Մարիա Զախարովա

Դիվանագետները բախվում են անպատմելի իրավիճակների. Զախարովան` Հայաստանից չվերթի մասին

593
(Թարմացված է 12:51 28.04.2020)
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևան–Սանկտ Պետերբուրգ– Մոսկվա ավիաչվերթի կազմակերպման աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի –Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, որ Հայաստանից  չվերթի կազմակերպման աշխատանքը ակնառու օրինակ է, թե ինչպես են գործնականում դիվանագետները ստիպված լուծել հարցեր, որոնք նկարագրված չեն տեսական աշխատություններում։

Ապրիլի 27-ին «Աերոֆլոտ» ընկերությունը իրականացրեց Երևան– Սանկտ Պետերբուրգ–Մոսկվա չվերթը։  Չվերթը կազմակերպվել էր ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքի շրջանակում, որն իրականացրել է դեսպանատունը` սերտորեն համագործակցելով ՌԴ նախարարությունների և գերատեսչությունների հետ։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ռուսաստանցիներին անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերել դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցները։

«Դիվանագետներն իրենց գործուղումների ընթացքում ստիպված բախվում են տարբեր իրավիճակների, որոնք ոչ մի դասագրքում նկարագրված չեն։ Այսօր ևս շատերը գործնականում անում են այն, ինչն իրենց ինստիտուտներում չեն սովորեցրել. աշխատանք օդանավակայանի գրանցասեղանի շուրջ` աջակցելու համար քաղաքացիների հայրենիք վերադարձին», –Facebook–ի իր էջում գրել է Զախարովան:

Նշենք, որ Երևանում դասպանատունը նույնպես աշխատանքներ է տանում ՌԴ քաղաքացիներին ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով ավտոբուսներով դուրս բերելու համար։

«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վորոնեժ և Թել Ավիվ. ովքեր կարող են մեկնել

Կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով իրականացվող չվերթերը, ինչպես նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը,  վայրէջքով տրանզիտային թռիչքները ՌԴ տարածքում լիցքավորվելու համար և այն չվերթերը, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշմամբ։

593
թեգերը:
թռիչք, չվերթ, Հայաստան, Ռուսաստան, Մարիա Զախարովա
Ըստ թեմայի
Մայիսի 4-ին Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ է իրականացվելու
Ե՞րբ են Իրանից Հայաստան եկել առաջին վարակակիրները. դեսպանը նոր մանրամասներ հայտնեց
ՌԴ քաղաքացիների մի մասը մեկնեց. իրականացվել է Երևան- Սանկտ Պետերբուրգ- Մոսկվա չվերթը
Արմեն Սարգսյան

«Թուրքիայի հետ բանակցությունը` ինձ վրա». ի՞նչ նախագիծ էին մտածել Սարգսյանն ու Չեռնոմիրդինը

152
(Թարմացված է 21:55 26.05.2020)
Վիկտոր Չեռնոմիրդինն ու Արմեն Սարգսյանը ծանոթացել են 1980-ականներին կեսին։ Ապագա նախագահին, որն այն ժամանակ երիտասարդ գիտնական էր, հրավիրել էին Հայաստանի գազամատակարող ընկերության աշխատանքը բարելավելուն ուղղված նախագծի աշխատանքներին մասնակցելու։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, որ 90-ականներին, երբ ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը, գործընկեր Վիկտոր Չեռնոմիրդինի հետ քննարկել է սփյուռքահայերի միջոցներով ՌԴ-ում էներգաընկերության ձեռքբերելու հարցը։

«Այլ` ֆանտաստիկ գաղափարներ էլ կային՝ համատեղ ընկերություն ստեղծելու։ Սփյուռքից գումար ներգրավելու և Ռուսաստանում էներգետիկ, նավթային կամ գազային ընկերություն գնելու։ Հիշում եմ՝ երբ Վիկտոր Ստեպանովիչի  հետ քննարկում էինք դա, նրա առաջին արձագանքն էր` նորից ինչ-որ ֆանտաստիկ գաղափար ասացիր», - պատմեց նախագահը։

Սարգսյանի խոսքով՝ Չեռնոմիրդինն ասել է, որ նավթային տերություն լինելու համար պարտադիր չէ նավթ ունենալ ու որպես օրինակ է բերել Նիդեռլանդներն ու Մեծ Բրիտանիան, որտեղ նավթ չկա, բայց Shell-ի ու BP-ի պես ընկերություններ կան։ Չեռնոմիրդինն այն ժամանակ համաձայնել էր։

«Նույնիսկ Ռուսաստանից Վրաստանով ու Հայաստանով դեպի Թուրքիա գնացող գազատարի գաղափար կար։ Նա (Չեռնոմիրդինը`խմբ) իր վրա է վերցրել թուրքական կողմի հետ հարցի քննարկումը։ Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը Թանսու Չիլերն էր», - ասաց Սարգսյանը։

Նախագահն ասաց, որ Չեռնոմիրդինի գրասենյակում առաջացած մեկ այլ գաղափար էլ է կյանքի կոչվել։

«Մենք ստորագրեցինք համատեղ ընկերություն ստեղծելու մասին առաջին փաստաթուղթը։ Հետագայում դա դարձավ «ԱրմՌոսգազպրոմը» (ներկայումս «Գազպրոմ Արմենիա»` խմբ.)», - նշեց նախագահը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր այդ ընկերությունը դարձնել ուժեղ տարածաշրջանային խաղացող, որը գազային էներգետիկ օբյեկտներ կունենա ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում։        

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին                   

Այդպես, փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը համարձակ գաղափարների ու հետաքրքիր նախագծերի հիմք դարձան։

«Երբեք չեմ մոռանա, երբ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած էի, Վիկտոր Չեռնոմիրդինն ամեն շաբաթ կնոջս ծաղիկ էր ուղարկում»,-ավելացրեց Սարգսյանը։  

Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

Նրանց ընկերությունը երկար տարիներ է տևել, չէր խանգարում նաև այն, որ հաճախ չէին կարողանում հանդիպել։ Երբ  Չեռնոմիրդինն արդեն հիվանդ էր, Սարգսյանը փորձում էր օգնել նրան, չէ՞ որ ժամանակին ինքն էլ էր ծանր հիվանդության միջով անցել։ Սարգսյանը հիշում է, որ Չեռնոմիրդինի համար ավելի դժվար էր, քանի որ նա այն ժամանակ արդեն կորցրել էր կնոջը։

152
թեգերը:
Արմեն Սարգսյան, Վիկտոր Չեռնոմիրդին, «Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազ, Թուրքիա, Ռուսաստան, Սերգեյ Լավրով
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանում COVID-19–ի տարածման պիկն անցել է. Պուտին

82
(Թարմացված է 18:33 26.05.2020)
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՊՆ ստորաբաժանումների մասնագետներին, որոնք այլ երկրներին օգնություն են ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ առցանց հանդիպման ժամանակ հայտնել է, որ ըստ մասնագետների` Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման պիկն անցել է։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՊՆ ստորաբաժանումների մասնագետներին, որոնք COVID-19-ի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերել Իտալիային, Սերբիային, Բոսնիա և Հերցեգովինային ու այլ երկրներին:

«Պետք է ասել, որ հիմա մենք ենք օգնության առաջարկներ ստանում նրանցից։ Ճիշտ է, մասնագետների կարծիքով, մեզ մոտ պիկն արդեն անցած է համարվում, բայց, այդուհանդերձ, այն ամենը, ինչ դուք եք արել, կուտակվում է ամբողջ աշխարհի գործընկերների հետ մեր գործակցության խնայատուփում», - աշխատանքային հանդիպման ժամանակ ասել Է Պուտինը։

Ռուսաստանի օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն ՝ ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվելու 362 342 դեպք է արձանագրվել, մահացել է 3 807 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը

82
թեգերը:
կորոնավիրուս, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Ինչպես անել, որ մեկանգամյա օգտագործման դիմակներն ու ձեռնոցները վնաս չտան
ԱՀԿ-ն կանգնեցրել է COVID-19-ի դեմ երկու դեղամիջոցի մշակումը. մահացության ռիսկը մեծ է
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով
Մանեկեններ

Վրաստանում գործող հագուստի խանութների հանդերձարանները կփակվեն

29
(Թարմացված է 00:16 27.05.2020)
Ընկերության ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։

Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։

«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։

Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։

Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։

Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում

29
թեգերը:
կորոնավիրուս, խանութ, Վրաստանի Հանրապետություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Բալիի փոխարեն «Զում», կամ հայաստանյան առցանց հարսանիքն արտակարգ դրության պայմաններում
Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը
Սերիալներ, շաուրմա, կարկանդակներ․ ինչ են որոնել և պատվիրել հայերը արտակարգ դրության օրերին
Առցանց առևտուր ու բժշկություն. ինչ է փոխել կորոնավիրուսը Հայաստանի աշխատաշուկայում