Լաբորատորիա,արխիվային լուսանկար

Ռուսաստանում COVID-19-ի հակամարմինների զանգվածային թեստավորում կանցկացվի

199
(Թարմացված է 13:21 22.04.2020)
Կորոնավիրուսի հակամարմինների թեստերի ստեղծմամբ մի շարք ռուսական ընկերություններ և լաբորատորիաներ են զբաղվում։ Նրանցից մի քանիսը հայտնել են, որ շուտով կանցնեն «Ռոսկոմնադզորում» գրանցման փուլին։ 

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ «Իզվեստիա» թերթը հայտնում է, որ Ռուսաստանի մասնավոր լաբորատորիաները հույս ունեն արդեն մայիսին բոլոր ցանկացողներին առաջարկել կորոնավիրուսի հակամարմինների թեստ հանձնել։

Կորոնավիրուսի հակամարմինների թեստերի ստեղծմամբ մի շարք ռուսական ընկերություններ և լաբորատորիաներ են զբաղվում։ Նրանցից մի քանիսը հայտնել են, որ շուտով կանցնեն «Ռոսկոմնադզորում» գրանցման փուլին։ 

Մասնավորապես, այս շաբաթվա վերջում գրանցման կներկայացվի Ն․ Ֆ․ Գամալեիի  անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական ինստիտուտի մշակած թեստ-համակարգը։

Մինչև շաբաթվա վերջ Կազանի դաշնային համալսարանը ևս նախատեսում է ստանալ անալիզի առաջին լաբորատոր օրինակը։ Այնտեղ նաև կորոնավիրուսի հակամարմինների որոշման էքսպրես-համակարգերի վրա են աշխատում, որը արյան մեջ դրանք կհայտնաբերի 10-15 րոպեում։

Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովի խոսքով՝ նման թեստեր ստեղծելը դժվար չէ։ Սակայն պատրաստված հավաքածուի կլինիկական և ախտորոշիչ նշանակությունը հաստատելու համար այն պետք է գրանցի վերահսկողական գերատեսչությունը: Փորձագետները նշել են, որ գրանցումը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մեկ ամիս:

Գիտնականները կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոց են հայտնաբերել

Ապրիլի 18-ին հայտնի դարձավ մարդկանց մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը որոշող թեստ-համակարգի մշակման ավարտի մասին։ Ինչպես պատմեց Արյունաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փոխպատվաստման իմունոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գրիգորի Եֆիմովը, թեստը ոչ միայն թույլ կտա հայտնաբերել նրանց, ովքեր արդեն հիվանդացել են, այլ նաև ընտրել հակամարմինների մեծ քանակ ունեցող մարդկանց։ Նրանց պլազման կարող է օգտագործվել ծանր հիվանդների բուժման համար։

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով 52 763 մարդ է վարակվել։ Ընդհանուր առմամբ 3873 պացիենտ առողջացել է, վարակի զոհ է դարձել 456 մարդ։

199
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (902)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի շրջանում ներդրումներ անող գործարարները հնարավոր է` արտոնություն ստանան
Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է գրանցվել. Վարդենիսում խիստ կանոններ են սահմանվում
«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը
«Սա՞ էր կորոնավիրուսը». նախագահը կոչ է արել իրականության աչքերին ուղիղ նայել

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

0
(Թարմացված է 21:25 24.09.2020)
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
  • Հայ տանկիստները
  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
  • «Գրադի» համազարկի պահը
  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Կովկաս-2020» զորավարժությունների գործնական փուլը, որին մասնակցեցին շուրջ 1.5 հազար հայ և ռուս զինծառայող։ Մանրամասները՝ մեր տպավորիչ ֆոտոշարքում։

Մարտական հրաձգություններում ներգրավված էին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ռուսական ռազմաբազայի սահմանապահներ և զինծառայողներ։

Վարժանքների սցենարի համաձայն` «հակառակորդը» խախտել է պետական սահմանը, որից հետո առաջ գնացել հայկական տարածքում։ Հայ–ռուսական խմբավորումը սահմանապահների հետ համատեղ սկզբում կանգնեցրեց պայմանական հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը, այնուհետև դուրս շպրտեց նրանց երկրի սահմաններից։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին  ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

0
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում

  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
    © Sputnik / Andranik Ghazaryan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո

  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ

  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վարժանքներին մասնակցել են ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի

  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում

  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ

  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին

  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
    © Sputnik / Asatur Yesayants

    Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները

  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
    © Sputnik / Asatur Yesayants

    Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»

  • Հայ տանկիստները
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ տանկիստները

  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա

  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում

  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում

  • «Գրադի» համազարկի պահը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Գրադի» համազարկի պահը

  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո

  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում

  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին

  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին

թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, զորավարժարան, Զորավարժություններ
Ըստ թեմայի
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
Ուսանող

Քվոտաների հատկացում` ՌԴ–ում սովորելու համար. տեղերն ավելի շատ կլինեն, համակարգը կբարեփոխվի

9
(Թարմացված է 19:23 24.09.2020)
«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը կարծում է, որ ռուսական բուհերում դիմորդներին անվճար տեղեր տրամադրելու ձևաչափը բարեփոխման կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Պրիմակովն այս տարվա հունիսի վերջին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար նշանակվեց և անմիջապես լուրջ փոփոխություններ խոստացավ ռուսական գործակալության գործունեության հարցում։ Նորանշանակ ղեկավարը որպես ցավոտ թեմա առանձնացրեց օտարերկրյա քաղաքացիների համար ռուսական բուհերում սովորելու քվոտաների տրամադրման համակարգը։

«Քվոտաների թիվը կավելանա, նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.) ասել է, որ դրանք ավելի շատ կլինեն։ 2023 թվականին պետք է կրկնակի ավելանան։ Սակայն մենք կրթության նախարարության և Պետդումայի գործընկերների հետ քննարկում ենք, որ քվոտաների պատմությունն այդքան էլ արդյունավետ չէ», – Sputnik գործակալությանն ասաց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նա բերեց Բելառուսի օրինակը, որին մեծ թվով բյուջետային տեղեր էին հատկացվել բուհերում, բայց Ռուսաստանը հազիվ թե ոտք գցի նույնիսկ Լեհաստանի հետ։

«Լեհերը ոչ միայն սովորելու հնարավորություն են ընձեռում, այլև ուսանողների համար որոշակի կրթաթոշակներ, դրամաշնորհներ են հատկացնում։ Նրանց հետ մրցելը դժվար է, եթե մենք երեխաներին առաջարկում ենք պարզապես գալ և սովորել։ Պետք է կատարելագործել համակարգը, որպեսզի որոշակի պահի գոնե այդ քվոտաների մի մասում դրամաշնորհների և կրթաթոշակների բաղադրիչ հայտնվի։ Որպեսզի ոչ միայն ասենք` եկեք և սովորեք, այլ ահա ձեզ տոմս, որ տեղ հասնեք, ահա ձեզ հնարավորություն վճարելու բնակարանի կամ հանրակացարանի համար», – նշեց Պրիմակովը։

«Ռոսսոտրուդնիչեստվոն» «թվային առաջխաղացում» է սկսել․ կազմակերպության նոր ձևաչափերը

«Ռոսսոտրուդնիչեստվոն» շահագրգռված է, որ օտարերկրյա ուսանողները, Ռուսաստան գալով, դառնան բարձրակարգ մասնագետներ, իրենց ոլորտում բարձրակարգ փորձագետներ, իսկ սովորելուց հետո վերադառնան տուն, լավ աշխատանք գտնեն։ Բայց այսօրվա համակարգի պարագայում այդ ծրագրերը կյանքի կոչելը հաճախ չի հաջողվում։

«Կան երեխաներ, որոնք Ռուսաստան են գալիս ու ծանր հանգամանքներում են հայտնվում, նրանք ստիպված սկսում են աշխատել որպես տաքսու վարորդներ, փողոց են ավլում։ Դա սխալ է նույնիսկ այդ երեխաների կրթության համար մեր բյուջետային միջոցները ծախսելու տեսանկյունից», – պարզաբանեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։

Նրա խոսքով` քվոտաների տրամադրման համակարգի բարեփոխման հստակ ծրագրեր դեռ չկան, «ծրագիր ասվածը քիչ թե շատ հստակ բան է», իսկ խնդիրը դեռ նոր է քննարկվում։ Պրիմակովը համոզված է, որ առանց բարեփոխումների խնդիրը չի լուծվի։

Օտարերկրյա ուսանողների համար բյուջետային տեղերը 15-ից մինչև 30 հազար ավելացնելու հարցը Պետդումայում քննարկվել է 2020 թվականի սկզբին։ Այն ժամանակ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշեց, որ 15 հազար տեղը չի համապատասխանում Ռուսաստանի միջազգային դերին ու մարդասիրական ուժին։ Եվ նույնպես բերեց Լեհաստանի օրինակը, որը միայն Բելառուսի քաղաքացիների համար 10 հազար բյուջետային տեղ է հատկացնում, և Ռումինիայի, որը ամեն տարի անվճար ուսում է տալիս Մոլդովայի 5 հազար քաղաքացու։ Այն դեպքում, երբ Ռուսաստանում սովորելու համար օտարերկրացիներից մոտավորապես 100 հազար հայտ է ստացվում։ Արդյունքում կրթության նախարարությունը ծրագրում է օտարերկրյա ուսանողների համար քվոտաների թիվը հասցնել 30 հազարի։

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել

9
թեգերը:
Եվգենի Պրիմակով, դիմորդ, բուհ, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Թումո» կենտրոնում նոր ծրագրեր են իրականացվելու. ծրագրավորում կսովորեն նաև մեծահասակները
«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին
Բուհ–աշխատաշուկա կապի տեմպերը մտահոգիչ են. ինչ է ցույց տալիս ուսումնասիրությունը
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

0
(Թարմացված է 21:24 24.09.2020)
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Пожар двухэтажного дома в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

0
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Մոսկվայում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել