Լաբորատորիա. դեղամիջոցի փորձարկում

Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող դեղորայք են ստեղծել. սպասում են մասնագետների պատասխանին

843
(Թարմացված է 14:37 30.03.2020)
Երկու դեղամիջոց արդեն պատրաստ են փորձարկման, որն իրականացնում են հատուկ հաստատությունները, իսկ երրորդ դեղն անցել է կլինիկական փորձարկումները, այսինքն՝ այն նույնիսկ մարդկանց վրա է փորձարկվել։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ Ռուսաստանում երեք դեղորայք է ստեղծվել, որոնք հնարավոր է՝ օգնեն նոր կորոնավիրուս (COVID-19) հիվանդությունը բուժելուն։ Այս տեղեկությունը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՌԳԱ փոխնախագահ, բժշկակենսաբանական բաժնի ղեկավար, ակադեմիկոս Վլադիմիր Չեխոնինը։

Ավելի վաղ Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալությունը ներկայացրել էր կորոնավիրուսային վարակի բուժման համար նախատեսված դեղամիջոց, որը ստեղծվել է՝ հիմնվելով մալարիայի բուժման համար օգտագործվող «Մեֆլոխին» դեղամիջոցի վրա։

Չեխոնինը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ ՌԳԱ-ի Ուրալյան բաժնի Պոստովսկու անվան Օրգանական սինթեզի ինստիտուտում ստեղծվել էր հակավարակային տրիազավիրին, որն այժմ կորոնավիրուսի բուժման գործում հետաքրքրել է չինացի մասնագետներին։

«Այս պահին պատրաստ է այդ դեղորայքի ինգալացիոն ձևը, որը կարող է կիրառվել միայն շնչառական վարակի բուժման համար։ Վստահ եմ, որ այն ավելի ընդունելի կլինի COVID-19-ի բուժման համար։ Բնականաբար, այդ տարբերակը ստեղծված իրավիճակում շատ կարևոր է»,-ասել է Չեխոնինը։

Նա նշել է, որ դեղամիջոցն արդեն պատրաստ է մասնագիտացված հաստատություններում փորձարկումներ անցնելուն։

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման դեղամիջոց են ստեղծել

Բացի այդ, Օրգանական սինթեզի ինստիտուտը Մոսկվայի Ն. Զելինսկու անվան Օրգանական քիմիայի ինստիտուտի հետ «բավականին արդյունավետ» ու ռուսական դեղագիտական արդյունաբերության պահանջներին համապատասխան սխեմա են ստեղծել, որով հակավարակային ֆավիպիրավիր դեղ են սինթեզում։ Այն ավելի վաղ մշակվել է Ճապոնիայում ՌՆԹ (Ռիբոնուկլեինաթթու) վարակների բուժման համար (կորոնավիրուսը դրանց թվին է պատկանում)։ ՌԳԱ փոխնախագահի խոսքով՝ այն նույնպես պատրաստ է փորձարկումներ անցնելուն։

Մեկ այլ դեղամիջոց՝ ֆորտեպրենը, ավելի վաղ էր ստեղծվել Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոնում՝ Օրգանիկ քիմիայի ինստիտուտի հետ միասին: Դեղամիջոցի համար հիմք էր հանդիսացել ֆոսպրենիլ դեղամիջոցը, որն օգտագործվում է կենդանիների մոտ կորոնավիրուսային վարակները բուժելու համար։

«Այն անցել է կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը, նույնիսկ մարդկանց վրա է փորձարկվել։ Ֆորտեպրենը գրանցման փուլում է, դրանից հետո այն կփոխանցեն ստուգելու, որի արդյունքում կպարզվի՝ արդյո՞ք այն ակտիվ է COVID-19-ի նկատմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Չեխոնինի խոսքով՝ այդ երեք դեղամիջոցը հետաքրքրել են ՌԴ առողջապահության նախարարությանը և «այս պահին Գիտությունների ակադեմիայի քիմիական «ստորաբաժանումների» ու Կրթության և գիտության նախարարության աշխատանքի առաջնահերթ կետերից են դարձել»։

Բացի այդ, ՌԳԱ փոխնախագահը նշել է, որ Ռուսաստանում Գիտությունների ակադեմիայի մասնագետների մասնակցությամբ նոր վարակի դեմ երեք պատվաստանյութ է մշակվում։ Նովոսիբիրսկի «Վեկտոր» գիտական կենտրոնից բացի աշխատանքներ են կատարվում նաև ՄՊՀ կենսաբանական ֆակուլտետի բազայում, Մ.Շեմյակինի և Օվչիննիկովի անվան բիո-օրգանական քիմիայի ինստիտուտում, ինչպես նաև Վավիլովի անվան ընդհանուր գենետիկայի ինստիտուտում։

Արսեն Թորոսյանը հայտնեց, թե ինչ դեղերով են բուժում կորոնավիրուսով վարակվածներին

843
թեգերը:
Դեղ, Ռուսաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)
Ըստ թեմայի
Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել
Կորոնավիրուսով վարակվածներից 14–ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան
Չինաստանն ավարտել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի փորձարկումը
Աշխատակիցը օդանավակայանում ախտահանում է ուղևորների համար նախատեսված թեքահարթակը

Ռուսաստան մուտք գործելու համար նոր կանոններ են սահմանվել

171
(Թարմացված է 12:26 14.07.2020)
Ռուսաստան ժամանող արտասահմանցիները պետք է ներկայացնեն ՌԴ սահմանին COVID-19-ի թեստի արդյունքները կամ ժամանելուց երեք օր անց Ռուսաստանում նման թեստ հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վաղվանից Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկու շաբաթանոց պարտադիր կարանտինը երկիր ժամանած օտարերկրացիների համար չեղարկվում է։ ՌԻԱ Նովոստսիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի որոշման մեջ։

Այսուհետ արտասահմանցիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19-ի թեստի բացասական պատասխանը ռուսերեն կամ անգլերեն։ Թեստը պետք է հանձնված լինի ՌԴ ժամանելուց առնվազն երեք օր առաջ։ Եթե նման տեղեկանք չկա, օտարերկրացին պետք է երեք օրվա ընթացքում վճարովի թեստ հանձնի Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, նրանք կարող են ներկայացնել կորոնավիրուսի թեստի արդյունքները կամ տանը հանձնել դրանք։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել է 13 երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորության մասին։ Խոսքը Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Չինաստանի, Շրի Լանկայի․ Վիետնամի ու Մոնղոլիայի մասին է։

Միաժամանակ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է այլ երկրների չվերթերը վերականգնելու համար հիմնական պայմանը․ այդ երկրներում կորոնավիրուսով վարակվածությունը պետք է լինի 100 հազար բնակչի հաշվով մոտ 40 մարդ։ Երկրները պետք է երկու շաբաթվա ինկուբացիոն շրջանի վիճակագրություն ունենան, օրական միջին ավելացումը չպետք է գերազանցի մեկ պացիենտը։

Համավարակի օրերին Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի. Ավինյան

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից դադարեցրել են այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար կազմակերպվող չվերթերը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումն ու ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տարանցիկ թռիչքները, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշումներով։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին

171
թեգերը:
կարանտին, թեստ, չվերթ, թռիչք, ուղևոր, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)
Ըստ թեմայի
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն
Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել
Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել
Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

76
(Թարմացված է 15:44 13.07.2020)
Համացանցում են հայտնվել Ռոստովի մարզում ահաբեկչությունները կանխած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հատուկ գործողության կադրերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։

ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։

Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։

Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։

Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։

Քրեական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։

76
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, «Իսլամական պետություն», Ռուսաստան, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)
Ըստ թեմայի
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել
Դիրքեր

«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին

0
Ռուսաստանցի փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի –Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն ավելի լայն կոնտեքստ ունի, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին առաջացած ներկայիս սրացումը դրա վառ ապացույցն է։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մոսկվայի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի (ՄՀՊԻ)  առաջատար գիտաշխատող, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծությունը Տավուշի դիրքերի ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրներն արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով։ Ներկա պահին պաշտոնապես հայտնի է Ադրբեջանի կողմից 11 զոհվածի, իսկ Հայաստանի կողմից` 4 զոհված և 5 վիրավորի մասին։

Մարկեդոնովի խոսքով` Լեռնային Ղարաբաղը հակամարտության կենտրոնն է, սակայն այդ տարածքի համար մղվող պայքարն հակազդեցության միակ թիրախը չէ։

Ադրբեջանը 120 մմ ականանետներից կրակել է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ

«Հակամարտությունը զարգանում է նաև հայ–ադրբեջանական պետական սահմանի երկայնքով` Ղարաբաղի շփման գծից դուրս։ Այդ ուղղությանն ավանդաբար ավելի քիչ ուշադրություն է դարձվում։ Սակայն հակամարտության «սահմանային հանգույցը» ավելի բարդ ու վտանգավոր է, քան բուն ղարաբաղյանը։ Երկրների միջև սահմանը սահմանազատված չէ։ Նման իրավիճակում նույնիսկ բարեկամական Ադրբեջանի և Վրաստանի միջև են տհաճ միջադեպեր առաջանում, ինչի մասին վկայում է Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ ծավալվող երկար տարիների պատմությունը», – նկատեց Մարկեդոնովը։

Նրա խոսքով` սահմանազատում չունենալու և երկար տարիների հակամարտության պայմաններում պայքար է մղվում «դատարկ» տարածքների համար, որոնք կողմերից յուրաքանչյուրն իրենն է համարում` բոլոր բխող հետևանքներով։

Փորձագետը մտավախություն ունի, որ իրավիճակը կարող է սրվել երրորդ ուժերի ներգրավմամբ։

«Մի բան է հակամարտությունը Ղարաբաղում, որը դիտարկվում է որպես տարածքային, մեկ այլ բան` բաց միջպետական ռազմական հակամարտությունը, մանավանդ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ հատուկ հարաբերություններ ունի», – ասաց քաղաքագետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն ​​ հանգամանքին, որ սահմանային հակամարտությունները Ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան թարմացված սկզբունքների մեջ չեն մտնում։ Այնտեղ դրանց լուծման մեխանիզմները չկան։ Սակայն բանակցությունների ընթացքի վրա միջադեպերի ազդեցությունը մեծ է, դրանք «ավելացված արժեքի» դեր ունեն խաղաղ գործընթացի երկարաձգման վրա։ Իսկ սահմանամերձ բախումները նվազեցնելու և դրանք կանխելու հստակ ծրագրեր չկան։

Մարկեդոնովը նաև կարծում է, որ պետք չէ գերագնահատել  կորոնավիրուսի ազդեցությունը հակամարտության դինամիկայի վրա։ Ըստ նրա՝ համավարակի ազդեցությունը բարձր է, սակայն հակամարտությունը եղել է մինչև վարակը և կպահպանվի համավարակից հետո։

Որպես Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ռուսաստանը, Մարկեդոնովի խոսքով, «սահմանային» ուղղությամբ ավելի շատ ռեսուրսներ և հնարավորություններ ունի հակամարտող կողմերի վրա ազդելու համար, քան անմիջապես արցախյան ուղղությամբ, որտեղ նրա ջանքերը լրացվում են ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գործողություններով։ Իսկ նրանք հիմա «Ղարաբաղի մասին մտահոգվելու ժամանակ չունեն»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ Մոսկվայի համար էսկալացիայի վտանգն ավելի մեծ է։ Այդ պատճառով պետք է գործի արդյունավետ և հստակ։

Ցնծության ճիչ․ ՀՀ ԶՈՒ–ն ադրբեջանական հերթական անօդաչուն է խոցել

«Միֆ է, թե հակամարտությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Մեզ ձեռնտու է այն կարգավորելը, հարցն այն է, թե ինչպես դա իրագործել։ Սակայն մինչ այդ դեռ երկար ճանապարհ կա, այժմ ծայրահեղ կարևոր է կանխել սահմանային միջադեպերը», – ընդգծեց նա։

Նշենք, որ Կրեմլն արդեն իր մտահոգությունը հայտնել է Տավուշում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Մոսկվան երկու կողմերին զսպվածության և հրադադարի ռեժիմի շրջանակում պայմանավորվածությունները կատարելու կոչ է անում։ Նրա խոսքով` Ռուսաստանը տարբեր մակարդակներում հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման հարցում միջնորդական ջանքեր ցուցաբերել` լինելով ՄԽ համանախագահ։

0
թեգերը:
Ռուսաստան, հրետակոծություն, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, դիրքեր, Սահման, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին