Су-57

Խաբարովսկի երկրամասում Սու-57 է կործանվել

49
(Թարմացված է 11:59 24.12.2019)
Հինգերորդ սերնդի ռուսական կործանիչը տայգայում վթարի է ենթարկվել շարժիչի փորձարկման ժամանակ։ Միջադեպի հիմնական վարկածներն են անսարքությունն ու կառավարման սխալը։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի– Sputnik. Խաբարովսկի երկրամասի Ամուրի Կոմսոմոլսկի մերձակայքում Տ-50 (Սու-57) կործանիչ է կործանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տայգայում, Ձեմգի օդակայանից 120 կմ հեռավորության վրա շարժիչի փորձարկման ընթացքում։ Օդաչուն թռել է օդանավից, նրան ճանապարհին վերցրել է Մի–8-ը։ Օդաչուի վիճակի մասին տվյալներ դեռ չկան։

Հայտնի է նաև, որ օդանավը զինվորական չէ, պատկանում է տեղի Գագարինի անվան արտադրող գործարանին։

Փնտրում են սև արկղերը։ Միջադեպի հիմնական վարկածներն են անսարքությունն ու կառավարման սխալը։

Ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը. լուսանկար

Նշենք, որ Սու-57-ը հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է, նախատեսված է օդային, ցամաքային և վերջրյա բոլոր տեսակի թիրախները խոցելու համար։  Ինքնաթիռն ունի թռիչքի գերձայնային նորմալ արագություն, ներքին սպառազինություն, օդանավային սարքավորումների նորագույն համալիր։

49
թեգերը:
Ռուսաստան, ավիավթար, ինքնաթիռ, կործանում
Ըստ թեմայի
«Էրեբունի» ռազմակայանը երկու ՄԻԳ-29 կործանիչ է ստացել
Թուրքիան ԱՄՆ–ից ավելի քան 100 կործանիչ կգնի. Էրդողան
Հայաստանը նախնական փուլում ռուսական 4 կործանիչ կգնի
Եվգենի Պետրոսյանն ու Տատյանա Բրուխանովան, արխիվային լուսանկար

Իզո՞ւր է նեղացել երիտասարդ կնոջ պատճառով․ ինչո՞ւ է Պետրոսյանը դատի տվել Կոկլյուշինին

32
(Թարմացված է 00:43 07.07.2020)
Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այս թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։ Բայց երիտասարդ կնոջ պատճառով նրանց միջև սև կատու է անցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատարանում գրող-երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինի դեմ հայց է ներկայացրել սխալմամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ինքը՝ Կոկլյուշինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվգենի Պետրոսյանը որոշել է պաշտպանել իր երիտասարդ կնոջը՝ Տատյանա Բրուխունովային և պատասխանատվության կանչել գործընկերոջը՝ Վիկտոր Կոկլյուշինին։ Բանն այն է, որ Տատյանան շարունակ խիստ քննադատությունների կիզակետում է հայտնվում։ Մեկ նա բոլորին դուր չի գալիս, մեկ նրա ընտրությունները դուր չեն գալիս, հագուստը չի սազում և այլն։

Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա հասցեին ոչ կոռեկտ է արտահայտվել երգիծաբան Վիկտոր Կոկլյուշինը։ Ռուսական պարբերականների տվյալներով՝ Կոկլյուշինը հայտարարել է, որ Պետրոսյանը դադարել է հայտնվել հեռուստաէկրաններին, իսկ Տատյանան բոլորովին այն մարդը չէ, որը պետք է լինի հումորիստի կողքին։

Դրանից հետո Պետրոսյանը սկսեց պաշտպանել կնոջը և որոշեց պատասխանատվության կանչել Կոկլյուշինին։ Արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը համապատասխան հայց ներկայացրեց դատախազություն։ «Պետրոսյանը խիստ վրդովված էր, մենք էլ որոշեցինք անպատիժ չթողնել այս ամենը և պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները միանշանակ վիրավորական են, քանի որ ուղղված են նրա արժանապատվությանը և պատվին»,-մեջբերում է պարբերականը արտիստի ներկայացուցչի խոսքերը։ Կոկլյուշինին սպառնում է մի քանի հարյուր հազար ռուբլի տուգանք։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

Մեկնաբանելով այդ զարգացումները, Կոկլյուշինն ասել է, որ իր խոսքերում որևէ վիրավորական բան չի եղել։ Հուլիսի 6-ին նա հանդիպել է փաստաբան Ժորինի հետ և բացատրել է թյուրիմացության պատճառները։

««Собеседник» պարբերականում հոդված էր հրապարակվել, որը երկու մասից էր բաղկացած։ Առաջին հատվածում ես էի պատասխանում թղթակցի հարցերին, երկրորդում՝ մի արտիստ, որը չէր ցանկացել իր անունը հրապարակել։ Եվ ահա, երկրորդ մասը բավականին կտրուկ է, այնտեղ արտահայտություններ կան, որոնք չեն կարող դուր գալ։ Իսկ երբ տարբեր այլ պարբերականներ սկսեցին արտատպել, ուրիշի խոսքերը վերագրեցին ինձ»,-ասել է Կոկլյուշինը։

Կոկլյուշինը Եվգենի Պետրոսյանի շատ մենախոսությունների հեղինակն է, նրանք բազմիցս հանդես են եկել նույն բեմում, այդ թվում՝ «Ծուռ հայելի» հաղորդման ընթացքում՝ համատեղ համարներով։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։ Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորիան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում է ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում է ամուսնալուծությունից հետո։

«Երջանկության ալբոմ»․ Պետրոսյանի երիտասարդ կինը նրան սեր խոստովանելու նոր ձև է գտել

32
թեգերը:
փաստաբան, դատ, Տատյանա Բրուխունովա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է իմիջը. տեսանյութ
Եվգենի Պետրոսյանն առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
ՌԴ-ում 10 կմ հեռահարությամբ էլեկտրամագնիսական թնդանոթներ են ստեղծել

Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել

109
(Թարմացված է 00:44 07.07.2020)
Առաջատար երկրները բարձր տեխնոլոգիական սպառազինության ոլորտում ակնհայտորեն հետ են մնում Ռուսաստանից։ Դրա վառ ապացույցն է ռուսաստանցի մասնագետների կողմից էլեկտրամագնիսական թնդանոթների ստեղծումը։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանը հաջողությամբ փորձարկում է արհեստական ինտելեկտով հարվածային ԱԹՍ–ներն ու զրահատեխնիկան, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական համակարգերի և պոտենցիալ հակառակորդի ռոբոտների ոչնչացման հեռահար միջոցները։

Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համալիրի աղբյուրները հայտնել են, որ ռուսական էլեկտրամագնիսական թնդանոթների փորձանմուշների կիրառմամբ թիրախի երաշխավորված խոցման հեռահարությունը հասել է 10 կմ–ի։ Դա նշանակում է, որ անմիջական տեսանելիության գոտում թշնամու բարձր տեխնոլոգիական օդային և ցամաքային զենքերը կարող են վայրկենապես վերածվել մետաղաջարդոնի` էլեկտրամագնիսական ազդակներով կառավարման և նշանառման սարքերի բաղադրիչներն այրելու հաշվին։ Անաղմուկ կրակոցը միլիվայրկյաններ է տևում, չկա կրակ, ծուխ կամ հետհարում։ Ռադիոլոկացիոն կամ արբանյակային հետախուզության ստանդարտ միջոցներով էլեկտրամագնիսական թնդանոթի դիրքային հատվածը բացահայտելն անհնար է։

Նախկինում էլեկտրամագնիսական թնդանոթի գործողությունների հեռահարությունը 3 կմ–ի էր հասնում։ Զենքի նոր տեսակի փորձարկումներն իրականացվում են 2015 թվականից, թնդանոթները հաջողությամբ օդում ԱԹՍ–ներ և ցամաքում տարատեսակ սարքեր են «այրում»։

Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը

Թե սպառազինությունը երբ կհամալրվի նոր էլեկտրամագնիսական թնդանոթներով դեռ հայտնի չէ, այնուամենայնիվ, Ռուսաստանը մոտենում է դրան, և հաջողությունն այդ առումով ակնհայտ է։ Այսօր փորձանմուշները կարող են զգալի հեռավորության վրա խոցել  թշնամու ԱԹՍ–ները, ուղղաթիռները և թևավոր հրթիռները։ Որպես ՀՕՊ միջոց նոր թնդանոթը ռեկորդ է սահմանել` «այրելով» ուսումնական օդային թիրախը 10 կմ հեռավորության վրա։ Եթե հեռահարությունը հաջողվի ավելացնել մինչև 20 կմ, ապա թիրախների շարքում կհայտնվեն նաև ժամանակակից մարտական ինքնաթիռները (բարձրությամբ)։ Կարծում եմ, որ ռուսական  պաշտպանական արդյունաբերության համալիրի նոր ձեռքբերումներն այս ոլորտում երկար չեն սպասեցնի։

Էլեկտրամագնիսական թնդանոթներն առաջնագծում

Էլեկտրամագնիսական ճառագայթման տեխնոլոգիայի վրա հիմնված զենքը, իր գործողության սկզբունքով մոտ է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգին։ Վառոդի և մետաղի փոխարեն, ռուսական էլեկտրամագնիսական թնդանոթը բարձր հաճախականության ճառագայթման էներգիա է  օգտագործում։ Էլեկտրամագնիսական խոցող ճառագայթումը տարածվում է լույսի արագությամբ։ Դեռ խնդիր է մնում յուրաքանչյուր կրակոցի համար ծախսած հսկայական էներգիան, սակայն տեխնոլոգիաներն անդադար զարգանում են։ Հեռանկարում էլեկտրամագնիսական թնդանոթները կարող են տեղակայվել 6-րդ սերնդի ծանր կործանիչ ԱԹՍ–ների, ցամաքային զորքերի տեխնիկայի և Ռազմածովային նավատորմի (ՌԾՆ) նավերի վրա։

Էլեկտրամագնիսական թնդանոթը ոչ մահաբեր զենք է համարվում. ոչնչացնում է էլեկտրոնիկան, սակայն խնայում է կենդանի ուժը։ Կոշտ էլեկտրամագնիսական ճառագայթումը վտանգավոր է մարդու առողջության համար, կարող է խոցել նյարդային, իմունային և օրգանիզմի այլ համակարգերը։ Եվ, այնուամենայնիվ, եթե էլեկտրամագնիսական ազդակն «այրի» միկրոսխեման և կանգնեցնի թռչող սարքի շարժիչը, օդաչուն դատապարտված է մահվան` կատապուլտը ևս չի գործի։

Գործընկերները հետ են մնում

Էլեկտրամագնիսական թնդանոթների նախագծերով զբաղվում են ԱՄՆ–ն, Իսրայելը, Թուրքիան, Ֆրանսիան, Չինաստանը։ Այնուամենայնիվ այդ երկրներից ոչ մեկը չի հասել «բարձր հաճախականության կրակի» 10-կիլոմետրանոց արդյունավետ հեռահարության։ Օրինակ՝ ԱՄՆ–ի ՌԾՈւ–ն անցած ամառ փորձարկեց ռելսատրոն թնդանոթը, որի արձակած արկի արագությունը մոտ 2041 մ/վ է։ Նկատենք, որ  այդ ամրակուռ ռազմամթերքը (ոչ թե էլեկտրամագնիսական ազդակը) ամեն դեպքում չի գերազանցել ժամանակակից վառոդային հրետանու արկի առավելագույն` 2500 մ/վ արագությանը։ Հետագա պատերազմների համար արագացումը ակնհայտորեն բավարար չէ։

Սու-57-ի փորձարկումներն ավարտված են. երբ ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան առաջին կործանիչները

Ամերիկացիները 2000-ականների սկզբից լաբորատորիայում փորձարկում են 475-մմ ռելսատրոն թնդանոթը  (GeneralAtomics և BAE Systems ընկերությունների մշակում), սակայն հաջողությունն ակնհայտ չէ։ 23 կգ զանգված ունեցող արկը, որը փողից դուրս է թռչում մոտ 2200  մ/վ արագությամբ, կարող է մեծ ավերածությունների հանգեցնել։ Հայտնի չէ, թե ուր և որքան հեռու է այն թռչում։

Նախանձելի ճակատագիր չունի ԱՄՆ ՌԾՈւ ռելսատրոն թնդանոթը։ Մի քանի տասնյակ կրակոցների և հսկայական էներգիա ծախսելու պատճառով հրաժարվել են այն Zumwalt առաջատար ամերիկյան էսկադրոնային ականակրի վրա տեղադրելու գաղափարից։ Նավը չի կարող սեփական զենքի զոհ լինել, իսկ էլեկտրամագնիսական թնդանոթի կիրառումը ենթադրում էր ականակրի գրեթե ողջ էլեկտրոնիկայի անջատում, այդ թվում՝ ՀՕՊ–ՀՀՊ համակարգերի։ Արդյունքում՝ ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի մասնագետներն առաջարկեցին Zumwalt տեսակի «սուպոր–ականակիրներն» օգտագործել  ընդամենը որպես թիմային նավեր։ Ուսումնասիրությունները շարունակվում են։ Բարձր տեխնոլոգիական զենքի ոլորտում առաջատար երկրներն ակնհայտորեն հետ են մնում Ռուսաստանից։

Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

109
թեգերը:
թնդանոթ, Զենք, Ռուսաստան
Ըստ թեմայի
Հայաստանին մատակարարած ռուսական զենքը չեզոքացրել է Բաքվի գերազանցությունը․ Եվսեև
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
ՀՀ ԶՈւ համալրման հայ–ռուսական նոր գործարք. զենքի մասին չեն խոսելու, այն կցուցադրեն
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
 Ջեններ քույրերը, արխիվային լուսանկար

Կորոնավիրուսային սկանդալ․ Ջեններ քույրերը ժխտել են աշխատակիցների շահագործման մասին լուրերը

0
(Թարմացված է 00:50 07.07.2020)
Ակտիվիստներն ու իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այն չէ և այս գործի բոլոր մասնակիցները ինչ-որ բան են թաքցնում։ Նրանք պահանջում են թույլ տալ իրենց մուտք գործել Բանգլադեշում գտնվող գործարաններ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը քույրերը՝ սուպերմոդել Քենդալ Ջենները և աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները պատասխանել են իրավապաշտպանների մեղադրանքներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Բանն այն է, որ հունիսին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որի համաձայն Kendall + Kylie ապրանքանիշն իբրև թե պատկանում է Global Brands Group (GBG)-ին, որը Բանգլադեշի իր ֆաբրիկաների աշխատակիցներին չի վճարում փետրվար ամսից՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով սկսված ճգնաժամի պատճառով։

Նշվում էր, որ GBG-ի հետ բրենդները շահագործում են աշխատողներին։ Միաժամանակ Ջեններ քույրերի ապրանքանիշը ներկայացված է եղել GBG-ի կայքում։ Այժմ Քենդալն ու Քայլին որոշել են հանդես գալ հայտարարությամբ։ Քիմ Քարդաշյանի քույրերը ժխտում են, թե որևէ կապ ունեն GBG-ի հետ։

«Kendall + Kylie ապրանքանիշը պատկանում է Canada Inc.-ին։ Նախկինում բրենդը համագործակցել է GBG-ի հետ, բայց միմիայն վաճառքի և բիզնեսի զարգացման ոլորտներում»,-հայտարարել են քույրերը։

Այդ ընթացքում GBG-ն իր կայքից հեռացրել է Ջեններ քույրերի ապրանքանիշի լոգոտիպը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ լոգոն հեռացրել են հունիսի 24-ին։ Դրա հետևանքով սկանդալն ավելի է բորբոքվել, քանի որ ակտիվիստները և իրավապաշտպանները կարծում են, որ ինչ-որ բան այստեղ այն չէ և այս գործի բոլոր մասնակիցներն էլ թաքցնելու բան ունեն։ Նրանք պահանջում են իրավապաշտպան ընկերությունների ակտիվիստներին թույլ տակ մուտք գործել Բանգլադեշում գտնվող ֆաբրիկաներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kendall + Kylie (@kendallandkylie)

Հիշեցնենք, որ Քայլի Ջեններն ունի սեփական Kylie Cosmetics բրենդը, որը հիմնել է 2016թ․-ին։ Կարճ ժամանակում նա վաստակել է մեկ միլիարդ դոլար։ 2019թ․-ի մարտի 5-ին Forbes պարբերականը Քայլիին ճանաչեց աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Այդպիսով 21-ամյա Ջեններն առաջ անցավ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից, որը միլիարդատեր էր դարձել 23 տարեկանում։

0
թեգերը:
աշխատավարձ, կորոնավիրուս, ապրանքանիշ, գործարան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը կթողարկի իր սեփական պոդկաստը․ այն գլամուր կյանքի մասին չի լինելու
Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջենների ավտոմեքենաների տեսականին
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Քիմ Քարդաշյանի ու նրա քրոջ ռեփեր ամուսինները տեսահոլովակ են նկարահանել