Բանտարկյալ

«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը Ասատրյանին ծեծելու համար ստորացրել է Կոբա Կրասնոդարսկուն

997
(Թարմացված է 18:26 07.05.2020)
Շաքրո Մոլոդոյին կարող էր զայրացնել Էդիկ Թբիլիսսկուն (իսկական անունը՝ Էդուարդ Ասատրյան), Սերյոժա Օսետրինային (իսկական անունը՝ Սերգեյ Ասատրյան) և Գուրամ Քութայիսկուն (իսկական անունը՝ Գուրամ Չիխլաձե) ծեծելու գործում Կոբայի մասնակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը (Զախարի Քալաշով)՝ Ռուսաստանում կազմակերպված հանցավորության աշխարհի առաջնորդը, հայհոյել է Կոբա Կրասնոդարսկուն (Կոբա Ձիձիշվիլի) և չի ճանաչել նրա գողական տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է «Պրայմ քրայմ» կայքը։

2018թ․-ի մարտին Շաքրո Մոլոդոյը շորթման մեղադրանքով 9 տարի 10 ամիս ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում։ Նա հիմա №2 (ՈՒԳ-2) ուղղիչ գաղութում է, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասի Դվուբրատսկի գյուղում։

«Գողի կարգավիճակը որոշվում է բանտում՝ մյուս գողերի կողմից։ Սկզբում Շաքրոն Կոբային անվանել է ․․․ (թեթևաբարո կնոջ հոմանիշը. խմբ․)։ Բայց որոշ ժամանակ անց մտածել ու մեղմացրել է միտքը՝ ասելով, որ Կոբան պարզապես գող չէ»,-գրում է կայքը։

ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»

Շաքրո Մոլոդոյի կտրուկ արձագանքի պատճառ կարող էր լինել Էդիկ Թբիլիսսկուն (իսկական անունը՝ Էդուարդ Ասատրյան), Սերյոժա Օսետրինային (իսկական անունը՝ Սերգեյ Ասատրյան) և Գուրամ Քութայիսկուն (իսկական անունը՝ Գուրամ Չիխլաձե) ծեծելու գործում Կոբայի մասնակցությունը։

«Օրենքով գողերին» այսուհետ ասֆալտին կփռեն օրենքի տառին համապատասխան

997
թեգերը:
գող, Բանտ, օրենքով գող, Ռուսաստան
Ըստ թեմայի
Շիրակում ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 129 անձ, այդ թվում՝ «օրենքով գող»
Հայաստանի իշխանությունը հաշվառել է քրեական հեղինակություններին ու «օրենքով գողերին»
«Օրենքով գողեր» և նախկին դատապարտվածներ. քանիսի հետ է ոստիկանությունը «շփվել». տեսանյութ
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Ռուսաստանում COVID-19–ի դեմ սկսել են «յոգուրտանման» պատվաստանյութ մշակել

15
(Թարմացված է 14:49 02.06.2020)
ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով պատվաստանյութ է ստեղծվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը ՌԳԱ պրեզիդիումի նիստի ժամանակ ասել է, որ ներկա պահին Ռուսաստանը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը հնարավոր կլինի ընդունել կաթնամթերքի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է «Նաուչնայա Ռոսիան»։

Նրա խոսքով` պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումների փուլում է։

«Այս պատվաստանյութը խորհուրդ է տվել ՌԴ առողջապահության նախարարությունը, ներկա պահին իրականացվում է դրա ստեղծումը։ Սանկտ Պետերբուրգի փորձառական բժշկության համալսարանի հարթակում աշխատանք է տարվում նաև պատնեշային պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ։ Այս պատվաստանյութը հնարավոր կլինի ընդունել որպես կաթնամթերք և այսօրվա դրությամբ այն նախակլինիկական փորձարկումներ է անցնում»,–հայտնել է Չեխոնինը։

Մերկելն ասել է` որքան գումար է պետք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար

ՌԳԱ փոխնախագահի խոսքով` վիրուսանման մասնիկների հիման վրա պատվաստանյութ է ստեղծվում Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի և Չումակովի անվան պոլիոմիելիտի ինստիտուտի համատեղ ջանքերով։

«Ֆարմսինթեզ» ընկերության հետ համատեղ ՌԳԱ–ի Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի հարթակի վրա ՌԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովի ղեկավարությամբ մշակվում է նաև կոմբինացված ԴՆԹ պատվաստանյութ։

Ռուսաստանում աշխատում են կորոնավիրուսի դեմ 47 անուն պատվաստանյութի ստեղծման վրա

15
թեգերը:
Ռուսաստան, պատվաստանյութ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել
«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան
Չինաստանում ասել են` երբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Իգոր Ղահրամանյան

ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ է նշանակվել սենատոր Իգոր Ղահրամանյանը

19
(Թարմացված է 14:06 02.06.2020)
Ղահրամանյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել Է Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի սենատոր Իգոր Ղահրամանյանը նշանակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

ՌԴ երեխաների իրավունքների պաշտպանը 7-րդ անգամ մայր է դարձել

«Իգոր Նիկոլաևիչ Ղահրամանյանին նշանակել ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է փաստաթղթում:

Ղահրամանյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ է, զբաղեցրել Է դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը:

Նա  «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է II աստիճանի շքանշանով, «Բարեկամության» շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի պատվո մեդալ շքանշանով:

Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

19
թեգերը:
Իգոր Ղահրամանյան, փոխնախարար, Նախարար, Ռուսաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը փոխնախարարի է ազատել պաշտոնից
ՌԴ քաղաքաշինության նախարարն ու փոխնախարարը կորոնավիրուսով են վարակվել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նոր փոխնախարար է նշանակել
Նիկոլ Փաշինյանն ու պարետ Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպումը պետք է կանխարգելվի. Փաշինյան

0
Վարչապետը վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ լրջագույն աշխատանք պետք է իրականացվի պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով։ Փաշինյանը նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ–ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի` այսօր տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիստը, ի դեպ,վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ռեժիմով է վարել, քանի որ նրա մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 

«Չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնող պետական մարմինների ղեկավարներին՝ ամենօրյա համատեղ գործողություններով խստագույնս վերահսկել կանխարգելիչ կանոնների պահպանումը, զանգվածային տարատեսակ միջոցառումների կազմակերպումը և դրանց ընթացքի ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել իրեն:

Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. տեսանյութ

Քննարկման ժամանակ նշվել է, որ չնայած սահմանափակումներին՝ երկրում արձանագրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման դեպքեր, որոնք ևս բացասական ազդեցություն են ունենում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 517-ով և հասել 10009–ի

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում