Լեոնիդ Բրեժնև

Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը վաճառվել է աճուրդում

187
(Թարմացված է 15:45 17.11.2019)
Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը և դրան կից նախազգուշացումների կտրոնը աճուրդի էր հանվել Մոսկվայում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի վարորդական վկայականը և դրան կից նախազգուշացումների կտրոնը Մոսկվայում կայացած աճուրդում վաճառվել է 1,55 միլիոն ռուբլիով, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարին փաստաթղթերը տրվել են 1976 թվականի դեկտեմբերի 10-ին՝ նրա ծննդյան 70-ամյակից առաջ։ Այդպիսի նվեր Բրեժնևի հոբելյանին որոշել անել այն ժամանակվա ներքին գործերի նախարարը։

Վարորդական վկայականի վրա նշում կա, որի համաձայն այն կարելի է օգտագործել տրանսպորտային բոլոր միջոցների համար` մոտոցիկլետից մինչև ավտոբուս։

Նախազգուշական կտրոնը դակած չէ, դա նշանակում է, որ Լեոնիդ Իլիչը կանոնները չի խախտել։ Նախկինում այդ փաստաթղթերը պահվում էին Բրեժնևի ամառանոցում։

Լեոնիդ Բրեժնևի վարորդական իրավունքը մոտ 12 մլն դրամով դրվել է աճուրդի. լուսանկարներ

«1991 թվականին այդ ամառանոցն անցավ Մոսկվայի առաջին քաղաքապետ Գավրիլ Պոպովին։ Եվ Բրեժնևի իրերն ու փաստաթղթերը հայտնվեցին փողոցում, շուկայում», – պատմել է «Литфонд» աճուրդի տան փորձագետ Իգոր Օխլոպկովը։

Բրեժնևի փաստաթղթերը դրանց նոր տերը ձեռք է բերել 1,55 միլիոն ռուբլիով։  Գնորդի և վաճառողի անունները չեն հայտնում։

187
թեգերը:
աճուրդ, Մոսկվա, վարորդական իրավունք, Լեոնիդ Բրեժնև
Ըստ թեմայի
Տարիներ անցան. ինչպես է «համով» Զառան համբուրվել Բրեժնևի հետ. պատվաբեր էր, բայց տհաճ
Նորաձև 90-ականների իրերի լավագույն 7-նյակը. ինչի՞ համար են պչրուհիներն ամաչում այսօր
Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին խորվաթ ռեժիսորի ֆիլմում
Самолет с аэропорту Звартноц

Երևան- Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի

86
(Թարմացված է 20:18 12.08.2020)
Այս չվերթից կարող են օգտվել բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթից կարող են օգտվել  Ռուսաստանի բնակիչները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։

86
թեգերը:
չվերթ, թռիչք, Ռուսաստան, Երևան
Ըստ թեմայի
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան
Պատվբաստանյութ

Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները». բժիշկը խոսել է ռուսական նոր պատվաստանյութի մասին

40
Ռուսական պատվաստանյութի, հնչող քննադատության ու հիվանդության հանդեպ դրա կայունության մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում խոսել է բարձրակարգ բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, պրոֆեսոր Սերգեյ Ցարենկոն։

Մենք՝ բժիշկներս, կորոնավիրուսով պացիետների բուժման հարցում հաջողության ենք հասել՝ օգտագործելով մոնոկլոնալ հակամարմիններ, ստերոիդներ, հակավարակային պատրաստուկներ։ Մարդիկ սկսել են ավելի քիչ մահանալ կորոնավիրուսից, բայց միևնույնն է, ծանր դեպքերում ստիպված ենք հիվանդին միացնել թոքերի արհեստական օդափոխման  սարքին։ Դրանից հետո տասից 6-8–ը մահանում են  ներհիվանդանոցային վարակներից։ Նոր հակաբիոտիկները կարող էին փրկել այդ հիվանդների կյանքը։ Սակայն դրանք մշակելու համար տարիներ են հարկավոր։

Պատվաստանյութ
© Photo : РФПИ и центра имени Гамалеи

Մարդկանց կորոնավիրուսով վարակվելուց հեռու պահելու այլ ճանապարհ էլ կա։ Դա բոլոր առումներով լավ տարբերակ է․և՛ մարդն է առողջ, և՛ կողքիններին չի վարակի։ Քանի որ որքան շատ լինեն հիվանդության հանդեպ կայուն մարդիկ, այնքան ավելի բարձր կլինի հասարակական իմունիտետը, և համաճարակն ավելի շուտ կավարտվի։

Առայժմ հիվանդության հանդեպ կայունությունը ձևավորվում է այն դեպքում, երբ մարդն արդեն վարակվել է կորոնավիրուսով։ Սակայն կա ավելի անվտանգ տարբերակ՝ իմունիզացիան։ Ավելին՝ արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութ կա արդեն, որը ստեղծել են Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։ Այդ ինստիտուտը միկրոկենսաբանության հանրության շրջանում այնպիսի վարկանիշ ունի, ինչպես «Մերսեդեսը» մեքենաշինության մեջ։

Երկար տարիներ է ճանաչում եմ ակադեմիկոսներ Գինցբուրգին ու Լոգունովին։ Մենք նրանց ու նրանց աշխատակիցների հետ մանրէների դեմ պայքարի կայուն նոր միջոցներ ենք մշակում։ Բացի այդ, նույն ինստիտուտի գիտնականները բարեհաջող կերպով Էբոլայի ու MERS-ի դեմ պատվաստանյութեր են ստեղծել։ Ոչ միայն ստեղծել են, այլև դրանք ստեղծելու անվտանգ ու արդյունավետ տարբերակ են մշակել՝ վեկտորային։ Մարդու համար անվտանգ ադենովիրուսի վրա կորոնավիրուսի մի կտոր են կպցնում։ Ասես ադենովիրուսը հրթիռի կրիչ լինի, իսկ կորոնավիրուսը՝ ուղեծրային կայան։ Այդ ամենը ներարկում ե մարդու օրգանիզմի մեջ։

Պուտինը խոսել է իր դստեր ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին. տեսանյութ

Դրանից հետո իմունիտետ է ձևավորվում և՛ «հրթիռի-կրիչի», և՛ «ուղեծրային կայանի» հանդեպ։ Հաջողությունն ամրագրելու համար երեք շաբաթ անց նույն «ուղեծրային կայանը»  ուղարկում են մեկ այլ «հրթիռ-կրիչի»`այլ ադենովիրուսի վրա։ Նորից իմունիտետ է ձևավորվում։ Արդյունքում երկու ադենովիրուսի հանդեպ ավելի թույլ իմունիտետ է ձևավորվում (քանի որ այն պետք չէ օրգանիզմին), իսկ կորոնավիրուսինը` ավելի կայուն ու վստահելի։

Պատվաստանյութը փորձարկվել է կամավորների վրա։ Ընդ որում՝ առաջին կամավորները Գամալեայի ինստիտուտի բոլոր աշխատակիցներն էին։ Դրանից հետո պատվաստանյութը փորձարկվել է կամավոր զինծառայողների վրա։ Ոչ մի բարդացում. բոլորի մոտ հզոր իմունիտետ է ձևավորվել։

Զարմանալի չէ, որ մամուլում միանգամից քննադատության ալիք բարձրացավ։ Էլ գրում եմ իբր տեխնոլոգիաները գողացված են, էլ ներկայացնում են կեղծ գիտական մտորումներ, թե իմունիտետի ձևավորման ընթացքում պատահական  կորոնավիրուսով վարակվելու դեպքում մարդու վիճակը կարող է վատանալ։ Վերջինը սարսափելի է հնչում՝ հակամարմիններից կախվածության սրացում (ADE)։ Սարսափելի է հնչում ոչ մասնագետների համար։ Իսկ վարակաբանները գիտեն, որ ADE-ն միայն Դենգեյի տենդի դեպքում է գործում, այն էլ պատվաստման հետ կապ չունի։ Մնացած դեպքերում էֆեկտը երբեմն երևում է փորձանոթի մեջ։ Բայց ոչ կորոնավրուսային վարակների դեպքում։

Ու այստեղ հարց է առաջանում։ Ո՞վ է ֆինանսավորում այդ քարոզչությունը։ Ումի՞ց են կախված «անկախ փորձագետները»։ Այլ պատվաստանյութերի արտադրողների՞ց, որոնք դեռ հետ են ռուսաստանցի գիտնականներից։ Գուցե հակավարակային պատրաստուկների (որոնք երբեմն արդյունավետ են, բայց միայն հիվանդության թեթև տարբերակի ժամանակ ու բազում կողմնակի ազդեցություններ ունեն) արտադրողների՞ց։

Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

Մենք՝ գործող բժիշկներս, ամոթով ենք հետևում այս «հուզումներին»։ Եվ սպասում ենք, թե երբ այլևս կորոնավիրուսով պացիենտներ չեն լինի և չեն գա մեզ մոտ, ու վերջապես կկարողանանք զբաղվել նաև այն հիվանդություններով, որոնց համաճարակի պայմաններում ձեռքներս չի հասնում։

40
թեգերը:
բժիշկ, Ռուսաստան, պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ճապոնացի գիտնականները հասկացել են` ինչպես պարզել, թե որքան ծանր է ընթանալու COVID-19-ը
Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 19 միլիոնի. նոր տվյալներ
Հայաստանի հավաքականի ապագա կիսապաշտպանն ասել է՝ ինչպես է վարակվել COVID-19-ով

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
(Թարմացված է 00:35 13.08.2020)
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը