Կորոնավիրուս. բժիշկ

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

2236
(Թարմացված է 21:15 27.04.2020)
Ռուբեն Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքում է, սակայն իրեն արդեն լավ է զգում։ Նա պատմել է, թե ինչպես վիրուսն իրեն խոցեց և ինչպես ինքը հայտնվեց հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսաստանաբնակ  անեսթեզիոլոգ–ռեանիմատոլոգ Ռուբեն Հակոբյանը, որն աշխատում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում պացիենտներին բուժելիս վարակվել է կորոնավիրուսով։ Բժիշկը COVID-19–ի դեմ պայքարն իրական պատերազմ է համարում։ Նա այդ մասին նա պատմել է 360tv.ru պարբերականին։

Բժիշկը միանգամից չի հասկացել, որ վարակվել  է։ Մտածել է, որ գերհոգնածության պատճառով է վատ զգում իրեն, քանի որ հիվանդանոցում ստիպված էր աշխատել 12 ժամ շարունակ։ Սակայն, երբ ինքնազգացողությունը վատթարացել է, իսկ ջերմությունը բարձրացել մինչև 38.5, հասկացել է, որ վարակվել է։

Սկզբում նա ստացիոնար բուժում է ստացել, իսկ երբ վիճակը ավելի է վատացել նրան տեղափոխել են մերձմոսկովյան Լապինոյի հոսպիտալ։ Այսօր Հակոբյանը վերակենդանացման բաժնում է, սակայն իրեն ավելի լավ է զգում։

«Պարզապես չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում ամեն ինչ թողնել և գալ հիվանդանոց։ Այդ հանդերձանքով դժվար է շնչել, տեղաշարժվել, աշխատել, ու այդ ամենին վերջ չկա։ Սա իսկապես պատերազմ է։ Բժիշկները շատ ծանր ժամանակներ են ապրում», – ասել է Հակոբյանը` պատմելով իրեն բուժող բժիշկների մասին։

Վրաստանում ավելի կարգապա՞հ են, թե՞ թեստերն են քիչ. դեսպանը՝ կորոնավիրուսի դեպքերի մասին

Նրա խոսքով` Լապինոյում ինքը սերտ շփվում է իրեն բուժող բժիշկի հետ։ Ամեն առավոտ նրա մոտ է գալիս բաժնի վարիչն ու տեղեկացնում վերջին օրվա ընթացքում նրա վիճակում առկա փոփոխությունների մասին։

Հակոբյանը COVID-19–ի դեմ պայքարող  իր գործընկերներին իսկական հերոսներ է համարում։

Ինչ վնասներ են հասցրել կորոնավիրուսն ու նավթի գինը Ադրբեջանի տնտեսությանը

Նշենք, որ Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 6198 նոր դեպք է հայտնաբերվել։ Ապրիլի 27-ի դրությամբ հիվանդների թիվը Ռուսաստանում հասել է 87 147–ի։ Նոր պացիենտներից գրեթե կեսի մոտ (43,4%) հիվանդությունն ընթանում էր առանց որևէ ախտանշանի։

 

2236
թեգերը:
բժիշկ, հայ, կորոնավիրուս, Մոսկվա, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (902)
Ըստ թեմայի
Արցախում կորոնավիրուսով վարակված տղամարդը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ
Կորոնավիրուսն օգնել է Իրանին. Հայաստանի հետ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը կվերսկսվի

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

29
(Թարմացված է 21:25 24.09.2020)
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
  • Հայ տանկիստները
  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
  • «Գրադի» համազարկի պահը
  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Կովկաս-2020» զորավարժությունների գործնական փուլը, որին մասնակցեցին շուրջ 1.5 հազար հայ և ռուս զինծառայող։ Մանրամասները՝ մեր տպավորիչ ֆոտոշարքում։

Մարտական հրաձգություններում ներգրավված էին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ռուսական ռազմաբազայի սահմանապահներ և զինծառայողներ։

Վարժանքների սցենարի համաձայն` «հակառակորդը» խախտել է պետական սահմանը, որից հետո առաջ գնացել հայկական տարածքում։ Հայ–ռուսական խմբավորումը սահմանապահների հետ համատեղ սկզբում կանգնեցրեց պայմանական հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը, այնուհետև դուրս շպրտեց նրանց երկրի սահմաններից։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին  ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

29
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում

  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
    © Sputnik / Andranik Ghazaryan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո

  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ

  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վարժանքներին մասնակցել են ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի

  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում

  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ

  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին

  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
    © Sputnik / Asatur Yesayants

    Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները

  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
    © Sputnik / Asatur Yesayants

    Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»

  • Հայ տանկիստները
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ տանկիստները

  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա

  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում

  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում

  • «Գրադի» համազարկի պահը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Գրադի» համազարկի պահը

  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո

  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում

  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին

  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին

թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, զորավարժարան, Զորավարժություններ
Ըստ թեմայի
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
Ուսանող

Քվոտաների հատկացում` ՌԴ–ում սովորելու համար. տեղերն ավելի շատ կլինեն, համակարգը կբարեփոխվի

17
(Թարմացված է 19:23 24.09.2020)
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը կարծում է, որ ռուսական բուհերում դիմորդներին անվճար տեղեր տրամադրելու ձևաչափը բարեփոխման կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Պրիմակովն այս տարվա հունիսի վերջին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար նշանակվեց և անմիջապես լուրջ փոփոխություններ խոստացավ ռուսական գործակալության գործունեության հարցում։ Նորանշանակ ղեկավարը որպես ցավոտ թեմա առանձնացրեց օտարերկրյա քաղաքացիների համար ռուսական բուհերում սովորելու քվոտաների տրամադրման համակարգը։

«Քվոտաների թիվը կավելանա, նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.) ասել է, որ դրանք ավելի շատ կլինեն։ 2023 թվականին պետք է կրկնակի ավելանան։ Սակայն մենք կրթության նախարարության և Պետդումայի գործընկերների հետ քննարկում ենք, որ քվոտաների պատմությունն այդքան էլ արդյունավետ չէ», – Sputnik գործակալությանն ասաց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նա բերեց Բելառուսի օրինակը, որին մեծ թվով բյուջետային տեղեր էին հատկացվել բուհերում, բայց Ռուսաստանը հազիվ թե ոտք գցի նույնիսկ Լեհաստանի հետ։

«Լեհերը ոչ միայն սովորելու հնարավորություն են ընձեռում, այլև ուսանողների համար որոշակի կրթաթոշակներ, դրամաշնորհներ են հատկացնում։ Նրանց հետ մրցելը դժվար է, եթե մենք երեխաներին առաջարկում ենք պարզապես գալ և սովորել։ Պետք է կատարելագործել համակարգը, որպեսզի որոշակի պահի գոնե այդ քվոտաների մի մասում դրամաշնորհների և կրթաթոշակների բաղադրիչ հայտնվի։ Որպեսզի ոչ միայն ասենք` եկեք և սովորեք, այլ ահա ձեզ տոմս, որ տեղ հասնեք, ահա ձեզ հնարավորություն վճարելու բնակարանի կամ հանրակացարանի համար», – նշեց Պրիմակովը։

«Ռոսսոտրուդնիչեստվոն» «թվային առաջխաղացում» է սկսել․ կազմակերպության նոր ձևաչափերը

«Ռոսսոտրուդնիչեստվոն» շահագրգռված է, որ օտարերկրյա ուսանողները, Ռուսաստան գալով, դառնան բարձրակարգ մասնագետներ, իրենց ոլորտում բարձրակարգ փորձագետներ, իսկ սովորելուց հետո վերադառնան տուն, լավ աշխատանք գտնեն։ Բայց այսօրվա համակարգի պարագայում այդ ծրագրերը կյանքի կոչելը հաճախ չի հաջողվում։

«Կան երեխաներ, որոնք Ռուսաստան են գալիս ու ծանր հանգամանքներում են հայտնվում, նրանք ստիպված սկսում են աշխատել որպես տաքսու վարորդներ, փողոց են ավլում։ Դա սխալ է նույնիսկ այդ երեխաների կրթության համար մեր բյուջետային միջոցները ծախսելու տեսանկյունից», – պարզաբանեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։

Նրա խոսքով` քվոտաների տրամադրման համակարգի բարեփոխման հստակ ծրագրեր դեռ չկան, «ծրագիր ասվածը քիչ թե շատ հստակ բան է», իսկ խնդիրը դեռ նոր է քննարկվում։ Պրիմակովը համոզված է, որ առանց բարեփոխումների խնդիրը չի լուծվի։

Օտարերկրյա ուսանողների համար բյուջետային տեղերը 15-ից մինչև 30 հազար ավելացնելու հարցը Պետդումայում քննարկվել է 2020 թվականի սկզբին։ Այն ժամանակ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշեց, որ 15 հազար տեղը չի համապատասխանում Ռուսաստանի միջազգային դերին ու մարդասիրական ուժին։ Եվ նույնպես բերեց Լեհաստանի օրինակը, որը միայն Բելառուսի քաղաքացիների համար 10 հազար բյուջետային տեղ է հատկացնում, և Ռումինիայի, որը ամեն տարի անվճար ուսում է տալիս Մոլդովայի 5 հազար քաղաքացու։ Այն դեպքում, երբ Ռուսաստանում սովորելու համար օտարերկրացիներից մոտավորապես 100 հազար հայտ է ստացվում։ Արդյունքում կրթության նախարարությունը ծրագրում է օտարերկրյա ուսանողների համար քվոտաների թիվը հասցնել 30 հազարի։

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

17
թեգերը:
Եվգենի Պրիմակով, դիմորդ, բուհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները
«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին
Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը
Մոհամադ Ջավադ Զարիֆը

Չնայած ԱՄՆ պատժամիջոցներին` Իրանը կշարունակի էներգետիկ համագործակցությունը ՀՀ–ի հետ. Զարիֆ

0
(Թարմացված է 23:11 24.09.2020)
ԱՄՆ կողմից ստեղծված խոչընդոտները դանդաղեցրին հարևանների հետ Իրանի համագործակցության գործընթացը, սակայն Թեհրանը մտադիր չէ հրաժարվել դրանցից։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Անկախ ԱՄՆ պատժամիջոցներից Թեհրանը կշարունակի էներգետիկ ոլորտում համագործակցել Երևանի հետ, Sputnik Արմենիայի հարցին պատասխանելիս ասաց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով`  ԱՄՆ պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են ստեղծում միջազգային համագործակցության համար, հետևաբար անօրինական և անընդունելի են։ Սակայն հարևան երկրների հետ Իրանի փոխգործակցությունը շարունակվում է և շարունակվելու է։

«ԱՄՆ–ի որոշ խոչընդոտները դանդաղեցրին այդ համագործակցության առաջխաղացումը, և ամերիկացիները կշարունակեն խոչընդոտել այդ ոլորտի առաջընթացին։ Սակայն մենք նախկինի պես հավատարիմ ենք այդ համագործակցությանը, ինչպես և հայկական կողմը», – ասաց Զարիֆը` մեկնաբանելով Իրան–Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներն ու Մեղրիի ՀԷԿ–ի կառուցման նախագիծը։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի վերջին հայտարարեց, որ Իրանից Հայաստան նոր էլեկտրահաղորդման գծի շինարարությունը պետք է ավարտին հասցնեն մինչև 2020 թվականի վերջ։

Այսօր Հայաստանին ու Իրանին «կապում» է 220 կիլովոլտանոց երկու էլեկտրահաղորդման գիծ։ Դեռևս 2000-ականներին նախատեսվել էր կառուցել նոր 400 կիլովոլտանոց և երկու շղթա ունեցող ԷՀԳ։ Այն կեռապատկի երկու երկրների միջև եղած էլեկտրաէներգիայի փոխանակման տարողունակությունը և թույլ կտա էլեկտրաէներգիայի վաճառք իրականացնել ոչ միայն այս երկու երկրների միջև, այլև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքով:

ԱՄՆ–ն ընդդեմ ԱՄՆ-ի. Վաշինգտոնը զրկվել է Իրանի էմբարգոն երկարաձգելու իրավական լծակից

Ինչ վերաբերում է Մեղրիի ՀԷԿ–ին, ապա անցած տարվա սեպտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ Թեհրանը պատրաստ է ՀԷԿ–ի կառուցումից հետո 10-15 տարի էլեկտրաէներգիա գնել։

Նշենք, որ սա հայ–իրանական խոշորագույն նախագծերից մեկն է։ Մեղրիի էլեկտրակայանը (Արաքսի հայկական ափին) երկու ՀԷԿ–երից բաղկացած կասկադ է (երկրորդ կայանը կկառուցվի իրանական ափին` Ղարաչիլարում)։ Այդ ՀԷԿ–երը Հարավային Կովկասում ամենամեծ ՀԷԿ–երը պետք է դառնան։

0
թեգերը:
Մոհամադ Ջավադ Զարիֆ, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
Թեհրանը հերքում է. ռուսական զենքը Իրանի տարածքով Հայաստան չի մատակարարվել
Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Զարիֆի հետ. ի՞նչ են քննարկել