Ոստիկանություն, Մոսկվա

Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից

227
(Թարմացված է 13:54 05.03.2020)
Ամուսինների մշտական վեճերն ու խանդի տեսարանները 47-ամյա բժիշկ–կարդիոլոգ Լալա Հովհաննիսյանի ողբերգական մահվան պատճառ դարձան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Բժիշկ–կարդիոլոգ Լալա Հովհաննիսյանը ամուսնու խանդի զոհ է դարձել։ Մարտի 2-ին 47-ամյա Հովհաննիսյանին սպանված էին գտել Մոսկվայում սեփական բնակարանում, սպանության մեջ մեղադրվում է ամուսինը, որը կնոջից մեծ է 13 տարով։

Ինչպես նշում են ռուսական ԶԼՄ–ները, կնոջ սպանությունից հետո ամուսինը փորձել է ինքնասպան լինել, սակայն որդին և ոստիկանության աշխատակիցները փրկել են նրան։ «ԿՊ»–ի տվյալներով` 19-ամյա որդին է տարօրինակ զգացողություն է ունեցել, երբ եկել է ծնողներին տեսակցության, սակայն նրանք չեն բացել դուռը և հեռախոսազանգերին չեն պատասխանել։

Երիտասարդը զանգահարել է ոստիկանություն։ Դեպքի վայր հասած իրավապահները բացել են դուռը և բնակարանում գտել 47-ամյա կնոջը, որը մահացել էր սրտին հասցված հարվածից։ Իսկ հարևան սենյակում արյան մեջ պառկած էր ամուսինը։ Ինչպես պարզվել է ավելի ուշ, տղամարդը սպանել է կնոջը, այնուհետև փորձել ինքնասպան լինել։

Տղամարդը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցվել։

Ինքնասպանություն Երևանում. 30–ամյա տղամարդը կախվել է լոգարանի խողովակներից

Մահացած Հովհաննիսյանը` 24 տարի աշխատել է որպես սրտաբան։ Նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և տեղափոխվել Մոսկվա դեռ 90-ականներին։ Ամուսնու հետ Լալան ծանոթացել է աշխատավայրում։ Նրանք, ըստ էության, գործընկերներ են. տղամարդն ավելի քան 30 տարի շտապօգնության վարորդ է աշխատել։ Զույգի միակ որդին ևս որոշել է բժիշկ դառնալ։ Երիտասարդը սովորում է բժշկական բուհերից մեկում։

Որդու վարկածով` ծնողները վիճել են խանդի հողի վրա։ Նրա խոսքով` հայրը խանդել է կնոջը նույնիսկ պացիենտների հանդեպ։

«Առիթներ էր գտնում մշտապես, թեև դրանց համար հիմքեր չկային»,– պատմել է որդին քննիչներին։

Նույն վարկածը հաստատել են նաև հարևանները, որոնք պատմել են, որ ամուսինները հաճախ էին վիճում։

Հատուկ կայքերում, որտեղ պացիենտները իրենց կարծիքներն են գրում բժիշկների ծառայությունների որակի մասին, օգտատերերը Հովհաննիսյանի գործունեությունը գնահատել են որպես իր գործի գիտակ, հիանալի և կարեկից մարդու։

«Միշտ ընդունում է, եթե նույնիսկ իր հերթափոխն ավարտվել է, միշտ բարեհամբույր է։ Մեր ընտանիքը երկար տարիներ նրա մոտ է բուժվում։ Երբ ամուսնուս մոտ կաթված է եղել, ճիշտ բուժում է իրականացրել»,– 2019 թվականի փետրվարին գրել է օգտատերերից մեկը։

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները

Բացի այց, պացիենտները նշում են, որ Հովհաննիսյանը մանրակրկիտ նկարագրում և գրում էր դեղերի ընդունման սխեման և ուշադիր լսում հիվանդների գանգատները։

227
թեգերը:
շտապօգնություն, հիվանդանոց, Ոստիկանություն, որդի, բժիշկ, ամուսին, խանդ, Սպանություն, հայ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2554)
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. 2 քաղաքացու տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
Հայկական համարանիշով BMW- ն Լիպեցկում վթարի է ենթարկվել. վարորդը տեղում մահացել է
Գյումրու աղբանոցում գտնված երեխայի մայրը մեղքը չի ընդունում, հայրը` արժանի պատիժ պահանջում
Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Աշխատակիցը օդանավակայանում ախտահանում է ուղևորների համար նախատեսված թեքահարթակը

Ռուսաստան մուտք գործելու համար նոր կանոններ են սահմանվել

174
(Թարմացված է 12:26 14.07.2020)
Ռուսաստան ժամանող արտասահմանցիները պետք է ներկայացնեն ՌԴ սահմանին COVID-19-ի թեստի արդյունքները կամ ժամանելուց երեք օր անց Ռուսաստանում նման թեստ հանձնեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Վաղվանից Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկու շաբաթանոց պարտադիր կարանտինը երկիր ժամանած օտարերկրացիների համար չեղարկվում է։ ՌԻԱ Նովոստսիի փոխանցմամբ՝ տեղեկությունը նշված է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի որոշման մեջ։

Այսուհետ արտասահմանցիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն COVID-19-ի թեստի բացասական պատասխանը ռուսերեն կամ անգլերեն։ Թեստը պետք է հանձնված լինի ՌԴ ժամանելուց առնվազն երեք օր առաջ։ Եթե նման տեղեկանք չկա, օտարերկրացին պետք է երեք օրվա ընթացքում վճարովի թեստ հանձնի Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է ՌԴ քաղաքացիներին, նրանք կարող են ներկայացնել կորոնավիրուսի թեստի արդյունքները կամ տանը հանձնել դրանք։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտնել է 13 երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորության մասին։ Խոսքը Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Դանիայի, Ֆինլանդիայի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Չինաստանի, Շրի Լանկայի․ Վիետնամի ու Մոնղոլիայի մասին է։

Միաժամանակ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է այլ երկրների չվերթերը վերականգնելու համար հիմնական պայմանը․ այդ երկրներում կորոնավիրուսով վարակվածությունը պետք է լինի 100 հազար բնակչի հաշվով մոտ 40 մարդ։ Երկրները պետք է երկու շաբաթվա ինկուբացիոն շրջանի վիճակագրություն ունենան, օրական միջին ավելացումը չպետք է գերազանցի մեկ պացիենտը։

Համավարակի օրերին Հայաստան է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի. Ավինյան

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից դադարեցրել են այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար կազմակերպվող չվերթերը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և մարդասիրական չվերթերը, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումն ու ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տարանցիկ թռիչքները, որոնք իրականացվում են կառավարության առանձին որոշումներով։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին

174
թեգերը:
կարանտին, թեստ, չվերթ, թռիչք, ուղևոր, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն
Մոսկվա–Երևան չվերթի որոշ տոմսեր ազատ վաճառքի սկզբունքով հնարավոր կլինի գնել
Մոսկվա-Երևան չվերթի տոմսերի գները տարբեր են եղել. դեսպանությունն ահազանգ է ստացել
Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է

ԱԴԾ-ի հատուկ գործողությունը․ Ռոստովի մարզում ահաբեկչական խումբ է վնասազերծվել․ տեսանյութ

77
(Թարմացված է 15:44 13.07.2020)
Համացանցում են հայտնվել Ռոստովի մարզում ահաբեկչությունները կանխած ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների հատուկ գործողության կադրերը։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։

ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։

Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։

Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։

Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։

Քրեական գործեր են հարուցվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։

77
թեգերը:
Ահաբեկչություն, ահաբեկիչ, «Իսլամական պետություն», Ռուսաստան, Անվտանգության դաշնային ծառայություն (ԱԴԾ)
Ըստ թեմայի
ԱԴԾ–ն հրապարակել է «Հիզբ ութ Թահրիրի» իսլամիստներին ձերբակալելու տեսանյութը
Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել
Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել
Արծրուն Հովհաննիսյան

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում կա․ Արծրուն Հովհաննիսյան

55
(Թարմացված է 23:38 14.07.2020)
Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց սահմանին տիրող իրավիճակն ու կատարված քայլերը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում վերջին օրերին ստեղծված լարվածության նվազում կա, օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցները քիչ են։ Այս վիճակը սկսվել է այսօր, ժամը 18։00-ից։ Տեղեկությունը Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօրվա դրությամբ թիրախավորվել են հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը»,-օրվա ընթացքում կատարվածը ներկայացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ փաստորեն թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։

Հովհաննիսյանը հատուկ ընդգծեց, որ բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չունենք։ ՀՀ ԶՈւ-ն լռեցրել է հակառակորդին բոլոր հանարվոր ձևերով։ Նրա խոսքով՝ կիրառվել են հրետանային միջոցներ, նաև տանկեր։

Անդրադառնալով 5 վիրավորին՝ Հովհաննիսյանը նշեց, որ բարեբախտաբար, մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել։

Պատասխանելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս օրերի ընթացքում մեր կողմից խոցվել է մոտ 10-ին ԱԹՍ։

«Արցախի և ՀՀ սահմանի ողջ երկյանքով այլ լարվածության օջախներ չեն առաջացել»,-հայտնեց նա։

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

Պատասխանելով Sputnik Արմենիայի՝ հակառակորդի զինտեխնիկայի շարժի մասին հարցին՝ Հովհաննիսյանն ասաց, որ հայկական կողմը հստակ տիրապետում է իրավիճակին և հետևում Ադրբեջանի ԶՈւ բոլոր տեղաշարժերին, բայց այս պահին չի կարող ասել, թե ինչ ուժեր և ինչ տեղաշարժեր են գրանցվել։

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-ն այս պահին կատարում է իր խնդիրը և պահեստային ուժերի օգտագործման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

55