Կարեն Դալլաքյան

Սիմբա-2․ ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմ կնկարի կորյունին փրկած հայ անասնաբույժի մասին

136
(Թարմացված է 22:38 01.05.2020)
Ռուսաստանցի ռեժիսոր Ռավիլ Վալեևը մտադիր է ֆիլմ նկարել անասնաբույժ Կարեն Դալլաքյանի և նրա փրկած կորյունի մասին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Ռեժիսոր Ռավիլ Վալեևը հայտարարել է, որ սկսում է վավերագրական ֆիլմ նկարահանել չելյաբինսկցի անասնաբույժ Կարեն Դալաքյանի և նրա փրկած Սիմբա անունով կորյունի մասին։ Տեղեկությունը նա հրատարակել է իր Instagram-ի էջում։

Ֆիլմն արդեն նկարահանման գործընթացում է և հասանելի կլինի տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին։ 

Կաթվածահար առյուծը հայտնաբերվել էր Մախաչկալայի արվարձանում։ Չելյաբինսկի վայրի կենդանիների «Փրկիր ինձ»  ապաստարանի անասնաբույժ Կարեն Դալլաքյանին Սիմբայի մասին հայտնել են տեղի կամավորները:

Մինչև երեք ամսական դառնալը Սիմբան ֆոտոսեսիաների մասնակից էր Սոչիում։ Դրանից հետո առյուծիկին թողել են բախտի քմահաճույքին։ Սիմբային, որն արդեն չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, գտել են ցախատանը։

Կարեն Դալլաքյանն անմիջապես գնացել է իր նոր պացիենտի հետևից, որին տեղափոխել է «Փրկիր ինձ» վայրի կենդանիների ու թռչունների ապաստարան և վերականգնողական կենտրոն։

Սիմբայի հետևի թաթերը կոտրված են եղել։ Կարեն Դալլաքյանի և նրա թիմի ջանքերի շնորհիվ Սիմբա կորյունը արդեն քայլում է, զբոսնում է ապաստարանի տարածքով, խաղում է իր խաղալիքներով։

Նշենք, որ Չելյաբինսկի աշխատանքային թաղամասում գտնվող «Փրկիր ինձ» ապաստարանը փրկօղակ է կենդանիների համար։ Դրա հիմնադիր, անասնաբույժ Կարեն Դալլաքյանը ոչ միայն բուժում է կենդանիներին, այլև խնամում, փրկում է նրանց կյանքը։ Կենդանիների հայ պաշտպանին ճանաչում է ամբողջ Սիբիրը։

136
թեգերը:
Ռուսաստան, ֆիլմ, Կորյուն, առյուծ
Սյունիք

Ռուսաստանը 3,2 մլն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար

5
(Թարմացված է 19:33 14.05.2021)
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստանն իր բյուջեից ավելի քան երեք միլիոն դոլար կհատկացնի Հայաստանի առանձին շրջանների վերականգնման համար։ Կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Փաստաթղթի համաձայն` 3,2 մլն դոլար կփոխանցվի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բյուջեին` Հայաստանի առավել տուժած շրջաններին հետկոնֆլիկտային վերականգնման աջակցության ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար:

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ընդունված որոշման մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրին:

Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են Սյունիքի թեման

5
թեգերը:
դոլար, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Պուտինն օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով
Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
Արխիվային լուսանկար

«Եկել ենք գործուղման». ռուս զինվորականները Սյունիքում են

445
(Թարմացված է 17:57 14.05.2021)
Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազայի զինծառայողները գործուղվել են Սյունիք։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել են Գորիսում հանդիպած ռուս զինվորները։

«Մենք մի քանի շաբաթով ենք եկել դիրքեր։ Ուղարկել են գործուղման»,– ասել են զինվորները։

Խոսելով Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին` ռուս զինվորականները ներկայացրել են իրենց դիտարկումները։ Նրանց համոզմամբ` հայերը խաղաղություն են ուզում ու անհանգստացած են ստեղծված վիճակից։

«Քաղաքացիները վախեցած են։ Տեսնում են, որ քաղաքով զինվորներ են շրջում, որ զինվորների թիվն ավելացել է։ Ամբողջ Հայաստանն է հիմա անհանգիստ սպասման մեջ։ Մարդիկ կրակոցի ձայն են լսում` արդեն գիտեն, թե որտեղից է այն, գիտեն, թե ինչ է կատարվում»,– ասել է զինվորներից մեկը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նրա խոսքով` զինվորականները թույլ չեն տա, որ Գորիսում որևէ վատ բան տեղի ունենա։

«Իրականում մարդիկ վախենալու առիթ չունեն։ Մեծ թվով զինվորական ուժեր են ներգրավվել Սյունիքում»,– ասել է ռուս զինծառայողը։

Նրանք նաև պատմել են, որ մինչ Հայաստան գալը լսել էին Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Նրանց խոսքով` իրենց ծառակիցներից ոմանք վախենում էին ու չէին ցանկանում Հայաստան մեկնել, մյուսներն իրենք էին ձգտում մեկնել, անմիջապես համաձայնում էին պայմանագիր ստորագրել։

Հայաստանն ու Արցախը ռուս զինվորներին դուր են եկել։ Հատկապես հիացած են հայերի` զինվորականների նկատմամբ վերաբերմունքից։

«Գորիսն էլ շատ լավն է, շատ ենք հավանել, մարդիկ բարի են, կամեցող։ Պատրաստակամ են օգնել, եթե ինչ–որ բանի կարիք ենք ունենում։ Հայ ազգը մեզ շատ լավ է վերաբերվում, զինվորականների նկատմամբ շատ լավ են տրամադրված», – ասել է զինվորը։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ

445
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Զինվոր, ռուս, Սյունիք
Ըստ թեմայի
Սյունիքում ադրբեջանական զինվորներին նկատել է հովիվը, որին հետո սպառնացել են. Արման Թաթոյան
Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան
Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին