ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը Sputnik Էստոնիայի շուրջ իրավիճակը վրդովեցուցիչ է համարում։
«Մենք ամեն օր պահանջում ենք ԵԱՀԿ արձագանքը և Եվրամիության ուշադրությունը հրավիրում, որ ԵՄ երկրները հակասում են եվրոպական արժեքներին։ Եվրամիությունը կուլ է տալիս այդ ամենը, ինչը հերթական կեղտաբիծն է նրանց հեղինակության վրա», – հայտարարել է նա։
Լավրովի խոսքով` ֆրանսիացի գործընկերներն առաջարկում են դասակարգել լրատվամիջոցները` բաժանել ԶԼՄ–ների և ոչ ԶԼՄ–ների։
«Բոլորը մի սանրի կտավ են. այն, ինչը տեղի է ունենում ձեզ հետ, և այն, ինչը շրջանառվում է վերնախավերի աշխատասենյակներում», – փաստել է Լավրովը։
«Պետք է ներողություն խնդրել». Զախարովան` Sputnik Էստոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հունվարի 1–ից Sputnik Էստոնիայի խմբագրության աշխատակիցները քրեական հետապնդման սպառնալիքի պատճառով ստիպված են եղել դադարեցնել աշխատանքային հարաբերությունները Sputnik Էստոնիայի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հետ։ Այդ գործողությունները հիմնավորվում են պատժամիջոցներով, որոնք ԵՄ–ն կիրառել է 2014 թվականի մարտի 17-ին մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ ուկրաինական իրադարձությունների ֆոնին։ Սակայն ԵՄ պատժամիջոցներն ընդունվել են «Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի դեմ։
Լրագրողի դեմ գործողությունը ոտնձգություն է ազատ խոսքի հանդեպ. Սաթիկ Սեյրանյան
Ավելի վաղ ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով կոմիտեի նախագահ Առլեմ Դեզիրը կարծում է, որ Sputnik Էստոնիայի լրագրողների վրա գործած ճնշումը խնդիրներ է առաջացնում մամուլի ազատ զարգացման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՌԴ Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որն անցյալ տարի ամուսնության առաջարկություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, այդպես էլ չի ամուսնացել: Այս մասին նա այսօր ասել է «Ռոսիա 1»հեռուստաալիքի եթերում։
Աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ էր արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել էր Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ:
«Նա, ցավոք, ինձ չի զանգահարել», - ասել է Շիլովան մեկ տարի անց:
Նրա խոսքով՝ նախագահին ամուսնության առաջարկ անելուց հետո նա շատ երկրպագուներ է ունեցել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել նվաճել իր սիրտը։
Նշենք, որ աղջիկը բազմության միջից դիմել էր Պուտինի ու բղավել․«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ»: Պուտինը շփոթվել էր, բայց մի քանի բառ փոխանակել էր աղջկա հետ։
Նա փոխանցել էր Վլադիմիր Պուտինին իր երկու լուսանկարները, որոնցում նշել էր իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին:
«Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ և նյութական խնդիրներ չունեմ»,- նկարներից մեկի հետևում գրել էր Շիլովան։
Պուտինը պատմել է օտարերկրացի ընկերոջ հետ Կրեմլում հանդիպելու մասին
Շիլովան պատմել էր, որ դերասանուհի է մանկական թատրոնում: Նա իր խոսքում նշել էր, որ կկարողանա դառնալ Պուտինին արժանի առաջին տիկին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովն այնքան է խորացել դերերից մեկի մեջ, որ քիչ է մնացել մահանա հանդիսատեսի աչքի առաջ։ Գաղտնի կուլիսային միջադեպի մասին հայտնի է դարձել ՏՎՑ հեռուստաալիքի եթերում։
Մարտի 6-ին «Իմ հերոսը» հաղորդման հյուրն էր Դմիտրի Դյուժևը։ Նա հիացմունքով խոսել է Սերգեյ Բեզրուկովի մասին: «Բրիգադա» սերիալի գործընկերը պատմել է այն պահերից մեկի մասին, երբ Սաշա Բելովի դերակատարը թատերական ներկայացման ժամանակ սրտի նոպա է ունեցել:
Դյուժևի խոսքով՝ նա ոչ մի անգամ բեմի վրա Բեզրուկովի պես դերասանի չի հանդիպել։
«Սերյոժան կարող է մեռնել հանդիսատեսի աչքի առաջ, նա նույնիսկ սրտի նոպա է ունեցել բեմի վրա, քանի որ նա այդ ամենի մեջ է ու դրանից քչին չի համաձայնում», – հայտարարել է Դյուժեւը:
Ինքը՝ ժողովրդական արտիստը, չի հերքել գործընկերոջ խոսքերը՝ նշելով, որ ապրում է թատրոնով։
Դեմի Մուրն ուղղակի անճանաչելի է․ դերասանուհին նոր լուսանկարով է պատասխանել քննադատությանը
Ավելի վաղ 47-ամյա Բեզրուկովը խոստովանել էր, որ առողջական խնդիրներ ունի։
Հայտնի դերասանն ասել է նաև, որ թատրոնն իրեն մեծ կինոյի պես եկամուտներ չի բերում։ Բայց նա շարունակում է բեմ դուրս գալ, քանի որ այնտեղ հատուկ հոգեկան վերելք է ապրում։
Շիրվինդտի երևանյան արկածները, կամ ինչու հայտնի դերասանն այլևս սալորի օղի չի խմում
Վերնիսաժում նախատոնական իրարանցում չի նկատվում։ Անցորդները թռուցիկ նայում են վաճառասեղաններին ու գրեթե կանգ չեն առնում։ Վաճառողներն էլ հավաքվում են խմբերով՝ ջերմանալով գարնանային արևի ճառագայթների տակ ու տարբեր թեմաներ քննարկում։ Վաճառասեղանին մոտեցող գնորդին տեսնելով՝ անմիջապես գալիս ու սկսում են ներկայացնել ապրանքը։
«Առանց զբոսաշրջիկների Վերնիսաժն իրեն նման չէ։ Տեղացիներն ամեն ինչի գինը գիտեն, պատկերացնում են, թե ինչ են ուզում, րոպեների ընթացքում գնում ու հեռանում են։ Իսկ զբոսաշրջիկները երկար են ընտրում, գեղեցիկ առևտուր են անում, փորձում խորամանկել, իսկ եթե նրանց թվում է, թե ստացվել է, թեյավճար են թողնում։ Նրանց շնորհիվ մենք մարքեթինգային հնարքներ ու մի քանի լեզու ենք սովորել», - ասում է պայուսակներ վաճառող տղամարդը։
Այստեղ կարելի է արծաթյա զարդեր, կաշվե իրեր, հյուսած պայուսակներ, մետաքսյա շարֆեր, խեցեղեն, կավից ու փայտից պատրաստված հուշանվերներ և շատ այլ բաներ գտնել։ Մարտի 8-ի նախօրեին առավել մարդաշատ են, այսպես կոչված, «կանանց» շարքերը։ Ընդ որում այստեղ գնորդները ոչ միայն տղամարդիկ են, այլև կանայք։ Ճիշտ է, գնման ձևն ակնհայտ տարբերվում է։ Կանայք հիմնականում ըստ գնի են նվեր ընտրում, 6-30 դոլար միջին արժողությամբ, իսկ տղամարդիկ փորձում են որևէ օրիգինալ բան գտնել, տոն օրերին էլ գինը նրանց համար էական չէ։
«Հավանաբար միայն հայ կանայք են միմյանց նվեր գնում մարտի 8-ին։ Նրանք ընտրում են այնպիսի իրեր, որոնք իրենց գնից ավելի թանկ տեսք ունեն։ Տղամարդիկ էլ մեծ զարդեր, բնական քարեր ու ձեռագործ հավաքածուներ են նախընտրում», - պատմում է ոսկերչական իրեր վաճառողը։
Նա բացահայտում է վաճառողների գաղտնիքը․ սկզբում առաջարկում են ամենաթանկ ապրանքը, այնուհետև աստիճանաբար անցնում էժանին։ Եթե մարդը գործի գիտակ է, նախևառաջ նրան վարպետների գործեր են առաջարկում։ Նման հաճախորդներին դեմքով են ճանաչում և փոքր զեղչեր անում։ Իսկ եթե հաճախորդը խորհրդի կարիք ունի՝ ինչ ընտրել զարդի հետ, նրան խորհուրդ են տալիս այցելել ձեռագործ պայուսակների և շարֆերի տաղավար։
Շարֆեր վաճառող կինը պատմում է, որ հիմնականում դրանք նախընտրում են կանայք։ Նրանք երկար ընտրում են, հարցնում պատրաստման տեխնոլոգիան, երբեմն նույնիսկ զանգահարում ու խորհուրդ են հարցնում ընկերուհիներից։ Իսկ տղամարդիկ պայուսակներ ու դրամապանակներ են նախընտրում, բերում են կնոջը, որպեսզի նա անձամբ իր համար որևէ բան ընտրի։ Շատ դեպքեր են եղել, երբ ընտանեկան զույգը սկսել է վիճել և արդյունքում ոչինչ չի գնել։ Եղել են նաև դեպքեր, երբ տղամարդը զայրացել ու միանգամից մի քանի պայուսակ է գնել՝ ծանոթ բոլոր կանանց համար, բացի կնոջից։
- Իսկ ձեզ կանանց տոնին նվերներ նվիրո՞ւմ են։
- Շարֆեր՝ ոչ բայց զարդեր երբեմն նվիրում են։
- Այստեղի վարպետների՞ գործեր են։
- Այո, երբ կրում եմ, նրանք ճանաչում են իրենց գործերը։
Իսկ Անահիտը, որը իր պատրաստած զարդերն է վաճառում, պատմում է, որ հաճախ իրեն ծաղիկներ էին նվիրում, և նա որոշեց դրանք օգտագործել իր աշխատանքներում։ Նրա հաճախորդները հիմնականում կանայք են։ Աղջիկներն իրենց մայրիկներին ու տատիկներին մեծ կախազարդեր են նվիրում, իսկ իրենց՝ նուրբ ծաղիկներով ականջօղեր։ Հայ կանայք նախընտրում են նուրբ գույներ ու իրենց հայտնի ծաղիկներ։
«Այս ծաղիկները երբեք չեն թոռոմի։ Ամեն անգամ կանայք այս զարդերը կրելիս կհիշեն ինձ և նրան, ով իրենց նվիրել է։ Մի՞թե հրաշք չէ», - ասում է նա ժպիտով։
Հարևան վաճառասեղանի վաճառողն արագ միանում է զրույցին ու ասում, որ հրաշքն այն է, երբ կավի փոքր կտորից թեթև բաժակ է ստացվում, որից ամեն առավոտ կարելի է համեղ սուրճ խմել ու դրական հույզեր ստանալ։ Նա անմիջապես հիշում է, որ իր բաժակները գնել են տասնյակ երկրներից զբոսաշրջիկներ ու դրանցից սուրճ են խմում աշխարհի տարբեր քաղաքների բնակիչներ՝ Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Տղամարդը պատմում է, թե ինչ սիրով է պատրաստում բաժակները, և ակամայից ուզում ես գնել նրա գոնե մեկ արտադրանք։
-Վաճառեք ինձ այդ բաժակը։
- Ինչ ես ասում, քույրիկ ջան, նվիրում եմ, շուտով մարտի 8 է։
- Չէ, այդպես չեմ վերցնի։
- Էդ դեպքում թող քո տղամարդը քեզ համար գնի, ես քեզ ոչինչ չեմ վաճառի։
-Մի՛ նեղացեք։
- Չեմ նեղանում, դա մարքեթինգ է, եթե այն քեզ դուր է եկել, ուրեմն դու այն կվերցնես, կգաս ու երկու հատ էլ նույնից կգնես, - ծիծաղելով ասում է վաճառողը։
- Իսկ ի՞նչ եք ձեր կնոջը նվիրելու։
- Ծաղիկներ, այսօր ադամանդի գին ունեն դրանք։
Հանկարծ տղամարդը մատնացույց է անում հուշանվերների վաճառասեղանին՝ խորհուրդ տալով անպայման այցելել ։ Նա գործընկերոջը ձայն է տալիս՝ ասելով, որ ցույց տա ինձ «այս շուկայի ամենագեղեցիկ բանը», ու աչքով անում նրան։
Մոտենում ենք ու նկատում ծածկի տակ կախված հրեշտակներին։ Մինչդեռ հիանում ենք նրանցով՝ վաճառողը գտնում ու մեզ է պարզում կանաչ զգեստով գանգրահեր հրեշտակին։
- Ձեզ է նման, - ասում է վաճառողը։
Մենք սկսում ենք ծիծաղել, իսկ տղամարդիկ պահը բաց չեն թողնում ու շնորհավորում են գալիք տոնի կապակցությամբ։ Մենք հեռանում ենք։ Բայց թվում է, թե տոնավաճառը բազմամարդ ու ավելի ուրախ է դառնում։