադարեցրին աշխատանքը։ Օտարերկրացի աշխատակիցներից շատերը ստիպված էին իրենց երկրներ վերադառնալ կամ պարզապես նստած սպասում էին։ Այսինքն՝ տուն ուղարկելու գումար չունեին», - պարզաբանում է «Ֆինամ» ընկերությունների խմբի վերլուծաբան Ալեքսեյ Կորնևը։

Western Union-ի մամուլի ծառայությունից նշեցին, որ հակառակը՝ մարտի համեմատ ապրիլին փոխանցումների ծավալը մի փոքր աճել է։ Այդ գործընթացը հիմա էլ է շարունակվում։

17․2% տնտեսական անկում․ ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, և արդյոք կավելանա արտաքին պարտքը

«COVID-19-ի հետ կապված ապրիլին ֆիզիկական անձանց փոխանցումները կրճատվել էին 21%-ով, իսկ մարտի վերջին` 30%-ով։ Ապրիլին այս բարելավումը պայմանավորված է ռիթեյլի համակարգի դրական միտումներով ու թվային դրամական փոխանցումների 77%-անոց աճով։ Մայիսին Western Union-ը շարունակվում է պահպանվել ֆիզիկական անձանց փոխանցումների դրական դինամիկան», - ասացին ընկերությունից։

Հարված երկրի տնտեսությանը

«ԱՊՀ շատ երկրների համար Ռուսաստանից փոխանցումները բյուջեի զգալի համալրում են կատարում։ Այն երկրների համար, որտեղ դրամական փոխանցումը մեծ դերակատարություն ունի, մասնավորապես՝ Ղրղըզստանի ու Տաջիկստանի, սպասվող միջոցների բացակայությունը մեծ հարված է տնտեսության համար», - ասաց Սիտնովը։

Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա

Նա ընդգծեց, որ տրանսսահմանային փոխանցումների ծավալի անկումը գրեթե չի ազդում Ռուսաստանի տնտեսության վրա։

Ի՞նչը կօգնի վերականգնել ոլորտը

Իվան Սիտնովի կարծիքով՝ դրամական փոխանցումների շուկայի վերականգնման վրա երկու գործոն կազդի․ ֆիզիկական անձանց սպասարկման կետերի բացումն ու միջազգային ավիափոխադրումների վերականգնումը։

«Մենք տեսնում ենք, որ մայիսին, նաև Մոսկվայում, կարանտինի պատճառով մտցված որոշ սահմանափակումներ հանվում են, ավելի շատ ընկերություններ են սկսում աշխատել, որոշակի աճ է նկատվում։ Ինչ վերաբերում է սահմաններին՝ դրանք փակվել են հենց այն ամիսներին, երբ մարդիկ պետք է Ռուսաստան գային գումար վաստակելու։ Հենց սահմանները բացվեն, իրավիճակը կլավանա։ Դժվար է ասել՝ երբ դա կլինի․ հնարավոր մեկ ամսից, հնարավոր է՝ երկու։ Ամեն ինչ կախված է կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից»,  -  կարծում է «Զոլոտայա կորոնայի» ներկայացուցիչը։

Ալեքսեյ Կորնևը կարծում է, որ հենց աշխատանքային շուկան սկսի վերականգնվել, դրամական փոխանցումների սեգմենտը բավականին արագ կվերադառնա նախկին ցուցանիշներին։

«Հիմա կվերագործարկվեն շինարարությունները, ճանապարհների վերանորոգումը։ Աշխատուժ է պետք, իսկ դա նշանակում է, որ աշխատանքային միգրանտերը նորից Ռուսաստան կգան։ Այլ հարց է, որ աշխատաշուկան կարող է զգալիորեն փոխվել», - ասում է վերլուծաբանը։

Միշուստինը կոչ է արել նվազեցնել կախվածությունը համաշխարհային էներգաշուկաներից

Նա ենթադրում է, որ եթե մինչ համավարակը ՌԴ քաղաքացիների շրջանում բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքը պահանջարկ չուներ, ու այդ աշխատանքը հիմնականում օտարերկրացիներն էին անում, ապա այսօր միգրանտները կարող են մրցակցության բախվել, որովհետև ռուսաստանցիները կհավակնեն այն աշխատատեղերին, որոնք նախկինում պահանջարկ էին վայելում միայն աշխատանքային միգրանտների շրջանում։

ԱՊՀ տնտեսական զարգացման Գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն ընդգծում է, որ դրամական փոխանցումներն ուղղակիորեն կախված են արտադրական ակտիվությունից, որը հանգամանքների նորմալ զարգացման դեպքում երկու-երեք ամսից կվերականգնվի։

140
թեգերը:
փոխանցումներ, աշխատանք, միգրանտ, Ռուսաստան, Հայաստան, տնտեսություն
Ըստ թեմայի
ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային արտոնությունները 1 տարով երկարաձգող արձանագրությունը
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը
Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից
Կենսալաբորատորիա, Երևան

Ամերիկայի ինչի՞ն են պետք Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսաբանական լաբորատորիաները

124
Ղազախստանում, ՀՀ-ում և Տաջիկստանում ամերիկացիները կենսալաբորատորիաների ցանց են ստեղծել։ ՌԴ իշխանությունը բազմաթիվ հարցեր ունի հատկապես Վրաստանի Լուգարայի անվան կենտրոնի հետ կապված։ Թե այդ ամենը ԱՄՆ ինչին է պետք՝ ուսումնասիրել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Գալյա Իբրահիմովան։

Կանխամտածված արտահոսք

Կորոնավիրուսի առաջին դեպքը Ղազախստանում գրանցվեց մարտի սկզբին։ Իշխանությունները փակեցին սահմանները և արտակարգ դրություն հայտարարեցին։ Համացանցում լուրեր տարածվեցին, թե վիրուսը կարող է կապված լինել կենսաբանական լաբորատորիայի հետ, որը 2016թ-ին կառուցել են ամերիկացիները՝ երկրի հարավ-արևելքում։

Ալմա-Աթայի Կենտրոնական ռեֆերենս-լաբորատորիան զբաղվում է Ղազախստանի տարածաշրջանում հատուկ վիրուսների շտամների ուսումնասիրությամբ։ Այն գործում է Ղազախստանի կարանտինային և զոոնոզ վարակների գիտական կենտրոնի հիման վրա, ենթարկվում է Ղազախստանի առողջապահության նախարարությանը և համարվում է այդ երկրի սեփականությունը, չնայած կառուցվել է Պենտագոնի հաշվին։ Լաբորատորիայի կառուցման համար ԱՄՆ-ն 108 միլիոն դոլար է տրամադրել։

Վաշինգտոնը այդ ամենը բացատրում է այսպես․ տարածաշրջանում ամերիկացի զինվորականներ կան, և ուսումնասիրությունները թույլ կտան պաշտպանել նրանց անհայտ վիրուսային վարակներից։

ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովների ընթացքում Մոսկվայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ամերիկացիները կարող են օգտագործել այդ լաբորատորիաները ընդդեմ Ռուսաստանի։ Բայց Ղազախստանի իշխանությունները հավատացրել են, որ իրենց կենսաբանների աշխատանքին որևէ մեկը չի միջամտում։

«Օտարերկրյա գիտնականների մասնակցությունը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ համատեղ ուսումնասիրություններ են կատարվում և գրանտային ծրագրեր են իրականացվում»,-պարզաբանեցին Կենտրոնական լաբորատորիայում։

2018թ-ին Ղազախստանում զգալի ավելացան մենինգիտով հիվանդացության դեպքերը, և Ալմա-Աթայում սկսեցին խոսել Կենտրոնական լաբորատորիայից մենինգակոկային վարակի շտամի արտահոսքի մասին։ Լրագրողներն ու բլոգերները գրեցին, որ ամերիկացիները կանխամտածված են թույլ տվել վիրուսի տարածումը։ Այդկերպ նրանք իբր ցանկացել են ստուգել լաբորատորիայում մշակվող կենսաբանական զենքի արդյունավետությունը։

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հավատացնում էր, որ ոչ մի վարակ էլ չկա։ «Ղազախստանում մենինգիտի 58 դեպք կա, որոնցից 32-ը՝ Ալմա-Աթայում։ Եթե հաշվենք հարաբերական ցուցանիշները, ապա դրանք, ԱՀԿ չափանիշներով, ցածր են»,-հայտնում էին նախարարությունից։

Կորոնավիրուսի հետ կապված համանման իրավիճակ է։ Իշխանությունները հերքում են դավադրությունների տեսությունները և կոչ են անում խուճապ չտարածել։

Փակ աշխատանքային ռեժիմ

Խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ-ի միկրոկենսաբանության ինստիտուտը միկրոկենսաբանության խոշորագույն կենտրոնն էր։ Իննսունականներին ինստիտուտի գիտական գործունեությամբ սկսեցին հետաքրքրվել ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։ Հայ մասնագետներին հրավիրեցին արևմտյան երկրներ՝ փորձի փոխանակման։

Референс-лаборатория в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Երևանում գործող կենսաբանական լաբորատորիա

2000-ականներին ամերիկացիները օգնեցին երկրում մի քանի կենսաբանական լաբորատորիաներ կառուցել։ Ինչպեսև Ղազախստանի դեպքում՝ ֆինանսավորում էր Պենտագոնը։ Հայաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի արդիականացման համար 10 միլիոն դոլար ծախսվեց։
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում և Իջևանում կառուցված գիտական կենտրոնները ուսումնասիրում են Կովկասյան տարածաշրջանին հատուկ վիրուսներն ու շտամները։

Լաբորատորիաները Հայաստանի առողջապահական համակարգի մաս են կազմում, բայց ԱՄՆ պաշտպանության նախարարության Սպառնալիքի նվազեցման գործակալությունն ազատ ելումուտ ունի այնտեղ։ Բացի տեղական մասնագետներից, լաբորատորիայում նաև ամերիկացիներ են աշխատում։

Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների փակ լինելուն Մոսկվան կասկածանքով և քննադատաբար է մոտենում: Կասկածները ցրելու համար անցած տարի աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց ռուս մասնագետների հետ համագործակցության հուշագիր ստորագրել։

Սակայն մայիսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանրապետության տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ՀՀ պետական մարմինները լիովին վերահսկում են դրանք։ Հուշագրի նախագիծը կողմերից որևէ մեկի համար լաբորատորիա մուտք գործելու իրավունք կամ դրանց միակողմանի վերահսկողություն չի նախատեսում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ռուս մասնագետների՝ հայկական կենսալաբորատորիաներ մուտք գործելու մասին Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը կենսաբանական անվտանգության հուշագրի նախագծի ուղղությամբ։

Վրացական պաթոգենը

Վրաստանը ՀԱՊԿ-ի կազմում չէ, բայց սահմանակից է Ռուսաստանին և առանցքային դեր ունի Կովկասում։ Մոսկվային մտահոգում է Ռիչարդ Լուգարի անվան Հանրային աողջապահության հետազոտական կենտրոնի աշխատանքը։ Ռուսաստանի իշխանությունները կարծում են, որ Թբիլիսիիի շրջակայքում գտնվող կենսաբանական լաբորատորիան գործում է ի շահ ամերիկացիների։

Սրանք անհիմ կասկածներ չեն։ 2018թ-ի սեպտեմբերին Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն հայտարարել էր, որ հնարավոր է՝ լաբորատորիայում փորձարկումներ են կատարվել մարդկանց վրա, և փաստաթղթեր ներկայացրել, որոնց համաձայն՝ Լուգարայի անվան կենտրոնում բուժվող տասնյակ մարդիկ մահացել էին։ Ընդ որում՝ այնտեղ աշխատում են կենսաբաններ ամերիկյան երեք մասնավոր ընկերություններից՝ CH2M Hill, Battelle и Metabiota․ երեքն էլ Պենտագոնի պատվերներն են կատարում։

Գիորգաձեն ուշադրություն էր հրավիրել լաբորատորիայի մանրէաբանական պաշտպանության բարձր մակարդակի վրա։ Ավելին, կենտրոնը հագեցած է «վնասակար նյութերի փոշեցողման սարքավորումներով և կենսաբանական ակտիվ նյութ պարունակող զինամթերքով»։

«Եթե հաստատության նպատակը բնակչության պաշտպանությունն է, ապա դրա ինչի՞ն են պետք նման բաները»,-հետաքրքրվել էր նախկին նախարարը։

Նրա մտահոգությունը Մոսկվայում անարձագանք չթողեցին։ ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկողության հարցերով վարչության ղեկավար Վլադիմիր Երմակովը հայտարարեց, որ Ռուսաստանը չի հանդուրժի ամերիկյան կենսաբանական փորձարկումներն իր սահմանների մոտ:

Պենտագոնը Գիորգաձեի հայտարարությունները «աբսուրդ» որակեց։ Թբիլիսիում վստահեցնում էին, որ լաբորատորիան խաղաղ հետազոտություններով է զբաղվում և մարդկանց վրա փորձարկումների մասին խոսք լինել չի կարող։ Վրաստանի իշխանությունները դեմ չէին, որ ռուս մասնագետները այցելեն կենտրոն։ Բայց անցած տարի երկու երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամի պատճառով ծրագրերը ձախողվեցին։

Փաշինյանը խոսեց Հայաստանում կենսալաբորատորիաների գործունեության մասին

Գործակալության կողմից հարցված փորձագետները համակարծիք են,որ հետխորհրդային պետությունները, դրսից օգնություն ակնկալելով, կարող են կորցնել համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը: Իսկ դա հղի է լուրջ հետևանքներով։ Բացի այդ, համավարակի շրջանում լաբորատորիաներին սկսել են է՛լ ավելի զգուշությամբ վերաբերվել, ինչը վերջապես այդ կառույցների աշխատանքը ավելի բաց դարձնելու կարևոր առիթ է։

124
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, Վաշինգտոն, ԱՄՆ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչ գիտենք Հայաստան բերված ռուսական լաբորատորիայի մասին
Ռեֆերենս լաբորատորիաները չեն սպառնում Հայաստանի անվտանգությանը
Ռեֆերենս լաբորատորիաներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը
«Կասպերսկի լաբորատորիաներ». ԱՄՆ մեղադրանքները բացառապես քաղաքական ենթատեքստ ունեն
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

0
Գլխավոր դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ, ու Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է դա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիք է հրապարակել երեկ` մայիսի 29-ին։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց։

1. Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8–11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ։

2. Եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։

3. Կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

4. Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

«Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության»,– հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։
Այլ կերպ ասած, ըստ դատախազության, Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Դատախազությունը բազմիցս ասել է, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե ոչ:

«Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,– վստահեցնում է Գլխավոր դատախազությունը։

0