Եվգենի Պետրոսյան

«Շատ ոճային եք». սոցցանցերում քննարկում են Եվգենի Պետրոսյանի նոր կերպարը

86
(Թարմացված է 20:29 16.02.2020)
Օգտատերերը վստահ են, որ Պետրոսյանը երիտասարդ օգնականի հետ ամուսնությունից հետո փոխել է ոճը և փորձում է ավելի երիտասարդ երևալ:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայազգի շոումեն Եվգենի Պետրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել  բեմից՝ կարմիր գորգի վրա, որտեղ կայացել է հագուստի ֆրանսիացի մոդելավորող, դիզայներ Ժան Պոլ Գոտյենի ցուցադրությունը:

«Ամեն ինչ շողշողում էր և բոլորը  փայլում էին ուրախությունից»,- Instagram- ի իր էջում մեծ ոգևորությամբ գրել է Պետրոսյանը:

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ

Սակայն սոցցանցի օգտատերերը ոչ թե կենտրոնացել են ցուցադրության վրա, այլ շոումենի ոճային փոփոխության։

Նրանք նշել են, որ 74-ամյա կատակերգուն 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հետ հարսանիքից հետո սկսել է ավելի մոդայիկ հագնվել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)

«Ցնցող տեսք ունեք», «շատ ոճային եք Եվգենի Վահանիչ», «ապրի Տատյանա, նա ձեզ նոր ուժ և նոր շունչ է հաղորդել», «ավելի երիտասարդ եք դարձել»,- գրել են օգտատերերը։ 

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Եվգենի Պետրոսյանն ու նախկին կինը` Ելենա Ստեպանենկոն, դատարանում պաշտոնապես բաժանվեցին 2018 թվականի նոյեմբերի 16-ին:  Սակայն ամեն ինչ դեռ չի ավարտվել, քանի որ վերջիններս դատարանի օգնությամբ շարունակում են կիսել իրենց գույքը։

«Վիրավորանք ու զրպարտանք». Եվգենի Պետրոսյանն արձագանքել է ԶԼՄ-ների հրապարակումներին

Լրատվամիջոցները հայտնում են, որ զույգը ամուսնալուծվել է Պետրոսյանի օգնականի հետ ունեցած հարաբերությունների պատճառով: Ինքը ՝ Բրուխունովան, պնդում էր, որ Պետրոսյանի և Ստեպանենկոյի միջև փոխհարաբերությունները վատացել են մինչև իր հայտնվելը։

Զույգը միասին ապրել է 32 տարի:

86
թեգերը:
ամուսնալուծություն, դերասան, հայ, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
Եթե դա ճիշտ է. Ստեպանենկոն խոսել է Պետրոսյանի և նրա երիտասարդ սիրուհու ամուսնության մասին
«Արդեն ոչ թե սիրուհի, այլ կին». 74–ամյա Պետրոսյանն ամուսնացել է իր 30–ամյա օգնականի հետ
«Հոգիս լցվել է ոչ երկրային զգացողություններով». Եվգենի Պետրոսյանն այցելել է Խոր Վիրապ
«Ամեն դեպքում չեմ ընկճվում». Պետրոսյանն ավելի քան մեկ տարի չի կարողանում իր տուն մտնել