Թեստ

Մոսկվայի համալսարանում COVID-19–ի ծանր տեսակի զարգացումը կանխելու դեղամիջոց են մշակում

353
(Թարմացված է 17:37 06.04.2020)
Գիտականորեն հաստատվել է, որ կորոնավիրուսի ծանր ընթացքի ժամանակ սուր շնչառական դիսթրես համախտանիշի (ՄՇԴՀ) զարգացման հիմնական պատճառը վարակի նկատմամբ օրգանիզմի բորբոքային արձագանքն է` սեպսիսը։ Դրանով նոր կորոնավիրուսը նման է վիրուսային ծագման գրիպի և ատիպիկ թոքաբորբի:

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ի գիտնականների թիմը` բիոինժեներիայի և բիոինֆորմատիկայի ֆակուլտետի հիմնադիր դեկան Վլադիմիր Սկուլաչյովի գլխավորությամբ, աշխատում է կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության ծանր տեսակի զարգացումը կանխելուն ուղղված նոր մեթոդի ստեղծման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղումա նելով բուհի մամուլի ծառայությանը։

Ինչպես նշել են համալսարանում, COVID-19–ի առավել ծանր և վտանգավոր բարդացում է համարվում սուր շնչառական դիսթրես համախտանիշի (ՄՇԴՀ) զարգացումը։ Հենց այդ վիճակն է թոքերի արհեստական օդափոխություն պահանջում և հաճախ հանգեցնում մարդու մահվան։

Նշվում է, որ 2020 թվականի սկզբին գիտականորեն ապացուցվել է, որ COVID-19–ի ծանր ընթացքի ժամանակ սուր շնչառական դիսթրես համախտանիշի (ՄՇԴՀ) զարգացման հիմնական պատճառը, հավանաբար, վարակի նկատմամբ օրգանիզմի բորբոքային արձագանքն է` սեպսիսը։ Դրանով SARS-CoV-2 նոր կորոնավիրուսը նման է վիրուսային ծագման գրիպի և ատիպիկ թոքաբորբի:

«Դոմոդեդովոյում» հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ կան. ինչ է կատարվում մոսկովյան օդանավակայանում

Հավելում են, որ վերջին տարիների մի քանի գիտական աշխատությունների միջոցով ցույց է տրվել, որ Վլադիմիր Սկուլաչյովի մշակած SkQ1 միտոխոնդրիալ հակաօքսիդանտը կարող է պաշտպանել կենդանիների օրգանիզմը (և in vitro փորձարկումներում մարդու բջիջները) սեպսիսի պայմաններում։

«Գիտնականներն առաջարկել են առավելագույն սեղմ ժամկետներում SkQ1  հիմքով դեղամիջող ստեղծել, որը բորբոքային համակարգի չափից շատ ակտիվացման պայմաններում թույլ կտա կանխել COVID-19–ի անցումն առավել ծանր վիճակի», – գրված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ այժմ SkQ1 մշակողները ժամանակավորապես իրենց նախագիծը վերարտադրել են և ամբողջ ուժերն ուղղել դեղամիջոցի նոր տեսակի ստեղծմանը։ Ենթադրվում է, որ դեղամիջոցի ներարկումը թթվածնային թերապիայի կարիք ունեցող պացիենտներին թույլ կտա  կանխել սուր շնչառական դիսթրես համախտանիշի հետագա զարգացումը և կնվազեցնի թոքերի արհեստական օդափոխության անհրաժեշտությունը։

Շատ է օգնում այն, որ SkQ1–ն արդեն օգտագործվում է որպես գրանցված ակտիվ նյութ (Ռուսաստանում) կամ կլինիկական  փորձարկումների վերջին փուլերն անցնող (ԱՄՆ–ում) դեղորայքի բաղադրության մեջ։ Այդ իսկ պատճառով հաջող արդյունքներ ունենալու դեպքում հնարավոր կլինի մի քանի ամսվա ընթացքում անցնել  դեղամիջոցի կլինիկական փորձարկմանը, – մամուլի ծառայությունը մեջբերում է ՄՊՀ Բելազյորսկու անվան ֆիզիկական և քիմիական կենսաբանության ԳՀԻ առաջատար գիտաշխատող Մաքսիմ Սկուլաչովի խոսքերը։

Բորիս Ջոնսոնի առողջական վիճակը վատացել է, նրան արհեստական շնչառության սարք կմիացնեն

ԱՀԿ–ի այսօրվա տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1 մլն 274 հազար 578 է, մահացել է 69 487 մարդ։ Բուժվածները 264 հազար 838–ն են։

353
թեգերը:
Դեղ, Մոսկվա, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (718)
Ըստ թեմայի
Էդուարդո Էռնեկյանը 250 000 ԱՄՆ դոլար կտրամադրի Հայաստանի կառավարությանը
Նյու Յորքում վագրի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նրա այլ ցեղակիցներ չոր հազ ունեն
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
Դավա և Օլգա Բուզովա

Ալֆո՞նս, թե՞ երկար սպասված արքայազն․ ինչո՞վ է հայտնի Բուզովայի հայ փեսացուն

50
(Թարմացված է 01:03 02.06.2020)
Վիդեոբլոգեր Դավան բացառիկ է նրանով, որ բավականին կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց համացանցում գրեթե 12 միլիոն հետևորդ հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Բլոգեր և երգիչ Դավայի (Դավիթ Մանուկյան) մասին հասարակության մեծ մասն իմացավ

անցած տարվա աշնանը, երբ նա նկարահանվեց ռուս ճանաչված երգչուհի Օլգա Բուզովայի տեսահոլովակում։ Հենց այն ժամանակ լուրեր տարածվեցին, որ արտիստներն անտարբեր չեն միմյանց նկատմամբ։

Դեկտեմբերին արդեն Օլգան խոստովանեց բլոգերի հետ սիրավեպի մասին։ Դրանից հետո նրանք գրեթե մշտապես միասին են հանդես գալիս՝ սոցիալական ցանցերում, փոքրիկ հումորային համարներում և տեսահոլովակներում կամ պարզապես աշխատավայրից ու հանգստավայրից հրապարակած լուսանկարներում։

«Չէ՞ որ նա հայ է». Բուզովայի սիրեցյալի քույրը գաղտնիքներ է հայտնել

Բուզովայի երկրպագուների մեծաթիվ բանակը բաժանվել է երկու ճամբարի. մի մասը Դավային դուրսպրծուկ ու ալֆոնս է համարում, որը որոշել է հայտնի դառնալ ռուսական փոփ-բեմի արքայադստեր հաշվին, մյուսները՝ ի դեմս երիտասարդի, տեսնում են այն երկար սպասված արքայազնին, որին արժանի է Բուզովան։

Ի՞նչ է հայտնի Դավայի մասին

Դավիթ Մանուկյանը հայտնի է դարձել առաջին հերթին որպես վիդեոբլոգեր, բայց երիտասարդը նաև սեփական երգերն է թողարկում։ Ընդ որում` դրանցից մեկը, որը կոչվում է «Հարբած կլինեմ», կարճ ժամանակում այնքան հայտնի է դարձել, որ Բուզովան, դեռ անձամբ ծանոթ չլինելով Դավայի հետ, պարել է այդ երգի տակ և տեսանյութը հրապարակել Instagram-ի իր էջում։

«Այն ժամանակ դեռ ծանոթ չէինք, նա պարզապես stories էր նկարում։ Առաջին անգամ ես նրան գրեցի և ասացի՝ շնորհակալ եմ, որ լսում եք իմ երգը, շատ հաճելի է։ Որոշ ժամանակ անց նա ինձ գրեց և դեր առաջարկեց իր «Лайкер» տեսահոլովակում,-պատմել է Դավան «Алена блин!» հաղորդման ընթացքում։

Դավիթ Մանուկյանը ծնունդով Նովոսիբիրսկից է, տեղափոխվել է Մոսկվա ընդամենը երկու տարի առաջ։ Նա խոստովանել է, որ այդ ժամանակ Instagram սոցիալական ցանցում ընդամենը մոտ հինգ հազար հետևորդ ուներ։ Բայց շուտով, ընդամենը երկու տարում, արտիստի հետևորդների թիվը հասավ գրեթե 12 միլիոնի։

Այդ ֆենոմենալ թռիչքի շնորհիվ 27-ամյա երիտասարդը հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում։  Վերջերս բլոգերը նկարահանվեց ճանաչված երգիչ Եգոր Կրիդի «Love is» երգի տեսահոլովակում։ Ամենայն հավանականությամբ երկու տաղանդավոր երիտասարդների համագործակցությունը այդքանով չի սահմանափակվի։

Շատերը զարմացած են Դավայի դերասանական տաղանդով, բայց երիտասարդը բավական հարուստ ստեղծագործական փորձ ունի։ Բանն այն է, որ նա պրոֆեսիոնալ պարող է։ Հայազգի երիտասարդը երեք տարեկանից պարով է զբաղվել, անգամ սպորտային-պարահանդեսային պարերի Ռուսաստանի չեմպիոն է եղել։ Վնասվածքների պատճառով ստիպված է եղել թողնել սպորտային կարիերան (Դավան ողնաշարի երեք ճողվածք ունի. մեծ դեր է խաղացել նաև հիասթափությունը)։

Ի դեպ, հենց պարի շնորհիվ է Դավան հանդիպել իր առաջին սիրուն՝ պարահանդեսային պարերի ներկայիս չեմպիոն Վալերիա Աղիկյանին։ Այն ժամանակ Դավան 16 տարեկան էր, ընտրյալը՝ 15։ Նրանց հարաբերությունները երկար չեն տևել. երկու տարի անց բաժանվել են։

«Տղամարդու խոսք եմ տվել, պիտի անեմ»․Դավա Մանուկյանը Բուզովային հավերժացրել է մաշկի վրա

Նույն «Алена блин!» հաղորդման ընթացքում Մանուկյանը խոստովանել է, որ սթրեսի պատճառով հաճախ նոպաներ է ունեցել։ Արտիստի խոսքով՝  այնպես էր սիրահարվել Վալերիային, որ պատրաստվում էր առաջարկություն անել, մինչդեռ աղջիկը օգտագործում էր իրենց հարաբերությունները առաջնություններից առաջ իրեն հունից հանելու համար։

«Նա իմ հակառակորդի պարային զույգն էր, և մրցումներից առաջ ինձ հաճախ լուսանկարներ էին ուղարկում, որտեղ Վալերիային ինչ-որ մեկը գրկում էր։ Դա ինձ շատ էր հունից հանում»,-ասել է նա։ Չնայած դրան, իր «Վերջին պարը» երգը Դավան նվիրել է առաջին սիրուն։

Ինչ վերաբերում է Բուզովայի հետ հարաբերություններին և անհավասար եկամուտներին, արտիստը (ինչպես և ինքը՝ Օլգան) մշտապես ընդգծում է, որ սիրելի կինն իրեն աջակցում է միայն բարոյապես, իսկ նյութական ծախսերը միշտ ինքն է հոգում։ Ի դեպ, երիտասարդներն ապրում են Մանուկյանի վարձակալած բնակարանում։

«Ես ոչ մի կնոջից փող չեմ վերցրել։ Երբեք նման բան չի եղել։ Եթե մենք Օլյայի հետ որևէ տեղ ենք գնում, միշտ ես եմ վճարում։ Հակառակ դեպքում ես ինձ տղամարդ չեմ զգա։ Իմ փրոդաքշնի համար ես մեծ գումարներ եմ ծախսում՝ գովազդ, նկարահանումներ։ Ճիշտ այդքան էլ ծախսում եմ Օլյայի վրա։ Ռեստորանում հաշիվը տարբեր է լինում՝ 20-ից մինչև 80 հազար ռուբլի՝ կախված տեղից»,-խոստովանել է նա։

Արտիստի խոսքով՝ ինքը շատ ծրագրեր ունի, իսկ Օլգայից իրեն միայն հոգեբանական աջակցություն է պետք։

50
թեգերը:
տեսահոլովակ, սեր, երգիչ, Օլգա Բուզովա, Դավիթ (Դավա) Մանուկյան
Ըստ թեմայի
Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ
«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել
Օլգա Բուզովան հաստատել է` իր ընտրյալը հայ հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանն է
Օլգա Բուզովան ծննդյան 34–ամյակը նշում է հայ սիրեցյալի հետ. տեսանյութ
Դոնալդ Թրամփի ձեռքերը. արխիվային լուսանկար

Ռուսների «թուղթուգիրն» ու աշխարհի վերջը. հողը փախչում է գերտերության ոտքերի տակից

141
(Թարմացված է 21:07 01.06.2020)
ԱՄՆ-ում վերջին զարգացումները վկայում են մեկ բանի մասին․ ամերիկացիները կորցրել են քաղաքական, տնտեսական ու, հավանաբար, նաև ուժային համաշխարհային առաջատարի դիրքերը։

Ամերիկյան CNN հեռուստաալիքն արդեն ենթադրել է, որ «Ռուսաստանի գործակալների մասնակցությունն ընթացող համաամերիկյան ավերածություններին լրիվ հավանական է»։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է վերլուծաբան Վիկտոր Մարախովսկու հոդվածը։

Նախօրեին նույն CNN–ի եթերում մի փորձագետ ենթադրել էր, որ անկարգություններին «ռուս գործակալներ» են մասնակցում, ու անձամբ Դոնալդ Թրամփը ծաղրել էր նրան Twitter-ի իր էջում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ու ամերիկյան ամենաազդեցիկ հեռուստաալիքների հարաբերությունները մի փոքր ավելի վատն են, քան Իրանի ու Իսրայելի հարաբերությունները։ Դեռ 2016 թվականին CNN-ն արեց ամեն բան, որ Թրամփը նախագահ չդառնա, իսկ հետո ջանք չխնայեց «ռաշագեյթը» լարելու համար։ Թրամփն իր հերթին CNN-ն անվանում է բացառապես «ֆեյք նյուզ CNN», ակնհայտորեն ատում է այն և ուրախանում է, երբ հեռուստաալիքի վարկանիշն ընկնում է։

Այդ պատճառով էլ, ի դեպ, ԱՄՆ նախագահն առանձնահատուկ հաճույք էր ստացել այն նորությունից, որ Ատլանտայում անկարգությունների մասնակիցները ձեռքի հետ հարձակվել էին CNN-ի շտաբ բնակարանի վրա, կոտրել ապակիներն ու ինչ կարողացել` ավիրել էին։ Թրամփը ռեթվիթ էր արել հրապարակումն այն մասին, որ դրա մեջ «իրոնիա» կա․ ցուցարարները քարուքանդ են արել այն հեռուստաալիքը, որը սատարում է իրենց ու արդարացնում իրենց գործողությունները։

Իսկ այժմ ամենահետաքրքիրը։ Բանն այն է, որ այսօր CNN-ի ծննդյան օրն է։ Այն քառասուն տարեկան է դառնում։ Այդ հեռուստաալիքի պատմությունը՝ ինչից ինչ դարձավ, ակնառու կերպով ցույց է տալիս ընդհանրապես ամերիկյան համաշխարհային առաջատարության պատմությունը։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

Քառասուն տարի առաջ երիտասարդ ու համարձակ մեդիամագնատ Թեդ Թըրները հիմնեց պատմության մեջ առաջին ցանցը, որը կաբելային ալիքով անդադար նորություններ էր առաքում ուղիղ դեպի մարդկանց ուղեղներ։ Դա առաջընթաց էր ու հեղափոխություն տեղեկատվական բիզնեսում։

Այն ժամանակ՝ 1980-ականներին, այդ առաջընթացը նկատեցին, բայց դրան առանձնապես նշանակություն չտվեցին, և դա միայն այն պատճառով, որ ընդհանրապես արևմտյան ու մասնավորապես՝ ամերիկյան հեղափոխությունները գիտության ու բիզնեսի, քաղաքականության ու սոցիալական տեխնոլոգիաների ոլորտում միմյանց հերթ չտալով առաջ էին ընթանում։ Թըրները շուրջօրյա լրատվություն էր տալիս, նույն թվականին NASA-ն ութ մարդու համար նախատեսված բազմակի օգտագործման ղեկավարվող տիեզերանավ էր գործարկում, նույն ժամանակ IBM-ը սկսեց վաճառել սերիական առաջին տնային համակարգիչը, արդեն հերթի մեջ էին զանգվածային օգտագործվող բջջային հեռախոսներն ու հեռու չէր նաև համացանցի հայտնագործումը։

Այն ժամանակ բուն Ամերիկան XX դարի ոգու բացարձակ արտահայտողն էր։ Այն երիտասարդ էր, բայց արդեն մեծահասակ (1980 թվականին ամերիկացու միջին տարիքը 30 տարեկան էր), այն լի էր ոչ միայն դրսից եկած, այլև սեփական հանճարներով, այն տեխնոլոգիապես զարգացած էր, միաժամանակ խոր կրոնական ավանդույթներով, գյուտարար էր ու գիշատիչ։

CNN-ն իրականության վրա այդ գիշատիչ Ամերիկայի ազդեցության հզորագույն գործիքն էր, ու իր գոյության տասնմեկերորդ տարում այն ամբողջ հզորությամբ ցույց տվեց իր ուժը, երբ ամբողջ մոլորակը էկրանին գամված դիտում էր «Իրաք-քուվեյթյան պատերազմ» անունով մեծագույն շոուն։ Մեր զարմացած աչքերի առաջ ամերիկյան գերտեխնոլոգիական ինքնաթիռները ճզմեցին Եվրասիայի հզորագույն բանակներից մեկն այնպես, ասես այն թղթից լիներ։

Սոցիալական կայքերը հեղեղված են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների տեսանյութերով

Շոուն, որն այն ժամանակ տեսավ ամբողջ աշխարհը, մոլորակի բնակիչների մի ամբողջ սերնդի վստահեցրեց, որ ԱՄՆ-ն անհաղթ ուժ է, որակապես առաջ է անցել մարդկության մնացած հատվածից, և որ աշխարհի մնացած մասը հավերժ դատապարտված է ԱՄՆ-ի հետևից քարշ գալու։ Բացի դրանից, պետք չէ զայրացնել ԱՄՆ-ին, պետք է հնազանդվել նրան ու հույս փայփայել, որ ներողամիտ կլինի իրենց հանդեպ։

Երբ Իրաքի ռազմական հզորությունից հետո մոլորակի քարտեզից վերացավ Խորհրդային Միությունը, իսկ դրա բեկորներն այս կամ այն կերպ հավատարմության երդում տվեցին ԱՄՆ-ին, դա ինչ-որ իմաստով հեփի էնդ էր ամերիկյան XX դարի համար։

․․․Բայց խնդիրն այն է, որ իրականում ոչ մի հեփի էնդ էլ չի լինում։ Իրական կյանքի վերջում տիտրեր չեն լինում ու իրականում ցանկացած հաղթանակ ժամանակավոր է, ու դրանից հետո նոր գլուխ է սկսվում։

Հնարավոր է` XX դարում հաղթած Ամերիկայի մոտ հենց «հեփի էնդի ախտանիշ» եղավ։ Այսինքն՝ այն իսկապես հավատաց, որ մարդկության պատմության վրայով տիտրեր գնացին ու ոչ մի շարունակություն չի ակնկալվում։

Հատկանշական է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ամերիկյան պետական կազմակերպությունները միանգամից դադարեցրին պատրաստել «Ռուսաստանի մասնագետներ»․ ո՞ւմ էր պետք մի բանի մասնագետներ պատրաստելը, որը չկար ու այլևս երբեք չէր լինելու։

Թեև վետերանների խոսքով՝ ամերիկյան դիվանագիտական դպրոցն էլ փոխզիջումներ փնտրողների ու մանիպուլյացիա անողների փոխարեն սկսեց «թողարկել» մարդկանց, որոնք քննարկման ոչ ենթակա հրամաններ էին տարածում ու կարծում էին՝ եթե որևէ մեկը չի ենթարկվում ամերիկյան ճնշմանը, պետք է պարզապես ուժեղացնել ճնշումը։

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող կայքն աշխատել է ԱՄՆ փողերով

Այդ ախտանիշի զոհ դարձավ ամերիկյան «իրականության հեռակառավարման վահանակը», որի մասնիկներն էին և՛ CNN-ը, և՛ Հոլիվուդը, և՛ «գունավոր տեխնոլոգիաները» ու արդեն նոր դարում`նաև  Facebook-ն ու Twitter-ը։ Ի սկզբանե կեղծ մեղադրանքներով մի քանի երկրի մահապատժի ենթարկելուց ու իրականության կառավարման ամերիկյան կենտրոնների մեդիաքողարկման ներքո արված մի շարք հաջողված թվիթեր հեղափոխություններից հետո շատերը կարծես համոզվեցին, որ չկա այլ իրականություն բացի այն իրականությունից, որը հատուկ սովորեցրած մարդիկ զանգվածային կերպով տեղադրում են լսարանի ուղեղի մեջ։

Սակայն իրականությունն ապացուցեց, որ այն գոյություն ունի, ու ինչքան էլ ուզենաս դրա վրա ճնշում գործադրել, միևնույնն է, կգտնի վրեժ լուծելու ճանապարհը։

«CNN-ի աշխարհի» համար ապոկալիպսիսը 2016 թվականին եղավ, երբ ի հեճուկս ամերիկյան մեդիաոլորտում տոտալ գերիշխանության` ընտրություններում հաղթեց Թրամփը (մոտ 15%-ը 85%-ի դեմ՝ հօգուտ Քլինթոնի)։

Դա հարված էր «հեփի էնդի» դարաշրջանի գաղափարական հիմքերին, CNN-ի ու The New York Times-ի անհաղթելիության դոգմայով կառավարվող իրականության գաղափարին։

Ի դեպ, հնարավոր է` հենց այն պատճառով, որ պետությունը չկարողացավ հրաժարվել իրականությունը հեռակառավարման վահանակի միջոցով կառավարելու մտքից, կառչեց այն գաղափարից, որ ռուսները «թուղթուգիր» են արել ամերիկյան իրականության վրա. նրանք հաքերային հարձակում են գործել ամերիկյան վահանակի վրա, դրա համար էլ ամերիկացիները պարտվեցին։

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

Հանգամանքների բերումով՝ հենց CNN-ն էր այդ մոգական վարկածի գլխավոր մեդիաքարոզիչը։

Այն ակտիվորեն մասնակցում էր «ԱՄՆ-ի սառը քաղաքացիական պատերազմին», թեև հիմա նույնիսկ չգիտենք՝ կարելի՞ է այն սառը անվանել։

Մենք կարող ենք փորձել երևակայել՝ ինչպես են «մեդիա» և իրական փոխհարաբերությունները զարգանալու նախկին համաշխարհային հսկայի տարածքում։

Վարկած կա, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվելու է։ Հարցն այն է, որ իրականում «աշխարհի վերջ» ինչպես և «հեփի էնդ» չի լինում։ Ապոկալիպսիսը պարտադիր չէ` մահացու լինի։ Դա կարող է լինել ընդամենը համաշխարհային քաղաքական, տնտեսական ու հավանաբար ուժային առաջատարության կորուստը։ Կարող են երկրի ոչ բարեկեցիկ հատվածները «երրորդ աշխարհ» դառնալ (ԱՄՆ-ում հիմա 40 000 000 միլիոն գործազուրկ է թափառում և ասում են՝ սա դեռ վերջը չէ)՝ սոցիալական բոլոր հետևանքներով։ Դա կարող է լինել հասարակության պառակտումը աղքատ հետապոկալիպտիկ տարածքների ու հարուստ մեկուսացված կղզյակների։ Ինչ-որ տեղ ամբողջ քաղաքներ կանցնեն սոյայի ճաշի, իսկ մեկ այլ վայրում հսկայական բյուջեներով կատարյալ բլոքբասթերներ կնկարահանեն։

Պարզապես չի լինի այն Ամերիկան, որը գործարկել է «Սփեյս Շաթլը» ու որը հնարավոր է` դեռ հիշում է CNN-ի հիմնադիր, 81-ամյա Թըրները։

Թեև հաստատ չէ, որ հիշում է․ նա դեռ մի երկու տարի առաջ խոստովանել է, որ դեմենցիա ունի։

ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

141
թեգերը:
cnn, Ռուսաստան, ԱՄՆ
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ նավթի հարցով պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հետ
Դոնալդ Թրամփն ԱՄՆ–ի փրկությունը տիեզերքո՞ւմ է փնտրում
ԱՄՆ–ն ձգտում է Ռուսաստանին և ՉԺՀ–ին դուրս գցել միջուկային տեխնոլոգիաների ոլորտից. Կոշկին
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:16 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով բոլոր հնարավոր միջոցները կձեռնարկվեն արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել են Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։ Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով  (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ռուբեն Հայրապետյանին կանչել են հարցաքննության, իսկ նա Հայաստանում չէ

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին
Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան