ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է հայտնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Современник» թատրոնի մամուլի ծառայությանը։
Տեղեկությունների համաձայն` երկուշաբթի երեկոյան Վոլչեկը «Շտապօգնության» բժիշկին գանգատվել էր սրտի շրջանում ունեցած ցավերից, որից հետո որոշվել էր նրան հիվանդանոց տեղափոխել։
Նշվում էր, որ դերասանուհին սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։
Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը
Գալինա Վոլչեկը դերասանուհի էր, ռեժիսոր, մանկավարժ։ Ծնվել էր 1933 թվականին Մոսկվայում։ 1989 թվականից` Մոսկվայի «Современник» թանտրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» արժանացել էր ասպետի շքանշանի։ Վոլչեկի հայտնի բեմադրություններից են «Вишневый сад», «Три товарища», «На дне» թատերական ներկայացումները։
Հայաստանում առաջին պլանետարիումը կբացվի. կցուցադրվեն ֆիլմեր տիեզերքի և մոլորակների մասին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ռուսաստանի քննչական կոմիտեն ու Գերագույն դատարանը հավանություն են տվել օրինագծին, որը քրեական հետապնդում է նախատեսում անչափահասներին ապօրինի բողոքի ակցիաներում ներգրավելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պետդումայի պատգամավոր Եվգենի Մարչենկոյի ներկայացրած փաստաթուղթն առաջարկում է նման դեպքերում վարչական պատասխանատվության փոխարեն քրեական պատասխանատվության ենթարկել՝ մինչև հինգ տարի ազատազրկմամբ։
Մարչենկոն ասել է, որ օրինագիծն այս պահին կառավարությունում քննարկման փուլում է։
Գլխավոր դատախազությունն իր հերթին պահանջել է արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը․ նման միջոցառումներն ինքնին օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։
Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով
Ռուսական քաղաքների իշխանությունները զանգվածային միջոցառումներ չանցկացնելը պարզաբանում են կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակային իրավիճակով։ Համավարակի ու գործող սահմանափակումների պայմաններում մարդկանց մեծ քանակի մասնակցությամբ ակցիաները ռուսաստանցիների համար հիվանդության իրական սպառնալիք կստեղծեն։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հապշտապ վաճառքի է հանվել
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, նախնական հաշվարկներով` առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության և էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիրը»,-գրել է փոխնախարարը։
Նրա խոսքով` վերոհիշյալ դպրոցներում ստեղծվել են անհրաժեշտ սարքավորումներով հագեցված դասասենյակներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հեռավար ուսուցում։
Մինչև այս տարվա մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այնուհետև կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։
Ավագ մենթորները ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ։
Ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: