Սև ծով, ուկրաինկան նավեր

Ղրիմում ուկրաինական նավերի փոխանցումն անվանել են նշան Զելենսկուն

107
(Թարմացված է 15:34 18.11.2019)
Որոշում է կայացվել «Բերդյանսկ», «Նիկոպոլ»  նավակներն ու «Յանի Կապու» նավաքարշը փոխանցել Ուկրաինային։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի  – Sputnik. Այն փաստը, որ մեկ տարի առաջ ձերբակալված ուկրաինական նավերը Կիևին են փոխանցվել, վկայում է հաշտեցմանը ձգտելու մասին։ Այս մասին հայտնել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության ու ազգամիջյան հարաբերությունների հարցերով կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը։

«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան

Ավելի վաղ թերակղզու ուժային կառույցներում եղած աղբյուրը հայտնել էր, որ «Բերդյանսկ» ու «Նիկոպոլ»  նավակներն ու «Յանի Կապու» նավաքարշը լքում են Կերչի կայանատեղին ու չեզոք ջրերում փոխանցվելու են ուկրաինական կողմին։ 

«Սա տրամաբանորեն ճիշտ որոշում է, ու լուրջ նշան է ուկրաինական իշխանությանը` նախագահի գլխավորությամբ։ Սա Ռուսաստանի Դաշնության կողմից լուրջ քայլ է բարիդրացիական ու գործընկերային հարաբերությունների հաստատման, նաև միջազգային օրակարգի հարցերի ընդհանուր որոնման համար»,–ասել է Գեմպելը` ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

Նա նշել է նաև, որ Կիևից ակնկալում է պատասխան քայլեր, որոնցից մեկը կարող էր լինել Հյուսիս–ղրիմյան ջրանցքով Դնեպրի ջրի փոխանցման վերականգնումը։

Զելենսկին Արևմուտքին կոչ է արել չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Կերչի նեղուցի սադրանքը

2018 թվականի նոյեմբերի 25–ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Բերդյանսկ», «Նիկրոպոլ» ու «Յանի Կապու» նավերը խախտել էին Ռուսաստանի պետական սահմանն ու մի քանի ժամվա ընթացքում վտանգավոր մանևրեր էին անում` անտեսելով իշխանության օրինական պահանջները։

Որոշում է կայացվել ձերբակալել սահմանախախտներին։ Կալանքի տակ էին հայտնվել 24 զինվորական, այդ թվում նաև գործողությունը ղեկավարող` Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները։

«Արմենիայի» որոնումներում. հայկական անունով շոգենավի կործանման առեղծվածը

Դրանից հետո Կիևը Մոսկվային մեղադրել էր ագրեսիայի մեջ։ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածն անվանել էր ծրագրած սադրանք, որը կապված է նախագահական ընտրությունների նախօրեին Պյոտր Պորոշենկոյի ցածր վարկանիշի հետ։

Այս տարվա սեպտեմբերի 7–ին սահմանախախտ զինվորականներին փոխանցել էին Ուկրաինային` ձերբակալված ու դատապարտված անձանց միաժամանակ ազատ արձակման մասին պայմանավորվածությունների շրջանակում։

107
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Վլադիմիր Զելենսկի, Ուկրաինա, նավ, Սև ծով
Ըստ թեմայի
«Կերչի գործը». Ղրիմի դատարանը ձերբակալել է 24 ուկրաինացի նավաստիներին
«Հրեաները ֆինանսական խնդիր ունե՞ն. դա միայն Ղրիմում է հնարավոր». Պուտինի կատակը
Հայերը ներդրում են ունեցել Ղրիմի մշակութային բացառիկ ձուլվածքի ստեղծման հարցում. ՌԴ դեսպան
Ղրիմի ափերի մոտ հնագետները կսկսեն «Արմենիա» կործանված ջերմանավի որոնողական աշխատանքները
Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի վերաբերյալ հակառուսական փաստաթղթին
Վլադիմիր Պուտին

«Պուտինը՝ ԱՄՆ նախագահ»․ Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի նախագահի հարցազրույցը

175
(Թարմացված է 18:08 16.06.2021)
Արդեն երկրորդ օրն է, ինչ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում վիճում են հարցազրույցի մասին, որը Ռուսաստանի նախագահը տվել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը:

Պուտինի ձևակերպումները բառացիորեն պայթեցրել են համացանցը։ Եվ բանն այն չէ, որ Ռուսաստանի առաջնորդը ժամանակակից իրավիճակի վերաբերյալ ինչ-որ նոր, հեղափոխական մոտեցումներ է առաջարկել։ Ոչ, Ռուսաստանի նախագահը պարզապես ասել է NBC-ի լրագրող Քիր Սիմոնսին ճշմարտությունը։

Դա ներկայումս բացարձակապես բացառիկ մեսիջ է։ Անգլոսաքսոնական լրատվամիջոցներն պատում են իրենց լսարանին ստի, թերի տեղեկությունների, կեղծ լուրերի այնպիսի բարդ խառնուրդով, որ պարզ փաստերը, որոնք ներկայացրել է Ռուսաստանի նախագահը, արդեն որպես հայտնություն են ընկալվում։ Դրանք ապշեցուցիչ տպավորություն են թողել լսարանի վրա։

Խոսքն իհարկե պաշտոնական լրատվամիջոցների մասին չէ։ Դրանք շարունակում են պարտադրել իրենց օրակարգը՝ մեղադրելով Ռուսաստանին և դրա առաջնորդին բոլոր մահացու մեղքերի մեջ։

Հետաքրքիր է, որ Ժնևի գագաթնաժողովից առաջ նախագահ Բայդենը ևս մի շարք հայտարարություններ է արել։ Բայց դա միանգամայն սովորական բանաձևեր են՝ «մարդու իրավունքներ», «ժողովրդավարություն», «կոշտություն ցուցաբերենք»... Դա ոչ ոքի չի հետաքրքրում, ոչ ոք դա չի քննարկում։ Իսկ ահա Պուտինի խոսքերն իսկապես հասել են ամենատարբեր մարդկանց՝ կոտրելով պարտադրված կաղապարները։

«Ես նրան (Պուտինին) ավելի շատ եմ հավատում, քան մեր ողջ խեղկատակ վարչակազմին»,- բրիտանական Daily Mail տաբլոիդի կայքում խոստովանել է ամերիկացի ընթերցողը Նևադայից: «Բա ինչո՞ւ Ռուսաստան չես գնում»- հակադարձում է մյուսը։ «Պարզապես անհավանական է՝ քանի մարդ է այստեղ աջակցում Պուտինին»,- գրում է մեկնաբանը: «Եթե նա քեզ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ նա իրավացի չէ»,- վիճում է մյուսը։ «Նա թույլ չէր տա այն խառնաշփոթը, ինչ կատարվում է այսօր Ամերիկայում»,- եզրափակում է երրորդը։

Բայդենը գլխով չի արել ի պատասխան այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք Պուտինին․ Սպիտակ տուն

Շատ լավ երևում է, որ Պուտինը կարողացել է, ինչպես ինքն է ասել՝ «իշխող շրջանակների» գլխի վրայով ուղիղ դիմել լայն զանգվածներին։

Իհարկե, շատերը չցանկացան դուրս գալ ապատեղեկատվական մատրիցայից, որտեղ նրանց նստեցրել են «լիբերալ» լրատվամիջոցները։ Ի վերջո, աշխարհի պատկերը, որը CNN-ի ու Facebook-ի օգտատերերին պարտադրում են, պարզ ու ոչ հակասական է: Սնունդը և բենզինը թանկանում են, պարտքերը ավելի ու ավելի շատ են աճում, հիփոթեքի ժամկետն անցնում է, աշխատանք չկա։ Ո՞վ է դրանում մեղավոր։ Դե, իհարկե, ռուսները։ Այս սարսափազդու պատմությունը թույլ է տալիս արտասահմանյան առցանց-մարտիկներին տարիներ շարունակ պառկել բազմոցին ու ոչինչ չանել: Իսկ եթե ընդունես, որ այս ամենի մեղավորը կոնկրետ քո կառավարությունն է, պետք է վեր կենաս բազմոցից, դուրս գաս փողոց, ինչ-որ բան ձեռնարկես... Ոչ, դա շատ բարդ է։

Այդ պատճառով ոմանք նախընտրում են նստել ու վախենալ. «Այդ հարցազրույցը շատ սարսափելի է»,- մեկնաբանել է YouTube-ի օգտատերը NBC-ի սյուժեն: «Նա (Պուտինը) վախեցնում է»,- ասում է մյուսը։ «Ինձ էլ»,- գրում է երրորդը։

«Լուսավորյալ» եվրոպացիները և նրանց հոգևոր ժառանգ ամերիկացիները կրկին ընկղմվել են զուտ միջնադարյան դիվական մոլուցքի մեջ։ Իրենց համար սարսափելի կերպար են հորինել, բարդել են նրա ուսերին աշխարհի բոլոր չարիքներն ու սեփական վախից հաճույք են ստանում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Պուտին

Սակայն մեկնաբանների ճնշող մեծամասնությունը Պուտինի խոսքերում իրական ելք են տեսել այն փակուղուց, որի մեջ նրանց մտցրել է գլոբալ իսթեբլիշմենթը։ Հատկապես ուրախացել են Թրամփի կողմնակիցները։

Մեջբերումն այն մասին, որ «ԱՄՆ նախկին նախագահ պարոն Թրամփը ոչ սովորական, տաղանդավոր մարդ է», տարածվել է բոլոր սոցցանցերում ու ԶԼՄ-ներում։ Դա այն մարդկանց սրտից էր, որոնք պաշտպանում են առողջ ազգայնականությունն ու այլ պետությունների գործերին չմիջամտելու ցանկությունը։

Հարցն անձամբ Թրամփը չէ։ Սովորական ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ նախկին նախագահի վարած մեկուսացման քաղաքականությունը ձեռնտու էր նրանց։ Այն  նպաստում էր և՛ ԱՄՆ-ի, և՛ միաժամանակ ամբողջ աշխարհի խաղաղության ամրապնդմանը։ Մինչդեռ տեղեկատվական, տնտեսական ու մշակութային պատերազմները, որ Դեմոկրատական կուսակցությունը հրահրում է ամբողջ աշխարհում, ձգտում է քարուքանդ անել և՛ ԱՄՆ-ն, և՛ աշխարհի բոլոր առաջատար տերությունները։

«Պուտինն ազգայնական է։ Նա չի սիրում համաշխարհային կառավարությանը ճիշտ այնպես, ինչպես ես ու դուք: Պուտինն ու Թրամփը դրանում համամիտ են»,- իրավիճակը պարզ նկարագրում է ամերիկյան Breitbart կայքի ընթերցողը:

ԱՄՆ–ից Հայաստան տրանսֆերտներն աճում են. նաև ՌԴ–ից է ակտիվություն ակնկալվում

«Սպիտակ  «լիբերալ» հակաամերիկացիները պարզապես ցավոտ ատելություն են տածում Ռուսաստանի նկատմամբ», - գրում է ամերիկյան Daily Mail-ի մեկնաբանը։ - Նշենք, որ վերջին հինգ-վեց տարիներին նրանք անդադար մեղադրում են Ռուսաստանին այն ամենի համար, ինչը նրանց դուր չի գալիս։ Նրանք անփառունակ ձևով պարտվում են ընտրությունները, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, և դա ընդամենը ամենախայտառակ և ծիծաղելի օրինակն է»։

Պուտինի հարցազրույցի քննարկման ընթացքում հանդիսատեսը հիշել է բայդենյան տխրահռչակ կիքսը «մարդասպանի» մասին ու բացահայտորեն ծաղրել նրան։

«Ի՞նչ հիմարություն է»,-  գրում է ոգևորված մեկնաբանը Realclearpolitics-ում,- «ինչ-որ չեմ հիշում, որ NBC-ը հարցնի Քլինթոններին շատ, շատ խորհրդավոր սպանությունների մասին, որոնք նրանց վերագրում են»։

Ինչի՞ մասին է վկայում Ռուսաստանի նախագահի հարցազրույցներին միջազգային հանրության կրքոտ, շահագրգիռ, գերհուզական արձագանքը։ Պարզապես այն մասին, որ Ռուսաստանն այսօր վերադարձել է գլոբալ գերտերությունների շարքը։ Դրա առաջնորդի կարծիքը բոլոր հարցերի վերաբերյալ վերլուծվում է, աշխուժորեն դիտարկվում ու քննարկվում է։ Դա բոլորին հետաքրքիր է, դա բոլորին հուզում է։

Պուտինի և Բայդենի հանդիպումն արդեն դարձել է ժամանակակից քաղաքականության գլխավոր իրադարձությունը։ Դեռ գագաթնաժողովի մեկնարկից առաջ դրա մասին մտածում և խոսում էին հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում։

Չենք մեջբերի այն ամբողջ քննադատությունը, որն առատորեն իրենց նախագահի հանդեպ հնչեցնում են ԱՄՆ-ի քաղաքացիները սոցցանցերում ու աշխարհի առաջատար ԶԼՄ-ների մեկնաբանություններում։ Այնտեղ շատ են և՛ անձնական վիրավորանքները, և՛ Բայդենի դիվանագիտական տաղանդների վերաբերյալ ոչ այնքան պարկեշտ արտահայտություննեը։

Պարզապես կմեջբերենք ամերիկյան Սենթ Լուիսի բնակիչ օգտատիրոջը. «Կուզենայի Պուտինը նախագահ լիներ՝ Բայդենի և Հարիսի փոխարեն՝ ցանկացած պահի»։

175
թեգերը:
հարցազրույց, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով
Պուտինը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է միգրանտների ժամանակավոր կեցության ժամկետը
Գյումրու 102–րդ ռազմաբազա

Պետք է ռուսական ներկայությունը սարքենք ժամանակակից. Քոչարյանը` 102-րդ ռազմաբազայի մասին

80
(Թարմացված է 14:38 16.06.2021)
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեր զինված ուժերի զարգացմանը զուգահեռ, պետք է նաև ռուսական ներկայությունը հզորացնենք։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է շատ լուրջ գործընթաց սկսի ՌԴ ռազմական ներկայությունն այստեղ ուժեղացնելու համար։ Քարոզարշավի շրջանակներում Մարալիկում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ հանդիպման մասնակիցներից մեկը հետարքրվեց, թե արդյո՞ք Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան կընդլայնվի, քանի որ մինչ այդ խոսում էին, որ պետք է շինարարություն գնա, որտեղ նաև տեղի բնակիչները կներառվեին։

«Ռուսական ռազմաբազային չպետք է նայել շինարարության ընդլայնման տեսանկյունից, դա զուտ կողմնակի էֆեկտն է։ Առհասարակ, երկրի անվտանգությունը լրջագույն խնդիրներ ունի. մեր զինված ուժերի վերականգնման հարցերով զբաղվելուց բացի, պետք է փորձենք ռուսական ներկայությունը սարքել ժամանակակից»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` դա հնարավոր է և պետք է անել` հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես, ակնհայտ է Թուրքիայի դերակատարության հարցը, որը բավական ինքնավստահ է գործում տարածաշրջանում։

Քոչարյանը վստահեցնում է` երբ նայում ես քարտեզին, հասկանում ես, որ միակ զսպող գործոնը կարող է Ռուսաստանը դառնալ։

Սակայն, ըստ նրա, դրան զուգահեռ, պետք է մեր կշիռը մեծացնենք, որ մեզ հետ հաշվի նստեն, այսինքն` որպեսզի ոչ թե կողքից ինչ–որ բան ասող լինենք, այլ մեր խոսքն էլ ծանրակշիռ լինի։

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Պետք է Ռուսաստանին զուգահեռ զարգացնել հարաբերությունները նաև Արևմուտքի հետ. Գասպարյան

80
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Իմ աչքի առաջ կա, թե ով պիտի ինձ փոխարինի. Քոչարյան
«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան
Շտապօգնության ավտոմեքենա

Ողբերգական դեպք Արարատի մարզում. վրաերթի հետևանքով 15-ամյա տղա է մահացել

0
(Թարմացված է 23:36 16.06.2021)
Վարորդը տղային վրաերթի է ենթարկել հետընթաց կատարելու ժամանակ։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 13:45-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել 15-ամյա Սարգիս Թ.-ին։ Վերջինիս տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, սակայն տղան արդեն մահացած է եղել։ Սարգիս Թ․-ն ապրում էր Արարատի մարզի գյուղերից մեկում։

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Դեպքի վայրում քննիչի կատարած զննությունից հետո քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Մահվան ելքով ավտովթար Տավուշում. մեքենան բախվել է գազատար խողովակին ու կողաշրջվել

0
թեգերը:
Մահ, տղա, Վրաերթ, Հայաստան