Վիկտոր Բելյայև

Ձկնապուր Բրեժնևին և պաղպաղակ Պուտինին. Կրեմլի խոհարարի համար լավաշն ամենաօգտակար հացն է

421
Վիկտոր Բելյաևն ավելի քան 30 տարի աշխատել է Կրեմլում։ Այդ ընթացքում նա հասցրել է կերակրել բոլորին` Նիքսոնից մինչև Պուտին։ Իսկ ժամանակին Վիկտոր Բորիսովիչն իր կարիերան սկսել էր սովորական խոհարար լինելուց։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik, Նանա Մարտիրոսյան. Վիկտոր Բելյաևը խոհարարություն է արել ռուսաստանյան շատ առաջնորդների համար` Լեոնիդ Բրեժնևից մինչև Վլադիմիր Պուտին, նրա պատրաստածը ճաշակել են նաև միջազգային քաղաքական գործիչներից շատերը։ Խոհարարը հասցրել է ընկերանալ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, վարպետության դաս անցկացնել վարչապետ Ինդիրա Գանդիի համար և ուրախացնել «երկաթե տիկին» Մարգարետ Թետչերին։ Կրեմլյան սեղաններին առկա մետրանոց թառափների և դույլով ձկնկիթների մասին պատմվող լեգենդների վրա նա ծիծաղում է։ Պնդում է, որ բոլոր քաղաքական գործիչները սովորական և լավ սնունդ են սիրում։ Օրինակ` Բրեժնևը ձկնապուր էր նախընտրում, իսկ Ելցինն անձամբ էր կարողանում այն պատրաստել։ Վլադիմիր Պուտինն աղանդեր է սիրում, մասնավորապես` սերուցքային պլոմբիր։

«Ես գիտեի պաղպաղակի նկատմամբ նրա ունեցած սիրո մասին և միշտ աշխատում էի ճաշի վերջում նրան պաղպաղակե գնդիկ մատուցել», – ասաց նա։

Բելյաևը պատմեց, որ Նիքսոնը ձկնային ուտեստներ էր շատ սիրում, ի դեպ, նա նաև մոլի ձկնորս էր։ Իսկ ահա Ինդիրա Գանդին այնքան էր հավանել էր նրա` սագի դեղնուցով պատրաստած լապշան, որ մոտեցել էր և խնդրել սովորեցնել իրեն։ Հաջորդ այցի ժամանակ Ինդիրա Գանդին պատմել է, որ իր ընտանիքին շատ է դուր եկել այդ ուտեստը։ Իսկ ահա Մարգարետ Թետչերը սովորաբար Կրեմլի խոհանոցի ծառայություններից չէր օգտվում։ Մի օր նա ճաշարան է գալիս և որոշում փքաբլիթներ համտեսել։ Վեց նրբաբլիթ են մատուցում, և, ի զարմանս, նա ամբողջն ուտում է։ Հաջորդ երկու օրը, նա կրկին իջնում էր ճաշարան, իսկ վերջին օրը անձամբ սեղմում Վիկտոր Բորիսովիչի ձեռքը։

«Եթե նա այսօր գար, ես դարձյալ իմ ուտեստով կգրեի նրան», – ծիծաղելով ասում է Բելյաևը։

Նա իրեն դասական խոհարար է համարում։ Չի սիրում նվազագույնի հասցված ժամանակակից խոհանոցը։ Չի հասկանում` ինչպես կարելի է կշտանալ ռուկոլայով և ծովախեցգետիններով ու չօգտագործել մայոնեզ։ Բելյաևը սիրում է աշխատել խմորի հետ, նոր համեր փնտրել և հին բաղադրատոմսեր «հայտնաբերել»։  Հաճախ է «երես տալիս» իր ընտանիքին, գերադասում է բորոդինոյի հացից պատրաստվող պաղպաղակի հին բաղադրատոմսը։ Իսկ տաք ուտեստներից սիրում է կոտլետներ` մակարոնով։ Ի դեպ, ընկերների շնորհիվ սովորել է հայկական տոլմա պատրաստել և լավաշ թխել։ Հենց լավաշն է համարում  ամենաօգտակար հացը։

«Ամենից հաճելին այն է, երբ լավ ուտեստի շուրջ սեղան ես նստում։ Այդպես են ծնվում ընկերությունն ու լավ հարաբերությունները։ Դա մտերմացնում է և շատ բան սովորեցնում», – նշում է խոհարարը։

Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը խոհարար էր. էլ ինչ չգիտենք Հունաստանի մասին

Բելյաևը համոզված է` պետք է անընդհատ սովորել և կատարելագործել հմտությունները։ Նա կարծում է, որ եթե մարդը բարի է և լավ աուրա ունի, ապա կկարողանա խոհարար դառնալ։ Կարևորը, որ անընդհատ նոր բան սովորի և միշտ սիրով մոտենա գազօջախին։ Ինքը հենց այդ սկզբունքով է առաջնորդվել և անկախ նրանից, որ միշտ երազել է պատմաբան դառնալ, հետևել է պատերազմ անցած պապի խորհրդին և խոհարար դարձել։

Տնային տնտեսուհուց մինչև «շեֆ» խոհարար. ինչպես հայուհին նվաճեց Ավստրալիայի խոհանոցը

Ամենասկզբում Վիկտոր Բորիսովիչը ռեստորանում ձու էր մաքրում։ Այսօր հպարտում է, որ կարողանում է մեկ ձեռքով և նույնիսկ ձեռքի մեկ շարժումով ձու մաքրել։ Այնուհետև նրան տեղափոխում են մսամթերքի և ձկնեղենի բաժին`դրանք կտրատելու համար։ Հետո հայտնվում է Կրեմլում, որտեղ աշխատում է ավելի քան 30 տարի` խոհարարից մինչև սննդի բաժնի գլխավոր տնօրեն։ Ասում է`հաջողության գաղտնիքն աշխատանքի ընթացքում մշտապես սովորելն է. նա մինչ օրս էլ ամեն տեղ և բոլորից սովորում է։

Համով Հայաստան. ուտելի «ռումբ», որի համար օտարերկրացիները խենթանում են

421
թեգերը:
լավաշ, Լեոնիդ Բրեժնև, խոհարար, Կրեմլ, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին խորվաթ ռեժիսորի ֆիլմում
Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը վաճառվել է աճուրդում
Նապոլեոնի կոշիկները վաճառվել են 117 հազար եվրոյով. լուսանկար
Մարիա Խաչատուրյանը. արխիվային լուսանկար

«Էս կեղտերը, էս կեղտոտ շները». համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքից

234
Խաչատուրյան ընտանիքի պատմությունը հանրությանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի տա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մինչ դատավարությունն ընթանում է, համացանցում նորանոր տեսանյութեր են հայտնվում, որտեղ երևում են հոր և երեք դուստրերի ոչ ջերմ հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik․ Համացանցում ևս մեկ տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքի կյանքից, որի հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, դաժանորեն սպանվել էր դուստրերի կողմից։ «360» Telegram-ալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը զայրանում աղջիկների վրա բնակարանում տիրող անկարգության համար, ընդ որում՝ շատ կոպիտ արտահայտվելով նրանց հասցեին։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

«Ու ես ամեն օր եմ էսպես ապրում։ Ես այսպես ապրում եմ, ես ինքս եմ փոշեկուլ անում։ Ես այսպես էլ ապրում եմ, էս անասունները էսպես էլ ապրում են։ Էս կեղտերը, էս կեղտոտ շները»,-ասում է Խաչատուրյանը կադրից դուրս, միաժամանակ նկարահանելով գետնին ընկած շան մազի խուրձը և աղջիկներին։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ

234
թեգերը:
տեսանյութ, Քրեական գործ, Խաչատուրյան քույրեր
թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը
Ըստ թեմայի
ՌԴ դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
«Ազատություն, ազատություն»․ կայացել է Մարիա Խաչատուրյանի գործով դատական նիստը․ տեսանյութ
Խաչատուրյան քույրերից ավագներին՝ Քրիստինային և Անգելինային, կդատեն երդվյալ ատենակալները
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոն

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

33
(Թարմացված է 13:32 04.08.2020)
Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնն արդեն փաստաթղթեր է պատրաստում թեստավորում անցկացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. 2021 թվականի հունվար-փետրվարին Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը սկսելու է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել երեխաների վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ փաստաթղթեր են պատրաստվում, քանի որ նախկինում կենտրոնը երբեք երեխաների վրա փորձարկումներ չի անցկացրել։

«Մանկաբույժները գիտեն այդ նրբությունները, նրանց հետ հիմա փաստաթղթերի փաթեթ ենք կազմում, որը կներկայացնենք առողջապահության նախարարությանը՝ երեխաների վրա փորձարկումներ անցկացնելու համար», - ասել է Գինցբուրգը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ փորձարկումները կսկսվեն միայն մեծահասակների վրա փորձարկումների ավարտից հետո։

Գինցբուրգն ավելացրել է, որ թեստավորումը կսկսեն միայն ձմռանը, քանի որ մեծահասակների վրա COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ փուլը մոտ հինգ ամիս կտևի։ Դրան մոտ երկու հազար պացիենտ է մասնակցելու։

Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են։

«Պատվաստանյութերի մրցավազք»․ ինչու՞ է Արևմուտքը մեղադրում Ռուսաստանին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 18,4 միլիոնի: Մահացել է ավելի քան 697 հազար մարդ։
Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 891 423–ի, 14 351 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել։

Ռուսաստանի ՊՆ-ում ներկայացրել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման արդյունքները

33
թեգերը:
երեխա, կորոնավիրուս, Ռուսաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ռուսաստանում հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Ռուսաստանի հիվանդանոցները ստացել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի առաջին խմբաքանակը
Կորոնավիրուսի դեմ պայքարում Ռուսաստանն առաջընթաց է գրանցում. Պուտին

Ուժգին պայթյունի հետևանքով Բեյրութում մեծ վնասներ է կրել հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին

0
(Թարմացված է 23:07 04.08.2020)
Տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել նաև հայկական Սուրբ Գևորգ Եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք 24 news.am-ի հրապարակած տեսանյութից, որը հղում է անում իր ականատեսներին։

Տարածած տեսանյութում երևում է, որ Եկեղեցու գույքը մեծամասամբ վնասվել է, նստարաններն ու ապակիները կոտրվել են։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Լիբանանում հայտնի քաղաքական գործիչ Նիզար Նաջարյանը Բեյրութի պայթյունի զոհ է դարձել

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է բարձրացել երկինք։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։

Բեյրութի պայթյունի սարսափելի կադրերը

0
թեգերը:
պայթյուն, Եկեղեցի, տեսանյութ, Լիբանան, Բեյրութ