Օլգա Բուզովա

«Մանդարինկա». Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ ամանորյա երգ է թողարկել

200
(Թարմացված է 21:40 24.12.2019)
Հայ բլոգերին համարում են երգչուհու սիրելին։ Զույգը լուրերը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Երգչուհի Օլգա Բուզովան բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, որը հայտնի Դավա անունով, ամանորյա երգ է թողարկել։ Երգը կոչվում է «Մանդարինկա»։

«Տարեվերջը միշտ ծանր է բոլորի համար, հետո էլ նման մռայլ եղանակին շատերը տրամադրություն չունեն։ Եվ մենք ուզում էինք ձեզ հիշեցնել, որ առջևում տոնական օրեր են, և բարձրացնել ձեր տրամադրությունն այս բարի, ուրախ «Մանդարինկա» ամանորյա երգով»... Դավա, քեզ հետս կտանեմ Նոր տարի», – գրել է երգչուհին Instagram–ում։

Իսկ Մանուկյանը պատասխանել է մեկնաբանություններում.

«Այդ ես քեզ հետս կտանեմ Նոր տարի»։

Օլգա Բուզովան նշանվե՞լ է հայի հետ. լուսանկար

Դավան և Բուզովան ծանոթացել են «Լայքեր» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լուրեր կան, որ երիտասարդները հանդիպում են և նույնիսկ պատրաստվում են ապրել միասին։

Սկանդալային Օլգա Բուզովան հայերեն է երգել

Զույգը չի շտապում հերքել այդ լուրերը, բայց պաշտոնապես չի էլ հաստատում։

200
թեգերը:
Բլոգեր, հայ, երգ, Օլգա Բուզովա, երգչուհի
Ըստ թեմայի
Օլգա Բուզովան և Ելենա Լետուչայան Երևան գալու մտադրություն ունեն
«Բարի գալուստ, Օլյա ջան». ինչպես են Բուզովային դիմավորել Երևանում
Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային
Տատյանա Բրուխունովա. արխիվային լուսանկար

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

52
(Թարմացված է 01:17 06.07.2020)
Տատյանա Բրուխունովան բաժանորդներին խոստովանել է, որ ամռանը միշտ արևապաշտպան քսուքներ է օգտագործում, քանի որ վախենում է մաշկի քաղցկեղից։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, շարունակում է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում մնալ։ Նա երկնագույն շրջազգեստով լուսանկար է հրապարակել Instagram-ում։

Տատյանան հակիրճ է մեկնաբանել լուսանկարը․ «Ամառ է»։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Բրուխունովան բաժանորդների խիստ քննադատությանն է արժանացել, քանի որ սև շորով լուսանկար է հրապարակել։ Շատերը չեն հավանել նրա ընտրությունը։

««Ասես թաղման շոր լինի», «Այրիի կերպար է», «Այսպիսի շորեր մի հագեք։ Երիտասարդ ու գեղեցիկ եք։ Ձեզ վառ գույներն ավելի շատ են սազում»», - գրել էին բաժանորդները։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

Հավանաբար Տատյանան հաշվի է առել բաժանորդների կարծիքներն ու այս անգամ նուրբ երկնագույն զգեստ է ընտրել։

Պետրոսյանի 31-ամյա կինը վեճի է բռնվել ամռանն արևայրուք ընդունելու թեմայի շուրջ։

«Երբեք չեմ անտեսում արևապաշտպան քսուքը։ Առանց դրա արևայրուքը վտանագավոր է կյանքի համար։ Մելանոման քաղցկեղի ամենատարածված տեսակն է աշխարհում», - գրել է նա։

Բաժանորդները գնահատել են Տատյանայի անկեղծությունը, որը խոստովանել է, որ կարանտինի ընթացքում չի հասցնում կարդալ։ Այնուամենայնիվ նա ցույց է տվել՝ այս ընթացքում ինչ գրքեր է գնել։

Օգտատերերը Պետրոսյանին խորհուրդ են տալիս պարանոցից նետել «օձ Ստեպանենկոյին»

«Այս գրքերը կարանտինի ընթացքում եմ գնել։ Մնում է` ժամանակ գտնեմ ընթերցելու համար», - մեկնաբանել է նա լուսանկարը։

Նկարում ոճի, նորաձևության ու լուսանկարչության մասին գրքեր են։

View this post on Instagram

A post shared by Tatyana Brukhunova (@bruhunova) on

««Ինչ նրբաճաշակ եք», «Այս գրքերն ի նկատի կունենամ»», - գրում են աղջկա երկրպագուները։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա հումորիստը չափահաս դուստր ունի՝ Վիկտորիան, որը հիմա բնակվում է Մոսկվայում՝ Ելենա Ստեպանենկոյի հետ միասին։ Պետրոսյանի և Ստեպանենկոյի բաժանումից հետո Վիկտորիան պաշտպանում է խորթ մորը և դադարեցրել է հոր հետ շփումը։

«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով

52
թեգերը:
ինստագրամ, Կին, Եվգենի Պետրոսյան, Տատյանա Բրուխունովա
Ըստ թեմայի
«Աստված մի արասցե». Ելենա Ստեպանենկոն խոսել է Եվգենի Պետրոսյանի հետ վերամիավորվելու մասին
Պետրոսյանի կինը Ստեպանենկոյին «տարօրինակ» է անվանել և կոշտ արձագանքել բաժանորդներից մեկին
Ստեպանենկոն ասել է, թե ինչպես է վերաբերվում Պետրոսյանին ամուսնալուծությունից հետո
Վլադիմիր Պուտին. արխիվային լուսանկար

Բացառիկ կադրեր․ ռուսաստանցի լրագրողը ցույց է տվել՝ ինչպես է ձայնագրվել Պուտինի ուղերձը

236
(Թարմացված է 01:20 06.07.2020)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը քաղաքացիներին ձայնագրվել է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի — Sputnik. «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինը Instagram-ի իր էջում  հետաքրքրական կադրեր է հրապարակել ռեպորտաժից, որը կիրակի երեկոյան «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի եթեր էր դուրս գալու։

Լրագրողը ցույց է տվել՝  ինչպես է Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունից մեկ օր առաջ ձայնագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը քաղաքացիներին։

Տեսանյութում ՌԴ առաջնորդը Տվերի մարզում խորհրդային զինվորին նվիրված հուշահամալիրի բացման օրը ուղերձ է ձայնագրում։

Զարուբինը ցույց է տալիս օպերատորների ու ձայնային օպերատորների աշխատանքը Պուտինի ուղերձի ձայնագրման ընթացքում։ Լրագրողը նույնիսկ ստենդափ է ձայնագրել նախագահի ֆոնին, շշուկով պատմելով, թե որտեղ է գտնվում։

View this post on Instagram

A post shared by Павел Зарубин (@zarubinreporter) on

«Նախագահը դիմում է Ռուսաստանի քաղաքացիներին ահա այսպիսի վրանից», - ասում է նա շշուկով։

Ֆոնին երևում է, որ նախագահին նկարահանում են հուշարձանին ֆոնին՝ հատուկ տաղավարում։

ԽՍՀՄ ժողովուրդը ծանր գին է վճարել Եվրոպայի ազատության համար․ Պուտին

Զարուբինը ցույց է տվել նաև, որ ձայնագրման ընթացքում Պուտինը կարմիր նշանների վրա է կանգնած։ Լրագրողը խոստացել է հաղորդման մեջ բացահայտել դրանց իմաստը։

Տեսաուղերձի ընթացքում Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հիմնական օրվա նախօրեին նախագահը կոչ է արել քվեարկել ու ևս մեկ անգամ վստահեցրել է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե մեծամասնությունը դրանց օգտին քվեարկի։

Ի դեպ․ հուշահամալիրի բացմանը մասնակցել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Զարուբինի ռեպորտաժում հետաքրքիր տեղեկություն կա նաև Բելառուսի նախագահի մասին։ Լրագրողն ասում է՝ ինչու է Լուկաշենկոյի շարասյունը ստիպված շրջադարձ արել և ովքեր են եղել մեքենաներում։

Նշենք՝ քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 1-ը ներառյալ։ Քաղաքացիների 77,92%-ը «կողմ» է քվեարկել։

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտել հուլիսի 4-ին։

«Հանրաքվեն մեծ նշանակություն ունի ՌԴ–ի ամրապնդման համար»․ Փաշինյանը շնորհավորել է Պուտինին

236
թեգերը:
տեսանյութ, ուղերձ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Սարգսյանը, Պուտինը, Դոդոնը և մյուսները` Հաղթանակի օրը․ տոնը` լուսանկարներում
Եկեք գաղտնազերծենք տեղեկությունները. Պուտինը հոդված է գրել Երկրորդ համաշխարհայինի մասին
«Պատերազմի հիշողությունը բացարձակ սրբություն է»․ Պուտինն այցելել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր տաճար