Մոսկվա

Պատժամիջոցներից մինչև նավթի համաշխարհային գներ. ինչ է սպասում Ռուսաստանի գործընկերներին

137
(Թարմացված է 14:58 13.02.2020)
ՌԻԱ Նովոստին անդրադարձել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումում Վլադիմիր Պուտինի ելույթին, Ռուսաստանի տնտեսության հեռանկարներին, պատժամիջոցների կիրառման, դրանց հետևանքների և այդ համատեքստում արևմտյան գործընկերների հետ համագործակցության խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումին Վլադիմիր Պուտինի յուրաքանչյուր ելույթ իրադարձություն է ոչ միայն ռուսական, այլ նաև միջազգային լրատվական տիրույթում։ Ռուսաստանի նախագահը համաշխարհային գերտերության հազվագյուտ օրինակ է, որը պատրաստ է երկար, ակտիվորեն և բավական հանգամանորեն (ֆիրմային հումորի մեջբերումներով) պատասխանել միջազգային ներդրումային հանրության ներկայացուցիչների «սադրիչ» հարցերին։

Բայց «Ռուսաստանը կանչում է» համաժողովը հնարավորություն է տալիս նաև «ներթափանցել» ամբողջ աշխարհի ներդրողների, թրեյդերների, բանկիրների և արդյունաբերողների մտքի խորքերը։ Նրանց հարցերը կարելի է համարել յուրօրինակ սոցիոլոգիական ուսումնասիրություն, որը կարող է շատ բան պատմել այն մասին, թե ինչն է անհանգստացնում ամբողջ աշխարհի մեծ կապիտալների «պահապաններին»։
Եթե հիմնվենք հարցերի վրա, և դրանք համեմատենք նրանց հետ, որոնք նախկինում ուղղվել են նախագահին, ապա կհասկանանք, թե օտարերկրյա ներդրողների, ֆինանսիստների և բանկիրների նոոսֆերայում որքան քիչ տեղ է մնացել Ուկրաինայի և պատժամիջոցների համար։

Համապատասխան հարցեր են հնչել, բայց զգացվել է, որ դա այն չէ, ինչն առաջին հերթին հետաքրքրում է օտարերկրացիներին։ Ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի և պատժամիջոցների նկատմամբ զուսպ հետաքրքրությունը կապված է նրա հետ, որ, առաջին հերթին, բոլորն արդեն վարժվել են պատժամիջոցներին և «ուկրաինական խնդրի» առկայությանը։ Երկրորդ, որպես գլխավոր գործոն, որն ապագայում ազդելու է ռուսական տնտեսության վրա, ո՛չ Ուկրաինան, ո՛չ պատժամիջոցները չեն դիտարկվում։

Եկել է բոլորովին այլ հարցեր քննարկելու ժամանակը. կլիմայի փոփոխությունը, նավթի համաշխարհային շուկայի հեռանկարները, գլոբալ տնտեսությունում ռեցեսիա սկսելու ռիսկերը և ԱՄՆ–ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի հետևանքները։

Կա տեղական և կա ռեգիոնալ հովանավորչություն. ԵԱՏՄ պաշտոնյան խոսել է «Վերին Լարսի» խնդրից

Ռուսաստանի առաջնորդը նշել է ռուսական ֆոնդային շուկայի հաջողությունները և արևմտյան ներդրողների շարքում ռուսական ֆինանսական ակտիվների առկայությունը. «Դատելով ֆոնդային շուկայի դինամիկայից` ռուսական ակտիվները, արտադրողները, ընկերությունները և նրանց հնարավորությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր գործընկերների, ներդրողների մոտ։

Կարևոր է, որպեսզի ֆինանսական ակտիվների նկատմամբ հետաքրքրությունը ձևափոխվի ներդրումների, իրական ակտիվների, նոր արտադրությունների և աշխատատեղերի, հեռանկարային շուկայական տեղերի ստեղծմամբ»։

Ի դեպ, ռուսական բաժնետոմսերի շուկան, ի զարմանս բազմաթիվ վերլուծաբանների, մոլորակի ամենաշահութաբեր խոշոր ֆոնդային շուկան է. Սբերբանկի արժեթղթերի շուկայի մասնագետ Քոուլ Էյքսոնի գնահատականով` MSCI Russia ռուսական շուկայի եկամտաբերության ինդեքսը տարեսկզբից աճել է 44 տոկոսով։

Նախագահը հերթական անգամ ցուցադրել է ֆինանսիստների ապրումները նվազեցնելու կարողությունը, որոնց հետաքրքրում է արդի միջազգային օրակարգը։ Նա բացատրել է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները չեն ներդրվի նավթագազային հատվածում, այլ կտրամադրվեն ենթակառուցվածքի և բարձր տեխնոլոգիական արտադրությունների զարգացմանը։

Գլոբալ նավթային շուկան հավասարակշռելու աշխատանքը կշարունակվի Ռուսաստանի սաուդյան գործընկերների հետ։ ԱՄՆ–ում թերթաքարային նավթի արդյունահանումը, Վլադիմիր Պուտինի գնահատականերով, հետին պլան է մղվել, այսինքն` անցել է բուռն աճի փուլը։ ԱՄՆ–ում արդյունահանվող նավթը դուրս չի մղում ռուսական նավթը ավանդական շուկաներից։

«ՀՀ–ի տնտեսությունը լավագույնն է ԵԱՏՄ-ում, բայց ես մտահոգություններ ունեմ». նախկին նախարար

Իսկ ահա բազմաթիվ միջազգային ներդրողների համար այդքան կարևոր կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցերը պետք է դիտարկել խիստ տնտեսական իրողության և ռացիոնալ պատկերացումների պրիզմայով։ Դատելով ՌԴ նախագահի հայտարարություններից` Եվրամիությունը համակած «կանաչ խելահեղությունը». բարեբախտաբար, շրջանցել է Ռուսաստանը.

«Գազի նման մաքուր ածխաջրածինն անտեսելը, իմ կարծիքով, շատ տարօրինակ է։

Երբ առաջ են մղում նմանատիպ գաղափարներ, ինձ թվում է, որ մարդկությունը կարող է կրկին հայտնվել քարանձավներում, բայց միայն այն պատճառով, որ այլևս սպառելու բան չի լինի։ Եթե այդպես ամբողջ էներգետիկան հանգեցներ զրոյի և հույսը դնել միայն արևի, քամու էներգիայի վրա, ապա գիտեք ինչ... Այսօրվա դրությամբ տեխնոլոգիաներն այնպիսին են, որ առանց ածխաջրածնային հումքի, առանց ատոմային էներգետիկայի, հիդրոէներգետիկայի մարդկությունը չի կարող գոյատևել, պահպանել իր քաղաքակրթությունը»։

Եվրամիության և ուշ շրջանի ԽՍՀՄ նմանության մասին հարցին ի պատասխան` Պուտինը նշել է, որ ԽՍՀՄ կործանման մեջ առանցքային գործոն է եղել ոչ թե ազգայնականության աճը, այլ տնտեսության անարդյունավետությունը։ Պուտինի գնահատականերով` ԽՍՀՄ–ի և Եվրամիության իրավիճակները տարբերվում են, բայց որոշակի զուգահեռներ կարելի է անցկացնել։

«Դառը ճշմարտություն, որի մասին ընդունված չի խոսել» շարքից պատասխան կարելի է համարել Պուտինի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ–ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի իրական պատճառը ոչ թե առևտրային հավասարակշռության խախտումն է կամ յուանի փոխարժեքն արհեստականորեն նվազեցնելը, այլ այն, որ Չինաստանը գտել է պետական պլանավորումը և շուկայական տնտեսությունը համատեղելու արդյունավետ միջոց, իսկ ամերիկացիները հասկանում են դա։

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել

«Ռուսաստանը կանչում է» համաժողովում օտարերկրյա ներդրողները տեսել են Ռուսաստան, որը դիմացել է պատժամիջոցներին, պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նույնիսկ բավականաչափ գումար կուտակել, որպեսզի հնարավորություն ունենա լուրջ ֆինանսական պաշարներ ներդնել տնտեսական արդիականացման և քաղաքացիների բարեկեցության համար։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ եվրոպական, չինական, ամերիկյան և այլ օտարերկրյա ներդրողների, ֆինանսիստների և արդյունաբերողների շարքում շատ ցանկացողներ կլինեն, որոնք կուզեն գործուն մասնակցություն ունենալ ռուսական տնտեսության զարգացման մեջ։

137
թեգերը:
Ռուսաստան, պատժամիջոցներ, տնտեսություն, Վլադիմիր Պուտին, համաժողով
Ըստ թեմայի
Անարգել արտահանում. հայկական բաստուրման Ռուսաստան առաքելու սահմանափակումներ չկան
Ինչ «ճակատագիր» կունենա ծխախոտը. Սարգսյանը` ԵԱՏՄ-ում ակցիզային հարկի դրույքաչափի մասին
Հայ կոշկակարները պետք է իմանան այս մասին. փորձագետը` ԵԱՏՄ–ում ապրանքների մակնշման մասին
Հայ բիզնեսը ՌԴ առևտրային ցանցերում խնդիրներ չունի. Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ համաժողովը
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

«ՌԴ–ն պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

209
(Թարմացված է 19:23 02.08.2021)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2–րդ անգամ է նշանակվում այս պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր գլխավորած կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,–ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ–ն իր կողմից պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Իսկ քանի որ ԱԺ–ում մեծամասնություն են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները, նրանք այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց, և Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ։

209
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Վարչապետ, Նախագահ
Ըստ թեմայի
Ընդդիմությունը լքեց ԱԺ նիստերի դահլիճը. պահանջում են կալանքից ազատել 2 պատգամավորներին
Կալանավորված պատգամավորները պետք է լինեին ԱԺ–ում. ի՞նչ է նախատեսում Սահմանադրությունը
Նախագահի և կաթողիկոսի ներկայություն, բոյկոտում. ԱԺ անդրանիկ նիստը` լուսանկարներով
Արթուր Դավթյանն ուՍերգեյ Կոպիրկինը

Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

50
(Թարմացված է 16:53 02.08.2021)
Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև կայուն և փոխշահավետ հարաբերությունները:

«ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականացվող աշխատանքը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկել են Հարությունյանը, Կոպիրկինն ու Գրիշչուկը

Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

50
թեգերը:
Արթուր Դավթյան, Սերգեյ Կոպիրկին, Դեսպան, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՍԴ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Մարությանը շարունակում է պայքարել ապօրինի շինությունների դեմ. հերթը Քանաքեռ–Զեյթունինն է

0
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է ապօրինի շինությունները քանդող բուլդոզերի աշխատանքը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարականով շարունակվում է ապօրինի շինությունների դեմ պայքարը։ Նախորդ ամիսներին ապօրինի շինությունները ապամոնտաժվում էին Աջափնյակ թաղամասում, այժմ հերթը Քանաքեռ–Զեյթուն թաղամասինն է։

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է հերթական տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է բուլդոզերը քանդում ապօրինի կառույցները։

«Մայրաքաղաքի ապօրինի կառուցված շինությունների ապամոնտաժումը շարունակվում է: Տեսանյութը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից է», – գրված է տեսանյութին կից։

Ապամոնտաժվել են ոչ միայն տաղավարներ և քարե կառույցներ, այլև մեքենայի կայանման համար նախատեսված ձողեր։

0