00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հարություն Մնացականյան
Պատգամավորի հայտարարությանը հետևելու է թարս ապտակ. Հարություն Մնացականյան
09:06
3 ր
Արմեն Գիգոյան
Հույս ունեմ` խնդիրն այնքան էլ քաղաքական չէ. Արմեն Գիգոյան
09:10
3 ր
Հրայր Հակոբյան
Ո՛չ գյուղացին է մեղավոր, ո՛չ սպանդանոցը. Հրայր Հակոբյան
09:14
7 ր
Անուշ Հարությունյան
Եթե սպանդանցը պիտի նստի ու սպասի, թե իրեն ով կմոտենա, կշարունակենք ունենալ այն վիճակը. Անուշ Հարությունյան
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
28 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ը որպես խաղաղապահ էր ուզում գալ Հայաստան, ոչ թե որպես դաշնակից․ Նիկոլ Փաշինյան
11:07
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Փաշինյան-ընդդիմություն
Հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն․ Արծվիկ Մինասյան
13:16
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Նիկոլ Փաշինյան
Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել․ Նիկոլ Փաշինյան
14:14
2 ր
Աննա Նազարյան
Այս տարվա առաջին երկու ամիսներին անշարժ գույքի շուկայում գործարքների զգալի աճ է գրանցվել․Նազարյան
14:33
4 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Այլմոլորակայիններ, որտե՞ղ եք», հարցնում ենք մենք. պատասխան չկա, բոլորը թաքնվել են մութ անտառում
18:05
8 ր
Աբովյան time
Հայաստանը ենթարկվում է դեհայիֆիկացիայի. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան
18:13
47 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Արամ Սարգսյան
Փաշինյանը մեզ նվաստացնում է. Արամ Սարգսյան
19:33
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

© Photo : Ведяшкин Сергей / АГН "Москва"Военный парад в честь 73-й годовщины Победы в Великой Отечественной войне на Красной площади (9 мая 2018). Москвa
Военный парад в честь 73-й годовщины Победы в Великой Отечественной войне на Красной площади (9 мая 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կազմակերպիչները պատմել են, թե ինչպես կարելի է մասնակցել «Անմահ գնդի» քայլերթին։ Նրանք ասել են` ինչպես կարելի է հայտ ներկայացնել և մասնակցության այլընտրանքային ձևեր են առաջարկել։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ «Անմահ գունդը»՝ աշխարհի բոլոր անկյուններից եկած մասնակիցներով, չնայած կորոնավիրուսի համավարակին, կանցնի Ռուսաստանի գլխավոր հրապարակով, սակայն առցանց ռեժիմով։ 

Гоар Гумашян на пресс-конференции по теме открытия первой  международной научно-образовательной школы в Дилижане - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Անմահ գնդի» քայլերթն այս տարի առցանց կանցկացվի. Գոհար Ղումաշյանը մանրամասներ է հայտնում

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում և ՌԴ այլ քաղաքներում էկրաններին կցուցադրվեն հերոսների լուսանկարներն ու անունները, որոնց պատմությունները նախապես ուղարկել են նրանց զավակները, թոռներն ու ծոռները։

Ակցիան մեկնարկում է ժամը 11։00-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում (Մոսկվայի ժամանակով 02:00), ապա տեղի ժամանակով ժամը 11։00-ին հեռարձակմանը կմիանան մյուս մարզերը։

Անմահության ձայները․ Հաղթանակի օրվա առթիվ հրապարակվել է հայ վետերանների հուշերի ժողովածուն

«Մեկ շաբաթից մի փոքր ավել ժամանակ է անցել այն պահից, երբ մենք ներկայացրինք «Անմահ գունդը՝ առցանց» նախագիծը, և այսքան կարճ ժամանակահատվածում արդեն մասնակցության մոտ 2 միլոն հայտ ենք ստացել»,-պատմել է «Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարովը։

«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարով
«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա
«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարով

Անգամ եթե հերոսի լուսանկարը չի պահպանվել, հայտը կարելի է թողնել առանց լուսանկարի` պարզապես մի քանի անհրաժեշտ տվյալներ լրացնելով։ Բոլոր հայտերը, անկախ Հայրենական պատերազմի մասնակցի ազգականների աշխարհագրական դիրքից կամ որևէ այլ պատճառից, կընդունվեն, և նրանք կկարողանա մասնակցել առցանց քայլերթին։

Ի դեպ, քայլերթը կտևի այնքան, մինչև Կարմիր հրապարակով անցնի վերջին վետերանը, անգամ եթե հարկ լինի հեռարձակումը մի քանի շաբաթ շարունակել։ Նա չի բացառել, որ հետագայում ակցիայի` արդեն գոյություն ունեցող ֆորմատին զուգահեռ կպահպանվի նաև այս ֆորմատը, սակայն ամեն ինչ կախված է մասնակիցների ակտիվությունից։

«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը

«Սբերբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեյցովն իր հերթին հայտնել է, որ յուրաքանչյուրը, ով հայտ է ուղարկել, էլեկտրոնային նամակ կստանա, որում նշված կլինի հստակ ժամը, երբ հեռարձակվելու է հերոսի լուսանկարն ու պատմությունը։ Բացի այդ, երթը կհեռարձակվի «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» սոցիալական ցանցերում և «Անմահ գնդի» կայքում։ Համապատասխան ձևաթուղթը կարելի է լրացնել մինչև մայիսի 9-ը` ժամը 15։00-ը։

© Sputnik«Սբերբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեյցով
«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա
«Սբերբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեյցով

«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի նախագահ Արտեմ Խուտորովսկին իր հերթին հանդես է եկել հետաքրքիր առաջարկով։

© Sputnik«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի նախագահ Արտեմ Խուտորովսկի
«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա
«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի նախագահ Արտեմ Խուտորովսկի

Նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հայտ ներկայացնել և չեն կարող հեռարձակման ժամանակ տեսնել իրենց հերոսի դիմանկարը, նա առաջարկել է այլընտրանքային ակցիա՝ դիմանկարը դնել պատուհանի մոտ և որոշ ժամանակ թողնել այնտեղ:

Իսկ ահա Համառուսաստանյան «Հաղթանակի կամավորներ» հասարակական շարժման Կենտրոնական շտաբի նախագահ Օլգա Ամելչենկովան բոլորին առաջարկում է վերցնել հերոսների դիմանկարները և ուղիղ 19։00-ին դուրս գալ իրենց տների պատշգամբներ, մեկ րոպե լռությամբ հարգել հերոսների հիշատակը և կատարել լեգենդար «Հաղթանակի օրը» երգը:

© SputnikՀամառուսաստանյան «Հաղթանակի կամավորներ» հասարակական շարժման Կենտրոնական շտաբի նախագահ Օլգա Ամելչենկովա
«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով - Sputnik Արմենիա
Համառուսաստանյան «Հաղթանակի կամավորներ» հասարակական շարժման Կենտրոնական շտաբի նախագահ Օլգա Ամելչենկովա

Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես միանալու է այդ ակցիային։

Նշենք, որ առցանց քայլերթին մասնակցելու համար վետերանի լուսանկարը կարելի է տեղադրել հետևյալ հարթակներում․

https://2020.polkrf.ru/,

https://ok.ru/app/immortal-regiment,

https://vk.com/polk_app, https://sber9may.ru/։

«Անմահ գունդը՝ առցանց» քայլերթի հեռարձակումը մայիսի 9-ին նախատեսվում է Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի մեդիաէկրաններին, Մոսկվայի մետրոպոլիտենի էկրաններին, «Okko», «Море.тв», «Ivi.ru» առցանց կինոթատրոնների հարթակներում, СТС և «Պոբեդա» հեռուստաալիքների եթերում։

Բացի այդ, մի շարք հեռուսաալիքներ ուղիղ եթեր են ծրագրում։ Հեռարձակումը կգնա նաև «Одноклассники» и «ВКонтакте» սոցիալական ցանցերում, զանազան առցանց հարթակներում, Ռուսաստանի անմահ գնդի www.polkrf.ru և Միջազգային անմահ գնդի www.polk.press կայքերում։

Լրահոս
0