Վլադիմիր Պուտին, Միխայիլ Միշուստին

«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին

71
(Թարմացված է 17:34 06.05.2020)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեմայով ժողովի մասնակիցներին է փոխանցել Միխայիլ Միշուստինի բարևները։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ապաքինվում է։ Տեղեկությունն այսօր կորոնավիրուսի թեմայով ժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ջերմում է, իհարկե։ Բայց մենք ամեն օր նրա հետ կապի մեջ ենք, ամեն օր», - ասաց նա։

Վլադիմիր Պուտինը ժողովի մասնակիցներին է փոխանցել Միխայիլ Միշուստինի բարևները։

Հիշեցնենք՝ ՌԴ վարչապետն ապրիլի 30-ին նախագահ Պուտինի հետ տեսակապի ժամանակ հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Միշուստինն ասել էր, որ պահպանելու է ինքնամեկուսացման ռեժիմը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

71
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Միխայիլ Միշուստին, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում
Միշուստինը շարունակում է բուժում ստանալ. Բելյակովը խոսել է նրա առողջական վիճակի մասին
Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է նրա վիճակի մասին
Հանրային խորհրդի նիստ, արխիվային լուսանկար

ՌԴ նոր Հանրային պալատը կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ

57
(Թարմացված է 19:07 10.08.2020)
ՀՀ Հանրային խորհուրդը ռուսական կողմին առաջարկել է մինչ կորոնավիրուսի համավարակի ավարտը փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Կոնֆերանսի թեմաները կհստակեցվեն առաջիկայում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ՌԴ Հանրային պալատը հույս է հայտնել, որ նոր՝ 7-րդ կազմով, ևս կշարունակի համագործակցել ՀՀ Հանրային խորհրդի հետ:

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարը՝ միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Ա. Շկոլնիկը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին ուղղված նամակով տեղեկացրել է, որ ՀՊ 7-րդ կազմն արդեն ձևավորված է: Գլխավոր քարտուղար է ընտրվել Լ. Միխեևան:

Շկոլնիկը ՌԴ Հանրային պալատի նոր կազմի անունից, վստահություն է հայտնել, որ ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցությունը կշարունակի մնալ միջազգային հարաբերությունների կարևորագույն ուղղություններից մեկը:

«Հանրային պալատի անդամները պատրաստակամ են ներգրավվել երկկողմ և բազմակողմ համաժողովներում, ֆորումներում և գործունեության հիմնական ուղղություններին առնչվող այլ միջոցառումներում»,- նշված է նամակում:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտել է Ստյոպա Սաֆարյանի արարքը

ՀԽ նախագահը պատասխան նամակով շնորհավորել է ՀՊ նոր կազմին՝ նշանակումների և ընտրությունների կապակցությամբ և շնորհակալական խոսք ուղղել նախկին գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Ափսոսանք հայտնելով հետաձգված փոխայցերի համար, որոնք այս պահին անհնար են դարձել կորոնավիրուսային համավարակի պատճառով՝  Սաֆարյանը հույս է հայտնել, որ դրանք հնարավոր կդառնան համավարակային իրավիճակի մեղմացումից անմիջապես հետո: Մինչ այդ, ռուսական կողմին առաջարկվել է փոխգործակցության հիմնական ուղղությունների շրջանակում կազմակերպել առցանց կոնֆերանս: Առաջիկայում կհստակեցվեն այն թեմաները, որոնց շուրջ այս ձևաչափով հնարավոր քննարկումները կարող են արդյունավետ լինել:

57
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, Հայաստան, նամակ, Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհուրդ
Ըստ թեմայի
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
Ալավերդյան. «Ստյոպա Սաֆարյանի համար Վազգեն Մանուկյանի անձը մարտահրավեր է»
Պիպոյան. «Հանրային խորհուրդը հարկավոր է որպես ինստիտուտ՝ անկախ անձերից»
Ստյոպա Սաֆարյան. «Նիսյա» լավ երկրի հեռանկարը հեշտ չէ համոզել մարդկանց
Օլգա Բուզովա

Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը․ ի՞նչ նվեր է մատուցել բլոգերը սիրելիին

271
(Թարմացված է 20:55 09.08.2020)
Պարզվում է՝ Դավիթից առաջ, Օլգային նույն անակնկալը մատուցել է նաև նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ռուսական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ երգչուհի Օլգա Բուզովան և նրա ընտրյալը՝ բլոգեր, պարող Դավան (Դավիթ Մանուկյանը) իրենց հարաբերությունների մեկամյակը նշել են Սոչիում։ Երգչուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել իրենց հանգստից։

«Երեկ Սոչիի լավագույն բաղնիքներից մեկում էինք։ Մաքուր օդ, լեռներ, կանաչ թեյ և մերսում»,- հիացած գրել է երգչուհին։

Скрин поста Ольги Бузовой
Դավան և Բուզովան նշում են իրենց հանդիպման հոբելյանը

7days.ru կայքը գրում է, որ բաղնիքից հետո զույգը ռեստորան է գնացել, որտեղից էլ Բուզովան վայելել է Դավայի գլխավոր անակնկալը՝ մեծ հրավառությունը։

Սակայն, պարզվում է, Դավիթից առաջ, Օլգային նույն անակնկալը մատուցել է նաև նրա նախկին ամուսինը՝ Դմիտրի Տարասովը։ Օլգայի 30-ամյակին նա մեծ հրավառություն էր պատվիրել, որին երգչուհին հետևել է իր ընկերուհիների հետ Մոսկվա գետի վրա գտնվող ռեստորաններից մեկից։

Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը

Համացանցում քննարկում են՝ արդյո՞ք Դավան տեղյակ չէր Տարասովի արած անակնկալից, թե՞ հատուկ է որոշել «կրկնել» նրան։

Օլգա Բուզովան և Դավան միասին են ապրում։ Դավան տատու է արել սիրելիի անունը մարմնի վրա, ծանոթացրել նրան իր ծնողների հետ, Օլգան էլ ամեն կերպ օգնում է ընկերոջը կայանալ շոու-բիզնեսում։

271
թեգերը:
հրավառություն, Սոչի, նվեր, Բլոգեր, երգչուհի, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Բուզովայի փեսացուն ամեն ինչի պատրաստ է․ Մանուկյանը դեմ չէ «մեծական» ֆիլմում նկարահանվելուն
Բուզովայի` բանկ ներխուժած «երկրպագուն» երկու ամսով կալանավորվել է. լուսանկար
Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն
Հայերենը, մեքենաները, աղջիկները. ի՞նչ են քննարկել բլոգեր Ադամյանն ու Բուզովայի հայ ընկերը
Արտաշատի ԲԿ, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 7 մարդ. ամենաերիտասարդը 67 տարեկան է

0
(Թարմացված է 11:05 11.08.2020)
Նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 7 դեպք։

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 234 է:

Նշենք, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որոնցից 33 157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177 322 թեստավորում:

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 183 նոր դեպք։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 71 (կին), 73 (կին), 86 (տղամարդ), 84 (կին), 81 (տղամարդ) և 67 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

0
թեգերը:
տղամարդ, Կին, Մահ, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից