Վլադիմիր Պուտին

«Մի փաստ եմ բացահայտել, որն ինձ ցնցել է». Պուտինը` Լենինգրադի շրջափակման մասին

149
(Թարմացված է 19:41 23.01.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Իսրայելում ելույթ է ունեցել Լենինգրադի բլոկադայի հերոսներին նվիրված հուշարձանի բացման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԻԱ Նովոստին հայտում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է` ինչն է զարմացրել իրեն Հայրենական մեծ պատերազմի հետ կապված արխիվային փաստաթղթերը կարդալու ժամանակ։

Այսօր` հունվարի 23–ին, ՌԴ նախագահն Իսրայելում մասնակցել է Լենինգրադի բլոկադայի հերոսներին նվիրված հուշարձանի բացման արարողությանը։

Ելույթի ժամանակ Պուտինն ասել է, որ մի քանի օր առաջ Մեծ հայրենականի մասին մի նորություն է իմացել։

«Մի քանի օր առաջ բացահայտեցի մի փաստ, որը ցնցեց ինձ։ Շրջափակման տարիներին լենինգրադցիները, գտնվելով այդ վիճակում, 144 տոննա արյուն են հանձնել ռազմաճակատի կարիքների համար», – ասել է ՌԴ նախագահը։

Նա հիշեցրել է, որ շրջափակված Լենինգրադի բնակիչները, անտեսելով զրկանքները, շարունակել են աշխատել, գիտությամբ ու արվեստով զբաղվել։ Նրա խոսքով` չհանձնված Լենինգրադն իսկական լեգենդ է մարդու ոգու հզորության ու դեպի հաղթանակը հավատի մասին։

Պուտինը պատմել է իր ընտանիքի ողբերգական պատմությունը։ Նա ասել է, որ պատերազմի ժամանակ հայրը ռազմաճակատում է եղել, իսկ մայրը` շրջափակված Լենինգրադում` իր եղբոր հետ։ Երեխան մահացել է 1942 թվականի ձմռանն ու թաղվել Պիսկարյովի գերեզմանատանը` հարյուր հազարավոր այլ քաղաքացիների հետ։

Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Լենինգրադի շրջափակումն ու Հոլոքոստը չի կարելի համեմատել այլ ողբերգությունների հետ։

Վերջում նախագահը շնորհակալություն է հայտնել Իսրայելին հուշարձանը բացելու համար։

Պուտինը Իսրայել է ժամանել որպես «Պահպանում ենք Հոլոքոստի հուշերը, պայքարում ենք անտիսեմիտիզմի դեմ» ֆորումի գլխավոր հյուր։

Նշենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես Իսրայել է մեկնել Հոլոքոստի թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը

149
թեգերը:
Հուշարձան, Իսրայել, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ, Սանկտ Պետերբուրգ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Մարդկության պատմության ամենաարյունալի շրջափակումը. ինչպես է փրկվել Լենինգրադը. տեսանյութ
Նրանց վրայով տանկեր էին անցնում. ինչպե՞ս էին հայերը կռվում Լենինգրադի համար
Ինչպես բլոկադային Լենինգրադից փրկված Վարվառան իր երջանկությունը գտավ Հայաստանում
Արմայիս Քամալով

Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի

34
(Թարմացված է 17:31 22.09.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արմայիս Քամալովին և մյուս բուժաշ.խատողներին հանձնված պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մոսկվայի պետական համալսարանի համալսարանական կլինիկայի տնօրեն Արմայիս Քամալովը ստացել է Ալեքսանդր Նևսկու շքանշան, իսկ մի խումբ բժիշկներ և բուժքույրեր ՝ Լուկա Կրիմսկիի և Պիրոգովի շքանշան։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Առաջին ալիքը:

Բժիշկները պարգևներ են ստացել կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած մեծ ավանդի և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնազոհության համար:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ պարգևները սահմանել է ընդամենը մի քանի ամիս առաջ ՝ համաճարակների դեմ պայքարում ունեցած վաստակի, բուժման առաջադեմ մեթոդների մշակման համար և ոչ միայն:

Ակադեմիկոս Արմայիս Կամալովը ծնվել է թբիլիսահայերի ընտանիքում, իսկ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Այնտեղ նա ավարտել է ինստիտուտը և սկսել աշխատել։

Ռուսաստանցի բժիշկը հայտնել է համավարակը վերջնական հաղթահարելու հավանական ժամկետները

34
թեգերը:
Արմայիս Քամալով, պարգևատրում, Վլադիմիր Պուտին, բժիշկ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Հայ բժիշկը նշանակվել է Ռուսաստանի Սամարայի մարզի առողջապահության նախարար
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով

Հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով. Լավրով

21
(Թարմացված է 18:12 22.09.2020)
ՌԴ արտգործնախարարի խոսքով` ժամանակակից պայմաններում ՄԱԿ–ը պետք է մնա արդյունավետ կառույց, որը համակարգված աշխատանք է տանում`  խստորեն հետևելով իր  կանոնադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik.  Աշխարհում հակամարտությունները պետք է լուծվեն միայն դիվանագիտական միջոցներով։ ՄԱԿ–ի 75-ամյա հոբելյանի առիթով ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից գլխավոր ասամբլեային ուղղված իր տեսաուղերձում։

Նրա խոսքով` 75 տարի առաջ դրվեց համընդհանուր գլոբալ տան` ՄԱԿ–ի, հիմնաքարը։

«Անցյալին նայելով՝ մենք հիանում ենք այն վճռականությամբ, որով համաշխարհային կազմակերպության հիմնադիր հայրերը ձգտում էին  միջազգային հարաբերությունների ժողովրդավարական համակարգ կառուցել։ Նրանք միավորվեցին, որպեսզի ապագա սերունդներին ազատեն պատերազմի արհավիրքներից, հավատք հաստատեն մարդու իրավունքների նկատմամբ, արդար աշխարհակարգի և սոցիալական առաջընթացի համար պայմաններ ստեղծեն», – ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ տարիներ անց ոմանք այս մեծ ձեռքբերումը հակված են ընդունել որպես ինքնին կատարված մի բան։ Սակայն հարկ է հիշել, որ այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր քայլ իսկական սխրանք է, որոնցից գլխավորը, անկասկած, նացիզմի դեմ տարած հաղթանակն էր։ Ազատ ժողովուրդների միավորումը սարսափելի ողբերգության դեմ հիմք դարձավ նախկինում ուտոպիստական համարվող գաղափարները կյանքի կոչելու համար։

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել

Այս համապատկերում, նախարարի խոսքով, բացարձակապես անհեթեթ են պատմությունը վերանայելու,  ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակում որոշիչ ներդրում ունեցած ժողովուրդների դերը նվաստացնելու փորձերը։  Այն սարսափելի ժամանակներում զոհվածների հիշատակը սուրբ է։

«Բոլորս պետք է հիշենք պատմության դասերը,  հարգենք ազատարար զինվորների սխրանքները, ապահովենք նրանց հիշատակին կանգնեցված հուշարձանների պահպանությունը», – նշել է նախարարը։

Ցավոք, ՄԱԿ–ի ստեղծումից հետո սկսված «սառը պատերազմը» թույլ չտվեց ամբողջությամբ բացահայտել կազմակերպության հսկայական ստեղծարար ներուժը։ Միայն 44 տարի անց, երկու անհաշտ համակարգերի աշխարհաքաղաքական դիմակայումը խորհրդանշող Բեռլինի պատի անկումից հետո, նոր հույս ծնվեց։ Խոսքն արդեն ոչ միայն ռազմական բախումները կանխելու, այլև անվստահության ու անհավասարության հաղթահարման, նեոգաղութատիրական նկրտումների զսպման, հանուն համընդհանուր ապագայի կերտման կառուցողական համագործակցություն հաստատելու մասին էր։

Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր տարածաշրջաններում շարունակվում են ռազմական հակամարտությունները։ Դրանց են գումարվում ժամանակակից սպառնալիքները՝ միջազգային ահաբեկչությունը, թմրա և կիբեռհանցագործություն, կլիմայի փոփոխություն։ Այս տարի ցանկը համալրրվեց ևս մեկ ահեղ մարտահրավերով` կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ ոլորտներում լուրջ ճգնաժամերի պատճառ դարձավ։

«Այս կապակցությամբ բավական արդիական ենք համարում ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի` COVID–19–ի հետ կապված գլոբալ հրադադարի վերաբերյալ կոչը, որը ՀԱՊԿ անդամ–երկրները սատարեցին միաձայն», – ասել է նախարարը։

Տարեցտարի այս և բազմաթիվ այլ գլոբալ խնդիրներին արձագանքելը ավելի  ու ավելի դժվար է դառնում, հատկապես համաշխարհային հանրության  աճող անհամերաշխության պայմաններում։ Տպավորություն կա, որ այս իրավիճակը կապված է մյուս պետությունների օրինական շահերի հետ որոշ երկրների կողմից հաշվի չնստելու ցանկության հետ։

Գործի են դրվում «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» նման հայեցակարգերի և ստանդարտների սերմանումը պետությունների ներքին գործերին միջամտելու և  ՄԱԿ–ի ԱԽ առաջնահերթությունները խախտելով՝ միակողմանի պատժամիջոցների կիրառման, անհանդուրժողականության և ատելության դրսևորումներին զուգահեռ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է հղել Փաշինյանին և Ալիևին

Ըստ Լավրովի, սակայն, պատմության բնական ընթացքը բեկել հնարավոր չէ։  Այսօր միջազգային ասպարեզում տնտեսական աճի նոր կենտրոններ են ամրապնդվում, մեծանում է ռազմական հակամարտությունները բացառապես խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությունը, աճում է փոխկախվածությունը։

Աշխարհը հոգնել է բաժանարար գծերից, պետությունները «յուրայինների» և «օտարների» բաժանելուց, աշխարհը բազմակողմանի փոխօգնության և համագործակցության ընդլայնում է պահանջում: Այլ կերպ ասած, 75 տարի առաջ ՄԱԿ–ի ստեղծման ժամանակ ձևակերպած նպատակները գնալով ավելի արդիական են դառնում։

«Այդ պատճառով ավելի կարևոր է մեզ համար այսօր վերահաստատել ՄԱԿ–ի Կանոնադրությանը և միջազգային իրավունքի ընդունված նորմերին մեր հավատարմությունը, շեշտը դնել ՄԱԿ–ի համակարգմամբ իրական բազմակողմանիության և գլոբալ խնդիրների լուծման կոլեկտիվ փնտրտուքներին ուղղված ջանքերի աշխուժացման անայլընտրանքայնության վրա», – ասել է Լավրովը։

Նրա կարծիքով` հոբելյանական տարեթիվը լավ առիթ է գծանշել համաշխարհային կազմակերպության հետագա գործունեությունը։ Ժամանակակից պայմաններում ՄԱԿ–ը պետք է արդյունավետ կառույց մնա, որը համակարգված աշխատանք է տանում՝ խստագույնս պահպանելով իր Կանոնադրությունը։  Չի կարելի թույլ տալ ՄԱԿ–ի համակարգի հիմնական մարմինների մանդատների լղոզում և նրանց իրավասությունների կրկնօրինակում, ինչը միայն կհետաձգի ցանկալի նպատակների իրականացումը։

ՄԱԿ–ն իր գործնական քայլերում պետք է հաշվի առնի տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ–ի, փորձը։

Նախարարի խոսքով`  ՄԱԿ–ի ձեռքբերումների առյուծի բաժինը կապված է նրա խաղաղապահ գործունեության հետ։ Խաղաղությունը պահպանելուն ուղղված գործողությունների հետ այսօր, ինչպես երբևէ, մեծ հույսեր են կապվում. չէ՞ որ դրանք կոչված են լուծելու հրատապ խնդիրները, նպաստելու երկարաժամկետ կարգավորմանը։

«Միևնույն ժամանակ համաշխարհային հանրության գլխավոր խնդիրներից մեկը պետք է մնա հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով, միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակում, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», – ասել  է Լավրովը։

Անկասկած, առաջնահերթություն պետք է մնա ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համագործակցության ընդլայնումը։  Տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման ֆոնին, որոնք ակտիվ կիրառվում են ահաբեկչական, հանցավոր և ռազմական նպատակներով, կարևոր խնդիր է դառնում միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Գլոբալ կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է խոչընդոտել  սպառազինությունների, զինաթափման և չտարածման նկատմամբ վերահսկողության համակարգի թուլացման փորձերին։ Առանձնակի ուշադրություն են պահանջում անդրսահմանային բնույթի սպառնալիքներն անդրադարձնելու խնդիրները, այդ թվում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտիներ տեղափոխելու, քիմիական և կենսաբանական ահաբեկչության սպառնալիքներին, ինչպես նաև խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործումն ապահովելու հետ կապված խնդիրներին։ 

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

Կազմակերպության ուշադրության կենտրոնում պետք է մնա խաղաղության ամրապնդման անբաժանելի պայման հանդիսացող զարգացմանն օժանդակումը։  Կարևոր է հնարավորինս արագ ավարտին հասցնել ապագաղութացման գործընթացը, որը բարդանում է նոր պայմաններում սեփական ազդեցությունը պահպանելու՝ նախկին մետրոպոլիաների ձգտմամբ։

Լավրովն ընդգծել է, որ Կազմակերպության ճակատագիրը նրա անդամ–պետությունների ձեռքերում է։

«Մեզ անհրաժեշտ է կրկին, ինչպես 1945 թվականին, մի կողմ դնել տարաձայնություններն ու միավորվել հանուն ընդհանուր խնդիրների լուծման` հենվելով իրավահավասար երկխոսության և շահերի փոխադարձ հարգանքի վրա», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով` ՄԱԿ–ի հարթակը դրա համար ստեղծում է  բոլոր անհրաժեշտ պայմանները։

21
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Սերգեյ Լավրով, Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Ըստ թեմայի
8 տարվա ընդմիջումից հետո Սերգեյ Լավրովը Դամասկոս է գնացել. ինչ հանդիպումներ են նախատեսված
Լավրովը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու մասին
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները համատեղ հայտարարություն են արել
Հայ դիզայներների աշխատանքը

Հայ դիզայներները մասնակցել են London Fashion Week-ին. նրանք արդեն պատվերներ են ստացել

0
(Թարմացված է 18:35 22.09.2020)
Համավարակի պատճառով Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի առցանց է անցկացվել, ինչը մի փոքր դժվարացրել է պատվիրատուների ու դիզայներների շփումը։ Բայց միջոցառումը, այնուամենայնիվ, հաջողվել է։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 18-ին ու 19-ին հայ դիզայներներն առաջին անգամ իրենց աշխատանքներն են ներկայացրել Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում։ Համավարակի հետ կապված միջոցառումը թվային ձևաչափով է անցկացվել։ Միջոցառմանն ընդհանուր առմամբ հայկական 13 ապրանքանիշ է մասնակցել։ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Էլեն Մանուկյանն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ խոսեց միջոցառման մասին։

Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Էլեն Մանուկյանն

Կանանց ու տղամարդկանց հագուստի հավաքածուներ են ներկայացրել Ruzane, Loom Weaving, Damink, Soncess, Ariga Torosian, Z.G.EST, Seda, Galine Galine, Nelly Serobyan ապրանքանիշները։ Իսկ Made By, Demiurge, 4TYSEVEN JEWELRY ընկերությունները աքսեսուարներ են ներկայացրել, AMORE-ն՝ պայուսակներ։ Դիզայներ Արիգա Թորոսյանը ոչ միայն հագուստ, այլև կոշիկներ է ներկայացրել։

Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատն արդեն մեկ տարի համագործակցում է բրիտանական Fashion Scout կազմակերպության հետ, որը տաղանդներ է փնտրում աշխարհում։ Հենց այդ համագործակցության շնորհիվ է, որ հայ դիզայներները կարողացել են մասնակցել London Fashion Week-ին։ Այս տարի միջոցառման ուշադրության կենտրոնում հիմնականում Հայաստան է եղել ու Քենիան։

«Մի քանի անգամ փորձագետներ ենք հրավիրել Անգլիայից, նրանք մեր դիզայներների հետ թրեյնինգներ են անցկացրել։ Բացատրել են՝ ինչպես հավաքածու պատրաստել նորաձևության շաբաթի համար, ինչպես մարքեթինգ կազմակերպել և այլն։ Դրանից հետո ընտրվել է 13 ապրանքանիշ, որոնք իրենք աշխատանքները Լոնդոնի շաբաթվա ընթացքում ներկայացնելու հնարավորություն են ստացել», - ասաց Մանուկյանը։

Վերջնական ընտրությունն արել են Fashion Scout-ի մասնագետները։ Նրանց մասնակցությունը հնարավոր է դարձել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

Մանուկյանի խոսքով՝ հայ դիզայներները պետք է անձամբ Լոնդոն մեկնեին ու ներկայացնեին իրենց աշխատանքները, բայց համավարակի պատճառով դա չի հաջողվել։

«Առցանց ձևաչափը նորություն էր ոչ միայն մեզ համար, այլև միջոցառման կազմակերպիչների։ Բայց կարծում եմ՝ մեր դիզայներներն արժանապատվությամբ հաղթահարեցին այդ խոչընդոտը», - ասաց նա։

Մանուկյանը նշեց նաև, որ ներկայացված հավաքածուները մեծ արձագանք են գտել նաև միջազգային մամուլում։ Որոշ պատվիրատուներ արդեն կապ են հաստատում հայ դիզայներների հետ։

Հայկական ապրանքանիշների հետ հետագայում աշխատելու ցանկություն են հայտնել նաև առցանց խանութները։

Միաժամանակ Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր Վահան Խաչատրյանը նշեց, որ իրենք մեծ պատվերներ չեն ակնկալում։

Ваган Хачатрян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյան

«Նորաձևության շաբաթը բաց հարթակ է, ցանկացած մարդ կարող է մասնակցել, եթե նրա աշխատանքները համապատասխանում են որակի սահմանված չափանիշներին, ու նա համապատասխան ֆինանսական հնարավորություններ ունի․․․ Մեր դիզայներների հանդեպ հետաքրքրություն կա, բայց դեռ հայտնի չէ՝ առաջարկություններից քանիսն իրական պայմանագրերի ու պատվերների փուլ կհասնի», - ասաց նա։

Թե որքան կարդարացնեն այդ նախագծի համար ներդրված գումարները, հայտնի կլինի ավելի ուշ․ ամեն ինչ կախված է հետագա պատվերներից։

«Այս պայմաններում բավականին դժվար է, քանի որ պատվիրատուներն ուզում են շոշափել, փորձել նմուշները։ Բայց հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, այնպես որ այս սեզոնին մեծ պատվերներ չենք ակնկալում», - նշեց նա։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Վահան Խաչատրյանն ու Էեն Մանուկյանը

Դիզայներները Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ծրագրի շրջանակում կարող են Լոնդոնի նորաձևության շաբաթին մասնակցել նաև փետրվարին։ Վահանի խոսքով` դրանից հետո պատվիրատուներին արդեն ծանոթ կլինեն հայկական որոշ ապրանքանիշների անունները, ինչը շատ կարևոր է համագործակցության համար։

«Սա նրբություն է, որը շատ կարևոր է նորաձևության աշխարհում։ Որքան ավելի հաճախ է պատվիրատուն տեսնում այս կամ այն դիզայների անունը, այնքան ավելի շատ է վստահում։ Առաջին մասնակցությունից հետ որևէ բան ակնկալելը դժվար է։ Կարծում եմ՝ երկրորդ սեզոնում պատվերներն ավելի շատ կլինեն», - ասաց նա։

Դիզայների խոսքով՝ առավել հայտնի ապրանքանիշներն այլևս չեն բախվում այդ խնդրին, քանի որ պատվիրատուները ծանոթ են նրանց ապրանքի որակին, ոճին, կարի տեխնիկային, ու համավարակն ավելի քիչ է ազդում նրանց համագործակցության վրա։

Պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ Վահանն ասաց, որ թեթև արդյունաբերությունը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է։

«Ամեն տարի երկրում ֆաբրիկաներ են բացվում, ու նոր աշխատատեղեր են ստեղծվում, իսկ դա նշանակում է, որ պահանջարկ կա։ Հիմնականում արտահանման համար են աշխատում։ Բացի այդ, վերջին տարիներին տեղական գործարանները սկսել են ավելի սերտ համագործակցել տեղացի դիզայներների հետ», - ասաց նա։

Ոլորտի ներկայացուցիչների գլխավոր խնդիրներից է տեղական տեքստիլի բացակայությունը։ Խաչատրյանը նշեց, որ բոլոր գործվածքները ստիպված ներկրում են։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն էլ իր հերթին նշեց, որ նման միջոցառումների շնորհիվ Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում միջազգային հարթակներում։

Наира Маргарян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Mikhail Chernyakovskiy
Նաիրա Մարգարյանն

«Կարելի է ասել, որ մեր նորաձևությունը որոշակի մակարդակի է հասել, ու արդեն չի կարելի հետ քայլ անել», - ասաց նա։

Մարգարյանի խոսքով` «Made in Armenia»-ն ժամանակի ընթացքում հանգիստ կարող է հայկական ապրանքանիշներից մեկը դառնալ, ինչպես օրինակ` հայկական կոնյակը կամ մրգերը։

Ваган Хачатрян и Элен Манукян на пресс-конференции на тему Итоги лондонской недели моды в digital формате (22 сентября 2020). Еревaн
© Sputnik / Viktoria Pisarenko
Ասուլիսի բանախոսները
0
թեգերը:
նորաձևություն, Լոնդոն, Հայաստան
Ըստ թեմայի
«Տարբերվող գեղեցկություն». Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել
Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին
Gucci–ի հայ մոդելը դարձել է հայրենական դիզայների նոր հավաքածուի դեմքը