00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում

© Photo : Facebook\Nairi BarseghyanАрмянские воздухоплаватели Наири Барсегян и Манук Гаспарян во время конкурса "Кубок вызова SHARNN2020" в России
Армянские воздухоплаватели Наири Барсегян и Манук Гаспарян во время конкурса Кубок вызова SHARNN2020 в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օդանավորդների հայկական թիմի առաջ խնդիր էր դրված ապացուցել, որ իրենք կարող են ոչ միայն ըստ արժանվույն մասնակցել նման լուրջ մրցմանը, այլև հաղթել։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Օդապարիկով 10-ժամյա թռիչքի դիմանալ, հաղթահարել ավելի քան 500 կմ և վայրէջք կատարել առաջինը` ահա այսպիսի տրամադրությամբ Հայաստանի օդագնացների սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները մեկնեցին Ռուսաստան` մասնակցելու «SharNN 2020 մարտահրավերների գավաթին»։ Եվ հայկական թիմին հաջողվեց հասնել նպատակին։ Թե ինչ է կատարվել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց ֆեդերացիայի հիմնադիր Նաիրի Բարսեղյանը։

«Մարտահրավերների գավաթը» կայացել է փետրվարի 26-ին Նիժնի Նովգորոդում։ Դրան 10 թիմ է մասնակցել, այդ թվում` Ռուսաստանից ռեկորդակիր 5 օդաչու, 1 աշխարհի ռեկորդակիր, որի ձեռքբերումները ներառված են Գինեսի ռեկորդների գրքում։ Գլխավոր մրցանակը Ռուսաստանի զինանշանով գավաթն էր։

© Photo : Facebook\Nairi Barseghyan«SharNN 2020 մարտահրավերների գավաթ». հայկական թիմը
Օդային «հնաբնակների» դեմ. ինչպես հայ օդաչուն հաղթեց ու գավաթ նվաճեց Ռուսաստանում - Sputnik Արմենիա
«SharNN 2020 մարտահրավերների գավաթ». հայկական թիմը

 

«Մրցումները բավականին դժվար էին։ Սակայն գավաթը մեզ բաժին հասավ, մենք առաջինը տեղ հասանք` հետևում թողնելով օդագնացության «հնաբնակներին»», – պատմեց Բարսեղյանը։

Նրա խոսքով` քչերն էին հավատում, որ այդքան ուժեղ օդաչուների շարքում հայկական թիմը կկարողանա ոչ միայն արժանի ներկայացնել երկիրը, այլև տուն վերադառնալ հաղթական գավաթով։

Ինչպե՞ս սկսվեց

Այս տարի մարտահրավերների գավաթ մրցույթն անցկացվում է երրորդ անգամ։ Հայկական թիմը` Նաիրի Բարսեղյանի գլխավորությամբ, այս մրցույթին առաջին անգամ մասնակցել էր 2018 թվականին։ Այն ժամանակ հայ օդաչուն թռիչք իրականացրեց ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Բաժանովի հետ։

Парк экстремальных развлечений Yell Extreme Park в общине Енокаван Тавушской области - Sputnik Արմենիա
Ինքնատիպ սպորտ կամ բիզնես Հայաստանում. օդապարիկը քաղավիացիայի մասնիկն է դարձել

«Այն ժամանակ էլ մենք առաջին տեղը զբաղեցրինք։ Սակայն թռիչքն իրականացվում էր ռուսաստանցի օդաչուի հետ, որն արդեն իսկ ռեկորդակիր էր։ Արդյունքում շատերն այնպիսի տպավորություն ստացան, որ հաղթանակը նվաճվեց Սերգեյի շնորհիվ», – ասաց Բարսեղյանը։

Նաիրի Բարսեղյանն իր առջև խնդիր դրեց կրկին մասնակցել մրցույթին, բայց արդեն հայաստանցի օդաչուի հետ։ Դրանով նա կկարողանար ապացուցել, որ հայերն ուրիշներից ոչ պակաս կարող են նվաճել երկինքը։

«Ճակատագրական» օրը 2020 թվականի փետրվարի 26–ն էր։ Հայաստանը մրցույթին ներկայացրին Նաիրի Բարսեղյանը` առաջին օդաչու և Մանուկ Գասպարյանը` երկրորդ օդաչու։

Արարատից մինչև թռիչք անդունդի վրայով. 10 պատճառ թեկուզ մեկ անգամ Հայաստան այցելելու համար

«Ամեն օր մենք զանգի էինք սպասում, տոմս գնելու և Ռուսաստան մեկնելու համար։ Կազմակերպիչները թռիչքի համար առավել բարենպաստ եղանակային պայմանների էին սպասում։ Մրցույթից 2 օր առաջ մեզ զանգահարեցին, և մենք ճանապարհ ընկանք», – ասաց Բարսեղյանը։

Նիժնի Նովգորոդում նրանց օդապարիկ, հատուկ հանդերձանք տրամադրեցին, տեխնիկական առումով ապահովեցին անհրաժեշտ ամեն ինչով, «ինստրուկտաժ» արեցին, բաժանեցին քարտեզները, ցույց տվեցին քամու ուղղությունը, հայտնեցին արգելված գոտիների և խոչընդոտների մասին։

X ժամ

Մրցումները սկսվեցին առավոտյան ժամը 6-ին։ Թռիչքի ավելի քան 10 ժամվա ընթացքում հայ օդաչուները մեկ առաջինն էին, մեկ նրանցից առաջ էին ընկնում մյուսները։

«Բավական դժվար էր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ տեխնիկապես 10 ժամ գտնվել օդում։ Մենք նման երկար թռիչքի փորձ չունեինք։ Մինչ այդ երկնքում առավելագույնը 3 ժամ էինք անցկացրել», – ասաց Բարսեղյանը։

Полет воздушного шара - Sputnik Արմենիա
Օդապարիկով դեպի երկինք. Հայաստանի գեղեցկությունը թռչնի բարձրությունից

Իրավիճակն էլ ավելի էր դժվարացնում այն հանգամանքը, որ բոլոր մասնակիցները, ի տարբերություն հայկական թիմի անդամների, երկար տարիների փորձ ունեին։ Սակայն մերոնք արագ գլխի ընկան, թե ինչպես կարելի է «սանձել» երկինքը։ Բարսեղյանի խոսքով` ամբողջ գաղտնիքն ու հաղթանակի հաջողությունը քամու առավել արագ ուղղությունը գտնելն ու դրա մեջ հայտնվելն է։ Իսկ այդ խնդիրը մեր թիմին ծանոթ էր. հայ օդաչուները, Հայաստանի լեռնային ռելիեֆի շնորհիվ, դրա հետ ամեն օր են բախվում։

Մերոնք 515 կմ անցան 10 ժամ 53 րոպեում և գրավեցին առաջին տեղը։ Երկրորդ տեղի մասնակիցները նրանց 150 մետր էին հետ։

«Քանի որ գավաթի վրա Ռուսաստանի զինանշանն է պատկերված, այնպիսի տպավորություն է, թե կազմակերպիչները չէին մտածում, որ հայկական թիմը կարող է առաջին տեղ գրավել», – կատակում է Բարսեղյանը։

Ցատկ 24-հարկանի շենքից. ինչպես 2 երիտասարդ հայտնի դարձան Կրասնոյարսկում

Այժմ Բարսեղյանը նոր երազանք ունի` մասնակցել օդագնացության համաշխարհային մրցաշարին և համաշխարհային ռեկորդ սահմանել։ Դրա համար անհրաժեշտ է առանց դադարի 33 ժամ դիմանալ օդում, ֆինանսներ և տեխնիկական հագեցվածություն ունենալ։

Նշենք, որ Հայաստանում օդապարիկն առաջին անգամ օդ բարձրացավ 2014 թվականին։ 2018 թվականին այն պաշտոնապես համալրեց քաղավիացիայի շարքերը։Այն ընկերությունը, որն օդապարիկով Հայաստանի տարածքում թռիչքներ էր իրականացնում, սերտիֆիկատ ստացավ, որով գործում է որպես ավիաընկերություն։

Լրահոս
0