«Պոբեդա» ավիաընկերություն

«Պոբեդան» դադարեցնում է դեպի Հայաստան թռիչքները

113
(Թարմացված է 13:43 19.03.2020)
Որոշումն ընդունվել է ՌԴ քաղաքացիների մուտքի վերաբերյալ ՀՀ կառավարության մտցրած սահմանափակումների ֆոնին։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի –Sputnik.  «Պոբեդա» ցածր բյուջետային ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտի» խմբի մեջ) մարտի 19-ից դադարեցնում է թռիչքները Գյումրի, լրագրողներին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

««Պոբեդա» լոուքոսթերը 2020 թվականի մարտի 19-ից դադարեցնում է Մոսկվայից Գյումրի իր թռիչքները կապված ՌԴ քաղաքացիների մուտքի վերաբերյալ ՀՀ կառավարության մտցրած սահմանափակումների հետ»,–գրված է հաղորդագրության մեջ։

Ավտոմատ կձևակերպվի այն հաճախորդների գումարի վերադարձը, որոնք 2020 թվականի մարտի 19-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածի համար Մոսկվա–Գյումրի–Մոսկվա չվերթերի տոմսեր էին ձեռք բերել։

«Ներկայում ընկերությունը կենտրոնացած է թռիչքների համար փակ երկրներում գտնվող հաճախորդների առավելագույն քանակի դուրսբերման վրա։ «Պոբեդայի» այս թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է pobeda.aero կայքում», – հավելել են մամուլի ծառայությունում։

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

Բոլոր այն հաճախորդների համար, որոնց հարմար չեն լինի Մոսկվա մեկնելու առաջարկվող ամսաթվերը, օպերատիվ  կերպով կձևակերպվի գումարի ամբողջական վերադարձը, նշում են ընկերությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Հայաստանն ու Ռուսաստանը երկու շաբաթով կասեցնում են ավիահաղորդակցությունը։

113
թեգերը:
կորոնավիրուս, թռիչք, «Պոբեդա» ավիաընկերություն
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (489)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը դատախազություն հաղորդում է ներկայացրել
Ինչ տուգանքներ են սահմանված արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար
Վարպետության դաս Նիկոլ Փաշինյանից, կամ ինչպես օգտակար սնվել արտակարգ դրության ժամանակ