Լև Լեշչենկո

Լև Լեշչենկոն կորոնավիրուսով հիվանդ չէ․ մնացածը՝ հետո

174
(Թարմացված է 19:09 03.04.2020)
Ժողովրդական արտիստը պատմել է իր ինքնազգացողության մասին և երկրպագուներին կոչ արել պահպանել սեփական առողջությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի –Sputnik. Հայտնի արտիստ Լև Լեշչենկոն կորոնավիրուսով հիվանդ չէ. բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել։ Այս մասին երգիչը հայտնել է RT–ին տված հարցազրույցում։

«Ինձ նորմալ եմ զգում։ Թեստերը բացասական են։ Բուժում եմ թոքաբորբը։ Մնացածը` հետո»,– ասել է նա` շնորհակալություն հայտնելով բժիշկներին։

Լև Լեշչենկոն Կոմունարկայի հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 24-ին, բուժզննումից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել։ Երկու օր անց արտիստին մոտ COVID-19 են կասկածել։

Վարկած կար, որ երգիչը կարող էր վտանգավոր վիրուսով վարակված լինել օդանավում, երբ վերադառնում էր ԱՄՆ–ի հյուրախաղերից։

Ավելի վաղ Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն հայտնել էր, որ երգչի մոտ ախտորոշված թոքաբորբն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով, նրա վիճակը գնահատվում էր կայուն։

«Մենք միասին ենք». կորոնավիրուսով վարակված Լեշչենկոյի կինը պատմել է նրա վիճակի մասին

Մարտի վերջին Լեշչենկոյի առողջական վիճակը բարելավվել էր։ Նրան վերակենդանացման բաժանմունքից սովորական պալատ են տեղափոխել, բացի այդ, դադարեցրել են նաև թթվածնային պրոցեդուրաները։ Իսկ գլխավոր բժիշկ Պրցենկոն անձամբ է կորոնավիրուսով վարակվել, թեև, պարզ չէ`ումից։

Իգոր Նիկոլաևը վարակվել է կորոնավիրուսով. հայտնի աստղերից ո՞ւմ հետ է նա շփվել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը պետությունների կոչ է արել միավորվել վարակի դեմ ակտիվ պայքարի համար։ ԱՀԿ–ի վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 1 մլն մարդ է վարակվել։

Ռուսաստանում ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը  4 149–է, նրանցից 34–ը մահացել են։

174
թեգերը:
թեստ, բժիշկ, Ռուսաստան, կորոնավիրուս, Լև Լեշչենկո
Ըստ թեմայի
Աշխարհում քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. ԱՀԿ–ն ճշգրիտ թվեր է հրապարակել
Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը
Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով
Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորովիրուսով. IRIB
Աշխատակիցը օդանավակայանում ախտահանում է ուղևորների համար նախատեսված թեքահարթակը

Ռուսաստան մուտք գործելու համար նոր կանոններ են սահմանվել

171
(Թարմացված է 12:26 14.07.2020)
Ռուսաստան ժամանող արտասահմանցիները պետք է ներկայացնեն ՌԴ սահմանին COVID-19-ի թեստի արդյունքները կամ ժամանելուց երեք օր անց Ռուսաստանում նման թեստ հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վաղվանից Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկու շաբաթանոց պարտադիր կարանտինը երկիր ժամանած օտարերկրացիների համար չեղարկվում է։ ՌԻԱ Նովոստսիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի որոշման մեջ։

Այսուհետ արտասահմանցիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19-ի թեստի բացասական պատասխանը ռուսերեն կամ անգլերեն։ Թեստը պետք է հանձնված լինի ՌԴ ժամանելուց առնվազն երեք օր առաջ։ Եթե նման տեղեկանք չկա, օտարերկրացին պետք է երեք օրվա ընթացքում վճարովի թեստ հանձնի Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, նրանք կարող են ներկայացնել կորոնավիրուսի թեստի արդյունքները կամ տանը հանձնել դրանք։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել է 13 երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորության մասին։ Խոսքը Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Չինաստանի, Շրի Լանկայի․ Վիետնամի ու Մոնղոլիայի մասին է։

Միաժամանակ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է այլ երկրների չվերթերը վերականգնելու համար հիմնական պայմանը․ այդ երկրներում կորոնավիրուսով վարակվածությունը պետք է լինի 100 հազար բնակչի հաշվով մոտ 40 մարդ։ Երկրները պետք է երկու շաբաթվա ինկուբացիոն շրջանի վիճակագրություն ունենան, օրական միջին ավելացումը չպետք է գերազանցի մեկ պացիենտը։

Համավարակի օրերին Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի. Ավինյան

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից դադարեցրել են այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար կազմակերպվող չվերթերը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումն ու ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տարանցիկ թռիչքները, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշումներով։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին

171
թեգերը:
կարանտին, թեստ, չվերթ, թռիչք, ուղևոր, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն
Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել
Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել
Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

76
(Թարմացված է 15:44 13.07.2020)
Համացանցում են հայտնվել Ռոստովի մարզում ահաբեկչությունները կանխած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հատուկ գործողության կադրերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։

ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։

Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։

Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։

Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։

Քրեական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։

76
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, «Իսլամական պետություն», Ռուսաստան, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)
Ըստ թեմայի
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել
Դիրքեր

«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին

0
Ռուսաստանցի փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն ավելի լայն կոնտեքստ ունի, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին առաջացած ներկայիս սրացումը դրա վառ ապացույցն է։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀՊԻ)  առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրներն արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է Ադրբեջանի կողմից 11 զոհվածի, իսկ Հայաստանի կողմից` 4 զոհված և 5 վիրավորի մասին։

Մարկեդոնովի խոսքով` Լեռնային Ղարաբաղը հակամարտության կենտրոնն է, սակայն այդ տարածքի համար մղվող պայքարն հակազդեցության միակ թիրախը չէ։

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

«Հակամարտությունը զարգանում է նաև հայ–ադրբեջանական պետական սահմանի երկայնքով` Ղարաբաղի շփման գծից դուրս։ Այդ ուղղությանն ավանդաբար ավելի քիչ ուշադրություն է դարձվում։ Սակայն հակամարտության «սահմանային հանգույցը» ավելի բարդ ու վտանգավոր է, քան բուն ղարաբաղյանը։ Երկրների միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման իրավիճակում նույնիսկ բարեկամական Ադրբեջանի և Վրաստանի միջև են տհաճ միջադեպեր առաջանում, ինչի մասին վկայում է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող երկար տարիների պատմությունը», – նկատեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` սահմանազատում չունենալու և երկար տարիների հակամարտության պայմաններում պայքար է մղվում «դատարկ» տարածքների համար, որոնք կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում` բոլոր բխող հետևանքներով։

Փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

«Մի բան է հակամարտությունը Ղարաբաղում, որը դիտարկվում է որպես տարածքային, մեկ այլ բան` բաց միջպետական ռազմական հակամարտությունը, մանավանդ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ հատուկ հարաբերություններ ունի», – ասաց քաղաքագետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն ​​ հանգամանքին, որ սահմանային հակամարտությունները Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների մեջ չեն մտնում։ Այնտեղ դրանց լուծման մեխանիզմները չկան։ Սակայն բանակցությունների ընթացքի վրա միջադեպերի ազդեցությունը մեծ է, դրանք «ավելացված արժեքի» դեր ունեն խաղաղ գործընթացի երկարաձգման վրա։ Իսկ սահմանամերձ բախումները նվազեցնելու և դրանք կանխելու հստակ ծրագրեր չկան։

Մարկեդոնովը նաև կարծում է, որ պետք չէ գերագնահատել  կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա։ Ըստ նրա՝ համավարակի ազդեցությունը բարձր է, սակայն հակամարտությունը եղել է մինչև վարակը և կպահպանվի համավարակից հետո։

Որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը, Մարկեդոնովի խոսքով, «սահմանային» ուղղությամբ ավելի շատ ռեսուրսներ և հնարավորություններ ունի հակամարտող կողմերի վրա ազդելու համար, քան անմիջապես արցախյան ուղղությամբ, որտեղ նրա ջանքերը լրացվում են ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործողություններով։ Իսկ նրանք հիմա «Ղարաբաղի մասին մտահոգվելու ժամանակ չունեն»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մոսկվայի համար էսկալացիայի վտանգն ավելի մեծ է։ Այդ պատճառով պետք է գործի արդյունավետ և հստակ։

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

«Միֆ է, թե հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Մեզ ձեռնտու է այն կարգավորելը, հարցն այն է, թե ինչպես դա իրագործել։ Սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա, այժմ ծայրահեղ կարևոր է կանխել սահմանային միջադեպերը», – ընդգծեց նա։

Նշենք, որ Կրեմլն արդեն իր մտահոգությունը հայտնել է Տավուշում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում պայմանավորվածությունները կատարելու կոչ է անում։ Նրա խոսքով` Ռուսաստանը տարբեր մակարդակներում հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման հարցում միջնորդական ջանքեր ցուցաբերել` լինելով ՄԽ համանախագահ։

0
թեգերը:
Ռուսաստան, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին