Սու-30ՍՄ

Պայմանագրի ժամկետները չեն խախտվել. Սու-30ՍՄ կործանիչները շուտով Հայաստանում կլինեն

268
(Թարմացված է 09:37 23.12.2019)
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռները կբերվեն հաջորդ տարվա սկզբին։ Մատակարարն էլ տեղեկացնում է, որ ամեն ինչ իրականացվում է գործարքի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Սու-30ՍՄ բազմաթիրախային ռուսական կործանիչների մատակարարումն իրականացվում է կնքված պայմանագրերի շրջանակում։ Sputnik Արմենիայի հարցման ի պատասխան հայտնեցին ռուսական «Միավորված ավիաշինարարական կորպորացիայից»։

Դեկտեմբերի 19-ին համացանցում հայտնվել էին Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին կադրերը։ Դրանք արվել են Տոլմաչյովոյի օդանավակայանում (Նովոսիբիրսկ) միջանկյալ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռների վրա երևում էր Հայաստանի ՌՕՈւ խորհրդանիշն ու «Հայաստան» գրությունը։

«Տեխնիկայի մատակարարումն իրականացվում է կնքված գործարքների համաձայն», -հայտնեցին «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» մամուլի ծառայությունից ի պատասխան մատակարարման ժամկետների մասին Sputnik Արմենիայի հարցին։

Ինչպես «Մոսկվան վրեժ լուծեց Երևանից», կամ ադրբեջանական մի ապատեղեկատվության պատմություն

Նշենք, որ Sputnik Արմենիա գործակալությունն առաջինն էր հայտնել կործանիչների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար-փետրվարին։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետագայում մտադիր է ևս մի քանի նման ինքնաթիռ ձեռք բերել։

Կա ձեռքբերման սխեմա, փակագծերը չպետք է բացել. Հովհաննիսյանը` ՍՈՒ-30–ի ձեռքբերման մասին

Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն ռուսական ավիաշինարարական կորպորացիա է, այն Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է։ Միավորում է Ռուսաստանի խոշոր ավիաշինարարական ընկերությունները, այդ թվում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են՝ «Սու», «ՄիԳ», «Իլ», «Յակ», SSJ, МС-21։

268
թեգերը:
Սու-30ՍՄ կործանիչ, սպառազինություն, Զենք, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Անցնող տարին նշանավորվել է նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. Դավիթ Տոնոյան
Հայաստանը Ադրբեջանին ասիմետրիկ պատասխան է տվել. փորձագետը` ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու մասին
ՀՀ–ՌԴ ռազմական համագործակցության զարգացումը. քիչ խոսք, շատ զորավարժություն և Սու-30ՍՄ