Մասիս Մայիլյան. արխիվային լուսանկար

Բաքվի պահանջներն անհիմն են. Ռուսաստանի ԱԳՆ–ն` Արցախի ներկայացուցիչների այցի մասին

194
(Թարմացված է 21:12 08.11.2019)
Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանություններով է հանդես եկել` կապված արցախյան նախարարների` Մոսկվա կատարած այցի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 Նոյեմբեր – Sputnik. Ռուսական կողմի նկատմամբ Ադրբեջանի ԱԳՆ–ի բողոքի նոտան և մեկնաբանություններն անհիմն են, իսկ ընդհանուր տոնայնությունը չի համապատասխանում  ռուս–ադրբեջանական հարաբերությունների մակարդակին և որակին։ Այս մասին գրված է Ադրբեջանի ԱԳՆ բողոքի նոտայի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նոյեմբերի 6-ին Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել ՌԴ դեսպանին` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի` Մոսկվա կատարած այցի համար։ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Բոչարնիկովին հրավիրել էին երկրի արտաքին գերատեսչություն, որտեղ էլ նրան հանձնել էին բողոքի նոտան։

«Նշված անձանց այցը բացառապես մասնավոր բնույթ է կրել։ Որպես այդպիսին` այն չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ առկա միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ Ռուսաստանի միջնորդական առաքելությանը ԼՂՀ կարգավորման հարցում։ ՌԴ պաշտոնական այրերի հետ որևէ հանդիպում չի անցկացվել», –գրված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ։

Ինչ վերաբերում է Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիպումներին, ապա, ինչպես նշում են ԱԳՆ–ում, նման «ներկայացուցչություն», որպես սուվերեն պետության դիվանագիտական առաքելություն, գրանցված չէ երկրի պետական մարմիններում։

«Մենք հետագայում ևս նպաստելու ենք ԼՂՀ կարգավորմանը, ինչպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում, այնպես էլ ազգային տեսանկյունից, հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ», – գրված է հայտարարության մեջ։

Մոսկվայում ներկայացրել են Արցախում արված կտավները. ներկա էին Մայիլյանն ու Տողանյանը

Նշենք, որ Մասիս Մայիլյանն աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել նոյեմբերի 4–ին։

Ավելի վաղ Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա էր հղել ՌԴ դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Արցախ կատարած այցի հետ կապված։

194
թեգերը:
Մասիս Մայիլյան, Արցախ, ադրբեջանցի, Ադրբեջան, Բաքու, Ռուսաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել. Մասիս Մայիլյանի մոսկովյան այցը բարկացրել է նրանց
«Առանց ակցենտի». հայ և ռուս պատգամավորներն այցելել են Գյումրու դպրոցներից մեկը. տեսանյութ
«Նկարը կչորանա, ցերեկ կլինի». ինչպես ռուս պատգամավորներին դիմավորեցին Հայաստանում
Հայաստանը հիանալի ընտրություն է արել. ռուս գեներալ–գնդապետը` Սու-30ՍՄ կործանիչների մասին
«Ռուս գործընկերները Հայաստանից հեռացան սիրահարված». Ալեն Սիմոնյան
Օրիոն-է ԱԹՍ

ՌԴ ռազմատիեզերական ուժերը 2021-ին մեծ հեռահարության հարվածային դրոններ կթողարկեն

58
(Թարմացված է 01:36 13.08.2020)
Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Ալեքսանդ Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսաստանի  Օդատիեզերական ուժերը 2021թ․-ից կսկսեն բազմաթիրախային հարվածային ԱԹՍ-ներ ստանալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՕՏՈՒ գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Դրոնովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում: Զորահրամանատարը նշել է. «Անօդաչու ավիացիայի կիրառման արդյունավետությունը հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հատուկ գործողության ընթացքում։ Անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ապահովել է ապօրինի զինված կազմավորումների օբյեկտներին հասցված հարվածների բարձր ճշգրտությունը»:

Беспилотный летательный аппарат (БПЛА) Орион-Э
© Sputnik / Алексей Филиппов
ԱԹՍ

 

Ռուսաստանի օդատիատիեզերական ուժերի մերձավոր և միջին հեռահարության ԱԹՍ համալիրները դեռևս «երկրորդական դերեր» են խաղում՝ ծառայելով ավիացիայի հնարավորությունների ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը։ Աճում է անօդաչու թռչող սարքերի ինտեգրումը ռազմական օդաչուների հետ միասնական տեղեկատվական տարածքում, և հեռանկարում «խելացի» դրոնները կհասնեն ավելիին: Ռուսական բազմաթիրախային անօդաչուները 2021 թ․-ից սկսած՝ կկարողանան  ինքնուրույն օդային հետախուզություն վարել և «ռազմավարական խորքերում խոցել հակառակորդի օբյեկտները բարձր ճշգրտությամբ»:

Գեներալ Դրոնովը չի նշել այն դրոնների «անունները», որոնք շուտով կընդգրկվեն օդատիեզերական ուժերի մարտական կազմում: Սակայն հայտնի է, որ ծանրաքաշ «Охотник»-ը օպերացիոն պատրաստվածության կհասնի 2024 թվականին, իսկ մեծ հզորություն ունեցող ռուսական մյուս երկու անօդաչու թռչող սարքերը՝ ՌԴ Պաշտպանության նախարարության կողմից 2019 թ․-ին պայմանագրված «Ալտիուսը», ինչպես նաև  «Օրիոնը, Սիրիայում հաջող փորձարկումներից հետո գտնվում են ՌԴ օդատիեզերական ուժերի փորձագիտական-մարտական շահագործման փուլում:

Առաջատար «Օրիոնը»

Անօդաչու «Օրիոնը» գործում է մինչև 8000 մետր բարձրության վրա, առանց լիցքավորման կարող է օդում գտնվել ամբողջ 24 ժամ՝ մինչև 250 կգ օգտակար բեռնվածությամբ (սարքի քաշը՝ 1100 կգ): Ունի 8 մետր երկարություն, թևերի բացվածքը 16 մետր է։ Հագեցած է АПД -110/120 մխոցային շարժիչով՝ 1,9 մետր տրամագիծ ունեցող AB-115 երկթիակ պտուտակով։

«Օրիոնի» (և ռուսական այլ ծանրաքաշ դրոնների) հրթիռա-հրետանային սպառազինությունը բաց աղբյուրներում  նվազագույն չափով է արտացոլված: Սակայն փետրվարին «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը լրագրողներին պատմել է անօդաչուների համար թեթևացած զինանոցի՝ 50-100 կգ քաշով հատուկ փոքրածավալ զինամթերքի մշակման մասին, որոնք նախատեսված են նպատակների լայն տեսականու համար:

Խոցված դրոնների ուժեղ և թույլ կողմերը. արժե՞ վախենալ թուրքական ԱԹՍ-ներից

Հաշվողական տեխնիկայի հզորության աճի և արհեստական ինտելեկտի բարդ ալգորիթմների զարգացմանը զուգահեռ առաջիկա տարիներին թեթևացված բարձր ճշգրտությամբ սպառազինության արդյունավետությունը կարող է կտրուկ աճել:

«Օրիոն» ԱԹՍ-ն հետազոտությունների և զարգացման զգալի ճանապարհ է հաղթահարել, հաջողությամբ շահագործվում է։ «Օրիոն» նախագիծը ՌԴ ՊՆ-ի պատվերով մեկնարկել է 2011թ․-ին, թռիչքային փորձարկումները սկսվել են 2016թ․-ին, ռումբային սպառազինությամբ՝ 2018թ․-ից սկսած։

«Օրիոն» միջին բարձրության անօդաչու սարքի սերիական արտադրությունը մեկնարկել է 2019 թվականի օգոստոսին: Նախատեսվում է տարեկան մինչև 30 նման մեքենաներ թողարկել (յուրաքանչյուր համալիրի կազմում ՝ երեքից վեց դրոն, կախված դրված խնդիրներից՝ հետախուզական կամ հարվածային):

Արտադրող ընկերությունը («Քրոնշտադտ» Գրուպը) ավելի վաղ հայտարարել էր, որ «Օրիոն» ԱԹՍ-ի արտահանվող տարբերակը կլինի հարվածային: Այս տեղեկությունն արդեն հետաքրքրել է ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի ռուս գործընկերներին։ Իհարկե, «Օրիոնի» հաջող մեկնարկը նկատել են նաև Ռուսաստանի թշնամիները։

Ատոմային «Ալտիուսը»

Մեծ հեռահարության «Ալտիուս» ծանրաքաշ տուրբոպտուտակային անօդաչուն առաջին ավտոմատ ռեժիմով թռիչքը կատարել է 2019 թ․-ի օգոստոսին՝ 28,5 մ թևի բացվածքով և 11,6 մ երկարությամբ կորպուսը կարող է 2 օր  մինչև 2 տոննա մարտական բեռ կրել՝ ընթանալով 250 կմ/ժամ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և հաղթահարել մինչև 10 հազար կիլոմետր հեռավորություն: Կոմպոզիցիոն նյութերի օգտագործմամբ կառուցված անօդաչու սարքի սեփական քաշը տարբեր տվյալներով կազմում է հինգից վեց տոննա:

Беспилотный летательный аппарат Альтиус-У
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:

Իներցիալ նավիգացիոն СП-2 համակարգը նվազեցնում է օդում սարքի հայտնաբերման հնարավորությունները, ապահովում լրացուցիչ կայունություն հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային հակազդեցության նկատմամբ: Այն ունի արհեստական բանականություն (ամբողջ «ուղեղը» խոստանում են ներդնել մինչեւ 2020 թվականի վերջը), անօդաչու «Ալտիուսը» կարող է ինքնուրույն, առանց օպերատորի մասնակցության փոխգործակցել օդաչուավոր ինքնաթիռների հետ:

Ինչ կլինի այն երկրների հետ, որոնք կուշանան ԱԹՍ-ների մրցավազքից. Վրթանեսյանի տեսակետը

Ռազմածովային նավատորմի և ռազմաօդային ուժերի Գլխավոր շտաբի աղբյուրները հայտնեցին, որ «Ալտիուսի» հետախուզական արդիականցումը կստանա գերձայնային ռադիոլոկատոր և նորագույն օպտիկա-էլեկտրոնային սարքավորումներ, իսկ հարվածային ԱԹՍ-ն կարող է հականավային հրթիռներ կրել։

Ենթադրվում է, որ խոսքը մինչև 260 կմ հեռահարությամբ և մոտ 500 կգ զանգվածով, արբանյակային նավիգացիայի համակարգով և ինքնանշանառության ակտիվ-պասիվ ռադիոլոկացիոն գլխիկով (այս դեպքում «Ալտիուս»-ին կարելի է մինչև 4 հականավային հրթիռով) x-35 ցածրադիր հրթիռի մասին է:

Беспилотный летательный аппарат «Альтиус-У».
Министерство обороны РФ
«Ալտիուս»

 

Նորագույն անօդաչուի սերիական արտադրությունը ծավալվում է Քաղավիացիայի Ուրալի գործարանում («УЗГА» ԲԸ), որի հետ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2019 թվականի դեկտեմբերին պայմանագիր է կնքել «Ալտիուս-ՌՈւ»(այսպես են կոչել ԱԹՍ-ի վերջնական տարբերակը, որին հասել են նախկինում թողարկված բոլոր նախատիպերի՝ «Ալտաիր» տեսակի ԱԹՍ-ների փորձարկումների արդյունքում) անօդաչու թռչող սարքի փորձնական-կոնստրուկտորային աշխատանքների կատարման վերաբերյալ: Միաժամանակ կատարելագործվում է հեռանկարային ավիացիոն համալիրների տեղակայման համակարգը, իսկ դա ավելի քան հարյուր օդանավակայան է։

Բարձր թռիչք ապահովող, մեծ հեռահարության և թռիչքի համար երկար ժամանակ ունեցող դրոնների օդային գերիշխանության աճը, հարվածային հետախուզական անօդաչուների ակտիվ օգտագործումն ու «ինտելեկտուալացումը», ռազմական մասնագետների և մարտական ռոբոտների համատեղ գործողությունները դառնում են անշրջելի միտում: ՌԴ Զինված ուժերի զանգվածային զինումը ԱԹՍ-ներով թույլ կտա նկատելիորեն բարձրացնել դրանց մարտական պատրաստության արդյունավետությունը, անհաղթահարելի խոչընդոտներ կստեղծի հավանական ագրեսորի ճանապարհին՝ օդում, ջրում և ցամաքում:

Մինչդեռ Ռուսաստանը նախատեսում է 2022թ․-ին թողարկել ևս մեկ ծանրաքաշ ԱԹՍ։ Դա «Սիրիուսն» է, որն ի վիճակի է օդում մնալ մինչև 40 ժամ, հաղթահարել մինչև 10 հազար կմ՝ 295 կմ/ժ արագությամբ, 12 հազար մետր բարձրությամբ և մեկ տոննա օգտակար բեռնվածությամբ։

ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գերակա զարգացումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ավիացիայի՝ գոյություն ունեցող և հեռանկարային խոցող միջոցների արդյունավետությունը, նվազեցնել անձնակազմի հավանական կորուստները:Այդ մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի «խելացի» հետախուզական-հարվածային անօդաչու ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

Ոչ այնքան հեռավոր ապագայի պատերազմների ընթացքն ու ելքը կախված կլինի արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների արդյունավետությունից, որն այսօր ինտենսիվ ձևավորվում և կատարելագործվում է բոլոր ոլորտներում։ Անխռով և «անխոցելի» ռոբոտացված դրոնները օրինաչափորեն իրենց վրա են վերցնում օդաչուավոր ավիացիայի ավելի ու ավելի շատ գործառույթներ:

 

58
թեգերը:
Զենք, Ռուսաստան, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է
Հայաստանը ռուսական նոր զենք ունի. լուսանկարներ
Հրապարակվել է կուրացնող և հալյուցինացիաներ առաջացնող ռուսական զենքի փորձարկումների վիդեոն
Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ
Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը
Самолет с аэропорту Звартноц

Երևան- Դոնի Ռոստով չվերթ կիրականացվի

102
(Թարմացված է 20:18 12.08.2020)
Այս չվերթից կարող են օգտվել բացառապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երևանից Դոնի Ռոստով չվերթ կիրականցվի օգոստոսի 14-ին։ Լուրը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«ՌԴ քաղաքացիների՝ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն վերադարձնելու նախնական ժամանակացույցի համաձայն ՝ NGT B735 Երևան-Դոնի Ռոստով չվերթը կիրականացվի օգոստոսի 14-ին՝ տեղական ժամանակով 10:00- ին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Չվերթից կարող են օգտվել  Ռուսաստանի բնակիչները։

Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հղումով։

Ինքնաթիռի տեղերը սահմանափակ են։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Ցուցակները կձևավորվեն պետծառայություններում առկա գրանցման հիման վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ավիահաղորդակցության վերաբացման հարցը։

102
թեգերը:
չվերթ, թռիչք, Ռուսաստան, Երևան
Ըստ թեմայի
Բնության գրկում ու սեփական ավտոմեքենայում դիմակ դնելու արգելքը կվերանա
Հայաստանի ցամաքային սահմանը կշարունակի փակ մնալ. Իրանի ու Վրաստանի հետ թեման չի քննարկվում
Սիրիան լքելու պատճառները տխուր և ցավալի են, բայց սիրիահայերը գնալու տեղ ունեն. Սարգսյան