Ռուս հայտնի գործարարը ձերբակալվել է հանցավոր խմբի առաջնորդների սպանության գործով

227
(Թարմացված է 15:19 07.05.2020)
1998–2000 թվականներին Բիկովը Կրասնոյարսկի ալյումինի գործարանի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Նա բազմիցս ընտրվել է Կրասնոյարսկի երկրամասի օրենսդրական խորհրդի կազմում։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ռուսաստանցի գործարար ու քաղաքական գործիչ Անատոլի Բիկովին ձերբակալել են սպանության կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

«Այսօր առավոտյան Բիկովը ձերբակալվել է 1994 թվականին սպանություն կատարելու կասկածանքով»,-նշել է գործակալության զրուցակիցը։ ՆԳՆ-ն դեռ պաշտոնապես չի մեկնաբանում տեղեկությունը։

Ըստ ամենայնի՝ խոսքը Կրասնոյարսկի հանցախմբերից մեկի ակտիվ մասնակիցների՝ Նաումովի ու Վոյտենկոյի սպանության մասին է։ Նրանք «Սայանոգորսկիե» կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդներն էին։ Բիկովի դեմ ցուցմունք է տվել Վլադիմիր Տատրենկովը, որը հայտի է Տատարին մականունով։ Վերջինը վարձու մարդասպանների կազմակերպված հանցախմբի առաջնորդն է։

11-րդ հարկից ընկած տղաների հայրը գործարար է․մանրամասներ Մոսկվայի սարսափելի ողբերգությունից

1998–2000 թվականներին Բիկովը Կրասնոյարսկի ալյումինի գործարանի տնօրենների խորհրդի նախագահն էր։ Նա բազմիցս ընտրվել է Կրասնոյարսկի երկրամասի օրենսդրական խորհրդի կազմում։ 2000 թվականի հոկտեմբերին Բիկովին կալանավորել են՝ մեղադրելով գործընկերներից մեկի սպանությունը պատվիրելու մեջ։ 2002 թվականին Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանը նրան դատապարտել է 6․5 տարի պայմանական ազատազրկման՝ հեղինակավոր գործարար Վիլոր Ստրուգանովի (մականունը՝ Պաշա Ցվետոմուզիկա) նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։ Ավելի ուշ պարզվել է, որ մահափորձը բեմադրված էր։ 2003 թվականի հուլիսին Բիկովը մեկ տարով դատապարտվել է՝ Օլեգ Գուբինի սպանության հետքերը թաքցնելու համար, սակայն անմիջապես համաներման է արժանացել։

Ճանաչված կարդիովիրաբույժի որդու դին հայտնաբերել են Մոսկվայի բնակարաններից մեկում

227
թեգերը:
Մեղադրանք, կասկածյալ, Ռուսաստան, Սպանություն
Ըստ թեմայի
Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից
Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ
Ինչ գնով են Հայաստանում սպանություն պատվիրում. ԱԱԾ–ի ցնցող բացահայտումը
Կասկածյալը մոր ընկերն էր, երեխային վիրահատում են. նոր մանրամասներ Գյումրու սպանությունից
Երգչուհի Մաքսիմ

Բժիշկները երգչուհի Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել

360
38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը վատացել է:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուս հայտնի երգչուհի Մաքսիմին (Մարինա Աբրոսիմովա) բժիշկները արհեստական կոմայի մեջ են գցել այն բանից հետո, երբ երգչուհու մոտ թոքաբորբ և թոքերի 40%-ի ախտահարում է ախտորոշվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մրսածության առաջին նշանները երգչուհու մոտ ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ։ Նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը բացասական է եղել։ Իսկ մի քանի օր անց 38-ամյա երգչուհուն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրա վիճակը վատացել է:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

Երգչուհու ինքնազգացողության վատացման մասին լուրը հաստատել է նրա PR տնօրենը` Յանա Բոգուշևսկայան։

Նա ասել է` ճիշտ է, այժմ երգչուհին միացված է արհեստական շնչառության սարքին, սակայն խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ նա հիանալի բժիշկների ձեռքերում է։

Նշենք, որ բժիշկները նման որոշում են կայացրել երգչուհու ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, թթվածնային քաղցը կանխելու համար։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին արհեստական կոմայի մեջ կմնա մի քանի օր։

«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

360
թեգերը:
կոմա, բժիշկ, Ալսու
Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում

267
(Թարմացված է 21:01 19.06.2021)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հանդես է եկել ծրագրային հայտարարությամբ:

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հունիսի 19-ին, հանդես գալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության հոբելյանական 20-րդ համագումարում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հինգ անձանց անունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի վարկածով՝ այդ ցուցակում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը, «Համառուսական ազգային ճակատի» (ОНФ) կենտրոնական շտաբի համանախագահ, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելնա Շմելևան և ՌԴ-ի երեխայի իրավունքների հարցով լիազոր Աննա Կուզնեցովան, ինչպես նաև թիվ 40 քաղաքային կլինիկական հիվանդանոցի բժիշկ Դենիս Պրոցենկոն։

Նախագահը խոսել է կուսակցության կազմը նորացնելու, երիտասարդներին ներգրավելու մասին։

«Կարևոր է, որ կուսակցությունը ձգտում է թարմացման, իր շարքերը համալրում է ոչ թե պլանային բաշխմամբ, ոչ թե անկետաներով, այլ հենվում է նրանց վրա, ովքեր իրենց դրսևորում են գործում, կենդանի աշխատանքում, այդ թվում՝ համաճարակի շրջանում պատասխանատվություն է վերցնում, վերցրել իր վրա, գնում է այնտեղ, որտեղ մասնակցություն և օգնություն է անհրաժեշտ, որտեղ կոնկրետ մարդու ուժերն են անհրաժեշտ, նրա գիտելիքը, հանրությանը ծառայելու ցանկությունը»,-ասել է Ռուսաստանի նախագահը։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը

Պուտինը հիշեցրել է նաև, որ «Եդինայա Ռոսիան» ազդեցիկ կուսակցություն է և պահանջները նրանից հատկապես շատ են լինելու։

«Ձեզնից, բնականաբար, հատուկ պահանջներ կլինեն։ Եվ դա արդարացի է։ Դուք ազդեցիկ քաղաքական կուսակցություն եք, նշանակում է՝ պատասխանատու եք ամեն ինչի համար»,-ասել է Պուտինը։

Ուստի, ինչպես ավելացրել է ՌԴ նախագահը, «պետք է պատրաստ լինել ոչ միայն հարմար, շահեկան թեմաներով խոսակցության, այլև տհաճ գնահատականների»։

Պետդումայի պատգամավորների ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարով խառը ընտրական համակարգով. տեղերի կեսը՝ 225–ը, ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ մյուս կեսը՝ 225–ը, միամանդատ ընտրատարածքներով։

Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Պուտինի հետ

267
թեգերը:
Պետդումա, Սերգեյ Շոյգու, Սերգեյ Լավրով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Լարիսա Ալավերդյան

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում փախստական դարձած մարդկանց խնդիրներին։
Ալավերդյան. «Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ»

Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` մինչ օրս Արցախից բռնի տեղահանվածները չունեն փախստականի պաշտոնապես ամրագրված կարգավիճակ, ընդ որում` այդ կարգավիճակի մասին կամ միջազգային կոնվենցիա, որն ընդունվել է դեռ 1951 թվականին։ Ըստ նրա` կոնվենցիային կից արձանագրության ներքո պետք է դիտարկվեն վերոհիշյալ անձինք։

«Որքան ինձ հայտնի է, նրանց ոչ մի կարգավիճակ դեռ տրված չէ։ Նման դեպքերում մենք պետք է հստակեցնենք, թե փախստականներն ինչ են հայցում և ինչ է տվյալ դեպքում նախաձեռնում Հայաստանի հանրապետությունը` որպես այդ անձանց ընդունող կողմ։ Դրա մասին նույնպես չկա պաշտոնապես հայտարարված մոտեցում, ինչն էլ հիշյալ անձանց վիճակը դարձնում է այդքան անորոշ, մինչդեռ նրանք օգտվում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների կողմից հատկացվող օգնությունից»,– նշեց Ալավերդյանը։

Նրա կարծիքով` իրական վիճակն այն է, որ փախստականները մնում են անորոշության մեջ, և արդյո՞ք Հայաստանն ու Արցախը նախաձեռնելու են ինչ-որ քայլեր կամ դիտարկելու՞ են արդյոք իրենց մշտական բնակության վայրերից բռնի կերպով տեղահանված անձանց հարցը որպես ժամանակավոր խնդիր, թե՞ այդ մարդիկ, չստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները, բռնելու են արտագաղթի ճամփան։   

Հայաստանի առաջին ՄԻՊ–ի խոսքով` միջազգային հանրությունը նման խնդրի արձագանքում է միայն այն ժամանակ, երբ իրենց դիմում են, բայց Ալավերդյանի տեղեկացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը նման հարցով պաշտոնապես չեն դիմել համապատասխան կառույցներին, մասնավորապես ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնակատարին։ Ըստ նրա` ստեղծված իրավիճակը էապես տարբերվում է նրանից, ինչ ունեցել ենք արցախյան առաջին պատերազմից հետո և մինչև անգամ դրանից առաջ։ 

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուս խաղաղապահներն Արցախում մարդասիրական օգնություն են հասցրել բազմազավակ ընտանիքներին

 Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության հազարավոր քաղաքացիներ դարձան անօթևան ու փախստական։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Փախստական, Պատերազմ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ