Նադեժդա Բաբկինա, արխիվային լուսանկար

Նադեժդա Բաբկինան պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից

103
(Թարմացված է 20:04 30.04.2020)
Երգչուհու վիճակի մասին խոսել է «Ռուսսկայա պեսնյա» թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի Նադեժդա Բաբկինան  պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Vesti.ru-ն հայտնում է, որ «Ռուսսկայա պեսնյա» թատրոնի գործադիր տնօրեն Անտոն Սոբյանինի խոսքով՝ երգչուհին դուրս է գրվելու մայիսի մեկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 70-ամյա երգչուհուն կորոնավիրուսի կասկածով հիվանդանոց են տեղափոխել։ Հայտնում էին, որ ապրիլի մեկին Բաբկինան վատացել է։

Նախնական տվյալների համաձայն՝ նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։

Քանի որ երգչուհու վիճակը վատանում էր, նրան թոքերի արհեստական օդափոխության սարքին էին միացրել։ «ՄԿ»-ի տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել։

«Նադեժդա Գորգիևնային վաղը դուրս են գրելու», - ասել է Սոբյանինը։

«Ցնդելու է»․ Նադեժդա Բաբկինան դուրս է եկել կոմայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

103
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, երգչուհի, Նադեժդա Բաբկինա
Ըստ թեմայի
Նադեժդա Բաբկինային թոքերի արհեստական շնչառության սարք են միացրել
«Ներեցեք իմ հայերենի համար»․ ուկրաինացի փոփ երգչուհին կատարում է Սիրուշոյի երգը․ տեսանյութ
Կարանտին «հայկական ձևով». ռուսաստանցի օպերային երգչուհին չի հասցնում ձանձրանալ
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը
Դմիտրի Պեսկով. արխիվային լուսանկար

Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում գտնվող Սուրբ  Սոֆիայի տաճարի կարգավիճակի հարցը

1
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ոչ միայն հոգևոր, այնպես էլ զբոսաշրջային արժեք է։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի –Sputnik. Կրեմլում հույս ունեն, որ Թուրքիայի իշխանությունները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի մասին հարցի որոշման ժամանակ հաշվի կառնեն այդ սրբավայրի նշանակությունը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում հարցն այսօր այսկերպ է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հանձնարարել էր ուսումնասիրություն անցկացնել` նպատակ ունենալով Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել այն պաշտոնապես մզկիթի վերափոխելու համար։

Պեսկովը նշել է, որ Կրեմլը չի կարող մեկնաբանել բուն որոշումը, քանի որ դա Թուրքիայի ներքին գործն է։  Նա հիշեցրել է, որ այդ հարցով իր կարծիքն արդեն իսկ  հայտնել է ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդը, ինչպես նաև փոխարտգործնախարարը։

«Կարող եմ միայն ասել, որ, անկասկած, մենք հույս ունենք, որ Սոֆիայի կարգավիճակը` որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ, հաշվի կառնվի», –լրագրողներին ասել է Պեսկովը։

Սուրբ Սոֆիան ուզում են մզկիթ դարձնել. հայ ճարտարապետի վերականգնած գմբեթի տակ նամազ կհնչի՞

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ հոգևոր արժեքից բացի, տաճարն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Պեսկովը հիշեցրել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը սիրված համաշխարհային գլուխգործոց է բոլոր երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում` Ռուսաստանի։

Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարությունները արդեն կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու ծրագրից։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր հերթին խորը մտահոգություն է հայտնել  Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը վերանայելու վերաբերյալ որոշ թուրք քաղաքական գործիչների կոչերի հետ կապված։ Նա հայտարարել է, որ «Սուրբ Սոֆիային սպառնացող վտանգը ողջ քրիստոնեական քաղաքակրթությանը սպառնացող վտանգ է»։

Թրամփին վատություն անել և սուրբ Սոֆիան վերածել մզկիթի. Էրդողանն իր ամպլուայի մեջ է

1
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, մզկիթ, Սուրբ Սոֆիայի տաճար, Թուրքիա, Դմիտրի Պեսկով, Կրեմլ
Ուլան Բատոր. արխիվային լուսանկար

Մոնղոլիան դրական է վերաբերվում ՀԱՊԿ-ին միանալու հրավերին․ Զինովև

26
(Թարմացված է 14:44 06.07.2020)
Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Մոնղոլիան դրական է արձագանքել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) միանալու հրավերին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը նման հայտարարություն է արել Դաշնության խորհրդում։

Նրա խոսքով՝ Մոնղոլիան ՀԱՊԿ-ի աշխատանքին միանալու հրավեր է ստացել, ու Ռուսաստանի շահերի տեսակետից դա մեծ նշանակություն ունի։

«Մոնղոլիան դրական է դիտում այդ հրավերը։ Այն արձագանք է գտնում երկրի ղեկավարության շրջանում», - ասել է ռուս դիվանագետը։

Մոնղոլիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում նաև Շանհայի համագործակցության կազմակերպության հանդեպ այն բանից հետո, երբ Հնդկաստանն ու Պակիստանն այդ կազմակերպություն են մտել։

Ավելին՝ Մոնղոլիայի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցային գործընթաց է սկսվում։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԱՊՀ-ն ապագայում կարող են ՀԱՊԿ գործընկերների կարգավիճակ ստանալ։ Նա հիշեցրել էր, որ ՀԱՊԿ գործընկերների ու դիտորդների կարգավիճակի հաստատման մասին որոշումը կազմակերպության մասնակից պետությունների ղեկավարները կայացրել են Ղազախստանում երկու տարի առաջ։

Ադրբեջանը հանուն ՀԱՊԿ–ի քաղաքական առևտուր կսկսի՞ Ռուսաստանի ու Արևմուտքի հետ

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ղազախստանը։

26
թեգերը:
Ռուսաստան, Մոնղոլիա, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)
թեմա:
Հայաստան և ՀԱՊԿ
Ըստ թեմայի
ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում