Պատվաստանյութ. արխիվային լուսանկար

ԱՀԿ-ն ռուսական ինը պատվաստանյութ հեռանկարային է անվանել

84
(Թարմացված է 15:02 24.04.2020)
ԱՀԿ-ի տեղեկություններով՝ աշխարհում արդեն ավելի քան 2,47 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսից, շուրջ 169 հազար մարդ մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի պատվաստանյութի՝ ռուսաստանյան մասնագետների ինը մշակում ներառել է կորոնավիրուսի դեմ հեռանկարային պատվաստանյութերի ցանկում։ Այս տեղեկությունը հրապարակվել է стопкоронавирус.рф կայքում։

«Դրանց թվում են Նովոսիբիրսկի վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի ստեղծած վեց դեղամիջոց», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նովոսիբիրսկի կենտրոնի մշակումների շարքում կան նյութեր, որոնք մշակվել են էբոլայի, կարմրուկի, А գրիպի, ՁՈԲՀ (ձեռք, ոտք և բերան հիվանդության) վարակի դեմ պատվաստանյութերի հիման վրա։

Բացի այդ՝ «Բիոկադը» «Էքսպերիմենտալ բժշկության ինստիտուտի» հետ համատեղ վարակի կենդանի պատվաստանյութի հիման վրա մշակած երկու պատվաստանյութ է ներկայացրել, որոնք տեղադրվել են ինֆորմացիոն ՌՆԹ լիպոսոմաների մեջ։

ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել

Նշվում է նաև, որ ՌԴ Սանկտ Պետերբուրգի պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ​​ինստիտուտում նյութը ստեղծվել է ռեկոմբինատոր սպիտակուցի ու աննոմասնիկների հիման վրա։

Համավարակը Ռուսաստանում

Կորոնավիրուսի համավարակը հասել է գրեթե բոլոր երկրներ։ ԱՀԿ-ի տեղեկություններով՝ աշխարհում ավելի քան 2,47 միլիոն մարդ է վարակվել, ավելի քան 169 հազար մարդ մահացել է։

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 68 622-ի, 615 մարդ մահացել է։ Հիվանդների աճի տեմպը երեք օր նվազելուց հետո նորից ավելացել է․ ապրիլի 21-ին 5642 նոր դեպք է գրանցվել, 22-ին՝ 5236, 23-ին՝ 4774, իսկ այսօր՝ 5849 դեպք։

Ռուսաստանում COVID-19-ի հակամարմինների զանգվածային թեստավորում կանցկացվի

84
թեգերը:
պատվաստանյութ, կորոնավիրուս, Ռուսաստան, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Ե՞րբ հնարավոր կլինի կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել․ ԱՀԿ–ում ժամկետներ են նշել
Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել
«Կորոնավիրուսը չի վերանա, քանի դեռ պատվաստանյութ չկա». Փաշինյան
Մարիա Խաչատուրյանը. արխիվային լուսանկար

«Էս կեղտերը, էս կեղտոտ շները». համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքից

317
Խաչատուրյան ընտանիքի պատմությունը հանրությանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի տա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մինչ դատավարությունն ընթանում է, համացանցում նորանոր տեսանյութեր են հայտնվում, որտեղ երևում են հոր և երեք դուստրերի ոչ ջերմ հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik․ Համացանցում ևս մեկ տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքի կյանքից, որի հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, դաժանորեն սպանվել էր դուստրերի կողմից։ «360» Telegram-ալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը զայրանում աղջիկների վրա բնակարանում տիրող անկարգության համար, ընդ որում՝ շատ կոպիտ արտահայտվելով նրանց հասցեին։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

«Ու ես ամեն օր եմ էսպես ապրում։ Ես այսպես ապրում եմ, ես ինքս եմ փոշեկուլ անում։ Ես այսպես էլ ապրում եմ, էս անասունները էսպես էլ ապրում են։ Էս կեղտերը, էս կեղտոտ շները»,-ասում է Խաչատուրյանը կադրից դուրս, միաժամանակ նկարահանելով գետնին ընկած շան մազի խուրձը և աղջիկներին։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ

317
թեգերը:
տեսանյութ, Քրեական գործ, Խաչատուրյան քույրեր
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը
Ըստ թեմայի
ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ
Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

36
(Թարմացված է 13:32 04.08.2020)
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնն արդեն փաստաթղթեր է պատրաստում թեստավորում անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2021 թվականի հունվար-փետրվարին Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը սկսելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստվում, քանի որ նախկինում կենտրոնը երբեք երեխաների վրա փորձարկումներ չի անցկացրել։

«Մանկաբույժները գիտեն այդ նրբությունները, նրանց հետ հիմա փաստաթղթերի փաթեթ ենք կազմում, որը կներկայացնենք առողջապահության նախարարությանը՝ երեխաների վրա փորձարկումներ անցկացնելու համար», - ասել է Գինցբուրգը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ փորձարկումները կսկսվեն միայն մեծահասակների վրա փորձարկումների ավարտից հետո։

Գինցբուրգն ավելացրել է, որ թեստավորումը կսկսեն միայն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ փուլը մոտ հինգ ամիս կտևի։ Դրան մոտ երկու հազար պացիենտ է մասնակցելու։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 18,4 միլիոնի: Մահացել է ավելի քան 697 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 891 423–ի, 14 351 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

36
թեգերը:
երեխա, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (851)
Ըստ թեմայի
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

0
(Թարմացված է 11:37 05.08.2020)
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

0
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Դանիելյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում