00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը

© Sputnik / Кирилл КаллиниковИнтерактивная новогодняя елка агенства Sputnik с армянскими новостями в ГУМ-е
Интерактивная новогодняя елка агенства Sputnik с армянскими новостями в ГУМ-е - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին հնում ե՞րբ է նշվել և առաջինն ո՞ւմ են այցելում հայերը Նոր տարուն հարցերի պատասխանները մոսկովյան ԳՈւՄ–ի այցելուները կիմանան տոնածառը գոտևորող վազող տողից։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանն ազդարարեց Sputnik միջազգային գործակալության և ռադիոյի հեռարձակման երկրների ամանորյա լուրերի օրերի և ավանդույթների ներկայացման մեկնարկը։ Մինչև տոների ավարտն ամեն օր ԳՈւՄ–ի առաջին գծում մեդիա խմբի տեղադրած թվային տոնածառի վազող տողի վրա այցելուները կկարողանան կարդալ օպերատիվ հաղորդագրություններ, ինչպես նաև զվարճալի և ճանաչողական պատմություններ տասնյակ պետություններից։

© Sputnik / Кирилл КаллиниковՄոսկվայի Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ի «թվային տոնածառը»
Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը - Sputnik Արմենիա
Մոսկվայի Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ի «թվային տոնածառը»

Այլ ժողովուրդների ներկայացուցիչներին հետաքրքիր կլինի իմանալ, որ հնում հայերը Նոր տարին` Նավասարդը, նշում էին օգոստոսի 11–ին։ Ըստ ավանդույթի՝ այդ օրը Հայկ նահապետը մենամարտում հաղթել է Բելին։ Հնում հայկական Ամանորի խորհուրդները կրող և տարածող անձը Կաղանդ պապն էր։ Ամանորին ընդունված է այցելել կնքահորը։ Իսկ բուն Նոր տարվա գիշերը` ժամը 00:00–ին, նռան օրհնության կարգ է անցկացվում։

Ինչպես են զարդարում Հայաստանի գլխավոր տոնածառը - Sputnik Արմենիա
Ինչ տեսք ունի Երևանի գլխավոր տոնածառը երկնքից. տեսանյութ

Այս տարի Sputnik–ը նշում է իր 5-ամյակը, և տոնածառը գործակալության նվերն է մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին։ Մեդիա խումբը խոսում է 33 լեզվով և լավ է տիրապետում բազմաթիվ երկրների տոնական ավանդույթներին։ Այդ է պատճառը, որ ճանաչողական տեղեկությունը կհեռարձակվի ինչպես ռուսերենով, այնպես էլ ազգային լեզուներով։

Արևմտյան ծիսակարգով քրիստոնյաների` Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելու և տոնելու շրջանում` դեկտեմբերի 21-ից, էստաֆետը կշարունակեն Էստոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև անգլալեզու և իսպանախոս երկրները` ներկայացնելով իրենց նորություններն ու տոնական պատմությունները։

«Տոնենք Ամանորը հարևանների հետ». վրացիներին խորհուրդ են տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

Ցանկանում եք իմանալ` ինչպե՞ս է կոչվում Ձմեռ պապը Մոլդովայում։ Ի՞նչ են ավանդաբար Սուրբ Ծնունդին պատրաստում Էստոնիայում։ Ի՞նչ է ընդունված մատուցել ամանորյա սեղանին Ֆրանսիայում և Իտալիայում։ Ո՞րն է ԱՊՀ երկրներում Ձմեռ պապի` ամենաշատ այցելուներ ընդունող նստավայրը։ Որտե՞ղ են հորինել տոնածառի խաղալիքները։ Ամանորի վերաբերյալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները, ինչպես նաև աշխարհի բոլոր ծայրերից վերջին նորությունները ԳՈւՄ–ի այցելուները կկարողանան ստանալ տոնածառը գոտևորող վազող տողից։

© Sputnik / Кирилл КаллиниковՄոսկվայի Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ի «թվային տոնածառը»
Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող ԳՈւՄ–ում մեկնարկել են Հայաստանի ամանորյա լուրերի օրերը - Sputnik Արմենիա
Մոսկվայի Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ի «թվային տոնածառը»

Sputnik–ի բացառիկ նորարարական «թվային տոնածառը» «Ամանորյա տոնածառեր Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ում» նախագծի մի մասն է։ Նախագիծն անցկացվում է արդեն 12-րդ անգամ։ Ավանդույթի համաձայն` երկրի գլխավոր խանութի գործընկեր-կազմակերպությունները երկու ամսով ԳՈւմ–ը վերածում են հեքիաթային անտառի։

Рождественская елка украшает гору Ингино с видом на Умбрийский город Губбио (11 декабря 2006). Италия - Sputnik Արմենիա
Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

Այնտեղ զբոսնել կարող են բոլոր ցանկացողները մինչև հունվարի 19-ը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ն և Sputnik–ը ԳՈւՄ–ի սահադաշտի, «Ամանորյա տոնածառեր Կարմիր հրապարակի ԳՈւՄ–ում» նախագծի և ԳՈւմ–ի տոնավաճառի տեղեկատվական գործընկերներն են։

Նոր տարվա զանգերը խփելուց հետո ինչ չպետք է լինի Հայաստանում ըստ Փաշինյանի

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով: Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված 22 խմբագրական կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Լրահոս
0